Լրահոս
2022-01-24
-
ՀայաստանՔՊ-ն կարևորում է ՄԻՊ-ի «ոսկեղենիկ հայերենը», ընդդիմությունը հարցնում է՝«ո՞րն է, Վաղո՛, քո հայրենիքը»Հայաստանը մարդու իրավունքների նոր պաշատպան ունի: Խորհրդարանը 68 կողմ, 0 դեմ ձայներով Քրիստինե Գրիգորյանին ընտրել է օմբուդսմեն: Քվեարկությանը ընդդիմությունը չի մասնակցել, քանի որ լուրջ կասկածներ ունի Գրիգորյանի անաչառության վերաբերյալ:Ավելին23:1624.01.22 -
Հայաստան«Ճնշումները բացառվում են». ՔՊ-ականների համար նախագահի հրաժարականը անակնկալ է եղել2018-ի իշխանափոխությունը, որպես հեղափոխություն ողջունած Արմեն Սարգսյանը հեռանում է՝ ստեղծված վիճակը անվանելով «համազգային ճգնաժամ» և գուժելով՝ նոր, հնարավոր աղետի մասին: «Ռիսկեր չկան, նախագահի հայտարարությունը սխալ եք ընկալել»,- խորհրդարանում հայտարարել է մի ՔՊ-ական՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Արմեն Սարգսյանը ահազանգում, որ մենք կարող ենք հայտնվել պատմության լուսանցքում:Ավելին23:1524.01.22 -
ՀայաստանՓաշինյանը՝ Հիսուսի արձանը տեղադրելու Գագիկ Ծառուկյանի մտադրության մասինԵս կարծում եմ, որ պարոն Ծառուկյանի առաջարկին հետևած բանավեճը շատ կարևոր շերտեր բացեց, այսօրվա մամուլի ասուլիսին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրելու նախաձեռնությանը։ «Հայաստանում քրեական հեղինակությունների արձաններ կան տեղադրված, և ոչ մեկ դա չի նկատել, Հիսուս Քրիստոսի արձանի մասին խոսակցություն եղավ, բոլորը ակտիվացան։ Կան շրջանակներ, որոնց թվում է, թե Հիսուս Քրիստոս անունը օգտագործելո ւ՝ կադաստրով հաստատված սեփականության վկայական ունեն։ Նախ՝ ես կարծում եմ, որ առնվազն լավ է, որ այն անձը, տվյալ դեպքում Գագիկ Ծառուկյանը, ում մտքով նման բան է անցել, այդ գաղափարը ներկայացնում է հանրությանը»,- ասաց նա։ Վարչապետը նկատեց, որ, ըստ էության, առաջարկվում է նախագիծ։ «Լինի այդ արձանը, թե չլինի, դա որոշում է պետությանը։ Կա օրենք, կարգ, կառավարության որոշումներ, երբ այդ նախագիծը սահմանված կարգով կներկայացվի, ՀՀ–ում կա պետություն և պետություն որոշում կկայացնի»- ասաց նա:Ավելին22:3024.01.22 -
ՀայաստանԸնթացող խայտառակ «ասուլիսում» արդեն իսկ առանձնանում են կեղծիքներ. ՎանեցյանԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրում է. «Ընթացող խայտառակ «ասուլիսում» արդեն իսկ առանձնանում են կեղծիքներ և մանիպուլյացիաներ 1994թ.-ից հետո Հայաստանի որևէ ղեկավար Ադրբեջանի նկատմամբ չի ունեցել այն հռետորաբանությունը (ատելության խոսքը), ինչ` Ալիևը ունի հիմա մեր նկատմամբ: Պետության ղեկավարի մակարդակով արվող հայտարարությունը համեմատել որևէ կողմում հնչած մասնավոր կարծիքների հետ ուղղակի անթույլատրելի է: Մադրիդյան սկզբունքներին անդրադառնալը, խոսելով միայն տարածքային ամբողջականության սկզբունքի մասին, Ադրբեջանի ղեկավարության կողմից քարոզվող սովորական հակաղարաբաղյան թեզ է: Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողի կողմից նման մտքի արտաբերումը, մեղմ ասած, մադրիդյան սկզբունքների մանիպույլյացիա է և սեփական հանրության ապակողմնորոշում, ինչպես նաև Ադրբեջանի շահի ուղղակի սպասարկում: Մեկ բառով, եթե ասենք՝ ամբողջական մարազմ. բանակցային գործընթացի ձևախեղում, հանրաքվեի, դրա համամասնության հարցի խճճում, սեփական հանրության շարունակական և հետևողական ապակողմնորոշում: Հ.Գ. հնարավոր չի հասցնել զուգահեռաբար անդրադառնալ և արձագանքել այս մարդու կողմից ասվող յուրաքանչյուր ցնորքին, քանի որ Հայաստանի ապագային առնչվող մարտահրավերներ են ավելանում րոպե առ րոպե` վարչապետի աթոռը զբաղեցնողի կողմից հնչող յուրաքանչյուր նախադասությանը համընթաց:Ավելին22:2724.01.22 -
ՀայաստանՀայաստանը նոր նախագահ կունենա գարնանը. ՀՀ նախագահի ընտրության կարգըՀայաստանը նոր նախագահ կունենա գարնանը: Ըստ մայր օրենքի՝ պետության գլխի հրաժարականից ոչ ուշ քան 35 օր անց պետք է խորհրդարանը նոր ընտրություն անի: Արմեն Սարգսյանը դեռ 7 օր ունի՝ մտածելու և հրաժարականի դիմումը հետ վերցնելու համար:Ավելին21:4024.01.22 -
ՀայաստանՆախագահը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել. Փաշինյանն արձագանքում է «Հետք»-ի բացահայտմանըՀայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի շուրջ աղմուկը վերջին ժամերին ավելի է մեծացել: Ըստ «Հետք» պարբերականի վարկածի՝ Արմեն Սարգսյանը հեռացել է պաշտոնից, որովհետև եղել է Կարիբյան ծովում գտնվող փոքր երկրի՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի առնվազն մինչև Հանրապետության նախագահ դառնալը: Այս պարագայում, Սահմանադրությամբ նա չէր կարող նախագահ ընտրվել: Նրա ստորագրած բոլոր օրենքները և հրամանագրերը՝ նույնիսկ վարչապետի նշանակումը հակաօրինական են։Ավելին21:3224.01.22 -
ՀայաստանՇատ մեծ է հավանականությունը, որ Հայաստանը կընդունի Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը․ ՓաշինյանՇատ մեծ է հավանականությունը, որ Հայաստանի Հանրապետությունն այդ հրավերը կընդունի, առցանց ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե կընդունի արդյոք Հայաստանը Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը։ «Իհարկե, ամեն ինչ կախված է այդ պահին առկա իրավիճակից, բայց համենայնդեպս, Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչների առաջին հանդիպումից հետո շատ մեծանում է հավանականությունը, որ Հայաստանը կընդունի այդ հրավերը, որովհետև եթե խոսակցություն է սկսվել, շատ անտրամաբանական կլինի, եթե մենք խոսելու այդ առիթն ու հնարավորությունը բաց թողնենք, առավել ևս, որ շատ ավելի լայն համատեքստում քննարկումներ իրականացնելու հնարավորություն կունենանք», - ասաց նա։ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ միջազգային հանրությունն էլ է շահագրգռված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակությամբ։ «Ողջ միջազգային հանրությունը շատ նախանձախնդիր է և աջակցում է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը։ ՌԴ-ն, ԵՄ-ն, ԱՄՆ-ն, ես կարծում եմ՝ տարածաշրջանի երկրներն էլ են շատ շահագրգռված, որովհետև, իհարկե, ճիշտ է՝ խաղաղության օրակարգը մենք ենք բարձրաձայնում, բայց կարծում եմ՝ խաղաղության օրակարգը հետաքրքիր է բոլորին»,- ասաց նա։Ավելին21:2624.01.22 -
ՀայաստանԱդրբեջանի հետ խաղաղության պայմանագիր պիտի ստորագրենք․ ՓաշինյանՀայաստանը կճանաչի՞ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, թե ոչ։ Գիտե՞ք , իրականում այս մասին չի խոսվել ու երբեմն այդքան էլ ճիշտ չի ընկալվում խոսակցությունը, բայց մենք պետք է արձանագրենք մի բան, որ ՀՀ օրենսդրությամբ, օրենսդրության մաս կազմող ՀՀ խորհրդարանի կողմից վավերացված համաձայնագիր կա, որով արձանագրվում է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը ու այդ համաձայնագիը վավերացվել է դեռևս 1992 թվականին։ Այս մասին առցանց ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մադրիդյան սկզբունքները, երբ բանակցությունների հիմք են դարձել, այնտեղ արձանագրված սկզբունքներից մեկը տարածքային ամբողջականության սկզբունքն է, որը երկու կողմն էլ ընդունել է որպես բանակցությունների հիմք: Այո, սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացը շատ կարևոր է, բայց, մյուս կողմից, մենք տեսնում ենք, որ բոլորովին վերջերս ՌԴ արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի պրոցեսը կապ չունի Ղարաբաղի հարցի կարգավորման հետ, դրանք տարբեր գործընթանցեր են։ Խաղաղ զարգացման դարաշրջան բացելը Հայաստանի համար ռազմավարական օրակարգ է ու, երբ այդ օրակարգը որդեգրել ենք, ես ասել եմ՝ սա միայն Հայաստնից չէ կախված, բայց որ Հայաստանն այդ օրակարգին հետևելու է սկզբունքորեն, ակնհայտ է: Այո, Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի, պետք է բանակցություններ տեղի ունենան»,- ասաց նա։Ավելին21:2224.01.22 -
ՀայաստանՊարոն Շիրինյանին բերման են ենթարկել ոստիկանության վառ երևակայության արդյունքում․ փաստաբանՍայաթ Շիրինյանի փաստաբան Բենիկ Գալստյանը «news.5tv.am»-ի հետ զրույցում ասաց․ «Պարոն Շիրինյանին բերման են ենթարկել ոստիկանության վառ երևակայության արդյունքում։ Մենք մի 30 րոպեից քննչական մարմնից դուրս կգանք պարոն Շիրինյանի հետ, առավել մանրամասն՝ կասեմ»։ Հիշեցնենք, որ այսօր դիմակավորված անձանց կողմից իր տան բակից բերման էր ենթարկվել Սայաթ Շիրինյանը։Ավելին20:5824.01.22 -
Հայաստան«Նախագահը փախել է երկրից». ինչո՞ւ է հենց հիմա հրաժարական տալիս ՀՀ սահմանադրության երաշխավորըՄինչև այս պահը պաշտոնական որևէ տեղեկություն չկա՝ պետության գլուխը Հայաստանո՞ւմ է, թե՝ ոչ: Արտասահմանյան վերջին ուղևորությունից՝ Արաբական Միացյալ Էմիրություններ այցից հետո՝ Սարգսյանը հայտնել էր, որ մեկնում է կարճատև արձակուրդ: Մամուլի տեղեկություններով, նա մեկնել է Մեծ Բրիտանիա և այնտեղից է հայտնել պաշտոնից հեռանալու որոշման մասին: Հայաստանի փորձագիտական աշխարհում իշխող է կարծիքը, որ այս քայլով՝ Սարգսյանը փախչում է պատասխանատվությունից:Ավելին20:2624.01.22 -
ՀայաստանՆախագահի հրաժարականի մասին իմացել եմ հրապարակայնացումից ընդամենը 3.5 ժամ առաջ. նա զանգել էր ինձ տեղեկացնելու. ՓաշինյանԱրմեն Սարգսյանի հրաժարականի մասին իմացել եմ հրապարակայնացումից ընդամենը 3.5 ժամ առաջ, առցանց մամուլի ասուլիսին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին։ «Նա զանգահարել է ինձ, խոսել ենք այդ մասին։ Ես նախագահին հարցրել եմ, թե ինքն ինձ հետ քննարկո՞ւմ է հարցը, թե ինձ տեղեկացնում է, որ կայացրել է որոշումը։ Նա ասաց, թե կայացրել է որոշումը»,- պատմեց վարչապետը։ Նա ասաց, թե Սահմանադրության հետ կապված ՀՀ նախագահի դիրքորոշումները հայտնի են։ «Նախորդ հարցուպատասխանին ես ասել եմ, որ սահամանադրական փոփոխությունների կապակցությամբ իմ դիրքորոշումը տարբերվում է ՀՀ նախագահի դիրքորոշումից։ Բայց ուզում եմ ընդգծել, որ 2018 թվականից հետո, երբ Արմեն Սարգսյանն ընտրվել է ՀՀ նախագահ, հետո ես ընտրվել եմ վարչապետ, այդ ժամանակներից ի վեր Սահմանադրության մեջ որևէ դրույթի փոփոխություն տեղի չի ունեցել, համենայնդեպս՝ նախագահի լիազորությունների մասով։ Ես այդ հրաժարականն ընդունում եմ ի գիտություն և պատեհ չեմ համարում մեկնաբանել, թե դրդապապատճառները բավարար են, թե ոչ։ Յուրաքանչյուր պետական պաշտոնյա ինքն է որոշում, թե այդ կարգի որոշումներն ինչ փաստարկների հիման վրա է կայացնում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։Ավելին20:1824.01.22 -
ՀայաստանՍայաթ Շիրինյանը ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնում էՆշենք, որ Շիրինյանին մի քանի ժամ առաջ դիմակավորված անձինք իր տան բակից բերման են ենթարկել եւ տարել անհայտ ուղղությամբ։NEWS.am-ի տեղեկություններով՝ «Հայաստան» դաշինքի անդամ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնում է։ Նշենք, որ Շիրինյանին մի քանի ժամ առաջ դիմակավորված անձինք իր տան բակից բերման են ենթարկել եւ տարել անհայտ ուղղությամբ։NEWS.am-ի տեղեկություններով՝ «Հայաստան» դաշինքի անդամ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնում է։ Նշենք, որ Շիրինյանին մի քանի ժամ առաջ դիմակավորված անձինք իր տան բակից բերման են ենթարկել եւ տարել անհայտ ուղղությամբ։Ավելին19:5624.01.22 -
ՀայաստանԹանկարժեք հարսանիք՝ «պատասխանատու և դժվարին ժամանակաշրջանում»Հանրապետության նախագահի հրաժարականն անգամ չստվերեց հանրային քննարկումները պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գեր-թանկարժեք հարսանիքի մասին: 50-ից 100 հազար դոլար է ծախսել, ըստ մամուլի, Պապիկյանը՝ հարսանեական տոնի համար:Ավելին19:5524.01.22 -
ՀասարակականՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի կնոջ՝ Օլկա Հայրապետյանի շքեղ կերպարը՝ Սուրեն Պապիկյանի հարսանիքինՀունվարի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Արմինե Մուրադյանի հարսանիքն էր:Ավելին19:1724.01.22 -
ՀասարակականN զորամասում զինվորական երդման արարողություն է տեղի ունեցելN զորամասում հունվարի 24-ին անցկացվել է նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։Ավելին19:1224.01.22 -
ՀայաստանԱրմեն Սարգսյանի ստերի բուրգը փլվեց. նախագահը ստիպված է հրաժարական տվելԱրմեն Սարգսյանը Կարիբյան ծովում գտնվող փոքր երկրի՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի է եղել։Ավելին19:0124.01.22 -
ՀասարակականՍտուգումներն իրավական հիմք չունեն․ «Ռեստորանների Ասոցիացիա» ՀԿ նախագահ«Ռեստորանների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Բարսեղյանը գրում է․Ավելին18:5424.01.22 -
ՀասարակականԿոտայքի մարզում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել․ 28-ամյա վարորդը Opel Zafira-ով Ալափարս գյուղում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի.Այսօր՝ հունվարի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Արտակ Կարապետյանը իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Գառնի գյուղի բնակիչ, 34-ամյա Սաթենիկ Հայրապետյանին։Ավելին18:3624.01.22