Լրահոս

2022-02-04
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 4192-ով
    Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 4192-ով և դարձել 383458: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Այս պահին փաստացի բուժում է ստանում 27614 մարդ (+1670), կատարվել է 2 762 988 թեստավորում (+8857), առողջացել են վարակվածներից 346224-ը (+2510): Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 10-ով և դարձել 8065։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 2-ով ու դարձել է 1545։ © ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2022/02/04/30908/
    11:15
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայի մեջլիսը վավերացրել է «Շուշիի հռչակագիրը»
    Թուրքիայի խորհրդարանն ընդունել է Անկարայի և Բաքվի դաշնակցային հարաբերությունների շրջանակում ռազմական համագործակցության վերաբերյալ օրենքը՝ «Շուշիի հռչակագիրը», հայտնում է «Անադոլու» գործակալությունը։ Օրենքին կողմ է քվեարկել 266, դեմ՝ 11 պատգամավոր։ Փետրվարի 1-ին Ադրբեջանի խորհրդարանն էր վավերացրել «Շուշիի հռչակագիրը»։ Փաստաթուղթը ստորագրվել է 2021 թվականի հունիսի 15-ին՝ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից Շուշի քաղաքում։ Հռչակագրով նախատեսվում է Բաքվի և Անկարայի միջև, ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասպան, փոխօգնության տրամադրում՝ երրորդ երկրի կամ երկրների կողմից նրանցից որևէ մեկի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության կամ անվտանգության նկատմամբ սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում։ Հռչակագրի կետերից մեկի համաձայն՝ Ադրբեջանն ու Թուրքիան կշարունակեն համատեղ ջանքերը երկու երկրների զինված ուժերի արդիականացման ուղղությամբ՝ ժամանակակից պահանջներին համապատասխան։ Փաստաթղթում նշված է նաև, որ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաքաղաքական համագործակցությունը ուղղված չէ երրորդ երկրների դեմ։
    11:13
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պակիստանցի երեխայի նկատմամբ առերևույթ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով հարուցված քրեական գործով քննություն է տարվում՝ երեխայի նկատմամբ առերևույթ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով 2022թ. հունվարի 31-ին՝ քաղաքացին ՀՀ ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2016 թվականին ծնված դուստրը 2019-2021 թվականների ընթացքում հաճախել է Երևան քաղաքում գործող մանկապարտեզ և այնտեղ երեխայի հոր՝ ազգությամբ պակիստանցի լինելու հանգամանքով պայմանավորված, նրա նկատմամբ դրսևորվել է դաժան վերաբերմունք: Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:
    11:11
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Չարբախցիներն անելանելի վիճակում են․ «Իրավունք»
    «Իրավունք» թերթը գրում է. «Արդեն մեկ շաբաթից ավել է, ինչ 41 համարի եւ 67 համարի երթուղայինները չեն աշխատում: Առավոտյան Ներքին Չարբախից եւ Չարբախից աշխատավայր, համալսարան կամ դպրոց գնալը դարձել է իսկական պատուհաս: Սկզբում լուրեր էին շրջանառվում, թե փետրվարի 1-ից նախկին երթուղիների փոխարեն կլինեն նոր ավտոբուսներ, հիմա դրա մասին էլ խոսակցություններ չկան: Առավոտյան մարդիկ ստիպված են լինում մի քանի կանգառ ոտքով գնալ եւ մի քանի երթուղի փոխելով` մի կերպ հասնել A կետից B կետ: Փաստորեն, այս իշխանության կողմից հռչակված «հուսահատության գազելիներին» փոխարինելու եկավ հուսահատությունը` առանց գազելների: Իսկ թե ի՞նչ է մտածում այս մասին Երեւանի քաղաքապետարանը, կներկայացնենք առաջիկա համարներից մեկում»:
    11:05
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    28 տարեկան տղան վրաերթի է ենթարկել ոստիկանության աշխատակցին
    ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Հայկ Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 1-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Այդ օրը՝ ժամը 13:00–ի սահմաններում, Երևանի բնակիչ, 28-ամյա Էրիկ Հ.-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայի և Արգավանդի Կենտրոնական փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 29-ամյա Թերեզա Է.-ին: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը աշխատում է ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում:
    11:03
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ է բռնկվել Հրազդան քաղաքի բնակարաններից մեկում. այրվել է տանիքը, հատակն ու գույքը
    Փետրվարի 4-ին, ժամը 04:58-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հրազդան քաղաքի Բանավան թաղամասի Դուրյան փողոցի թիվ 2 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:27-ին, մարվել՝ 06:40-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 6 քմ), բնակարանի (մոտ 60 քմ) մանրահատակը (20 քմ) և գույքը:
    11:01
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Չեխիան նույնպես վերացնում է քովիդ սահմանափակումները
    Չեխիայի կառավարությունը փետրվարի 9-ից վերացնում է կորոնավիրուսի դեմ չպատվաստվածների համար հանրային վայրեր այցելության բոլոր սահմանափակումները։ Այս մասին հայտարարել է վարչապետ Պյոտր Ֆիալան ճեպազրույցի ժամանակ։ Պատվաստման վկայական կամ հիվանդությունը հաղթահարած լինելու մասին բժշկական տեղեկանք այլևս չեն պահանջի ռեստորանները, ծառայությունների ոլորտի ձեռնարկությունները, դրանք ներկայացնելու անհրաժեշտություն չի լինի նաև մշակութային և մարզական միջոցառումների ժամանակ։ Ֆիալայի խոսքով՝ նորմալ կյանքի վերադառնալու ճանապարհին կառավարության հաջորդ քայլը կդառնա զանգվածային թեստավորման վերացումն աշխատավայրերում և դպրոցներում։ Այդ նորմը պատրաստվում են չեղարկել փետրվարի 18-ից։ Դանիան առաջին եվրոպական երկիրն է, որը հայտնել է բոլոր սահմանափակումների վերացման մասին՝ չնայած երկրում հիվանդացության ռեկորդային ցուցանիշներին։ Դանիային հաջորդել են Շվեդիան, Նորվեգիան։
    11:00
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայ Կաթողիկե պատրիարք Կաթողիկոսը և Ֆրանցիսկոս Պապը պատարագել են միասին
    Տյառնընդառաջի տոնին ընդառաջ Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված Պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը և Հայ կաթողիկե համայնքի հոգևոր առաջնորդ Ռաֆայել Պետրոս 21-րդ Կաթողիկոս Պատրիարքը հաստատել են Եկեղեցական ամբողջական Հաղորդությունը։ Հռոմի սրբազան քահանայապետը 2021 թ. սեպտեմբերի 23-ի կոնդակով հաստատել է Հռոմի Եկեղեցու և Հայ Կաթողիկե նորընտրյալ Կաթողիկոս Պատրիարքի և նրա Նվիրապետության ու ժողովրդի միջև Սուրբ Հաղորդությունը: Եկեղեցական ավանդության համաձայն՝ նորընտիր Կաթողիկոս Պատրիարքն իր ընտրության օրը Քահանայապետին ներկայացրել է հավատացյալներին Հաղորդություն շնորհելու խնդրանք:
    10:59
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խաղաղապահները 1 շաբաթում ապահովել են 6000 մարդու անվտանգ մուտքը ԼՂ և հակառակ ուղղությամբ
    Խաղաղապահները 1 շաբաթում ապահովել են ավելի քան 2,5 հազար ավտոմեքենաների և մոտ 6 հազար մարդու անվտանգ մուտքը Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Զինծառայողները շուրջօրյա ռեժիմով հետևում են իրադրությանը և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն իրականացնում 27 դիտակետում՝ Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով: «Հնարավոր սադրանքները կանխելու նպատակով զննության են ենթարկվում բոլոր տրանսպորտային միջոցները, անհրաժեշտության դեպքում մանրակրկիտ զննություն է իրականացվում»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դմիտրի Լիչկինը։ Օրվա գիշերային ժամերին խաղաղապահները ծառայությունն իրականացնում են «Ռատնիկ» հանդերձանքով։ Դիտակետերը հագեցած են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, ժամանակակից լուսադիոդային լուսարձակներով և անխափան էլեկտրասնուցման աղբյուրներով։
    10:52
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Դուխով» հրապարակեք ԵԱՀԿ առաջարկները․ «Առավոտ»
    «Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար սպառնում են հրապարակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացրած առաջարկները՝ ցույց տալու համար, թե ով է Արցախը հանձնել, ով՝ ոչ: Հիշեցնեմ, որ մինչ այդ եղած առաջարկները՝ փաթեթային, փուլային, «ընդհանուր պետություն», «մադրիդյան սկզբունքներ», արդեն իսկ, ըստ էության, գաղտնազերծված են եւ հրապարակվել են «Անի» հետազոտական կենտրոնի կողմից: Հետեւաբար, այսօր դա առանձնապես մի մեծ գաղտնիք չէ, եւ մնացած առաջարկները նույնպես կարելի է հրապարակել՝ իրար սպառնալու փոխարեն: Սակայն կան որոշակի անուղղակի նշաններ, որոնք թույլ են տալիս որոշակի պատկերացում կազմել, թե ինչպիսին էր Փաշինյանի դիրքորոշումը պատերազմից առաջ: Այդ առիթով թույլ տվեք հիշեցնել BBC-ի Hard talk հաղորդաշարին վարչապետի տված հարցազրույցը, որը youtube-ում է դրվել 2020 թվականի օգոստոսի 14-ին՝ պատերազմից մոտ մեկուկես ամիս առաջ: (Հավանաբար, եթեր է գնացել դրանից մի քանի օր շուտ): Առավել հետաքրքիր է հարցազրույցի այն հատվածը, որտեղ Փաշինյանը բացատրում է թե ինչու է ասում, թե «Արցախը Հայաստան է, եւ վերջ»: «Նախ եւ առաջ Լեռնային Ղարաբաղը.- բացատրում է վարչապետը,- մի քանի հազարամյակ բնակեցված է տեղացի հայերով, եւ, ի դեպ, «Արցախ» անունը մի քանի հազար տարվա պատմություն ունի…»: Այստեղ հաղորդումը վարողը՝ Սթիվեն Սաքուրը, ընդհատում է Փաշինյանին՝ ասելով. «Մենք չենք կարող խորանալ ձեր պատմության հազարամյակների մեջ, մենք կարող ենք անդրադառնալ այսօրվա իրողություններին»: Եվ հիշատակում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը, որն, ըստ նրա, միանշանակ պահանջում է հայկական զորքերի դուրսբերումը Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի գրավված տարածքից: Դրան ի պատասխան Հայաստանի վարչապետն ասում է. «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փաստաթուղթը չի հիշատակում Հայաստանի Հանրապետությունը կամ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը: Այնտեղ նշված է Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնապաշտպանության ուժերի մասին»: Հարցազրույցից կարելի է անել երկու հետեւություն: Ա/ 2020 թվականի ամռանը Հայաստանի վարչապետն Արցախը համարում էր հայկական հող (որտեղ հազարամյակներ շարունակ հայեր են ապրել): Բ/ Նա չէր կարծում, որ ՄԱԿ-ի հայտնի բանաձեւերը, որոնք, ի դեպ, 26 տարի շարունակ հիշատակում էր ադրբեջանական կողմը՝ որպես «օկուպացիան» դադարեցնելու փաստարկ, խոչընդոտ են Արցախի՝ Ադրբեջանից դուրս լինելու համար: Պատերազմից հետո նրա տեսակետն, ըստ ամենայնի, փոխվել է: Համեմատեք հարցազրույցում արտահայտած միտքը Փաշինյանի 2021 թվականի դեկտեմբերի 26-ի ֆեյսբուքյան գրառման հետ, որտեղ, մասնավորապես, գրված է. «Ակնհայտ է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն բոլոր որոշումները կայացնելու էր նախկինում ԼՂ հարցով իր իսկ ընդունած բանաձեւերի տրամաբանությամբ, որտեղ ԼՂ-ն ճանաչել էր Ադրբեջանի մաս»: Փաշինյանի՝ 2020-ի ամռանը հայտնած դիրքորոշումն անուղղակիորեն վկայում է նաեւ այն մասին, որ այն պահին նա չէր համարում, որ ամեն ինչ կորած է, եւ «նախկինները»՝ Տեր-Պետրոսյանից սկսած, արդեն իսկ Արցախը հանձնել- վերջացրել էին: Բայց հայտարարությունները, ճառերը, հարցազրույցները դիվանագիտական փաստաթղթեր չեն: Մինչեւ որ հայտնի չդառնան կարգավորման բոլոր նախագծերը, որոնք գոյություն ունեին մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որեւէ գործընթացի որեւէ օբյեկտիվ գնահատական հնարավոր չի լինի տալ»:
    10:39
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում պայթեցրել են Առուշ Առուշանյանի ընտանիքին պատկանող ասֆալտահարթիչը
    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունարի 26-ին գույքի՝ դիտավորությամբ ոչնչացման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը, ժամը 05։00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել Արմեն Ղ-ից, ով հայտնել է, որ Նորագավիթի արագաչափի հարևանությամբ կայանված տրակտորը պայթեցրել են։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։ Ժամանել է նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Կարեն Բունիաթյանը։ Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 04։30-ի սահմաններում անհայտ անձը պայթուցիկ առարկայի միջոցով դիտավորությամբ վնասել է Արտաշատի խճուղու 57/1 հասցեում կայանված «ԱՄՄ-ԱՆՆ» 2278 ասֆալտահարթիչը։ Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննության բաժանմունքի հետաքննիչ Մանուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Պարզվում է վնասի չափը, փաստի առթիվ «Դերկուտ» ՍՊԸ-ի պահնորդի կողմից արդեն հաղորդում է ընդունվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ասֆալտահարթիչը պատկանում է Գորիսի քաղաքապետ, կալանավորված Առուշ Առուշանյանի ընտանիքին։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/02/04/1206270/
    10:37
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սեյրան Օհանյանն արդեն չորս ամիս է՝ աշխատավարձ չի ստանում․ պաշտպան
    Սեյրան Օհանյանի պաշտպան` Կարեն Մեժլումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսկ դուք գիտեք, որ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավար պարոն Սեյրան Օհանյանն արդեն չորս ամիս է աշխատավարձ չի ստանում: Կհարցնեք ինչու: Ասեմ. - այսպես կոչված մարտի 1-ի գործով, քննիչը 11.01.2019թ. որոշմամբ կալանք էր դրել պարոն Սեյրան Օհանյանի և մյուս մեղադրյալների գույքի և դրամական միջոցների վրա. - միչև գործը դատարան ուղարկելը, դատախազ Պետրոս Պետրոսյանը մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին որոշման մեջ նշել է. «Բացի այդ, որոշումներ են կայացվել ….յանի և մեղադրյալներ Սեյրան Մուշեղի Օհանյանի, …-ի գույքը կալանքից ազատելու մասին». - մենք էլ կարծել ենք, որ պարոն Օհանյանի գույքը (բանկային հաշիվները) կալանքից ազատված են. - դատավոր Ա.Դանիբեկյանը 26.04.2021թ. որոշմամբ պարոն Օհանյանին արդարացվել է և իր հերթին որոշման եզրափակիչ մասում նույնպես նշել է. «Սեյրան Մուշեղի Օհանյանի շարժական և անշարժ գույքի, ֆինանսական (դրամական) միջոցների, բաժնետոմսերի, արժեթղթերի և ակտիվների վրա դրված կալանքը վերացնել»: Երբ պարոն Օհանյանը ընտրվեց Ազգային ժողովի պատգամավոր, պարզվեց, որ նրա բանկային հաշիվների վրա դրված կալանքը վերացված չէ և նա արդեն չորս ամիս է աշխատավարձ ու պատգամավորի գործունեությունն ապահովելու համար այլ վճարները չի ստանում, ինչով խախտվում է նրա ինչպես սեփականության իրավունքը, այդպես էլ պատգամավորի իրավունքները: Երբ դա պարզվեց, գույքի վրա դրված կալանքը վերացված լինելու մասին գրություն տրամադրելու դիմում ներկայացվեց դատավոր Դանիբեկյանին: Քանի որ գործը գտնվում էր Վերաքննիչ քրեական դատարանում, այդտեղ էլ միջնորդություն ներկայացվեց կալանքը վերացնելու կամ վերացված լինելու մասին տեղեկանք տրամադրելու մասին: Դատավոր Դանիբեկյանը դիմումին ընթացք չտվեց, ասելով, որ գործը գտնվում է Վերաքննիչ դատարանում: Վերաքննիչ դատարանն, իր հերթին, բողոքների քննությունն ավարտելուց առաջ միջնորդությունը քննարկեց, որի ժամանակ մեղադրող Պետրոս Պետրոսյանը հայտարարեց. «Հարգելի դատարան, կիրառված գույքի նկատմամբ արգելանքի մասին սահմանափակումները վերացվել են մեղադրական եզրակացությունը հաստատելու փուլում, իմ կողմից և Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր առևտրային բանկերին ուղարկվել են իմ կողմից կայացված որոշումները: Եթե կա որևէ տեխնիկական խնդիր, որևէ առարկություն մեղադրանքի կողմը չունի կրկին հասցեագրելու որ էդ փուլում վերացվել է կիրառված կալանքը»: Վերաքննիչ դատարանն էլ, հավանաբար հավատալով դատախազի այդ խոսքերին, իր որոշմամբ չանդրադարձավ միջնորդությանը: Բանկը, սակայն, ասում է, որ գույքի և դրամական միջոցների կալանքը վերացնելու մասին դատախազի որոշում չի ստացել, առաջին ատյանի դատարանի որոշումը դեռ օրինական ուժի մեջ չի մտել և պատգամավորի աշխատավարձի ստացման հաշիվները չի ապասառեցնում: Ավելին, դեռևս դեկտեմբեր ամսին դիմել եմ դատախազ Պետրոսյանին, խնդրելով տրամադրել իր ասած որոշումը, ինչպես նաև այն ուղարկել բանկին: Մինչ օրս այդ որոշումը չի հայտնաբերվել, մեզ չի տրվել ու բանկին չի ուղարկվել: Ահա այսպիսի երկրում ենք ապրում` երբ դատախազը ընդհուպ դատարանի առջև «բլեֆ» է անում` իբր գույքի նկատմամբ արգելանքը վերացրել է, իսկ դատարանի մոտ այդ «բլեֆն» անցնում է ու որոշում չի կայացնում, երբ թղթի վրա առնվազն 2019թ. ապրիլ ամսից պարոն Օհանյանի գույքը և դրամական միջոցները կալանքից ազատված են, սակայն փաստացի կալանքի տակ են, երբ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորը ամիսներով աշխատավարձ չի ստանում ու չկա դրա լուծումը: Վստահ եմ, որ եթե նման խնդրի առջև կանգներ իշխանությունը ներկայացնող պատգամավորը, ապա մեկ օրում հարցը լուծում կստանար: Ընդդիմադիր պատգամավորի դեպքում, դատախազությունն ու դատարաններն ամեն ինչ անում են, որպեսզի հարցը լուծում չստանա: Հ.Գ. 1 Քանի որ գործն այժմ գտնվում է Վճռաբեկ դատարանում, պարոն Օհանյանի գույքն արգելանքից հանված լինելու մասին գրություն տալու մասին դիմում եմ ներկայացրել Վճռաբեկ դատարանին: Տեսնենք ինչ պատասխան կստացվի: Հ.Գ. 2 Եթե անգամ վճիռ է կայացվում անձի դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելու մասին, աշխատավարձի վրա բռնագանձումը չի կարող կեսից ավելին տարածվել: Պարոն Օհանյանի դեպքում չկա նման վճիռ, այլ կան որոշումներ` դրամական միջոցները կալանքից ազատելու մասին, սակայն ամբողջ աշխատավարձը շարունակում է կալանքի վերցվել:
    10:26
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է. ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Անվաշղթաների կիրառման դեպքում Վարդենյաց լեռնանցքը և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը բաց են կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վայոց ձորի մարզում ձյուն է տեղում։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    10:21
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ոչ կանոնադրական հարաբերություններով պայմանավորված միջադեպերը շարունակվում են բանակում, իսկ այդ ուղղությամբ ԳՇ և ՊՆ ղեկավարությունը պատշաճ միջոցներ չեն ձեռնարկում. Պատգամավոր
    Կապանի հատվածում տեղակայված զորամասերից մեկում արձանագրված և մամուլում ակտիվորեն շրջանառվող միջադեպը, որում ներկայացված է զինծառայողին բռնության ենթարկելու, վնասվածքներ հասցնելու մանրամասներ, խորը մտահոգությունների տեղիք է տալիս, ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Որպես պատճառ ներկայացված է հանգամանքներ, որոնց հիմքով կոնֆլիկտներ ժամանակին եղել են զորամասերում, սակայն դրանք վերջին տարիներին այդքան խորը արտահայտված չեն եղել։ Որքան հասկանում եմ՝ զինծառայողը այս պահին էլ գտնվում է զորամասից դուրս և նա, նրա ընտանիքը հրաժարվում են նրան վերադարձնել զորամաս։ Միանգամից նշեմ, որ անմեղության կանխավարկածը չխախտելով, շրջանառվող վարկածները, արձանագրված հանգամանքները, ներկայացվող մեղավորներին դիտմամբ չեմ անդրադառնում, որովհետև ամբողջ պատկերը դեռ չկա, սակայն մի քանի արձանագրում կանեմ։ Առաջին, ոչ կանոնադրական հարաբերություններով պայմանավորված միջադեպերը շարունակում են տեղ գտնել բանակում, իսկ այդ ուղղությամբ ԳՇ և ՊՆ ղեկավարությունը տեսանելի, պատշաճ միջոցներ չեն ձեռնարկում։ Ավելին, որքան ես եմ հասկանում, համապատասխան կառույցներն ու ստորաբաժանումներն ունեն վերլուծություն, սակայն բանակի ղեկավարությունն այն որպես հիմք չի ընդունում և ըստ այդմ՝ անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկում։ Ասածիս հիմքն այն է, որ կառավարության հետ վերջին հարցուպատասխանի ժամանակ, Պնախարարն այդ մասին անուղղակի ձևով նշեց, ասելով, որ իրեն վերլուծություն փոխանցել են, բայց նա դրա վերաբերյալ դեռ ոչ միանշանակ մոտեցում ունի։ Երկրորդ, այսպիսի միջադեպերի հիմքում բանակի վրա ազդող բացասական երևույթների գերիշխումն է, որոնք փոխանցվում են հասարակությունից։ Տարբեր փուլերում դրանք զսպելու տարբեր մեխանիզմներ են գործել, սակայն ներկայումս դրանք խիստ խափանումներով են գործում։ Անկախ այն հանգամանքից, թե գրանցված միջադեպում ինչ մասնակցություն ունեն առանձին զինծառայողներ, սպաներ կամ այս դեպքով որպես տուժող ներկայացված զինծառայողը, սա համակարգային խնդիր է և սրա լուծումը դրվագային կամ միջանկյալ ձևով չի կարող լինել։ Երրորդ, խախտվել է սպա-զինվոր հարաբերությունների բալանսը, որի պարագայում նման միջադեպերն անխուսափելի են։ Կան նաև այլ պատճառներ, որոնք հանրային ձևով ներկայացնելը ռիսկային եմ համարում և այս դեպքում չեմ անդրադառնա», - գրել է պատգամավորը:
    10:20
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում սահմանադրական փոփոխություններից հետո Արայիկ Հարությունյանը հեռանալու է քաղաքականությունից․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Հունվարի 29-ին Արցախի իշխող «Ազատ հայրենիք» կուսակցության հիմնադրման 17-ամյակի հավաքին կուսակցության հիմնադիր, պատերազմից հետո անդամությունը դադարեցրած ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր համախոհներին ասել է՝ նրանք, ովքեր իր համար են անդամակցել կուսակցությանը, այսօրվանից ազատ են, քանի որ ինքը քաղաքական պլաններ չունի և սահմանադրական փոփոխություններից հետո հեռանալու է քաղաքականությունից։ Այս հայտարարությունը քաղաքական դաշտում ընդունել են ոչ միանշանակ։ Շատերը հիշում են, որ պատերազմից հետո, երբ պահանջում էին նրա հրաժարականը, նեղ վիճակում հայտնված Հարությունյանը հրապարակային հայտարարություն արեց՝ խոստացավ հեռանալ, իսկ մինչ այդ՝ լայն համագործակցություն ձևավորել, բոլոր որոշումներն ԱԽ-ի, այսինքն՝ Վիտալի Բալասանյանի հետ համաձայնեցված կայացնել։ Սակայն հենց ոտը պնդացրեց, մոռացավ»։
    10:14
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փաշինյանի հետ ճաշած դատավորին նոր պաշտոն կտան․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մեկ տարի առաջ ճաշած դատավորին ուզում են նոր ստեղծվելիք պալատի նախագահ դարձնել: Բանն այն է, որ 2022 թվականի հունվարի 17-ին ԱԺ նիստում քննարկվեց կառավարության ներկայացրած «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որն առաջարկում է Վճռաբեկ դատարանում Քաղաքացիական եւ վարչական պալատի փոխարեն ստեղծել երկու առանձին պալատներ: Ու մինչ ԱԺ-ն այս մասով որոշում կկայացնի, ՀՀ վճռաբեկ դատարանում դեռեւս չստեղծված պալատի նախագահի նշանակման շուրջ «գզվռտոց» է սկսվել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ պալատի նախագահի իշխանության թեկնածուն Վճռաբեկի դատավոր Հովսեփ Բեդեւյանն է, սակայն նախագահի պաշտոնի համար այլ դատավորներ եւս պայքարում են: Ավելին, անգամ քաղաքական իշխանությունը գտել է, թե ով պետք է դառնա Քաղաքացիական պալատի նախագահ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նրանց թեկնածուն Վճռաբեկ դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանն է, որը դեռեւս անցած տարի եղել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնատանը։ Այն ժամանակ դեռեւս դատավորի թեկնածու հանդիսացող Մկրտչյանը ճաշել էր Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել անելիքները։ Եվ, ահա, ճաշելու արդյունքում մեկ տարի անց նրան նախագահ են ուզում դարձնել»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/7a34ca695af23f9795ede014d89bd6ff?fbclid=IwAR3HOsS0fVnqdALxzbF677zUEl66MB24J0hvee-2xr78GhHBE7o0LQWa77U © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    10:11
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կիմ Չեն Փաշինյան․ «Հրապարակ»
    Երկու` առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող իրադարձություն պետք է ուշադրության արժանանա, դառնա հանրային քննարկման առարկա: Մեկը դատական համակարգի ընդվզումն է` դատավորների դեմ ահագնացող ճնշումների կապակցությամբ: Հասարակության առողջ հատվածն այսօր շունչը պահած հետեւում է, թե ինչպես են հատուկենտ դատավորներ թոթափում վախը իշխանությունից, ինչպես են ինքնակազմակերպվում, միավորվում եւ գնահատականներ տալիս դատական համակարգի նկատմամբ ոտնձգություններին: Դատական առողջ կորիզ է ձեւավորվում, որը պատրաստ է պաշտպանել մեկ ուրիշ դատավորի, ով հայտնվել է իշխանությունների թիրախում: Դատավորները սկսել են խոսել անգամ այն դեպքերում, երբ կոնկրետ իրենց նկատմամբ չեն այդ ճնշումները, եւ իրենք կարող են լռել ու կողքից դիտել, թե ինչպես են հոշոտում վարչախմբի հրահանգը չկատարող իրենց գործընկերոջը: Սա հուսադրող ընթացք է: Միայն հանրային տարբեր խմբերի ու միավորների ընդվզման արդյունքում է հնարավոր կանխել իշխանական «բեսպրեդելը»: Երեկ իրենց արժանապատիվ խոսքն ասացին նաեւ վարչական դատարանի դատավորները` արդարադատության նախարարին հիշեցնելով, որ կա օրենք եւ իրավունք, եւ իրենք թույլ չեն տալու խախտել այն: Բարձրագույն դատական խորհրդին էլ ասացին` թույլ չենք տալու, որ այս կառույցն այնքան դեգրադացնեք, որ դառնա կառավարությանը կից հիմնարկ, որը բացառապես Նիկոլ Փաշինյանի հրահանգներն է կատարում: Երկրորդ իրադարձությունը, որի վրա արժե կենտրոնանալ, առաջին դատավճիռն էր, որը կայացվել է Նիկոլ Փաշինյանին վիրավորած անձի նկատմամբ: Ընդ որում, վիրավորանքը ոչ թե հրապարակային է եղել, այլ հեռախոսով` 1-02 համարին զանգած անձը մի քանի սուր խոսք է ասել Փաշինյանի ու ապագա նախագահի հասցեին, ինչի համար տուգանվել է 500 հազար դրամով:   Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/27ce4a713f4a0384897bd4864aa72774?fbclid=IwAR2YFDe7V3UoaFJJ67v-miID9BJuhGW14aY5uDpped_BMyLF08Ubr17Bnzc © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    10:09
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մոլի իմքայլական, բայց անկուսակցական․ «Հրապարակ»
    Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար, Երեւանի ավագանու անդամ Արմեն Կոտոլյանը մոլի իմքայլական է, բայց անկուսակցական է։ Երեք տարի է՝ նա, օգտվելով ՔՊ-ի  բարիքներից, չի անդամագրվել կուսակցությանը։ Առաջարկ կամ պահանջ չի՞ եղել, որ դառնաք ՔՊ անդամ։ Ասաց՝ ո՛չ առաջարկել են, ո՛չ էլ պահանջել։ Իսկ Ձեզ մոտ ցանկություն չի՞ առաջացել։ «Առաջացել է»։ Ե՞վ։ «Եվ… էդ հարցը չեմ մեկնաբանի… Դեռ դիմում չեմ գրել, բայց առաջիկայում կտեսնենք՝ ոնց կստացվի»։ Հիշեցրինք, որ Հայկ Մարությանն էլ էր անկուսակցական, հետո դարձավ ՔՊ անդամ, իսկ պատերազմից հետո դուրս եկավ։ «Դե, դրա համար մարդ պետք ա ստաբիլ լինի։ Եթե ես իմ քայլն անեմ, վերջնական եմ անելու»։
    10:06
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մելիքսեթ Պողոսյանին փոխարինող չեն գտնում․ «Հրապարակ»
    Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին հարմար փոխարինող չեն գտնում, եւ դա է պատճառը, որ ուշանում է պաշտոնանկությունը։ Չնայած նախատեսված էր ՏԻՄ ընտրությունները տապալած մարզպետներին պաշտոնանկ անել, եւ առաջիններից մեկը պետք է լիներ Սյունիքի մարզպետը, ում ղեկավարած մարզում միայն Տեղ համայնքում է ՔՊ-ն հաղթել, սակայն Արարատի, Արագածոտնի մարզպետներին տարեսկզբին հրաժեշտ տվեցին, իսկ Պողոսյանը շարունակում է աշխատել։ Նիկոլ Փաշինյանն ուզում է Պողոսյանին փոխարինել կամային, մարզը բռում պահելու ունակ մեկով, սակայն այդպիսին չի գտնում։ Քննարկվել է ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանի թեկնածությունը, բայց, ինչպես մեզ ասացին, «ճամբարափոխին» էլ մարզում չեն ընդունում։ Ի դեպ, անցած տարվա նոյեմբերի 16-ին՝ Սիսիանում ադրբեջանցիների սադրանքի օրը, Համբարձումյանը մեծ խնջույք էր կազմակերպել: Երբ Սիսիանի համայնքապետ Արմեն Հակոբջանյանին տեղեկացրել են հակառակորդի հարձակման մասին, վերջինս պատասխանել է, որ ավելի ուշ կլինի քաղաքում` մասնակցում է պատգամավոր Համբարձումյանի ծննդյան խնջույքին։
    10:02
    04.02.22
    Ավելին