Լրահոս

2022-01-31
  • Img default alt hy
    Հասարակական
    Հռիփսիմե Ստամբուլյանը դատի կտա ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանին
    Փաստաբան Հովհաննես Չամսարյանը ստանձնել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի շահերի պաշտպանությունը: Փաստաբանը հայցադիմում կներկայացնի դատարան՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանից պահանջելով հերքել Ստամբուլյանի մասին «զրպարտող տեղեկությունները»: «Պատահական չէ, որ վերջին տարիներին ՀՀ դատարաններում էականորեն ավելացել են պատվի, արժանապատվության կամ գործարար համբավի պաշտպանությանն ուղղված գործերի քանակը, քանի որ մեր օրերում հաճախ «կարծիքն ազատ արտահայտելու» անձի սահմանադրական իրավունքն այնքան է խեղվում, որ դառնում է «ինչ ուզել, այն ասելու» պրիմիտիվ կատեգորիա։ Երբ խոսք է գնում քաղաքական ամբիոններից կարծիք արտահայտելուն, միանշանակ է, որ այն ուղղված է առաջնային՝ հանրույթի կառավարմանը (մեծ զանգվածի վրա ազդեցություն թողնելուն) և հետո միայն ուղղված է քաղաքական նպատակին ծառայելուն։ Այդ իսկ պատճառով քաղաքական ամբիոններից, իսկ մեր երկրում, մասնավորապես, իշխող ուժը ներկայացնող պետական բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից հաճախ հնչում են ելույթներ, որոնք, մեղմ ասած, փաստարկված չեն, հեռու են հիմնավոր լինելուց և ուղղված են բացառապես ընդդիմախոսի վարկանիշը ստվերելուն։ 19.01.2022թ-ին ՀՀ Ազգային ժողովի նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հասմիկ Հակոբյանի կողմից զրպարտող տեղեկություններ են հրապարակվել Հռիփսիմե Ստամբուլյանի առնչությամբ։ Տիկին Ստամբուլյանի քաղաքական գործունեության, անձնական արժեքների և իմ մասնագիտական գործունեության սկզբունքներում մի էական համընկնում կա, այն է՝ նպաստել Հայաստանում ժողովրդավարական հասարակության ձևավորմանը, որը սկսվում է այլոց իրավունքները հարգելով։ Եվ այն պետք է սկսվի ԱԺ ամբիոնից։ Հենց այս ամենից ելնելով էլ օրերս դատարան կներկայացնենք զրպարտող տեղեկությունները հերքելու պահանջի մասին հայցադիմում ընդդեմ պատգամավոր Հասմիկ Հակոբյանի՝ ակնկալելով գործի արդար և անաչառ քննություն», - հայտարարել է Չամսարյանը:
    12:23
    31.01.22
    Ավելին
  • Հասարակական
    Արման Թաթոյանն ամփոփում է անցած 6 տարիների աշխատանքն անհատական գործերով
    Հիշում եմ դեպքեր, երբ ընտանիքում բռնության ենթարկված կանայք գիշերվա ժամի զանգահարել կամ եկել են մեր աշխատակազմ, քանի որ չեն իմացել՝ ուր գնալ կամ ինչ անել, պատմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ մանրամասնելով պաշտոնավարման տարիներին կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ աշխատանքը: «Շատ խնդիրներ պահանջում են հրատապ լուծումներ. կարծրատիպային մտածողություն կանանց վերաբերյալ, աշխատանքային իրավունքների խախտումներ, բռնության դեպքեր ընտանիքում, մարզերում առողջապահական ծառայությունների անհասանելիություն և այլն»: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման 6 տարիների գործունեության անհատական գործերով ամփոփիչ նախորդ տեսանյութը՝
    12:21
    31.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԳՇ պետի նախկին տեղակալը համաձայն չէ բանակի օրը նշելուն ու զորքերը հայելային հետքաշելուն
    Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը արձագանքել է հայկական բանակի 30-ամյակը չնշելուն՝ ասելով, որ դա ճիշտ չէր: «News.am»-ին Խաչատրյանը նաև հայտնել է, որ ինքն էլ է հրավիրված եղել բանակի օրվան նվիրված միջոցառմանը ու չի մասնակցել: Հայ-ադրբեջանական սահմանին զորքերի հայելային հետքաշմանը Տիրան Խաչատրյանը շատ վատ է վերաբերվում․ «Երբ թշնամին է ներխուժել մեր սուվերեն տարածք, ի՞նչ հայելային հետքաշման մասին է խոսքը։ Ես չգիտեմ՝ իրենց տրամաբանությունը, քայլերի հաջորդականությունը ինչպիսին է։ Եթե զորքը հետ են քաշում, ապա այդ տրամաբանությամբ կարող են մինչև Երևանի կենտրոն զորքերը հետ քաշել»,- կարծում է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալը:
    12:12
    31.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դեսպան Թրեյսին հանդիպել է Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հետ
    Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ Դեսպան Թրեյսին հունվարի 27-ին հանդիպել է Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հետ՝ քննարկելու առավել անկախ ու թափանցիկ դատական հաստատությունների կայացման հարցում Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանին։ «Դեսպանը գովեստով խոսեց մինչ օրս այս ասպարեզում Հայաստանի գրանցած առաջընթացի մասին և շեշտեց շարունակական բարեփոխումների կարևորությունը»։
    12:08
    31.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արմեն Սարգսյանը հրաժարականի դիմումը հետ չի վերցրել
    Հրաժարականի դիմումն օրենսդրությամբ սահմանված կարգով հրապարակելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում հանրապետության նախագահը դիմումը հետ չի վերցրել: Դա նշանակում է, որ նախագահի պաշտոնն այսօրվանից թափուր է: Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք, ըստ հիմնական օրենքի 125 հոդվածի 3-րդ կետի, ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը: Երեկ երեկոյան կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը. քննարկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու հարցը։ Նախագահի ընտրությունն Ազգային Ժողովում անցկացվում է պաշտոնը թափուր մնալուց 25-35 օր անց: Նորընտիր նախագահը պաշտոնը կստանձնի ընտրվելուց հետո տասներորդ օրը: Սահմանադրության 144-րդ հոդվածի համաձայն՝ մինչ այդ նախագահի պարտականությունները կկատարի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
    12:01
    31.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Անցած 4 օրվա ընթացքում արձանագրվել է 39 վթար. 2 մարդ զոհվել է, 58-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 27-ից 31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 180 դեպք, որից 17-ը՝ նախկինում կատարված։ Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 14 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 11, բնակարանային գողության՝ 3, մարմնական վնասվածք պատճառելու՝ 2, և սպանության 1 դեպք։ Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 39 պատահար. 2 մարդ զոհվել է, 58-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
    11:50
    31.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կարիքի առավել թիրախային գնահատում անելու համար Հայաստանում առաջին անգամ կկիրառվի արհեստական բանականությունը
    Հայաստանում առաջին անգամ արհեստական բանականությունը կկիրառվի շահառուների կարիքի առավել ընդարձակ ու թիրախային գնահատման, արագ արձագանքման և աջակցության հատկացման համակարգերում: Փորձարկումը կիրականացվի ԱՍՀՆ տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների ենթակառուցվածքը սպասարկող մարմնի՝ «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի կողմից՝ Ասիական Զարգացման բանկի աջակցությամբ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ ծրագիրը հնարավորություն կտա արհեստական բանականության կանխորոշիչ գործիքների միջոցով իրականացնել կարիքի առավել թիրախային գնահատում, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների միջոցով վերլուծել թիրախային խմբերի առանձնահատկությունները։ Արդյունքում, համատեղելով արհեստական բանականության ընձեռած հնարավորությունները, նախատեսվում է նաև վերհանել և վերլուծել կարիքի գնահատման համակարգի արդյունավետությունը։ Պիլոտային ծրագրի արդյունքները կամփոփվեն գարնանը և կներկայացվեն միջազգային հարթակներում։
    11:35
    31.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սահմանի պաշտպանության այսօրվա ընտրված ճանապարհը մոդելի առումով սխալ է, իսկ փոփոխություններն իներցիոն. Աբրահամյան
    Սահմանային անվտանգության ապահովման և արդյունավետ ծառայության իրականացման համար պետք է գնալ արմատական լուծումների տարբերակով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Սահմանի պահպանության/պաշտպանության այն մոդելները, որոնք եղել են մինչև 44-օրյա պատերազմը, այս պայմաններում կա՛մ չեն աշխատելու կա՛մ գործելու են խիստ անարդյունավետ։ Սահմանային անվտանգության ապահովման առաջնահերթ խնդիրը վրան/տնակ/քարե կացարան դիսկուրսը չէ, այլ այն, թե մարտական հերթապահության կրման, պաշտպանության անցնելիս, հակահարձակվողական կամ հարձակվողական գործողություն իրականացնելիս ինչպիսի՞ ելակետային հնարավորություն ունես, ինչպե՞ս ես ապահովում մարտական հենակետի մարտի ընթացքը՝ հետախուզությունից, ենթակառուցվածքներից մինչև թիկունքային ապահովում, անվտանգ տեղաշարժեր և այլն։ Մոդելային, գաղափարական առումով այսօրվա ընտրված ճանապարհը սխալ է, իսկ փոփոխություններն իներցիոն»։
    11:19
    31.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ես չափից դուրս համեստ էի, իսկ Բելլան ակտիվիստ էր, օրինակելի գերազանցիկ․ Ռոբերտ Քոչարյան
    «Ապագա կնոջս հետ նույն մանկապարտեզն էինք գնացել։ Դպրոցում էլ նույն դասարանում էինք ու միասին սովորեցինք 4 տարի։ Հետո հայտնվեցինք տարբեր դպրոցներում, հետո նորից՝ նույն, բայց արդեն զուգահեռ դասարաններում»,- ասում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու անկեղծանում՝ կինը՝ Բելլան, իրեն սկզբից նկատելիս չի եղել․ «Չափից դուրս համեստ էի, դպրոցական կյանքին համարյա չէի մասնակցում, իսկ նա ակտիվիստ էր, օրինակելի գերազանցիկ։ Դպրոցից հետո նրան կորցրի տեսադաշտից, ու ճակատագիրը մեզ նորից հանդիպեցրեց, երբ արձակուրդներին եկել էին տուն»։ Ռոբերտ Քոչարյանը պատմում է, որ իրենք ամուսնացել են 1980թ․ աշնանը։ Նրա խոսքով՝ Բելլան չափազանց տոկուն մարդ է․ երբեք չէր տրտնջում, նույնիսկ ամենածանր պահերին լուռումունջ տանում էր դժվարությունները․ «Ես ընտանեկան կյանքում երջանիկ էի։ Ինչու՞։ Երբեք չէի մտածել դրա մասին։ Եթե լավ ես զգում, եթե պատճառ չես փնտրում ուշ տուն գալու, ուրեմն պարզապես ապրիր, ինչպես ապրում ես, ու բացատրություն մի փնտրիր, թե ինչու է այդպես, և ինչն է լավ քո կյանքում, ինչը՝ վատ»։
    11:02
    31.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Անգղների անկման պատճառները պարզաբանելու նպատակով իրականացվում են լաբորատոր հետազոտություններ. Կենդանաբանական այգուց հորդորում են ցույց չկազմակերպել
    «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի Կառավարման խորհուրդը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է. «Ինչպես տեղեկացանք սոցիալական ցանցերից, Երևանի կենդանաբանական այգու դիմաց նախատեսվում է կազմակերպել ցույց։ Երևանի կենդանաբանական այգու Կառավարման խորհուրդը կոչ է անում ցույցերի կազմակերպիչներին և մասնակիցներին զերծ մնալ չստուգված տեղեկությունների վրա հիմնված գործողություններից, որոնք խաթարում են այգու բնականոն աշխատանքը, ինչի արդյունքում տուժում են, առաջին հերթին, բոլորիս պատասխանատվության ներքո գտնվող կենդանիները։ Այգու խնդիրները ԵԿԱ Կառավարման խորհրդի կենտրոնում են, դրանք պարբերաբար քննարկվում են, դրանց լուծման համար, այգու տնօրինության և աշխատակազմի հետ համատեղ, շարունակաբար մշակվում են համապատասխան գործողություններ: Անգղների անկումը ԵԿԱ Կառավարման խորհրդի 29.01.2022թ. նիստի օրակարգային հարցերից էր։ Անկման պատճառները պարզաբանելու նպատակով իրականացվում են լաբորատոր հետազոտություններ, որոնց արդյունքների վերաբերյալ կտրվի հավելյալ տեղեկատվություն»։
    11:00
    31.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պարզվել է Ապարանում շմոլ գազի հետևանքով մահացածների ինքնությունը. ամուսինը Վրաստանի քաղաքացի էր
    Ոստիկանության Ապարանի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում պարզվել է հունվարի 27-ին Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի տներից մեկում հայտնաբերված մահացածների ինքնությունը, հայտնում է «SHAMSHYAN.com-ը։ Պարզվել է՝ մահացածներն են 45-ամյա Կարինե Հ-ն, ում հայտնաբերել էին բնակարանի նախամուտքում, և Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 42-ամյա Միրո Բ-ն։ Վերջինիս հայտնաբերել էին լոգարանում։ Նրանք մահացել էին շմոլ գազից։ Դեպքը տեղի էր ունեցել հունվարի 27-ին։ Ժամը 17։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Ապարան քաղաքի Մաշտոցի 11 շենքի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին։ Փրկարարները, ընթերակաների ներկայությամբ բացելով տան դուռը, լոգարանում հայտնաբերել էին տղամարդու, իսկ լոգարանի դռան մոտ՝ կնոջ դիերը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջիններս մահացել էին շմոլ գազից։ Նրանք ամուսիններ էին։
    10:54
    31.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կյանքի ընկեր, շնորհավո՛ր տարեդարձդ․ Ռոբերտ Քոչարյան
    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կնոջ՝ Բելլա Քոչարյանի լուսանկարն է հրապարակել՝ շնորհավորելով նրա ծննդյան օրը․ «Կյանքի ընկեր, շնորհավոր տարեդարձդ»։
    10:38
    31.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բացահայտվել է Երևանում տեղի ունեցած սպանության դեպքը
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում Երևան քաղաքի Ամիրյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ: 2022թ. հունվարի 30-ին ժամը՝ 01:58-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ կտրած-ծակած վնասվածքներով իրենց մոտ տեղափոխել է տղամարդու դիակ։ Ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև Ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են տղամարդու՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ մահացածի և ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, դեպքի վայրը: Ըստ նախնական տեղեկությունների՝ 2022թ. հունվարի 30-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Ամիրյան և Մաշտոց փողոցների խաչմերուկի հատվածում գործող ծաղկի վաճառակետի դիմաց Երևան քաղաքի 29-ամյա բնակիչը վիճաբանել է նույն վաճառակետի 34-ամյա աշխատակցի հետ, որի ընթացքում իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելով վերջինիս։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է որպես հանցագործության գործիք հանդիսացող դանակի բռնակը՝ արնանման հետքերով: Վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են վկաներ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Նույն օրը 29-ամյա երիտասարդը ձերբակալվել է՝ սպանություն կատարելու կասկածանքով, հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:
    10:35
    31.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բողոքի ակցիա՝ ընդդեմ ՔՊ-ական Լուլուի
    Այսօր՝ հունվարի 31-ին, Ազգային ժողովի շենքի դիմաց բողոքի ակցիա է իրականացվելու ընդդեմ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի՝ Լուլուի։ Մի խումբ քաղաքացիներ 15:00-ից սկսած հավաքվելով ԱԺ շենքի մոտ՝ պատգամավորից պահանջելու են ներողություն խնդրել հանրությունից ու զոհված զինծառայողների ծնողներից հունվարի 28-ին Եռաբլուրում թույլ տված միջադեպի համար։
    10:32
    31.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սա կարևոր նշանակություն ունի հետագա բանակցային գործընթացի առումով. Մելիքյանը` Արցախի ԱԺ ներկայացվելիք նախագծի մասին
    «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ողջունելի եւ կարեւոր է համարում Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունների «Արցախի օկուպացված տարածքների մասին» օրենքի նախագծի մշակումը: «Ինքնին գաղափարը ողջունելի է, եթե հայկական առաջին պետությունը, կարծես թե ձեռքերը լվացել է արցախյան խնդրի հետ կապված հարցերից, ապա հայկական երկրորդ պետությունը գոնե պետք է որոշ քայլեր ձեռնարկի: Այս օրենքը երկու բաղադրիչ ունի` քաղաքական եւ իրավական: Քաղաքականը` ի լուր միջազգային հանրության հայտարարել, որ մենք չենք հաշտվում պատերազմի արդյունքների հետ համարում ենք, որ դա եղել է ոչ իրավաչափ եւ Արցախի Հանրապետության սահմանադրական տարածքները պետք է վերադարձվեն: Երկրորդը իրավական բաղադրիչն է, եւ որոշակի ելակետային դրույթներ նախատեսի այդ տարածքների բնակիչների համար, որը նույնպես կարեւոր է նրանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Ինչ վերաբերում է դրանց գործնական նշանակությանը միջազգային հարաբերություններում, ապա անկեղծ պետք է լինենք եւ գիտակցենք, որ չճանաչված պետության կողմից ներկայացված պահանջները, չեն կարող նույն կշիռն ունենան, ինչ օրինակ ճանաչված պետությունների մասով: Երբ համանման գործողություններ ժամանակին կատարում էր Ադրբեջանը, ապա այդ գործողություններն, իրոք, որոշակի անհարմարություններ էին ստեղծում ներդրողների համար եւ այլն: Ամեն դեպքում ճանաչված եւ չճանաչված երկրների համանման գործողությունները, ցավոք սրտի, նույն ուժն ու ազդեցությունը չունեն»,- «NEWS.am»-ի հետ զրույցում ասել է նա: Արցախի նախկին ՄԻՊ-ի խոսքով` քաղաքական մակարդակում կարեւոր է այս նախաձեռնությունը, որպեսզի հետագա քաղաքականությունը ի լուր աշխարհի հայտարարի, որ այդ տարածքները համարում է բռնազավթված. «Սա ինքնին ունի կարեւոր նշանակություն հետագա բանակցային գործընթացի առումով»: Մելիքյանը չի կարծում, որ այս նախաձեռնությանը որեւէ կերպ կարող են խոչընդոտել Հայաստանի ներկայիս իշխանությունները: Արցախի Ազգային ժողովի 5 խմբակցությունների ղեկավարները համատեղ «Արցախի օկուպացված տարածքների մասին» օրենքի նախագիծ են մշակել եւ այն փետրվարի 2-ին կներկայացնեն առաջին ընթերցման:
    10:25
    31.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քաղցած առյուծը հոշոտել է կենդանաբանական այգու աշխատակցին
    38-ամյա աշխատակիցը ցանկացել է առյուծին կերակրել, սակայն գիշատիչն այդ պահին փախել է վանդակից։ Հարձակման հետևանքով տղամարդը մահացել է։ Ղեկավարությունը քաղաքի բնակիչներին խնդրել է չմոտենալ կենդանաբանական այգուն։
    10:21
    31.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Երկրաշարժ է եղել Թուրքիայի արևելքում
    4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արեւելքում։ Այս մասին հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Տվյալների համաձայն, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Երզնկա քաղաքից 83 կմ դեպի հարավ-արեւելք։ Նշենք, որ Երզնկան ունի 114 հազար բնակչություն։ Օջախի խորությունը 7 կմ է։
    10:12
    31.01.22
    Ավելին
  • Առողջապահական
    Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Արցախում․ արձանագրվել է 1 մահ
    Հունվարի 30-ին կատարվել է 79 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք է գրանցվել, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։ «Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 17-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1909 քաղաքացու հետազոտություն, որից 173-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արձանագրվել է 1 մահվան դեպք։ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:
    10:10
    31.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նինա Խաչիգյանը նշանակվել է ԱՄՆ պաշտպանության նախարարության քաղաքականության հարցերով խորհրդի անդամ
    Լոս Անջելեսի քաղաքապետի՝ միջազգային հարցերով առաջին տեղակալ Նինա Խաչիգյանը նշանակվել է ԱՄՆ ՊՆ քաղաքականության հարցերով խորհրդի անդամ, հաղորդվում է Ամերիկայի Հայկական Վեհաժողովի կայքում: Ընդգծվում է նաեւ, որ խորհրդի կազմում են այնպիսի ակնառու գործիչներ, ինչպես ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթն ու Հենրի Քիսինջերը: Դիվանագետ ու քաղաքական գործիչ Խաչիգյանն ավելի վաղ եղել է ԱՄՆ դեսպան Հարավ-Արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիային կից: Իր ծառայության ընթացքում նա արժանացել է Պետական դեպարտամենտի բարձրագույն պատվավոր պարգեւի: «Վեհաժողովը շնորհավում է Խաչիգյանին այդ հեղինակավոր նշանակման կապակցությամբ: Հաշվի առնելով դեսպանի փորձն ու գիտելիքները՝ մենք չենք կասկածում, որ նա ծառայությանն արժանի կլինի»,-հայտարարել է Վեհաժողովի համանախագահ Էնթոնի Բարսամյանն ու Վան Կրիկորյանը: Դեսպան Խաչիգյանը նաեւ եղել է Ամերիկյան պրոգրեսի կենտրոնի գիտաշխատող ու ավագ փոխնախագահ, ինչպես նաեւ ասիական քաղաքականության գծով համաղեկավար նախագահ Օբամայի նախընտրական արշավի ժամանակ 2012 թվականին: Դեսպան Խաչիգյանը նաեւ եղել է RAND ասիա-խաղաղօվկիանոսյան կենտրոնի տնօրենն ու աշխատել Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում 1998-1999 թվականներին: Նա բազմաթիվ գրքերի, զեկույցների ու հոդվածների հեղինակ է: Խաչիգյանը Ամերիկայում ծառայող կին դեսպանների միության հիմնադիր է, որի կազմում ներառված է ավելի քան 200 գործող եւ նախկին դեսպան, մի շարք կազմակերպությունների համահիմնադիր է, խորհուրդների անդամ եւ այլն:
    09:59
    31.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հրազդանում ու Չարենցավանում ձյուն է գալիս. ո՞ր ճանապարհներն են փակ
    ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղեկացնում է ԱԻՆ-ը։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը (ձնաբուք)։ Արագածոտնի մարզի Ծաղկաշեն-Քուչակ ավտոճանապարհը ձնաբքի պատճառով դժվարանցանելի է: Սյունիքի մարզի ավտոճանապարհները տեղ–տեղ պատվել են մերկասառույցով։ Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում ձյուն է գալիս։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից հայտնում են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
    09:52
    31.01.22
    Ավելին