Լրահոս

2022-02-03
2022-02-02
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի նախագահը հետևել է տեղահանված բնակիչների համար կառուցվող նոր բնակավայրերի շինաշխատանքների ընթացքին
    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Նորագյուղ, Հովսեփավան, Աստղաշեն և Այգեստան համայնքների վարչական տարածքներ, որտեղ կառուցվում են բնակելի առանձին թաղամասեր՝ նախատեսված 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Հադրութի շրջանի Ազոխ, Դրախտիկ, Շուշիի շրջանի Քարին տակ, Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ, Ջրաղացներ, Մոշխումհատ և Մադաթաշեն բռնազավթված համայնքներից տեղահանված բնակիչների համար։ Այս մասին հաղորդում է Արցախի նախագահի աշխատակազմը: Երկրի ղեկավարը ծանոթացել է բնակարանաշինական աշխատանքների ընթացքին, քաղաքաշինության պատասխանատուների հետ տեղերում քննարկել առկա խնդիրները։ Երկու, երեք, չորս և հինգ սենյականոց ավելի քան 700 կառուցվող առանձնատներից յուրաքանչյուրին տնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով նախատեսված է հատկացնել 1200-1500ք/մ մակերես ունեցող տնամերձ հողատարածքներ։ Նոր բնակավայրերի և բնակելի թաղամասերի տարածքներում կիրականացվեն կանաչապատման աշխատանքներ, ինչպես նաև կհիմնվեն պտղատու այգիներ և ջերմոցային տնտեսություններ, ինչը թույլ է տալու հիմնարար լուծում տալ բնակիչների զբաղվածության հարցին։ Պետական և բարեգործական միջոցներով կառուցվող բնակարանները նախատեսվում է շահագործման հասցնել մի քանի փուլով։ Տեղահանված ընտանիքների զգալի մասի բնակարանային ապահովության խնդիրը լուծված կլինի արդեն ընթացիկ տարում։ Նախագահ Հարությունյանը հանձնարարել է շինարարության պատասխանատուներին և համապատասխան պետական ու համայնքային կառույցներին հնարավորինս արագ տեմպերով և կարճ ժամանակահատվածում ավարտին հասցնել շինարարական աշխատանքները՝ խստորեն պահպանելով որակական բարձր չափանիշները։ Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էր քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը։
    23:58
    02.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    QR կոդերի համար ոչ մի տուգանք չի մուծվելու, բոլորը բողոքարկելու են ու չեղարկվելու. Աշոտ Բարսեղյան
    Հանրային սննդի կետերը չեն վճարելու QR կոդերի համար կազմված տուգանքները, վարչական իրավախախտումների վերաբերյալ որոշումները կբողոքարկվեն։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ հիմնադիր Աշոտ Բարսեղյանը՝ անդրադառնալով հունվարի 22-ից ուժի մեջ մտած նոր որոշմանը։ Հիշեցնենք, որ հանրային սննդի վայրեր, ինչպես նաև մշակութային և ժամանցի վայրեր քաղաքացիների մուտքը հունվարի 22-ից թույլատրվում է միայն պատվաստման սերտիֆիկատ կամ թեստի պատասխան, QR կոդ ներկայացնելու դեպքում։ Ա.Բարսեղյանի փոխանցմամբ՝ այս որոշման հետեւանքով առավելապես տուժել են մայրաքաղաքի կենտրոնում գործող հանրային սննդի կետերը՝ մինչեւ 80 տոկոսի չափով ։ «Քանի որ հիմնական ստուգումներն իրականացվում են կենտրոնում, համապատասխանաբար կենտրոնի հաստատություններն են շատ տուժել, այն վայրերում, որտեղ ստուգում է իրականացվել, 50-80 % անկում է նկատվում: Ես ունեմ տվյալներ, որ սովորական ռեստորանները, որտեղ ստուգումներ չեն իրականացվել, շրջանառության կեսը կորցրել են այս աղմուկի պատճառով, քանի որ մարդիկ վախի ազդեցության տակ չեն այցելել հանրային սննդի վայրեր»,- նշել է Աշոտ Բարսեղյանը։ Ըստ նրա՝ մարզերում այլ է վիճակը, խիստ ստուգումներ չեն իրականացվում, չնայած այս շաբաթ-կիրակի տեսչական անձնակազմը եղել է Ծաղկաձորում: «Բայց ես կրկնում եմ՝ սա պետական միջոցների, ռեսուրսի չարաշահում և վատնում է: Ինձ թվում է՝ ի վերջո մենք հանգելու ենք նրան, որ հայցերով դիմենք դատարան՝ այս մարդկանց անպատասխանատվության համար»,- նշել է Բարսեղյանն ու ընդգծել,-«Ոչ մի իրավախախտման համար տուգանք չի մուծվելու, բոլորը բողոքարկելու են և չեղարկելու են, քանի որ նույնիսկ հրաման գրելու իրավաչափությունը չի պահպանվել»։ Հանրային սննդի ոլորտի վատ վիճակի մասին տեղեկացված է նաեւ էկոնոմիկայի նախարարությունը, որը բիզնեսին օգնելու փոխարեն լուռ ու մունջ կրկնում է Առողջապահության նախարարությանը: Մինչդեռ մի շարք երկրներ, ինչպես նկատել է մեր զրուցակիցը, արդեն հասկանում են, որ կոլեկտիվ իմունիտետից բացի ոչ մի այլ գործուն մեթոդ չկա՝ համավարակի դեմ պայքարելու համար։ «Վրաստանն արդեն չեղարկել է QR կոդերի կիրառումը»,- արձանագրել է Ա. Բարսեղյանը։
    23:45
    02.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «Շիրակի պետհամալսարանի ռեկտորի միակ թեկնածուն՝ ՇՊՀ քամահրական «ձեր մանգո» անվանողն է». Գագիկ Համբարյան
    ՇՊՀ ռեկտորի սպասվելիք ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել միայն մեկ մարդ՝ իմ և գործընկերոջս շնորհիվ ՇՊՀ ռեկտորի ԺՊ պաշտոնը զբաղեցնող Երվանդ Սերոբյանն, ով ժամանակին քամահրական ձևով մեր բուհն անվանում էր «ձեր մանգո» և բացահայտ ցույց էր տալիս իր հակակրանքը մեր բուհի հանդեպ (այդ արտահայտությունն արել է բազմաթիվ մարդկանց մոտ)... Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը: «Այն, որ ՇՊՀ ռեկտոր դառնալու ցանկություն է հայտնել միայն մեկ մարդ, ում դատախազությունը մեղադրել է իր ֆիզիկ ընկերների հետ փաստաթղթեր կեղծելու մեջ, ո՛վ կեղծ դասաբաշխումներով՝ կես դրույք ծանրաբեռնվածության փոխարեն իրականում 0,25 դրույք ծանրաբեռնվածությունն է իրականցրել, բայց վճարվել է կես դրույքի համար՝ գրպանը դնելով չպարապած ծանրաբեռնվածության գումարները, ո՛վ մանկավարժական պրակտիկան չանցկացնելով լրացրել է պրակտիկանտների օրագրերը,ո՛վ բուհի բյուջեից հիմնականում իր անձնական շահերը շաշտպանելով միլիոնավոր դրամներ է վճարել փաստաբաններին և պարտված դատական գործերի համար, ո՛վ շարունակում է տխրահռչակ Սահակի քաղաքականությունը բուհում, ո՛վ բացահայտ թայֆաբազությամբ և հովանավորչությամբ է զբաղված... Այս զավեշտալի վիճակի պատճառը՝ երկու տարի առաջ ռեկտորի երկու տապալված ընտրություններն էին, երբ ինչ-որ հեղափոխական "փողոցային" փոխնախարար իրեն թույլ էր տալիս գնահատականներ տալ դոկտոր-պրոֆեսորի կամ գիտթեկնածուի ներկայացրած ծրագրերին, ե՛րբ իրեն հմուտ գրագողության բացահայտող համարողը բացարձակ չտարբերելով իր կողմից ներկայացված հոդվածում առկա ակտիվ հղումները նույն դոկտոր-պրոֆեսորին մեղադրում էր գրագողության մեջ և մինչ օրս էլ չի ներկայացրել դրա ապացույցները, ե՛րբ իրենց մտավորական համարող և այս իշխանությունների կողմից ՇՊՀ հոգաբարձուների անդամության արժանացած որոշ "մտաՎՈՌականները" վախվորած ման էին գալիս դահլիճում և չճանաչելու էին տալիս այս իշխանություններին քննադատողներին, ե՛րբ բազմապրոֆիլ մի քայլիստ անգրագետ լուրջ դեմքով քննարկում էր ռեկտորի թեկնածուների ներկայացված ծրագրերը... Երկու նախորդ խեղկատակ ընտրություններից հետո ինչ-որ մեկը մտածու՞մ էր, որ ՇՊՀ ռեկտորի համար այլ մարդիկ էլ են թեկնածություն դնելու... Իհարկե՝ ո՛չ...»,- գրել է Համբարյանը։
    23:38
    02.02.22
    Ավելին