Լրահոս

2022-01-31
  • Img default alt hy
    Հասարակական
    ՔՊ-ն նախագահի պաշտոնում առաջադրելու է Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը
    Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախագահի թեկնածու է առաջադրելու բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, անկուսակցական Վահագն Խաչատուրյանին, գրում է «Հայկական ժամանակ»-ը։ Մինչև Հանրապետության նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնումը՝ Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը:
    09:51
    31.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Անլրագրող մնացած լրագրողը. Էդգար Ղազարյան
    ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը երկու նկար է հրապարակել և գրել, որ դրանք ցույց են տալիս, թե ինչ խղճուկ վիճակում կարող է հայտնվել անկարող լրագրողը, երբ, չգնահատելով իր կարողությունները, պատուհաս է դառնում երկրի և ժողովրդի գլխին։ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի հունվարի 25-ին լրատվամիջոցների հարցերին պատասխանելու ֆիզիկական հնարավորություն ուներ Կապան քաղաքում։ Այդ ժամանակ նա դեռ չէր հասցրել կործանել մեր հայրենիքը, չէր ստորագրել կապիտուլյացիոն հայտարարությունը, Վաղարշակ Հարությունյանին հրաման չէր տվել ադրբեջանցիներին բերելու Հայաստան և իրավունք տալու վերահսկողություն հաստատել Գորիս-Կապան ճանապարհին։ Այդ օրը նա Գորիսից Կապան գնալու հնարավորություն ուներ, ինչն իր համար ստեղծել էին այն մարդիկ, որոնց քննադատում էր իր այդ ասուլիսի ընթացքում և հպարտանում իր «100 ձեռքբերումներով», որոնց թվում էին ոստիկանների կողմից իր կնոջը տուգանելն ու մի հովազի Հայաստանի սարերում հայտնվելը։ Այդ ժամանակ նա կարող էր վայելել բազմաթիվ լրագրողների դիմաց նստելու «քաջությունը»։ Ընդամենը երկու տարից անց, գրեթե նույն օրը, 2022 թվականի հունվարի 24-ին նա Գորիս-Կապան ճանապարհով Կապան հասնելու հնարավորություն չուներ։ 2022 թվականին նա այլևս թշնամուն էր հանձնել մեր հայրենիքը, դարձել հազարավոր երիտասարդների մահվան պատճառ, ավիրել ողջ պետական կառավարման համակարգը և դրան զուգահեռ մի քանի միլիոն դոլարով վերանորոգել իր կեցավայր հանդիսացող Սերժ Սարգսյանից զավթած առանձնատունը, գնել մի քանի միլիոն դոլար արժողության նոր զրահապատ մեքենաներ, հարյուրավոր թիկնապահների և ոստիկանների ուղեկցությամբ կարողացել այնտեղից հասնել իր նոր վերանորոգած աշխատասենյակ, նստել նոր ձեռք բերված կահույքի վրա՝ ընդամենը մի աղջիկ լրագրողի առաջ՝ երկու ժամ շարունակ թշնամահաճո զազրախոսության համար»։
    09:43
    31.01.22
    Ավելին
2022-01-30
  • Հասարակական
    «Նախագահական տետրիս». Արմեն Սարգսյանի «անձնագիրը»
    Հետքերը Հայաստանի նախագահին տանում են Կարիբյան ծով, իսկ նախագահը հեռագիր է ուղարկում Լոնդոնից: Արմեն Սարգսյանը հեռանում է, բայց ինչո՞ւ էր եկել: «Նախագահական տետրիս» կամ Հայաստանի նախագահի «ոչ սովորական» անձնագիրը:
    23:55
    30.01.22
    Ավելին
  • Հասարակական
    Թշնամին փրկել է, հայրենիքը՝ բանտարկել. «մորգում աչքերը բացած» Արենը
    «Աչքերս բացեցի՝ մորգում»: Ադրբեջանական Գյանջայի դիահերձարանից դուրս եկած հայ զինվորականը բանտարկվել է հայրենի երկրում: «Այսինքն հայրենիքի պաշտպանությունը կոչվում է հանցագործություն, թուրքի դեմ պայքարած զինվորն էլ՝ հանցագործ», արձանագրում են դժոխքից՝ դժոխք անցած ենթասպա Արեն Արամյանի հարազատները:
    22:54
    30.01.22
    Ավելին
  • Արցախ
    Արցախի «Սթիվ Ջոբսը». «ես»-ը «մունք» դարձնող Աշոտի մենախոսությունը
    Արցախի «Սթիվ Ջոբսը»: 28-ամյա IT մասնագետ Աշոտ Ավանեսյանը մնում է հայրենի Մուշկապատ գյուղում, որ աշխարհից կրթությամբ առաջ անցնենք և «ես»-ը դառնա «մունք»: Մենախոսություն՝ Արցախից:
    21:54
    30.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այգեվան գյուղի մանկապարտեզը հավասարեցվել է հողին. ոստիկանությունը պարզում է՝ ո՞ւր է կորել մանկապարտեզի ողջ գույքը
    «SHAMSHYAN.com»-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Խոշբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 29-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների փաստով: Ոստիկանություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Այգեվան գյուղի ԽՍՀՄ տարիներից կառուցված, սակայն չշահագործվող մանկապարտեզը քանդում են և «շինմատերիալը» անհայտ անձը կամ անձինք տեղափոխում են ինչ-որ տեղ: Տեղում ոստիկանները կասեցրել են ամբողջովին քանդված մանկապարտեզի շինության քարերը տեղափոխելու գործընթացը: Ոստիկանությունը պարզում է նաև, թե ում հանձնարարականով է քանդված մանկապարտեզի «շինմատերիալը» տեղափոխվում ինչ-որ անհայտ տեղ: Շամշյանի տեղեկություններով՝ մանկապարտեզը քանդում է նախկին գյուղապետը, քանի որ գյուղում կառուցելու են նոր մանկապարտեզ, սակայն ոստիկանությունը ճշտում է նաև, թե մանկապարտեզի մեջ եղած գույքը ով կամ ովքեր են տարել և որտեղ է պահվում այն: Կա վարկած, որ հնարավոր է՝ գույքը գողացել են:
    21:38
    30.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Բոլորը սպասում են Պուտինին, նույնիսկ Բայդենը. Ուկրաինա
    «Երկու, մեկ, պառկեցի՛նք». Ուկրաինայում երեխաներին պատրաստում են պատերազմի, բայց ՆԱՏՕ-ի դուռը ծեծող Զելենսկին ասում է՝ «խուճապի պատճառ չկա»: Արևմուտքը անվտանգության երաշխիքներ չի տալիս Ռուսաստանին և շարունակում է զինել Ուկրաինան: Փորձագետները հավանական են համարում թեկուզ փոքրիկ պատերազմը. Ռուսաստանի հեղինակությունը վտանգված է: Աշխարհը սպասում է Պուտինի որոշմանը:
    21:25
    30.01.22
    Ավելին
  • Հասարակական
    Հարսանիքի զուռնայից՝ մինչև «էզանի» ձայն. սովորական հայկական սկանդալներ
    Զուռնան հնչում է ոչ թե հայկական բանակի օրը՝ Հանրապետության հրապարակում, այլ պաշտպանության նախարարի հարսանիքին՝ շքեղ սրահում, որից հետո նույնիսկ վարչապետն ու գեներալները վարակվում են կորոնավիրուսով: Ստեփանակերտում արդեն էզանի ձայն են լսում, տեղահանված արցախցիներն էլ շպրտում են Հայաստանի կառավարության բաշխած 20 հազար դրամը: Սովորական հայկական սկանդալներ:
    20:56
    30.01.22
    Ավելին
  • Հասարակական
    Ավանի փոխթաղապետն արդարացնում է Լուլուի ծիծաղելը Եռաբլուրում
    Հունվարի 28-ին՝ բանակի օրը, համացանցում մի տեսանյութ տարածվեց, որտեղ երևում էր՝ ինչպես է ՔՊ-ական Լուլուն անհագ ծիծաղում Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Մինչ օգտատերերը քննադատում էին պատգամավորի այդ վարքը, Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանը, որը մշտապես աչքի է ընկնում զավեշտալի, երբեմն ոչ պատեհ, անպարկեշտ գրառումներով, փորձել է արդարացնել ՔՊ-ականների այդ պահվածքը՝ դա ներկայացնելով որպես սովորական, մարդկային մի բան․ «Հեչ ում հետ ա եղել, որ թաղումի կամ հոգեհանգստի ժամանակ խնդա, մենակ ճիշտը։ Իմ հետ եղել ա»,- գրել է Ավանի փոխթաղապետը՝ մեկնաբանություններում շարունակելով արդարացնել Լուսինե Բադալյանին՝ գրելով․ «Լավ էլի բռատ,դու հեչ խնդացած չկաս։ Ուղղակի աղջիկ ա, ի՞նչ գիտես, ինչ ա եղել, որ մենակ ինքը խնդաց։ Կարա մի բան տեսած լինի...»,- գրել է Ներսես Պողոսյանը՝ պատասխանելով օգտատերերից մեկի այն դիտարկմանը, որ եթե այդպիսի վարքագիծ ցուցաբերեին նախկինները, ապա ՔՊ-ականները կսկսեին հայհոյել։
    17:38
    30.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Որտե՞ղ էր, գրողը տանի, ԱՄՆ-ն, երբ Ադրբեջանը հարձակվել էր Հայաստանի վրա․ ամերիկացի հաղորդավար
    Հայտնի ամերիկացի հեռուստահաղորդավարուհի եւ քաղաքական մեկնաբան Անա Կասպարյանի թարմ գրառումներից մեկն իսկական իրարանցում է առաջացրել սոցցանցերի թոււրքական սեգմենտում, գրում է «Սպուտնիկ Արմենիա»-ն: Կասպարյանը, մասնավորապես, գրել է. «Որտե՞ղ էր, գրողը տանի, ԱՄՆ-ն, երբ Ադրբեջանը պատրաստվել է հարձակվել Հայաստանի վրա: Ոչ մի ձայն նույն կոնգրեսականներից, որոնք շտապել են նոր անխոհեմ պատերազմի: Զարմանալի է՝ որքան շատ մարդ է կարծում, որ ԱՄՆ-ն հոգ է տանում սուվերեն պետությունների պաշտպանության մասին»: Թվիթի մեկնաբանությունները սոցցանցերի թուրքական եւ ադրբեջանական սեգմենտի օգտատերերը փորձել են առարկել հեռուստահաղորդավարուհուն, իբրև, ԱՄՆ-ն ավելի վաղ պետք է օգներ Ադրբեջանին «ազատել օկուպացված հողերը»: Դրան Կասպարյանը շատ ավելի կոշտ է արտահայտվել: «Այդ հողն ապօրինի կերպով փոխանցվել է Ադրբեջանին Ստալինի կողմից: Այդ հողում բնակչության ճնշող մեծամասնությունն էթնիկ հայեր են: Սակայն թյուրքական ցեղերը գիտեն ինչ-որ բան հողերը գրավելու եւ մարդկանց սպանությունների մասին»,-գրել է նա: Հեռուստահաղորդավարուհու մեկնաբանությունը հրապարակվել է Vaziyet թուրքական լրատվական հարթակում ռեթվիթի միջոցով: Թուրք օգտատերերը նույն պահին փորձել են պարզել Անա Կասպարյանի հետ հաղորդումը վարող ամերիկացի թղթակից, քաղաքական մեկնաբան եւ ակտիվիստ Ջենք Ույգուրի դիրքորոշումը: Կասպարյանը Ույգուրի հետ միասին վարում է շատ սիրված լիբերալ-առաջադեմ The Young Turks («Երիտթուրքեր») ծրագիրը սոցիալական եւ քաղաքական թեմաներով Օգտատերերից ինչ-որ մեկը պահանջել է բացատրություններ Ջենք Ույգուրից. «Այդ ո՞ր օրվանից «Երիտթուրքերը» պաշտպանում են Հայաստանի շահերը»:
    14:32
    30.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կիրակին միշտ ընտանիքի հետ․ Ռոբերտ Քոչարյան
    Կիրակին միշտ ընտանիքի հետ, գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ կից հրապարակելով լուսանկարներ ընտաիքի հետ։
    13:44
    30.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հենց նոր զանգահարեց ԱԺ նախագահը և հայտնեց շատ լավ լուր․ Թևան Պողոսյան
    Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հենց նոր զանգահարեց Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և հայտնեց շատ սպասված ու լավ լուր։ Արցախի Հանրապետության ԱԺ-ի խմբակցությունների նախաձեռնությամբ օրակարգ է մտցվել ադրբեջանական օկուպացիայի մասին օրենքի նախագիծ։ Հուսամ, որ փետրվարի 16-ի նիստում այն կանցնի առաջին ընթերցում, իսկ փետրվարի 20-ին, նաև իր խորհրդով, ամբողջական կընդունվի։ Արցախի ԱԺ-ի այս նախաձեռնությանը պետք է օժանդակել և օգնել, որ տեղեկատվական դաշտում կարողանանք մեր շեշտադրումներն անել։ Հուսամ` փետրվարի 13-ի խորհրդով և Միացում շարժման 34-րդ տարեդարձը կամրագրվի համայն հայության միասնությանը միտված գործողություններով»։
    12:57
    30.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    Հանրապետության նախագահը Պաշտպանության նախարարությունում մասնակցել է ռազմական խորհրդի նիստին՝ նվիրված 2022թ.-ի անելիքներին
    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 29-ին այցելել է Պաշտպանության նախարարություն և մասնակցել ռազմական խորհրդի նիստին՝ նվիրված 2022թ.-ի անելիքներին, տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից։ Բանակի բարձրագույն հրամկազմին ուղղված իր խոսքում երկրի ղեկավարը նախ շնորհավորել է Հայրենյաց պաշտպանի տոնի կապակցությամբ, նշել, որ Հայրենիքի անվտանգության գործում Պաշտպանության բանակը շարունակում է իր առանցքային դերակատարությունն ունենալ և իշխանությունների կողմից ներդրվելու են առավելագույն ջանքեր բանակաշինության, ինչպես նաև զինվորականների սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու համար: «Մենք ապրում ենք շատ բարդ մի ժամանակաշրջանում, երբ գլոբալ մարտահրավերները ստիպում են ունենալ պաշտպանական անվտանգային ավելի հուսալի համակարգ: Մենք գիտակցում ենք, որ, ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությանը զուգահեռ, պետք է կատարելագործենք նաև մեր ունեցած պաշտպանական ռեսուրսները, որպեսզի տարածաշրջանում կարողանանք տևական կայունություն ապահովել: Բարեփոխումները, որոնք սկսված են բանակում, համոզված եմ, ձեզ հետ միասին հաջողությամբ ավարտին ենք հասցնելու»,- ասել է նախագահը: Հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանը հանդիսավոր պայմաններում պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանին է հանձնել նաև գեներալ-լեյտենանտի զինվորական կոչման ուսադիրները, որի վերաբերյալ հրամանագիրը ստորագրել էր ավելի վաղ։
    12:53
    30.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ամբողջ կրթական համակարգի՝ հեռավար ուսուցման անցնելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը
    Ամբողջ կրթական համակարգի՝ հեռավար ուսուցման անցնելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը, տարածվող հրամանը կեղծ է, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Որևէ կարգավորում չի փոխվել։ Գործում է իրավիճակային մոտեցում՝ ըստ ուսումնական հաստատությունում դեպքերի թվով ժամանակավոր հեռավար ուսուցման անցնելու մասով, արդեն երկրորդ տարին։ Այլ կարգավորում չկա»,-նշել է փոխնախարարը: Հիշեցնենք` համացանցում տարածվել էր ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի «կեղծ հրամանը», ըստ որի`փետրվարի 7-ից բոլոր ուսումնական հաստատությունները կանցնեն հեռավար ուսուցման անորոշ ժամկետով` պայմանավորված կորոնավիրուսի համաճարակի հերթական ալիքի հետ:
    12:46
    30.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Միոտանի տղան, որ թռչում է Թեհրանի վրայով
    Յադոլլա-Գոլամին մեկ ոտքով կարողանում է թռչել շենքերի վրայով, մագլցել ուր ասես:
    12:42
    30.01.22
    Ավելին
  • Հասարակական
    Ռեստորանում հնչել են կրակոցներ
    «SHAMSHYAN.com»-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հունվարի 23-ին Կոտայքի մարզում գործող «Ծիրանի» ռեստորանային համալիրում տեղի ունեցած վիճաբանություն-կրակոցների փաստով: Այդ օրը՝ ժամը 23:40-ին, նշված ռեստորանային համալիրից ահազանգ է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին և խնդրել են, որպեսզի ոստիկանները շտապ մոտենան ռեստորանային համալիր, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել և հնչել են կրակոցներ: Տեղում ռեստորանային համալիրի աշխատակիցները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ բակում մի խումբ անձինք վիճաբանել են անվտանգության աշխատակիցների հետ, որի ընթացքում էլ հնչել են կրակոցներ: Ըստ նախնական տեղեկությունների, կրակոցների արդյունքում բարեբախտաբար տուժածներ չկան:
    12:26
    30.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպանություն՝ Երևանի կենտրոնում. սպանվածի մարմնում հայտնաբերվել է կոտրված դանակի սուր մասը
    Այսօր՝ հունվարի 30-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում, «shamshyan.com»-ը։ Ժամը 01:20–ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ դանակի բազմաթիվ հարվածներից ստացած վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկանները տեղում պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ, ազգությամբ վրացի, 35-ամյա Ումրի Շ.-ն է: Նա հիվանդանոց է տեղափոխվել Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկի հարևանությամբ գործող ծաղկի սրահի մոտից: Պարեկների օպերատիվ աշխատանքի արդյունքում դեպքի վայրից մոտ 30 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է գայլի գլխով, վրան արնանման հետքերով կոտրված դանակ, իսկ ծաղկի սրահի դիմաց հայտնաբերվել են արնանման հետքեր: Տեղում քննչական բաժնի պետ Դ. Կիրակոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ ու մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորը, ում մարնի վրա առկա է եղել դանակի մոտ 8 հարվածի հետք և մարմնի մեջ հայտնաբերվել է կոտրված դանակի սուր հատվածը՝ մահացել է: Մինչ դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ասում էին, թե գիշերվա 1-ին սպանությունը դժվար էլ բացահայտվի, ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով իրականացրել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու տեղեկացել են, որ ենթադրյալ կասկածյալը որտեղ է թաքնվում: Սպանությունից ժամեր անց Երևանի Մյասնիկյան պողոտայում գործող «Գրին Փալաս» հյուրանոցային համալիրում ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին, ով բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղից էլ ներկայացվել է քննչական բաժին: Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Երևանի բնակիչ, 30-ամյա Ա. Հարությունյանն է, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է: Նա և սպանվածը միասին աշխատում էին ծաղկի սրահում: Քննիչ որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
    12:19
    30.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Կենդանիներին ուտել չի կարելի. քաղցր կենդանաբանական այգի
    Մասնագետները կենդանիների տեսքով շոկոլադե քանդակներ են պատրաստել: Կարելի է գնալ, հիանալ, վայելել շոկոլադի բույրը, բայց չուտել կենդանիներին:
    11:42
    30.01.22
    Ավելին