Լրահոս

2022-01-25
  • Img default alt hy
    Հասարակական
    2019 թ. դիմորդների մոտ 20 տոկոսը չի հաղթահարել հայոց լեզվի միասնական քննության նվազագույն շեմը. փոխնախարար
    «2003-2015 թվականների ընթացքում Հայաստանում աշակերտների 16-28 տոկոսը չի կարողացել հաղթահարել մաթեմատիկայի միջազգային գնահատման ստորին շեմը»: Այս մասին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած՝ «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունները, դրանց առավելություններն ու մտահոգությունները» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում ասաց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը: 
    18:46
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանին
    Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:Այս մասին տեղեկացնում է Հայաստանի առողջապահության նախարարությունը։ Հանդիպմանը քննարկվել են ներդրումային ծրագրեր, դեղարտադրության, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների և առաջավոր մեթոդների կիրառմամբ մատուցվող նեղ մասնագիտական մի շարք ոլորտներում համագործակցության, առողջապահական տուրիզմի զարգացմանն առնչվող հարցեր:
    18:13
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պաշտպանության նախարարությունը նոր հաղորդագրություն է տարածել (լուսանկարներ)
    ՀՀ զինված ուժերի ավիացիան համալրվել է ժամանակակից, բազմաֆունկցիոնալ նոր ուղղաթիռներով, որոնք նախատեսված են դեսանտային, կրակային, տրանսպորտային և սանիտարական խնդիրներ կատարելու համար։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Հաղորդվում է, որ ռազմական նոր ավիացիոն տեխնիկայի ընդունման կապակցությամբ հունվարի 25-ին «Էրեբունի» օդակայանում անցկացվել է միջոցառում, որին ներկա է գտնվել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։
    17:59
    25.01.22
    Ավելին
  • Հասարակական
    Մահացել է ամերիկահայ դերասան Վաչիկ Մանգասարյանը
    Ամերիկահայ դերասան Վաչիկ Մանգասարյանը մահացել է Covid-ի բարդությունների պատճառով։ Տեղեկությունը հայտնում է Daily Mail-ը:
    17:43
    25.01.22
    Ավելին
  • Քաղաքական
    ՀՀ գլխավոր դատախազը ՃՈ գործունեության վերաբերյալ միջնորդագիր է հասցեագրել ՀՀ ոստիկանապետին
    ՀՀ ՀՔԾ-ում, ապա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչը 2021թ. հունվարի 26-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում ծառայություն իրականացնելու ընթացքում թույլ է տվել նույնաբնույթ մի քանի հանցավոր իրավախախտում: Այս մասին տեղեկացնում ՀՀ գլխավոր դատախազությունը։
    17:34
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում շուրջ 2000 հուշարձան է մնացել
    Արցախի Հանրապետության Մարտակերտի ու Ասկերանի շրջաններում հայտնաբերվել են շուրջ 200 նորահայտ հուշարձաններ, այդ թվում՝ խաչքարեր, տապանաքարեր ու եկեղեցի-մատուռներ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ից:
    17:18
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Հայաստանից դրական լուրեր ենք ստանում «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման մեկնարկի վերաբերյալ. Ալիև
    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանից դրական լուրեր են ստանում՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի ստեղծման մեկնարկի վերաբերյալ։
    17:01
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանն ամեն կերպ փորձում է արդարացնել Ղարաբաղի «պատկանելությունն» Ադրբեջանին․ ընդդիմադիր պատգամավոր
    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ փորձում է արդարացնել Ղարաբաղի «պատկանելությունն» Ադրբեջանին։ Այս մասին Ազգային ժողովում հունվարի 25-ին ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
    16:46
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում բախվել են Kia Optima, Hyundai, ВАЗ 2121 և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները. կա վիրավոր
    Այսօր՝ հունվարի 25-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ «Max Oil» բենզալցակայանի դիմաց, բախվել են Kia Optima, Hyundai, ВАЗ 2121 և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:
    16:34
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Առաջիկայում կքննարկվի Հայաստանից Թուրքիայի այլ նահանգներ թռիչքներ սկսելու հարցը․ թուրքական մամուլ
    Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրահանգով նոր շրջափուլ է սկսվել Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ։ Թուրքական իշխանամետ «Hürriyet» պարբերականի կայքում այդ թեմայով հրապարակում կա, որում մասնավորապես նշվում է.
    16:19
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է Աշոտ Մինասյանի պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներին
    Այսօր՝ հունվարի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Սյունյաց թեմի Թեմական Խորհրդի ատենապետ, «Սիսական» ջոկատի հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանի Պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներին՝ առաջնորդությամբ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տ. Մակար վարդապետ Հակոբյանի:
    16:05
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Կարմիր Շուկայի երիտասարդությունը փակել է ադրբեջանական շարասյան ճանապարհը. «Սպուտնիկ-Արմենիա»
    Կարմիր Շուկա գյուղի բնակիչները փակել են գյուղի միջով անցնող ադրբեջանական շարասյան ճանապարհը։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ-Արմենիան»։ Նշվում է, որ այս ակցիան կազմակերպել են գյուղի երիտասարդները։ Պատճառն այն է, որ ադրբեջանցիները հրաժարվել են վերադարձնել գյուղի բնակիչների անասուններին։ Մի քանի օր առաջ բնակիչների անասունները կրկին անցել են թշնամու վերահսկողության տակ անցած տարածք։ Ադրբեջանական կողմը կենդանիներին դեռ չի վերադարձրել։ Դրան ի պատասխան գյուղի բնակիչներն ադրբեջանական շարասյան դիմաց փակել են ճանապարհը։
    15:52
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պուտինն ու Մակրոնը հռախոսազրույց կունենան
    Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը Ուկրաինայի իրադրության շուրջ տեղի կունենա մինչև շաբաթվա վերջ: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մինչև այս շաբաթվա վերջ նման խոսակցություն տեղի կունենա։ Այն այժմ նախապատրաստվում է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ ի պատասխան այն հարցին, թե երբ կարող է տեղի ունենալ առաջնորդների զրույցն այդ թեմայով։
    15:48
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Թանկացումների գնացինք, որովհետև պետք էր գնալ ոչ թե տառի, այլ ոգու հետևից. Փաշինյան
    Նիկոլ Փաշինյանի երեկվա առցանց ասուլիսի ժամանակ «Ժողովուրդ» օրաթերթից հարց էին ուղարկել, թե բազմաթիվ ձախողումներից հետո ինչպե՞ս հրաժարական չի տալիս վարչապետը՝ անդրադարձ կատարելով նաև թանկացումներին․ «Ես 2 անգամ վարչապետի պաշտոնից հրաժարական եմ տվել։ Մեկը 2018թ․, մյուսը՝ 2021թ․ ապրիլին։ ՀՀ քաղաքացիներին եմ այդպիսով հնարավորություն տվել որոշելու այս թնջուկները։ Ուզում եմ հիշեցնել, որ 2019թ․ Հայաստանը Եվրոպական տարածաշրջանում ամենաբարձր տնտեսական աճ արձանագրած երկիրն էր։ 2020 թվին եղել է քովիդ համավարակ, պատերազմ։ Այնպիսի տպավորություն է, թե Հայաստանում է գնաճ։ 2019թ․ ամբողջ աշխարհում պարենի թանկացում է տեղի ունեցել, Հայաստանում պարենի գնանկում է տեղի ունեցել։ Մենք 2018-19թթ․ մենաշնորհների հարցը լուծել ենք։ Աշխարհում չկա մի երկիր, որը նախատեսվածից ավելի գնաճեր չունի։ Գնաճը գլոբալ պրոբլեմ է։ Ինչ վերաբերում է ջրի գնին։ Սոցիալապես անապահով խավի համար ջրի գինը չի փոխվել։ Մենք այդ որոշումը կայացրել ենք, որ տեսել ենք՝ մենք կարող ենք պահել մինչև 24թ․, բայց 2024 թվից հետո էականորեն կբարձրանա։ Մենք երաշխավորել ենք, որ 10 տարի սոցիալապես անապահով խավի համար ջրի գինը չի փոխվի։ Տենց բան Հայաստանում չի եղել։ Իսկ մյուսների համար ջրի գնի փոփոխությունը չի կարող լինել էական և շոշափելի։ Տարբեր պարամետրերից կախված կարող է 1-2 դրամի տարբերություն տեղի ունենա, որը ես կարծում եմ, որ լավ լուծում է։ Ես, կառավարությունն էլ խնդիր ուներ՝ գնալ խոսքի, տառի հետևից, թե ոգու հետևից գնալ»։
    15:08
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Վարչապետն ու իր խմբավորումը համաձայնել են կատարել Թուրքիայի բոլոր նախապայմանները․ թուրքագետ
    Թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է, որ ՀՀ դե ֆակտո վարչապետի երեկվա ասուլիսի բոլոր թեզերը վերահաստատեցին նաև այն պարզ իրողությունը, որը կապված է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հետ․ «Հիմա հասկանալի է դառնում, թե ինչու է Թուրքիան ևս նշում, որ բանակցությունները առանց նախապայմանների են։ Դրանք առանց նախապայմանների են, որովհետև ՀՀ դե ֆակտո վարչապետն ու իր խմբավորումը ըստ էության համաձայնել են կատարել Թուրքիայի բոլոր նախապայմանները։ Առաջիկա ամիսների գլխավոր բառը, որը պետք է բոլորն իմանան, կոլլաբորացիոնիզմն է։ Դա պատերազմի ընթացքում տվյալ երկրի քաղաքացիություն ունեցող անձի համագործակցությունն է թշնամու հետ ընդդեմ իր երկրի»։
    15:05
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ինչու՞ է նախագահն իր հրաժարականի մասին հայտարարել արտերկրից
    ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հիմա արտերկրում մասնագիտացված բժշկական հետազոտություններ է անցնում: «Սպուտնիկ Արմենիա»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են նախագահի մամուլի ծառայությունից։ Նրանց խոսքով` դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ նախագահն իր հրաժարականի մասին հայտարարել է արտերկրում գտնվելու ժամանակ:
    14:58
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մադրիդյան և Կազանյան փաստաթղթերով Քարվաճառն ու Քաշաթաղը չէին հանձնվում Ադրբեջանին․ Ղազինյան
    Ի գիտություն ՔՊ պատգամավորներին ցանկանում եմ հայտնել, որ Մադրիդյան և Կազանյան փաստաթղթերով Քարվաճառն ու Քաշաթաղը ՉԷԻՆ ՀԱՆՁՆՎՈւՄ Ադրբեջանին մինչև Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցումը: Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ու հավելել. «Իսկ կրակոցների քանակն ու հնարավոր զոհերի թվի մասին բարբաջանքը պարզունակ նիկոլություն է՝ 35000 կյանքեր փրկելու ստի ու կեղծիքի տիրույթում: Հ.Գ. Հոկտեմբերի 19-ին պատերազմը կանգնեցնելու դեպքում զոհերի թիվը պակաս կլիներ առնվազն 2000-ով, իսկ Քաշաթաղն ու Քարվաճառը կմնային ՀԱՅԿԱԿԱՆ . . .»:
    14:55
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    2021թ. էականորեն աճել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 116 թեժ գծով դիմում-բողոքների թիվը2021թ. էականորեն աճել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 116 թեժ գծով դիմում-բողոքների թիվը
    2021 թվականին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարներին ստացվել է 14124 դիմեւմ-բողոք, տեղեկացնում է Արման Թաթոյանը։ «Համեմատության համար նշենք, որ 2016 թվականին ստացված հեռախոսազանգերի թիվը կազմել է 2086, 2017-ին՝ 1876, 2018-ին՝ 2802, իսկ 2019 թվականին այդ ցուցանիշն աճել է երկու անգամից ավելի՝ դառնալով 6210 հեռախոսազանգ, իսկ 2020 թվականին՝ 11735»։ Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու համար կարող եք զանգահարել ‪116 կամ 096-116-100 հեռախոսահամարներով։ Վերջին հեռախոսահամարը հնարավորություն է տալիս զանգահարել նաև WhatsApp և Viber համակարգերի միջոցով:
    14:48
    25.01.22
    Ավելին