Լրահոս

2022-01-26
  • Img default alt hy
    Հասարակական
    ԹՈՒՄՈ կենտրոնի բացումը կլինի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի նշանակալի իրադարձություններից մեկը․ Միրզոյան
    Հունվարի 25-ին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի համալսարանի ռեկտոր Ստեֆան Պալաժի ուղեկցությամբ շրջայց է կատարել Լյուքսեմբուրգի համալսարանում և ծանոթացել հաստատության հետազոտական և կրթական ծրագրերին։ Նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել համալսարանի ղեկավարության և դասախոսական անձնակազմի հետ։ Անդրադառնալով երկու երկրների միջև գիտակրթական ոլորտում փոխգործակցությանը՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ այն երկկողմ օրակարգի կարևոր ուղղություն է, որն ամրագրված է Հայաստանի Հանրապետության կառավարության և Լյուքսեմբուրգի կառավարության միջև մշակույթի, կրթության, երիտասարդության և գիտության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրում։ ԱԳ նախարարն իր գոհունակությունն է հայտնել նաև համալսարանի տարածքում ԹՈՒՄՈ ստեղծարար կրթության կենտրոնի հյուրընկալման նախաձեռնության առչնությամբ՝ երախտագիտություն հայտնելով Լյուքսեմբուրգի համալսարանին` նախագիծն առաջ մղելու վճռկանության համար: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ԹՈՒՄՈ կենտրոնի բացումը կլինի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի նշանակալի իրադարձություններից մեկը։
    10:05
    26.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քավորի տղան նկատողություն է ստացել. Բադասյանը չի խնայել. «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանի եղբոր՝ ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանի որդին՝ Աշոտ Ղալումյանը, որը 2018-ի հունիսից ՊԵԿ-ում է աշխատում, անցած տարվա դեկտեմբերին կարգապահական տույժի է ենթարկվել։ Թե ինչ կարգապահական խախտում է նա արել, որ Ռուստամ Բադասյանը նրան չի խնայել՝ հաշվի չառնելով անգամ քավորի անձը, եւ գրավոր կարգադրությամբ նկատողություն է տվել՝ ծառայողական քննության արդյունքում։ Ուշագրավ է այն, որ շուրջ 3 տարի Աշոտ Ղալումյանը Արեւելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի 1-ին բաժանմունքի մաքսային տեսուչի ժամանակավոր պաշտոնակատարն է, եւ այդ ընթացքում նրան այդպես էլ չեն նշանակել։ Աշոտ Ղալումյանի հայրը՝ Վահե Ղալումյանը, նկատողության մասին ասաց․ «Թեթեւ բան է եղել, կոնկրետ չգիտեմ ինչ։ Ինքս չեմ խառնվում իր գործերին, դրա համար էլ չեմ կարող ասել»։ Իսկ հնարավո՞ր է մաքսայինում կաշառք վերցնելու փաստով է նկատողություն ստացել։ «Բացարձակապես վստահ եմ, որ ինքը չի կարող 1000 դրամի խնդիր ունենալ՝ կաշառքի հետ կապված»։
    10:01
    26.01.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն
    «Հրապարակ» Բազմաթիվ թելեր Նազարբաեւներից տանում են դեպի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Այդ մասին տեղեկացվել են ռուսական իշխանությունները, որից հետո նախագահ Արմեն Սարգսյանի հեռանալը ժամերի հարց է դարձել: «Ժողովուրդ» Այս շաբաթվա վերջ հավանաբար կկայանա իշխանության՝ Դիլիջանի հետաձգված արտագնա նիստը: Հենց այդ ժամանակ էլ ներկաները կիմանան՝ ով է ՔՊ-ի նախագահի թեկնածուն։ «Հրապարակ» Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանը սկանդալային հայտարարություն է արել՝ կապված մաքսային ծառայության ղեկավար Շուշանիկ Ներսիսյանի հետ, եւ խոստացել է առաջիկայում նոր բացահայտումներ անել՝ պատռելով «Նիկոլի եւ նրա բանդայի դիմակը»: «Իրավունք» Աժ նախագահ Ալեն Սիմոնյանն ակտիվորեն շարունակում է Ձորաղբյուրի հենց սկզբնամասում առանձնատան շինարարությունը: Իսկ դեմուդեմ մի առանձնատուն էլ կառուցում է երկրի թիվ մեկ աներձագը` ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: «Հրապարակ» Երեւանի քաղաքապետի պաշտոնի գլխավոր հավակնորդ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի առջեւ կանաչ լույս են վառել՝ կադրային քաղաքականությամբ եւ այլ քայլերով նախապատրաստվելու Երեւանի ավագանու ընտրություններին: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հետ:
    10:00
    26.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Երևանի քաղաքապետը դիմադրում է Ավինյանին ու մերժում նրա ներկայացրած կադրերին. ԶԼՄ
    «Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետի պաշտոնից Հայկ Մարությանին հեռացնելուց հետո այդ պաշտոնի գլխավոր հավակնորդ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի առջև կանաչ լույս են վառել՝ կադրային քաղաքականությամբ և այլ քայլերով նախապատրաստվելու Երևանի ավագանու ընտրություններին, որոնք, դեռ պարզ չէ՝ կլինեն հերթակա՞ն, թե՞ արտահերթ։ Իշխանությունը հասկանում է, որ Երևանում հաղթելու համար շատ ջանքեր կպահանջվեն, ուստի պետք է այսօրվանից սկսել պատրաստվել դրան։ Ավինյանին, ըստ այդմ, քարտ բլանշ են տվել՝ նշանակումներ անել, ոմանց աջակցել, ոմանց ընդառաջել և պայմանավորվածություններ ձեռք բերել, որ ընտրությունների ժամանակ ձայներ բերեն ՔՊ-ին։ Սակայն պարզվել է, որ առաջին հայացքից մեղմ ու կառավարելի Հրաչյա Սարգսյանը, որին քաղաքապետ դարձրին՝ Մարությանից ազատվելու համար, այդքան էլ հեշտ չի տեղավորվում այս ծրագրի շրջանակներում։ Նա սկսել է հակադրվել Ավինյանին, բոյկոտել նրա ուղարկած կադրերին և որոշ հարցերում ընդդիմանալ»,-նշված է հրապարակման մեջ։ Ըստ պարբերականի՝ ՔՊ-ական շրջանակներում կա նաև կարծիք, որ սա կարող է հենց Նիկոլ Փաշինյանի մարտավարությունը լինել՝ մի կողմից Ավինյանին հրահանգել քայլեր անել և վերահսկել Երևանը, մյուս կողմից՝ Հրաչյա Սարգսյանին ներշնչել, որ ինքն է միակ որոշողը։ Սարգսյանը Ավինյանի ներկայացրած կադրերից մի քանիսին մերժել է՝ նշելով, որ թեկնածուները չեն համապատասխանում պաշտոնի պահանջներին:
    09:58
    26.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բորիս Ավագյանը ռուսական բանտից սկանդալային տեղեկություններ է հայտնել
    Hraparak.am-ը գրում է․ «Դեկտեմբերի կեսերին հայկական համացանցում հայտնվեցին կադրեր, թե ինչպես են Սանկտ Պետերբուրգում ձերբակալում Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանին: Նա արդեն մեկ ամիս է՝ գտնվում է Մոսկվայի քրեակատարողական հիմնարկներից մեկում։ Մենք Բորիս Ավագյանի կնոջ` Էլեն Ավագյանի միջոցով կապ հաստատեցինք նրա հետ, որպեսզի իմանանք, թե ինչում են նրան մեղադրում։ Գրավոր հարցեր փոխանցեցինք և ստացանք գրավոր պատասխան։ Նա սկանդալային հայտարարություն է արել՝ կապված մաքսային ծառայության ղեկավար Շուշանիկ Ներսիսյանի հետ, և խոստացել է առաջիկայում նոր բացահայտումներ անել՝ պատռելով «Նիկոլի և նրա բանդայի դիմակը»․ «Հարգելի՛ հայրենակիցներ Վերջապես ես ձեզ կարող եմ տեղեկություններ հայտնել, որոնք կքողազերծեն այն, ինչ Նիկոլը փորձում է բոլորիցդ թաքցնել: Նախ փորձեմ պարզաբանել իմ ձերբակալության հանգամանքները, որոնք նիկոլահպատակ ԶԼՄ-ները փորձում են ձեզ ներկայացնել խեղաթյուրված: Ռուսաստանում իմ ձերբակալությունն իրականացվել է Հայաստանի գլխավոր դատախազության դիմումի հիման վրա և պայմանավորված է վերջինիս ցանկությամբ` ինձ ամեն գնով վերադարձնելու Հայաստան: Երկրորդ․ ձեզ կպատմեմ, թե ինչ կապ ունեմ ես մաքսային վճարումներից խուսափելու պատմության հետ: Ես իսկապես աջակցել եմ մի խումբ անձանց, որպեսզի նրանք խուսափեն մաքսատուրք վճարելուց: Եվ այդ խումբը կազմված է Հայաստանի մաքսային ծառայության պետ Շուշանիկ Ներսիսյանից, Դավիթ Անանյանից և նրանց «տանիք» Նիկոլ Փաշինյանից ու վերջինիս բարեկամներից, ովքեր 2018 թվականի հունիսին ինձ էին դիմել օգնության խնդրանքով` հավաստիացնելով, որ այդ գործարքներից ստացված գումարներն անհրաժեշտ են հայկական ռազմական հետախուզության ֆինանսավորման համար: Ես, ինչպեսև մեր հարյուրավոր հայրենակիցները, այդ պահին հավատացել եմ փաշինյանական բանդայի ստերին և օգնել նրանց, բայց 6 ամիս անց գիտակցեցի, որ այդ գումարները նրանք յուրացնում են, և անմիջապես այդ բոլոր փաստերի մասին տեղեկացրի այդ պահին ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին: Ես ձերբակալվեցի 72 ժամով՝ որպես հանցակից, և ազատ արձակվեցի միայն իմ ներկայացրած բոլոր փաստերի ստուգումից հետո: Քանի դեռ ԱԱԾ տնօրենն Արթուր Վանեցյանն էր, հետաքննություն էր ընթանում, որի շրջանակներում հարցաքննության էին հրավիրում Շուշանիկ Ներսիսյանին։ Վանեցյանը նրա կալանքի թույլտվությունն էր պահանջում Փաշինյանից, բայց այդպես էլ չստացավ համաձայնություն, այլ հրահանգ ստացավ՝ արգելելու Հայաստանից իմ ելքը, որպեսզի ես չհրապարակեմ այնպիսի տեղեկատվություն, որը կպատռեր փաշինյանական բանդայի անդամների դիմակները: Իսկ երբ Վանեցյանը հրաժարական տվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից, քրեական գործն արագ կարգով փոխանցվեց ՀՀ Հատուկ քննչական ծառայություն, որպեսզի մաքսիմալ կասեցվի Շուշանիկ Ներսիսյանի և նրա կոռուպցիոն սխեմաների հետաքննությունը: ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Դավիթ Կոստանդյանը բազմիցս նշել է, որ ես վտանգ եմ ներկայացնում Հայաստանի իշխող ուժի համար, և որ ինձ Հայաստանից դուրս թողնելն անթույլատրելի է: Փաշինյանի բանդան բազմիցս ճնշումներ է գործադրել իմ բոլոր հարազատների և մտերիմների, ընդհուպ մինչև սանիկներիս և վարորդիս ընտանիքի նկատմամբ: Նիկոլն իր ներկայությամբ թունավորել է մեր Հայաստանի օդն ու ջուրը, հողն ու արևի լույսը: Ես ստիպված եմ քաղաքական ապաստան խնդրել Ռուսաստանի Դաշնությունում, քանի որ այն բռնատիրական ռեժիմը, որը սահմանել է Փաշինյանը Հայաստանում, միտված է նրան, որ քրեական գործեր սարքվեն բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր համարձակություն են ունենում Փաշինյանի մասին ճշմարտությունն ասելու: Բազմաթիվ հալածանքների և սարքված քրեական գործերի ակնառու օրինակների մասին դուք լավ գիտեք: Ես խոստանում եմ սկսել հրապարակումների շարք, որով կպատռեմ Նիկոլի և նրա բանդայի դիմակը: Աստված պահապան մեր Հայրենիքին: Բորիս Ավագյան»,-գրում է թերթը։ Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
    09:53
    26.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այգեպարում մեքենան դուրս է եկել ճանապարհից, 35 մ գլորվել ձորը. կա զոհ և 3 վիրավոր
    Հունվարի 26-ին, ժամը 01:42-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Այգեպար գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, տեղեկացնում է ԱԻՆ-ը։ Պարզվել է, որ Այգեպար գյուղի գերեզմանատան մոտակայքում «Isuzu» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 35 մ գլորվել ձորը: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ Հ. Պ.-ն (ծնված 1997 թ.), Կ. Շ.-ն (ծնված 1988 թ.) և Վ. Շ.-ն (ծնված 1991 թ.) տեղափոխվել են Բերդի ԲԿ, որտեղ Վ․ Շ.-ն մահացել է: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ձորից դուրս բերել տուժած Գ. Ա.-ին (ծնված 1977 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը ևս հոսպիտալացվել է Բերդի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
    09:48
    26.01.22
    Ավելին
2022-01-25
  • Img default alt hy
    Հայաստան
    Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում այցելել է «Շենգենյան համաձայնություն» հուշարձան
    Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում պաշտոնական այցի շրջանակներում այսօր` hունվարի 25-ին, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է «Շենգենյան համաձայնություն» հուշարձան, հայտնում է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ Միրզոյանն այնտեղ է գնացել Շենգեն համայնքի ղեկավար Միշել Գլոդենի և Շենգենի Եվրոպական կենտրոնի տնօրեն Մարտինա Կնեյպի ուղեկցությամբ։ ՀՀ ԱԳ նախարարը նաև շրջայց է կատարել Շենգենի Եվրոպական կենտրոնում:
    22:57
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Աբսուրդ է և ծիծաղելի, բայց սա է իրականությունը. Սաղաթելյանը` փաշինյանական օրակարգի մասին
    Հայաստանյան ներքաղաքական փոթորիկը նոր հուն է մտնում։ Առկա խնդիրներին գումարվում են նորերը, որոնցից յուրաքանչյուրը հրատապ լուծում է պահանջում։ Ինչ է մտածում կարևորագույն մարտահրավերների շուրջ խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժը` «Հայաստան» խմբակցությունը, ի՞նչ օրակարգով է առաջնորդվելու նոր նստաշրջանում և ինչ մասնակցություն է ունենալու առաջիկայում կայանալիք հանրապետության նախագահի ընտրություններում։ Այս և այլ հարցերի շուրջ «Սպուտնիկ Արմենիան» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի հետ։ զրուցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի հետ։ -Պարոն Սաղաթելյան, խմբակցությունում քննարկե՞լ եք հանրապետության նախագահի ընտրություններին մասնակցության հարցը։ Թեկնածու առաջադրելո՞ւ եք, թե՞ ոչ։ -Թեկնածու առաջադրել-չառաջադրելու մասին վերջնական որոշում չունենք։ Առաջիկա 2 օրերի ընթացքում քննարկում կունենանք նաև ընդդիմադիր մյուս խմբակցության`«Պատիվ ունեմի» հետ։ Նախ կհասկանանք առաջադրելու նպատակահարմարությունը, հետո կքննարկենք թեկնածուի հարցը և վերջնական դիրքորոշում կհայտնենք։ -Ո՞ւմ եք տեսնում հանրապետության նախագահի պաշտոնում։ Կա՞ այնպիսի մեկը, որը կկարողանա հավասարակշել քաղաքական դաշտը` ընդդիմադիր և իշխանական ուժերին։ -Մենք գտնում ենք, որ նախագահի թեկնածուն պետք է լիարժեք կարողանա իրականացնել Սահմանադրությունից բխող իր պարտականությունները, նաև լինի այնպիսի մարդ, որը կունենա մեր հասարակությանը համախմբելու ու պառակտված վիճակից դուրս բերելու և երկրի առջև ծառացած մարտահրավերներին իրական լուծումներ գտնելու հնարավորություններ։ -Նիկոլ Փաշինյանի ասուլիսին հետևե՞լ եք։ Ինչո՞վ էր այն տարբերվում նախորդներից, որո՞նք էին այն հիմնական ուղերձները, որոնք վարչապետը փորձեց մատուցել հասարակությանը։ -Ասուլիսն ամբողջությամբ չեմ հետևել, բայց մի քանի դրվագների ծանոթ եմ։ Գիծը հստակ է` հասարակությանը շարունակում են տրամադրել նոր զիջումների, շարունակում են համոզել, որ այս ամենը վաղուց է որոշվել, և իրենք պատասխանատվության բաժին չունեն այս ամեն ինչում. աբսուրդ է, ծիծաղելի է, արդեն զզվելի, բայց սա է իրականությունը։ Եթե կարճ բնութագրենք` ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը շարունակում է սպասարկել թշնամի երկրի շահերը։ Այլ մեկնաբանություն չեմ կարող տալ իր ասածներին` սկսած նրանից, որ 1992 թվականին Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, վերջացրած մյուս խայտառակ հիմնավորումներով։ -Այդ ամենը հնարավո՞ր է կանխել, թե՞ ամեն ինչ կարելի է ավարտված համարել։ -Երբեք ամեն ինչ ավարտված չէ։ Երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, գործընթացները դեռ առջևում են, հնարավոր է պայքարել, և նաև մեր պարտականությունն է այս ամենի դեմ պայքարել։ Անհրաժեշտ է ձևավորել համաժողովրդական դիմադրություն այս խայտառակ օրակարգերի դեմ։ - Ի դեպ, պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի կողմից նոր գործընթացներ սկսելու մասին։ Ի՞նչ գործընթացների մասին է խոսքը, և ի՞նչ եք անելու այս անգամ, որ մինչև հիմա չեք արել։ -Մեր տեսակետը հետևյալն է`պետք է ձևավորվի դիմադրություն Հայաստանի թրքացմանը, Արցախի հայաթափմանը, երկիրը նոր զիջումների տանելու օրակարգին և բոլոր այն ապօրինություններին, որոնք տեղի են ունենում այս իշխանությունների կողմից։ Այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում, մասնավորապես`ժողովրդի հետ հանդիպումներ, քննարկումներ, կազմակերպչական աշխատանքներ են իրականացվում։ Հույս ունենք և ամեն ինչ անելու ենք, որ այդ դիմադրությունը ձևավորվի, որ այդ դիմադրությունը վերաճի համազգային դիմադրության։ -Ինչպե՞ս է դա դրսևորվելու. ավելի վաղ Դուք հայտարարել էիք դիմադրության շարժում սկսելու , փողոցային պայքարի մասին։ Հիմա ի՞նչ բանաձևերով եք խոչընդոտելու գործող իշխանությունների, ինչպես Դուք եք նշում, հակապետական գործողություններին։ -Թե ինչպես է դրսևորվելու Դուք դրան ականատես կլինեք, հիմա դետալների մեջ չմտնեմ։ Երբ այս ամենը գործնական տիրույթում լինի, վստահ եմ` Դուք կտեղեկանաք։ Տարբեր դրսևորումներ է ունենալու` մեծուփոքր ակցիաներից, փողոցային պայքարից կազմված մի ամբողջական գործընթաց պետք է լինի։ -Այս փուլում իշխանափոխության նախադրյալներ կա՞ն։ -Նախադրյալներ իհարկե կան։ Փաշինյանի վերջին ասուլիսն արդեն բավարար էր ցանկացած առողջ, նորմալ հասարակությունում, պետությունում իշխանափոխության գործընթաց սկսելու համար։ Սրանից այն կողմ էլ ինչ նախադրյալ լինի։ -Պարոն Սաղաթելյան, 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո մենք ավելի դժվարին իրավիճակներ ենք ունեցել, որոնց հաղթահարման ճանապարհը, թվում է` իշխանափոխությունն է եղել, սակայն տարատեսակ բողոքի ակցիաների, շարժումների, անգամ ընտրությունների միջոցով չի հաջողվել այդ հարցը լուծել։ -Եթե մինչև հիմա չենք հաջողել, դա չի նշանակում, որ պայքարն ավարտվել է։ Պայքարը դեռ առջևում է, որովհետև մենք չենք հրաժարվել մեր օրակարգից, մենք չենք նահանջել նախկին հայտարարություններից, մենք չենք համակերպվել ստեղծված իրավիճակի հետ։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ վիժեցնենք իրենց առաջ բերած օրակարգը և հասնենք իշխանափոխության։Թե ինչ կլինի` կախված է հասարակության, ժողովրդի հետ մեր ճիշտ աշխատանքից։ -Հետևություններ արե՞լ եք նախկինում ձախողված փորձերից։ -Հետևություններ միշտ էլ արել ենք, անելու ենք և նորից եմ կրկնում` եթե նախորդ շրջանում չի ստացվել, դա չի նշանակում, որ ապագայում ևս չի ստացվելու։ -Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև սահմանադրական փոփոխություններին և ասաց, որ ամենևին փաստ չէ, որ ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններ տեղի կունենան։ Այս հայտարարությունն ինչպես կմեկնաբանեք։ -Հերթական անգամ ծաղրում է ժողովրդին և քաղաքական կուսակցություններին։ Սահմանադրական բարեփոխումների գործընթացը հերթական բլեֆն է, հենց դա էր պատճառը, որ մենք հրաժարվեցինք մաս կազմել այդ խեղկատակությանը և շոուին, որն իրենք նախաձեռնել են։ -Ինչո՞ւ է Փաշինյանը մտափոխվել է։ Գուցե նախագահի հրաժարականով պայմանավորված` իրողություններն այլևս այլ հունով են գնում։ -Ինքը երբեք պատրաստ չէ երկրում որևէ իրական բարեփոխում անելու։ Սա հերթական կեղծ օրակարգն է հասարակությանը զբաղեցնելու, անիմաստ քննարկումներ անելու, բուն և գլխավոր հարցերից մեր ուշադրությունը շեղելու համար։ Նույն հաջողությամբ կարող է 3 օր հետո դուրս գալ և կարևորել սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը, անգամ հանրաքվեի օր նշանակել, բայց դրանից մեկ օր անց փոշմանի` հակառակն ասի։ Այսինքն` սա հետևողական վարքագիծ է, որն անընդհատ տեղի է ունենում։ Այդ նույն տրամաբանությամբ ինքը հիմնավորեց ջրի կամ էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը, այսինքն`օրը մի բան կարող է ասել, հաջորդ օրը դա հերքել և հակառակը հիմնավորել։ -Մամուլը գրում է, որ ՀՅԴ-ն պատրաստվում է կուսակցության ընդհանուր ժողովին։ Ըստ այդ հրապարակումների` ՀՅԴ գերագույն մարմնի անդամների փոփոխություններ են սպասվում։ Նշվում է, որ Ձեր անձի շուրջ դժգոհություններ են հասունանում։ Ե՞րբ է նախատեսվում կուսակցության ընդհանուր ժողովը և ինչից են դժգոհ Ձեր կուսակից-ընկերները։ - Դրանք ընդամենը բամբասանքներ են, որոնք իրականության հետ կապ չունենա։ Դաշնակցության ԳՄ ժողովը տեղի է ունեցել օգոստոսին, հաջորդ ժողովը երկու տարի հետո է։ Շատ հաճախ ամեն մի ապատեղեկատվության հարկ չենք համարում անդրադառնալ կամ պաշտոնապես հերքել։ Իսկ կուսակցության ժողովը մարտին է։ Դաշնակցության ընդհանուր ժողովները տարբեր սպասումներ են ձևավորում, ես այս ամենը դրանով եմ պայմանավորում և շատ հանգիստ եմ վերաբերվում այդ ամեն ինչին։ Դաշնակցությունը շատ պինդ , շատ ամուր է, որևէ խնդիր չկա։ -Հայ-թուրքական հարաբերություններ. հայ և թուրք հատուկ բանագնացների հունվարի 14-ին կայացած առաջին հանդիպումից հետո հայտարարվեց առանց նախապայմանների բանակցությունների մասին. 90-ականներից ի վեև Թուրքիան մշտապես նախապայմաններ է առաջ քաշել, հիմա ի՞նչ է փոխվել, կամ ի՞նչ է թաքնված առանց նախապայմանների ձևակերպման տակ։ -Շատ ենք անդրադարձել այդ հարցին։ Շատ հստակ է ամեն բան։ Վարչապետի աթոռը զբաղեցնողի ասուլիսն էլ վկայում էր այդ ամենի մասին, որ Թուրքիան շարունակում է իր նախապայմաններով հարաբերությունները, Թուրքիան նույն Թուրքիան է` ինչպես տարիներ առաջ, իսկ պատերազմից հետո Հայաստանն այլև նույն Հայաստանը չէ։ Թուրքիայի կողմից տարիներ շարունակ առաջադրված նախապայմանների գերակա մասն արդեն փաստացի կատարված է, կան բաներ, որ արդեն բավարարված են։ Իր ասուլիսից ակնհայտ էր, որ իրենք Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը թողնելու են սփյուռքի վրա և, ըստ էության, Հայաստանի պետական արտաքին քաղաքական օրակարգից հայտարարելով կամ առանց հայտարարելու դուրս է գալու այս քաղաքականությունը։ Այս իշխանությունը կարմիր գծեր չունի։ Երբ մենք մի քանի ամիս առաջ ասում էինք, որ Հայաստանը թրքացման է գնում, հենց սա նկատի ունեինք։ -Այս համատեքստում որն է սփյուռքի, մասնավորապես Հայ դատի հիմնական դերակատարումը։ -Ես երբեք չեմ ուզի սփյուռքին առանձնացնել Հայաստանից, կամ տարանջատել սփյուռքի օրակարգ-Հայաստանի օրակարգ եզրույթները։ Կա մեկ օրակարգ` դա հայ ժողովրդի, Հայաստանի, սփյուռքի ու Արցախի օրակարգն է, դա Հայաստանի անվտանգությունն է, Արցախի կարգավիճակն է, Արցախի պահպանումն է ու սփյուռքի ամրապնդումը։ Միևնույն ժամանակ`առանց պետության մասնակցության այս օրակարգերը չեն կարող հաջողություն ունենալ։ Առաջնահերթ պետք է խուսափել այդ բաժանումից, որը հետևողական առաջ է տանում այս իշխանությունը։ Երկրորդը` հայ-թուրքական հարաբերությունների գծով պետք է լինի հայ-թուրքական ընդվզում, դա միայն սփյուռքի խնդիրը չէ, առաջին հերթին հենց Հայաստանի խնդիրն է։ Սփյուռքը, Հայաստանը և Արցախը համատեղ ջանքերով պետք է ձևավորեն համահայկական ընդվզում ընդդեմ Հայաստանի թրքացման օրակարգի, Հայաստանի` մեր սերունդների իրավունքներից հրաժարվելու և առհասարակ հայկական ինքնության ոչնչացման այս գործընթացների դեմ։ Պետք է համախմբվենք ու միասնաբար պայքարենք այսօրվա իշխանության առաջ քաշած այս կործանարար օրակարգի դեմ։ - ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի և ԱՄՆ Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչների հանդիպման մասին. ի վերջո նման հանդիպում եղե՞լ է, թե ոչ, ի՞նչ կարող էին քննարկել սփյուռքի դաշնակցականները ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի հետ։ -Անկեղծ`տեղյակ չեմ` հանդիպել են, թե ոչ։ Հայ դատի գրասենյակներն աշխարհում լուրջ առաքելություն ունեն։ Ես մի բան կարող եմ ասել` ցանկացած հանդիպում դա կլինի միջազգային կազմակերպությունների, տվյալ երկրների, պետությունների ղեկավարների, Հայաստանի ներկայացուցիչների կամ որևէ մեկի հետ, առնվազն պետք է բխի Արցախի և Հայաստանի շահերից։ Եթե անգամ այդպիսի հանդիպում եղել է` դրա մեջ ես սարսափելի ոչինչ չեմ տեսնում, որովհետև վստահաբար մեր կուսակից-ընկերներն իրենց տեսակետներն ու մտահոգությունները բարձրաձայնած կլինեն, նաև այն, ինչ մտածում են օրվա իշխանության, Հայաստանի արտաքին քաղաքականության և Արցախի հարցի ուղղությամբ։
    22:49
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մահացել է Ադրբեջանի նախագահի անվտանգության ծառայության ղեկավարը
    Ադրբեջանում մահացել է նախագահի անվտանգության ծառայության ղեկավար, գնդապետ Թառլան Գադիրովը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Գադիրովը մահացել է Բաքվի մարզադահլիճներից մեկում. կանչով ժամանած շտապօգնությունը ոչինչ անել չի հասցրել։ Այս տարվա հունվարի 1-ին էլ 54 տարեկան հասակում Երևանում մահացել էր Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության նախկին պետ, գեներալ-մայոր Գրիգորի Հայրապետովը։ Հայրապետովը 1991-2018թթ․ եղել է պետության ղեկավարների անվտանգության գլխավոր պատասխանատուն։ Ապահովել է Հայաստանի երեք նախագահների և 16-րդ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը։
    22:40
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայաստանը մոտ 6 մլդ դրամ է վճարել պատվաստանյութերի ձեռքբերման համար․ Արա Զահրաբյան
    Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյան գրում է, որ Հայաստանը մոտ 6 մլդ դրամ է վճարել պատվաստանյութերի ձեռքբերման համար․ «1. Հարկ վճարող քաղաքացին վճարում է պատվաստանյութի համար։ Առողջապահության նախարարությունից հայտնում են (տես կցված նյութը), որ 2021թ. կորոնավիրուսի պատվաստանյութերի համար Հայաստանի Հանրապետությունը վճարել է մոտ 6 միլիարդ ՀՀ դրամ (5.936.025.565 ՀՀ դրամ): Հայաստանը 2021թ. ձեռք է բերել պատվաստանյութերի մոտ 3 միլիոն (3.142.690) դեղաչափ, այդ թվում՝ նվեր ստացած դեղաչափերը: Այս փաստաթղթից հետևում է, որ պատվաստանյութերն անվճար չեն և Հայաստանի Հանրապետության հարկ վճարող քաղաքացին (այդ թվում՝ չպատվաստված քաղաքացին) է վճարում պատվաստանյութերի համար: Այս նույն տրամաբանության մեջ հարց է ծագում. Ինչու չի փոխհատուցվում ՊՇՌ հետազոտության ծախսը (հիշեցնեմ, որ ՊՇՌ հետազոտությունը նույնպես հանդիսանում է բժշկական միջամտություն և քաղաքացին իրավունք ունի հրաժարվել): 2. Եթե գործատուն ճնշումներ է գործադրում։ Եթե չեք պատվաստվել և չեք ցանկանում ՊՇՌ հետազոտություն անցնել, ինչի հետևանքով գործատուն Ձեր նկատմամբ ճնշումներ է իրականացնում, ապա կարող եք ստորև նշված դիմումի տեքստը տպել, լրացնել տվյալները, ստորագրել և հանձնել գործատուին: Ձեր մոտ գտնվող երկրորդ օրինակի վրա գործատուն պետք է ստորագրի, հավաստելով, որ ստացել է (եթե կհրաժարվի, ապա կարող եք փոստով ուղարկել՝ անդորրագրով): Գործատուի կողմից Ձեր նկատմամբ որևէ գործընթաց սկսելու դեպքում կապվեք «Ազատ կամք» նախաձեռնության փաստաբանական թիմի հետ (հեռախոս 010 440333)»:
    22:30
    25.01.22
    Ավելին
  • Հասարակական
    Իր անձնագրի տվյալները ստանալուց 3 ժամ հետո ՀՀ նախագահը հրաժարական է տվել. ԱԱԾ-ն կուսումնասիրի գործը
    Այսօր հաստատվել է տեղեկությունը, որ Արմեն Սարգսյանը արտերկրից է հայտարարել հրաժարական տալու մաիսն:
    22:17
    25.01.22
    Ավելին
  • Հասարակական
    «Մարդ, եթե հայրենիքը պիտի դավաճանի, հոծ գիծն ինչ ա իրանց համար». «հատուկ պահպանվող օբյեկտներ»
    Մարիամ Փաշինյանը Երևանում շրջում է ծառայողական մեքենայով, անձնական թիկնապահով:
    22:16
    25.01.22
    Ավելին
  • Հասարակական
    «Թուրքիան կարող է խժռել Հայաստանը». Փաշինյանը գիտի ռիսկերը, բայց պատրաստ է բացել սահմանը
    Բացառված չէ, որ Հայաստանն ու Թուրքիան հենց այս տարի դիվանագիտական հարաբերություններ հաստատեն ու բացեն սահմանները:
    21:15
    25.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Կիևը հետ չի քաշում տանկերը. Դոնբասում մարդիկ վախենում են դուրս գալ տներից
    Դոնեցկի ինքնահռչակ Հանրապետության ղեկավարը կասկած չունի, որ Ուկրաինան հարձակման է նախապատրաստում:
    21:14
    25.01.22
    Ավելին
  • Հայաստան
    ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին
    ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին։ Հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցեր (լրագրողների մասնագիտական աշխատանք, կանանց ու երեխաների իրավունքներ և այլն), տեղեկացնում է Արման Թաթոյանը։ Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել 2021թ. դեկտեմբերին Ֆրանսիա իր այցի հետ կապված մանրամասներ։ Նա նշել է, որ Փարիզում կարևոր խորհրդակցություններ է անցկացրել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում: Դրանից բացի, Հայ դատի հանձնախմբի հրավերով հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Սենատում Սենատի անդամների ու Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների, Ֆրանսիայի իրավունքների պաշտպանի, Լիոնի, Բուրգ Լե Վալանսի, Նիցցայի, Մարսելի, Դեսինի ղեկավարների հետ և այլն: Հանդիպումներ են եղել նաև Հայկական սփյուռքի առաջնորդների հետ: Արման Թաթոյանը դեսպանին տեղեկացրել է, որ այցի ընթացքում մանրամասն քննարկել է հետպատերազմական շրջանում մարդու իրավունքների վիճակի, Հայաստանի բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով անվտանգության գոտու ստեղծման անհրաժեշտության հետ կապված հարցեր։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը շնորհակալություն է հայտնել դեսպանին, որ Ֆրանսիայի իշխանությունները Ֆրանսիայի հայ համայնքի իրավունքների հարցերն ուշադրության ներքո են պահում:
    20:48
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Երևանյան լճում դի է հայտնաբերվել
    Հունվարի 25-ին, ժամը 17։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանյան լճում դի է հայտնաբերվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Փրկարարները դին դուրս են բերել լճից։
    20:27
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայաստանի խորհրդարանականների այցը ԱՄՆ փաստում է հայ-ամերիկյան գործընկերության խորությունը
    Հայաստանում ԱՄՆ դեսպան դեսպանատունը հայտնում է, որ անցյալ շաբաթ Հայաստանի խորհրդարանականները Վաշինգտոնում էին։ «Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ղեկավարած պատվիրակությունը հանդիպեց Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի, Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրեգորի Միքսի, կոնգրեսականների, ինչպես նաև Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED), Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI), Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI), «Հյուման րայթս վոտչի» և այլ կառույցների հետ։ Այս այցը փաստում է հայ-ամերիկյան գործընկերության խորությունն ու լայն շրջանակը»։
    20:11
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «1in.am»-ը հերքում է տարածել Վանեցյանի մասին իրականությանը չհամապատասխանող հոդված հրապարակելու համար
    «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը գրում է, որ վերջին ժամանակներում շատ են հարցումները և հետաքրքրությունը Արթուր Վանեցյանի և իր ընտանիքի անդամների մասին 01.05.2020թ. «1in.am» լրատվական կայքի կողմից հրապարակված փուչ և դատարկ հոդվածի հիմքով ներկայացված հայցադիմումի ճակատագրի վերաբերյալ․ «Ինչպես միշտ, սույն «լրատվամիջոցը» ստիպված եղավ դատական կարգով ընդունել, որ հերթական անգամ կեղծել է, ստել է, հորինել է հեքիաթներ Արման Բաբաջանյանի կամ Նիկոլ Փաշինյանի քունը ավելի սահուն դարձնելու նպատակով: Ասում են, ամեն ինչում դրական բան է պետք փնտրել. ես կարծես սկսեցի հասկանալ, թե ում ի նկատի ուներ ԱԺ պատգամավորը «վերբալ մարմնավաճառներ» ասելիս: Ես անձամբ դեմ եմ նման բառապաշարին և այդպես չեմ անվանարկի ոչ «1in.am» -ին, ոչ էլ «civic.am» -ին, հետևաբար՝ ասողի տրամաբանությունը վերը նշվածի համատեքստում անընդունելի, բայց հասկանալի եմ համարում»:
    19:33
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել
    Հանրապետության նախագահի հրաժարականի հայտարարությամբ Արմեն Սարգսյանը հանրության ուշադրությունը հրավիրեց պետության առջև ծառացած իրական խնդիրների և մարտահրավերների վրա, բնութագրելով երկրում ստեղծված իրավիճակը որպես համազգային ճգնաժամ, գրում են նախագահի աշխատակազմից։ «Ցավոք, «Հետք»-ի և նմանատիպ հրապարակումներով փորձ է կատարվում հանրության ուշադրությունը կրկին շեղել կեղծ օրակարգով: Ուստի մեկ անգամ ևս վերահաստատում ենք, որ պահի գնահատականը և նախագահի հրաժարականի բուն պատճառները հստակ և ամբողջական ներկայացված են հրաժարականի հայտարարության տեքստում»:
    19:30
    25.01.22
    Ավելին