Լրահոս
2022-02-02
-
ՀասարակականԵրևանի քաղաքապետարանի նոր բարքերը՝ նոր քաղաքապետի օրոքԵրևանի քաղաքի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան էջում մի լուսանկար էր հրապարակել, ըստ որի Երևանի քաղաքապետարանի մուտքի աստիճաններին փռել են նախշազարդ գորգ: Սա այն դեպքում, երբ պաշտոնական կամ տոնական որեւէ միջոցառում քաղաքապետարանում նախատեսված չի եղել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Իզաբելլա Աբգարյանը նշեց, որ ինքը եւս պատկերացում չունի, թե ինչի կամ ում պատվին է գորգը փռվել։ Նրա փոխանցմամբ՝ նման փորձ եղել է 2016թ-ին. ձյան հետևանքներից պաշտպանվելու համար մուտքի մոտ գորգ են փռել, սակայն հիմա ձյուն էլ չկա։ «Ինձ ուղարկեցին 2016 թ. նկար, որտեղ ամեն դեպքում ձյուն կար, և նպատակն այն է եղել, որպեսզի մարդիկ բարձրանալիս, քաղաքապետարանի շենք մտնելիս ոտքերը մաքրեն, իսկ այժմ ձյուն չկա, բայց էլի փռած է, հավանաբար սկսել են կիրառել նախկինում եղած փորձը»,- նշել է ավագանում անդամը՝ նկատելով, որ սա շատ տգեղ է և անճաշակության գագաթնակետն է։ Եթե աստիճաններին գորգ փռելու նպատակը քաղաքապետարանի շենքի մաքրության պահպանումն է, ապա տիկին Աբգարյանն առաջարկեց նախշերով գորգի փոխարեն, օրինակ, խոտ հիշեցնող կանաչ գորգ օգտագործել, եթե նույնիսկ ձյուն է: «Առաջին միտքը, որ եկավ այն է, թե ափսոսում են հատակները կեղտոտվի, նման բան են փռել: Ամեն դեպքում հարիր չէ համայնքային կառույցին, տպավորություն է ստեղծվում ոչ թե կառույցի, այլ սեփական տան առջև է գորգը գցած»,- ասել է Իզաբելլա Աբգարյանը:Ավելին23:3502.02.22 -
ՀասարակականՀայաստանի օլիմպիական թիմի անդամներից մի քանիսի մոտ կորոնավիրուս է գրանցվել. նրանք չեն մեկնել ՊեկինՀայաստանի օլիմպիական հավաքականի անդամներից մեկի և պատվիրակության անդամների մոտ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել, «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը: Վերջինս, խոսելով ստեղծված իրավիճակից, շեշտել է, որ ինչպես կարգն է պահանջում, պատվիրակության անդամները Պեկին մեկնելուց առաջ կորոնավիրուսի թեստ են հանձնել երեք օր շարունակ, և Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանի, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի և մարզիչ Արսեն Ներսիսյանի թեստերի պատասխանները դրական են եղել: «Այսպիսով զրկվեցինք Օլիմպիական խաղերից: Եթե անգամ օրեր անց թեստի պատասխանը բացասական լինի, միևնույն է՝ չենք կարողանա հասնել Պեկին, քանի որ չվերթների խնդիր կա: Օլիմպիական խաղերին թիմերը մեկնում են չարթերային թռիչքներով և վերջին թռիչքը հունվարի 31-ին էր: Խնդրել ենք ՀԱՕԿ-ին, որ ինչ-որ կերպ կարողանանք Պեկին ուղարկել մեր լեռնադահուկորդին, ում մեկնարկը փետրվարի 12-ին է»,-ասել է Սարգսյանը: Այժմ Հայաստանի հավաքականի անդամները` դահուկորդ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և Անգելինա Մուրադյանը, Պեկինում են: Պեկինում են նաև մարզիչներ Արթուր Միքայելյանը, Ալլա Միքայելյանը: Պատվիրակության ղեկավարը ՀԱՕԿ-ից Արմեն Գրիգորյանն է:Ավելին23:2602.02.22 -
ՀայաստանՄայրաքաղաքում սպասվում են տեղումներՀանրապետության տարածքում փետրվարի 3-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-ին և 7-ին առանձին շրջաններում, 5-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ: Փետրվարի 2-5-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ: Մայրաքաղաքում փետրվարի 3-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-5-ը, 7-ի գիշերը սպասվում են տեղումներ:Ավելին22:3502.02.22 -
ՀայաստանՀեղուկ գազով բեռնված բեռնատարը կողաշրջվել է, վառելիքի արտահոսք է եղելՓետրվարի 2-ին, ժամը 16:25-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 126-րդ կմ-ին «Scania» մակնիշի հեղուկ գազով բեռնված կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Ա. Ս. Ա., ծնված 1982 թ., ԻԻՀ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել ճամփեզրյա արգելապատնեշին և կողաշրջվել․ առկա է վառելիքի արտահոսք։ Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար: Փրկարարները դադարեցրել են վառելիքի արտահոսքը, հոսանքազրկել ավտոմեքենան և իրականացրել տարածքի սահմանազատում: Կցորդիչը ուղղելու և ավտոմեքենան երթևեկելի գոտի դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:Ավելին22:1902.02.22 -
ՄիջազգայինՊուտինը վստահ է՝ «ՆԱՏՕ-ն Ռուսաստանին խաբել է». Մոսկվան ու արևմուտքը «ոչ մի թիզ» չեն զիջումԱյսօր Պենտագոնը հաղորդել է, որ առաջիկա օրերին մոտ 2 հազար ամերիկացի զինծառայողներ կուղևորվեն Եվրոպա՝ Ռումինիա, Լեհաստան և Գերմանիա: ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով, այսօրվա իրավիճակը պահանջում է ուժեղացնել ՆԱՏՕ-ի արևելյան թևի պաշտպան-ունակությունը:Ավելին22:1502.02.22 -
ՀայաստանՍյունիքի մարզի ճանապարհներին առկա է մերկասառույց, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղեկացնում է ԱԻՆ-ը։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Անվաշղթաների կիրառման դեպքում Վարդենյաց լեռնանցքը բաց է կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։Ավելին22:1202.02.22 -
Հասարակական«Ուզեն` Բուդդայի արձանն էլ կդնեն, ինչ կա». Հիսուսի արձանը տեղադրելը մեր եկեղեցուն հարիր չէԱրձանաշինությունը մեր եկեղեցուն հարիր չէ։ «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը` անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանի` Հայաստանում Հիսուսի արձանը տեղադրելու նախագծին։ Օրեր առաջ Ծառուկյանը տեղեկացրել էր, որ Հայաստանում Հիսուսի արձանը տեղադրելու մտադրություն ունի և նախագծի իրականացման համար մրցույթ է հայտարարում։ ԲՀԿ առաջնորդի ցանկությամբ՝ միայն արձանը` առանց պատվանդանի, պետք է լինի 33 մետր։ Այս նախաձեռնությունը բազմաթիվ քննարկումների և քննադատությունների տեղիք է տվել սոցցանցերում։ «Մեր եկեղեցուն հարիր չէ արձանաշինությունը, սակայն այս թեմայի առնչությամբ ավելի մանրամասն կտեղեկացնենք Մայր Աթոռի դիրքորոշումը»,- ասել է տեր Եսային։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն էլ շեշտել է` արձանները մեր եկեղեցու ավանդությանը հարիր չեն, առավել ևս Քրիստոսի, Աստվածամոր արձանները տեղադրելը։ «Արձանաշինությունը կաթոլիկ եկեղեցուն է հարիր, այնտեղ տարածված է դա, բայց հայ եկեղեցու և հայկական ավանդության մեջ չկա նման բան, նույնիսկ մերժված է եղել դարեր շարունակ»,- ասել է սրբազանը։ Հարցին, թե նախաձեռնողների կողմից հոգևորականների հետ քննարկում եղե՞լ է` սրբազան հայրը պատասխանել է, թե չի կարծում, թե եղել է, քանի որ ինքն էլ տեղյակ կլիներ։ Նրա խոսքով` երկրում այս պահին շատ ավելի կարևոր խնդիրներ ունենք, քան մեզ քրիստոնյա ձևացնելը։ Օրինակ, ըստ սրբազանի, հավատքի հարցում ավելի լավ է քրիստոնյա դառնալ, քան ձևանալ. գոնե այդ հարցում անելիքներ շատ ունենք։ «Կառավարությունն ասում է, որ իրենք են իրավասու արձանը կառուցելու առնչությամբ թույլտվություն տալու կամ չտալու հարցում` եկեղեցին իրավասություն չունի։ Է, հա, մարդն ինչ ուզում է կանի` ուզեն Բուդդայի արձանն էլ կդնեն, ի՞նչ է եղել։ Բայց, այ, Մուհամմեդի արձանը տեղադրել չեն համարձակվի»,- կատակով ասել է սրբազանը։ Նա հավելել է, որ արձանները մեզ չեն դարձնի քրիստոնյա, ընդհակառակը, արձանը կարող է «փոխարինել» Աստծուն, հեռացնել մեզ քրիստոնեությունից։ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը նույնպես կողմ չէ հայտարարված նախաձեռնությանը։ Նրա խոսքով` նման քանդակ տեղադրելու անհրաժեշտություն չկա, քանի որ շատ սրբատեղիներ, խոնարհված եկեղեցիներ ունենք, որոնք նորոգման կարիք ունեն։ «Հիմա ցանկությունների և հնարավորությունների դար է, սակայն հասարակության կարծիքը նույնպես պետք է հաշվի առնել։ Բացի այդ,ես չեմ հիշում, որ մենք նման արձաններ տեղադրելու ավանդույթ ունենանք։ Եթե ամեն մեկս ցանկություն ունենանք մի քանդակ տեղադրել, ի՞նչ կլինի երկրի վիճակը։ Ի՞նչ է նշանակում` 200-250 նոր եկեղեցի կառուցես, եթե հազարավոր խոնարհված եկեղեցիներ ունենք, որոնք ամեն մեկը մի գոհար է, դրանք մեր սկիզբն են»,-ասել է Մինասյանը։ Նա նշել է, որ, օրինակ, Բրազիլիայում տեղադրված արձանը տեղի հասարակության ցանկությունն է եղել, և դա հանգանակությունների միջոցով է կյանքի կոչվել։ Մինասյանը շեշտում է` ցանկալի կլինի, որ տեր կանգնես քո ունեցածին, և հետո միայն նոր եկեղեցի կառուցել։ Հարցին, թե քաղաքի ո՞ր հատվածում կարող է նման ահռելի քանդակ տեղադրվել` Մինասյանը պատասխանել է` մեր ռելիեֆը թույլ է տալիս, որ նման քանդակ ունենանք տարբեր տեղերում, սակայն դա անպայման պետք է քաղաքաշինական խորհրդում քննարկվի։ Ամեն դեպքում, ըստ նրա, եթե նման մրցույթ է լինում, առանց Ճարտարապետների միության կարծիքը հաշվի առնելու չեն անում, իսկ այս անգամ կարծիք չեն հարցրել։Ավելին22:1102.02.22 -
ՀայաստանՓաշինյանի մեջ միակ դրականը կորոնավիրուսի թեստավորման պատասխանն էր․ իրավաբանՆիկոլ Փաշինյանի մեջ միակ դրականը կորոնավիրուսի թեստավորման պատասխանն էր, բայց դե այն էլ արդեն բացասական դարձավ, գրել է իրավաբան Վահե Գրիգորյանը։Ավելին22:0502.02.22 -
ՏարածաշրջանԲաքուն ու Անկարան «խաղաղության ձեռք» են մեկնում ու ռազմական համագործակցությունն ամրապնդումԱռավել քան աննորմալ, անտրամաբանական են համարում վերլուծաբանները թուրք-ադրբեջանական տանդեմի պնդումները, թե Շուշիի հռչակագրի վավերցմամբ՝ խաղաղությունը կվերադառնա Հարավային Կովկաս:Ավելին22:0002.02.22 -
ՀասարակականՎահագն Խաչատուրյանը պաշտոնապես առաջադրվեց Հանրապետության նախագահի թեկնածուՎահագն Խաչատուրյանն առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու, հայտնում է ԱԺ աշխատակազմը։ «Առաջնորդվելով Սահմանադրության 125-րդ հոդվածի 3-րդ մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 2-րդ և 4-5-րդ մասերով՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը Հանրապետության նախագահի թեկնածու է առաջադրել Վահագն Գառնիկի Խաչատուրյանին»,- նշված է հաղորդագրության մեջ: Վահագն Խաչատուրյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիրը»:Ավելին21:5202.02.22 -
ՀայաստանԱդրբեջանական իշխանությունը մեզ հետ խաղաղության մասին միշտ խոսում է սպառնալիքով․ ԹաթոյանԱդրբեջանական իշխանությունը մեզ հետ խաղաղության մասին միշտ խոսում է սպառնալիքով` երկիրը վերացնելու, ավերելու սպառնալիքով: Սա ոչ միայն և ոչ այնքան հռետորաբանություն է, այլ հայատյացության տարիների պետական քաղաքանություն (կրթություն, մշակույթ, սպորտ և այլն)` մարդու իրավունքների խախտումների, պատերազմական հանցանքների իրական աղբյուրը: Մեզ պետք են մեր իրավունքների իրական երաշխիքներ. մնացյալ ամեն ինչ պատրանք է: Հ.Գ. Մեր հարևան երկրի ղեկավարի վերջին ելույթները ևս արձանագրել ենք, առանձնացրել ենք մեզ վերաբերող ատելության ու թշնամանքի մասերը և էլի կուղարկենք միջազգային մարմիններին:Ավելին21:4902.02.22 -
Հայաստան«Դաժան ծեծել են, նվաստացրել». անհետացած նորակոչիկի հարազատները ՊՆ-ից պատասխաններ են պահանջումԱհազանգ է ստացվել նորակոչիկ եզդի տղայի հարազատներից: Նրանք ժամեր առաջ լրագրողներին հրավիրել են պաշտպանության նախարարության մոտ և պատմել, որ երեք օր առաջ բանակ զորակոչված 18-ամյա Վլե Ֆերոյանը ահետ կորել է: Հարազատների խոսքով՝ զինվորը զորակոչվելու հաջորդ օրը Կապանի զորամասից զանգել ու ասել է, թե իրեն ծեծել են, փորձել՝ նվաստացնել:Ավելին21:4502.02.22 -
ՏարածաշրջանՓրկարարները տարհանել են Սոչիի լեռներում ճոպանուղու վրա մնացած 37 ուղևորներինՓրկարարները տարհանել են «Կրասնայա պոլյանա» հանգստավայրի լեռներում ճոպանուղու վրա մնացած 37 ուղևորներին, տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի ԱԻՆ Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը: Ավելի վաղ նշվում էր, որ այսօր Սոչիում գտնվող խոշոր լեռնադահուկային հանգստավայրերից մեկում ճոպանուղին հանկարծ դադարել է աշխատել: «37 ուղևորների կյանքը փրկվել է։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Փրկարարական աշխատանքների ժամանակ ալպինիստական հանդերձանք է անհրաժեշտ եղել»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ճոպանուղուց մարդկանց տարհանումն իրականացվել է հանգստավայրի, ինչպես նաև Ռուսաստանի ԱԻՆ-ի փրկարարների ուժերով: Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը հայտարարել է, որ ճոպանուղու կանգնելու պատճառը համակարգային ծրագրի խափանումն է եղել: Ճոպանուղու վրա մնացածները բժշկական օգնության կարիք չեն ունեցել։ Նրանց թեյ և սուրճ են հյուրասիրել։Ավելին21:4002.02.22 -
ՄիջազգայինՈւզբեկստանում ցանկանում են արգելափակել «TikTok»-ըՈւզբեկստանի «Ադոլաթ» («Արդարություն») սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որը մեծությամբ երրորդ քաղաքական ուժն է երկրում և ներկայացված է նաև խորհրդարանում, «TikTok» սոցիալական ցանցն արգելափակելու կոչով է հանդես եկել։ Կուսակցությունն այս առնչությամբ հայտարարություն է տարածել, որում նշված է, որ «TikTok»-ը բացասական ազդեցություն է ունենում երիտասարդության վրա, սոցիալական ցանցում չափազնց շատ են երիտասարդների կողմից այլ անձանց կյանքի նկատմամբ ոտնձգությունները ներկայացնող տեսանյութերն ու հոլովակները։ «Ցավալի է, որ նման անընդունելի դեպքեր կան՝ հակասող մեր ժողովրդի արժեքներին․ հնագույն ժամանակներից մենք երիտասարդներին սերմանում ենք հարգանք մեծահասակների ու փոքրերի նկատմամբ։ Հարկավոր է խստացնել քրեական պատասխանատվության նորմերը, ամբողջությամբ արգելափակել բջջային հավելվածներն ու այնպիսի սոցիալական ցանցերը, որոնցից է «TikTok»-ը։ Դրանից ավելի շատ վնաս կա, քան օգուտ։ VPN-ի միջոցով «TikTok» մուտք գործելու խնդիրը ևս պետք է ուսումնասիրվի»,- նշված է սոցիալ-դեմոկրատների հայտարարությունում։Ավելին21:2802.02.22 -
ՀասարակականՄոնթեի նկարների և նրա մասին գրառումների համար էջերի արգելափակման հարցով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է «Ֆեյսբուք»-ինՀայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի նկարների և նրա վերաբերյալ գրառումների հրապարակումից հետո «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերի էջերի նկատմամբ կիրառվող արգելափակումների հետ կապված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նամակ է ուղղել «Ֆեյսբուք»-ին։ Հատուկ շեշտադրվել է, որ «Ֆեյսբուք»-ի այս քաղաքականությունը վնասում է սոցիալական մեդիայում խոսքի ազատությանը, առավել ևս այն պարագայում, երբ Մոնթեն մեր ժողովրդի համար հայրենասիրության և առաքինության, անձնուրացության օրինակ է համարվում: Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել և «Ֆեյսբուք»-ին են ներկայացվել փաստեր, որ Մոնթեի մասին խոսվում է դպրոցական ու ԲՈՒՀ-ական դասագրքերում: Կից ներկայացվել են ապացույցներ արգելափակված կամ սահմանափակումների ներքո գտնվող օգտահաշիվների կամ էջերի վերաբերյալ:Ավելին21:1702.02.22 -
ՄիջազգայինՊատրաստ ենք Ռուսաստանի հետ բանակցությունների՝ ցանկացած ձևաչափով․ Ուկրաինայի ԱԳՆԿիևը պատրաստ է Մոսկվայի հետ բանակցությունների՝ ցանկացած հնարավոր ձևաչափով, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան։ «Ուկրաինան պատրաստ է բանակցել Ռուսաստանի Դաշնության հետ՝ ցանկացած հնարավոր ձևաչափում։ Մենք երբեք չենք խուսափել բանակցություններից, տարիներով աշխատել ենք «նորմանդական ձևաչափում»՝ Ֆրանսիայի ու Գերմանիայի հետ, որպեսզի դիվանագիտական լուծում գտնենք 8 տարի շարունակվող ռազմական հակամարտությանը»,- ասել է Կուլեբան։ Ուկրաինայի ԱԳ նախարարը նաև հույս է հայտնել, որ «նորմանդական ձևաչափով» (Ռուսաստան, Ուկրաինա, Գերմանիա, Ֆրանսիա) նոր գագաթնաժողով տեղի կունենա։Ավելին21:1002.02.22 -
ՀասարակականԴատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցվել ենՍյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցվել են։ ԲԴԽ-ն հրապարակել է համապատասխան որոշումը։ «Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Հրանտի Բախշիյանի լիազորությունները կասեցնել՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը»,–նշված է որոշման մեջ։ Նշենք, որ նախօրեին ԲԴԽ-ն բավարարել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու թույլտվություն ստանալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները։Ավելին21:0002.02.22 -
ՏարածաշրջանԹուրքիայի ազգայնական կուսակցապետը Հայաստանին ուղղված նախապայմաններ է հնչեցրելԹուրքիայի ծայրահեղ ազգայնական «Մեծ միություն» կուսակցության նախագահ Մուստաֆա Դեսթիջին մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ փաստացի հնչեցնելով նախապայմաններ։ «Մենք ցանկանում ենք, որ Հայաստանի հետ կասեցվեն կարգավորման փորձերն այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկիրը Ղարաբաղի «օկուպացրած բոլոր տարածքներից» դուրս չի եկել և չի հրաժարվել Թուրքիային ուղղված ցեղասպանակության «անհիմն պնդումներից»»,- ասել է նա։ Ազգայնական կուսակցապետը հայտարարել է նաև, որ եթե Հայաստանը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, ապա պետք է երկու կարևոր քայլ անի։ «Առաջինը՝ հրաժարվի Ղարաբաղի «բռնազավթած» բոլոր տարածքներից, երկրորդը՝ հրաժարվի այսպես կոչված Հայոց ցեղասպանության պնդումներից։ Առանց դրանցից հրաժարվելու, կարգավորման գործընթացը օգուտ չի բերի և երկարաժամկետ չի լինի: Կգա ապրիլի 24-ը, կրկին հայտարարություն կանեն և արդյունքում գործընթացը նորից կդադարի։ Ուստի, ի սկզբանե պետք է նախազգուշական միջոցներ ձեռնարկել»,- ասել է Դեսթիջին։Ավելին20:5502.02.22 -
ԱրցախՎարանդայի շրջանում իրականացված որոնումներն այսօր արդյունք չեն տվելԶոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։ Որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել, հայտնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը։ Զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում` փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1709 աճյուն։ Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։Ավելին20:4502.02.22