Լրահոս

2022-01-25
  • Img default alt hy
    Հայաստան
    ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ծառայողական մեքենաները կոպտորեն խախտում են ՃՏ կանոնները (տեսանյութ)
    Ինչպես են ԱԺ նախագահի ծառայողական մեքենաները երթևեկում՝ կոպտորեն խախտելով կանոնները
    11:11
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մարգարիտա Սիմոնյանն իրեն համեմատել է Քիմ Քարդաշյանի հետ
    «RussiaToday» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը նմանություն է գտել իր ու հանրանաճաչ մոդել Քիմ Քարդաշյանի միջեւ։ Լրագրողն իր տելեգրամյան ալիքում նշել է, որ ինքն ու Քարդաշյանն ազգային նույն պատկանելությունն ունեն։ Նա նաեւ ընգդծել է, որ ինքն ու Քիմ Քարդաշյանը նույն տարում են ծնվել եւ որովայնի նույն չափսն ունեն, նույն հասակն ու ոտքի չափսը։ «Բայց որքան տարբեր ճակատագրեր։ Ակնհայտորեն խնդիրը որովայնի չափերը չեն»,- իր բլոգում գրել է լրագրողը։ Մարգարիտա Սիմոնյանը ծնվել է Կրասնոդարում հայկական ընտանիքում 1980թ․-ի ապրիլի 6-ին։ Իսկ Քիմ Քարդաշյանը լույս աշխարհ է եկել 1980թ․-ի հոկտեմբերի 21-ին ԱՄՆ-ում՝ Լոս Անեջելսում, հայ հայտնի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի եւ Քրիս Ջենների ընտանիքում։
    11:07
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «Օպել Զաֆիրա»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 34-ամյա կնոջ. վերջինս մահացել է
    Ալափարս-Չարենցավան ճանապարհին հունվարի 24-ին, ժամը 16.30-ի սահմաններում «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 34-ամյա Սաթենիկ Հայրապետյանին, որը մինչ շտապօգնության բժիշկների ժամանելը մահացել է: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից:
    11:01
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Արմեն Սարգսյանին՝ բարի ճանապարհ, տարոսը՝ Նիկոլ Փաշինյանին․ փաստաբան
    Փաստաբան Արա Զոհրաբյանը գրում է, որ 2021թ. ապրիլի 22-ին 54 փաստաբանով հաղորդում էին ներկայացրել այն փաստի առնչությամբ, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձ Արմեն Սարգսյանը 2018թ. մարտի 2-ին՝ ՀՀ նախագահ ընտրվելու պահին, չի բավարարել ՀՀ Սահմանադրության 124-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու պահանջը: «Մեր հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցելը Հատուկ քննչական ծառայությունը մերժել էր, որի դեմ բերված բողոքը դատախազության կողմից բավարարվել ու հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի (փաստաթուղթ կեղծելը) հատկանիշներով: Քրեական գործը հետագայում հանձնվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը և այս պահին գործը քննվում է այդ կառույցում: Արմեն Սարգսյան անձի վտանգավորությունը մեր ազգային պետության համար ակներև է. բազմաթիվ գործընթացների հետևում ուղղակիորեն կամ անուղղակիորեն զգացվում էր նրա ներկայությունը (Ամուլսար, ատոմակայանին դուրս մղող արևային նոր կայաններ, Նիկոլ Փաշինյանի իշխանության՝ արևմտյան որոշ ուժերի վերահսկիչ «նոտար»….), ինչպես նաև նա լռում էր ազգային ժողովը շրջափակելու ժամանակ, նա լռում էր դատարանները շրջափակելու ժամանակ, նա լռում էր հակասահմանադրական օրենքներն ընդունելու ժամանակ, նա լռում էր պատերազմի ժամանակ, նա լռում էր պատերազմից հետո, նա լռում էր ու լռում: Հանուն արդարության նշենք, որ նա չէր լռում Էլթոն Ջոնին հրավիրելու ու դիմավորելու ժամանակ: Չեմ անդրադառնում թանկարժեք ու անիմաստ ճանապարհորդություններին, չեմ անդրադառնում Հայաստանում իրենց արևմտամետ համարող ուժերին և այլ անձանց հովանավորելու Արմեն Սարգսյանի գործունեությանը: Հաղորդում ներկայացնելու ցանկությունը վերջնականապես հասունացավ այն ժամանակ, երբ գլխավոր շտաբի պետի և վարչապետի միջև առաջացած վեճը փոխանակ ներկայացնելու Սահմանադրական դատարան, Արմեն Սարգսյանը դրսևորեց անգործություն բոլորիս թողնելով բախտի քմահաճույքին, ըստ էության ցույց տալով արկածախնդրության ճանապարհը: 2021թ. նոյեմբերի 27-ին Ազատագրական շարժման հարթակից էլ պահանջել ենք Արմեն Սարգսյանի հրաժարականը, փորձելով թաքստոցից դուրս հանել Հայաստանի գլխին եկած պատուհասների գլխավոր պատասխանատուներից մեկին, ով միշտ բողոքում էր իր սահմանափակ լիազորություններից: Փաստորեն մոտ 4 տարի էր պետք հասկանալու համար, որ լիազորությունները բավարար չեն նախագահ աշխատելու համար: Չնայած նրան, որ Արմեն Սարգսյանի հրաժարականի անհրաժեշտությունը ձևավորվել է աշխարհաքաղաքական իրադարձություններով պայմանավորված, բայց իմ կարծիքով, «ինքնակամ» հրաժարականի համար առիթ է հանդիսացել նրա գործած մեղքերը, որոնք պետական մարմիններն իրավացիորեն փաթեթավորել էին: Ինչևէ, ասենք բարի ճանապարհ, տարոսը՝ Նիկոլ Փաշինյանին»:
    10:53
    25.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնում է Լյուքսեմբուրգ
    Հունվարի 25-26-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում, հայտնում են ԱԳՆ-ից։ Այցի ընթացքում նախարար Միրզոյանը կհանդիպի Լյուքսեմբուրգի վարչապետի, պատգամավորների պալատի նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ: Աշխատանքային այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը կայցելի նաև Լյուքսեմբուրգի համալսարան:
    10:50
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «Խաղից դուրս» վիճակում․ «Փաստ»
    «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության՝ «Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, նախնական տեղեկություններով, հայ-թուրքական հարաբերությունների հարցերով բանագնացների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ փետրվարի կեսերին, այս անգամ՝ Ստամբուլում։ Ի դեպ, ըստ նույն աղբյուրի, առաջին հանդիպումից հետո Ռուբեն Ռուբինյանն իր այցի հետ կապված արդյունքներն ու ողջ տեղեկատվությունը, բնականաբար, միանգամից փոխանցել է Նիկոլ Փաշինյանին և միայն նրա հետ հանդիպումից հետո, նրա ուղղորդմամբ ու գիտությամբ է տեղեկության որոշակի չափաբաժին տրամադրել ԱԳՆ համապատասխան կազմին։ Ընդհանրապես, ԱԳՆ-ն այս ողջ գործընթացից դուրս է մնացել և հիմնականում դիտորդի կարգավիճակում է: Մեր տեղեկություններով, այս հանգամանքը լուրջ դժգոհություն է առաջացրել կառույցում, քանի որ այն վերջին շրջանում դարձել է լուսանցքային գերատեսչություն, որին Փաշինյանը չի վստահում։ Մեր աղբյուրը փոխանցել է, որ նույն վիճակն է նաև դելիմիտացիայի և դեմարկացիայի, ինչպես նաև «ապաշրջափակման» գործընթացների առումով»:
    10:37
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Չի բացառվում՝ 102-րդ ռազմաբազան դուրս բերվի Գյումրիից․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, ինչի մեկնարկն արդեն տրվել է Մոսկվայում Հայաստանի ու Թուրքիայի արտաքին գործերի նախարարների ունեցած հանդիպումով, նաեւ փշալարային տրամաբանությամբ կահավորված ու զինված սահմանների թոթափում է ենթադրում։ Համենայնդեպս Շիրակի մարզից «ժողովուրդ» օրաթերթին շարունակ տեղեկություններ ու ահազանգեր են հասնում այն մասին, որ եթե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում ամեն բան հարթ ընթանա, ապա չի բացառվում՝ առաջիկայում Գյումրու 102-րդ ռազմաբազան այնտեղից դուրս բերվի, քանի որ դրա կարիքը պարզապես չի լինի։ Իհարկե, հայ-ռուսական միացյալ զորքերի մասին համաձայնագրի շրջանակներում դեռեւս 2010-ին ստորագրված արձանագրության մեջ ֆիքսված է, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան այնտեղ մնալու իրավունք ունի մինչեւ 2044 թվականը, այնուամենայնիվ, թեմայի շուրջ զրուցեցինք Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ: Մարզպետը հորդորեց Պաշտպանության նախարարություն դիմել, բայց հիշեցրեց 2010-ին ստորագրված փաստաթուղթը: Նշենք, որ այն ժամանակ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի կողմից ստորագրված N5 արձանագրության համաձայն՝ ոչ միայն բազայի տեղակայման ժամկետն էր սահմանվում, այլ նաեւ ռուսական կողմը պարտավորվում էր համատեղ ապահովել Հայաստանի ռազմական անվտանգությունն ու սատարել հայկական զինուժին սպառազինվելու արդիական զինատեսակներով»:
    10:32
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Փաշինյանը վերահաստատեց, որ կողմ է թուրք-ադրբեջանական նախապայմաններին
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը գրում է, որ Նիկոլ Փաշինյանն արդեն երկրորդ ինքնաասուլիսն է տալիս՝ ագրեսիվորեն քարոզելով թուրք–ադրբեջանական նախապայմանների բավարարման օգտին․ «Ըստ նրա՝ 1. Ղարաբաղը Ադրբեջան է, և վե՛րջ, 2․ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում լոկոմոտիվը պետք է լինի հայկական սփյուռքը, ինչը «թարգմանաբար» նշանակում է ճանաչման հարցը ՀՀ պետական քաղաքականության օրակարգից հանել կամ այն դարձնել ձևական։ Այսքանից հետո հայտարարել, թե, իբր, հայ–թուրքական (իրականում՝ հայ–թուրք–ադրբեջանական) ներկա շփումներն առանց նախապայմանների են, պարզապես լկտի սուտ է։ Նման՝ «Ալիևը կիրթ է ու կառուցողական, նա էլ է ուզում խնդրի խաղաղ կարգավորում, մենք էլ» ստին։ Էրդողանը, Ալիևն ու Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին նետում են նախադասություն («հայ–թուրքական երկխոսությունն առանց նախապայմանների են»), իսկ փոխարենը Թուրքիան ու Ադրբեջանը Փաշինյանից ստանում են իրենց նախապայմանների բավարարում։ Այժմ այդ բավարարման ագրեսիվ քարոզչական փուլն է։ Փաշինյանն այնպիսի էնտուզիազմով է պաշտպանում Ղարաբաղի ներառմամբ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման թեզը և այնպես է նսեմացնում Մադրիդյան սկզբունքների համաձայն Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման հայանպաստ հեռանկարը, որ Ալիևն ու Էրդողանը կարող են հանգիստ այլ գործերով զբաղվել։ Նիկոլի էժանագին «կռուտիտն» այն է, թե, իբր, ինքը մեղավոր չէ, քանզի «էն գլխից» է ամեն ինչ հանձնած եղել։ Համաշխարհային պատմության մեջ գոնե ինձ հայտնի չէ դեպք, երբ թշնամական հարաբերություններ ունեցող երկրներից մեկի ղեկավարը փաստաբանություն անի թշնամի երկրի օգտին»։
    10:24
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Թափուր նախագահի պաշտոնը. լիազորությունների մասին մատնանշումը՝ «քող»․ «Փաստ»
    «Փաստ» օրաթերթը գրում է. «Նախապես նշենք, որ վերնագրում ո՛չ սխալ կա, ո՛չ վրիպակ: Հասկանում ենք, որ հայոց լեզվի կանոններով պետք է լիներ «նախագահի թափուր պաշտոնը»: Սակայն խոսքն այս դեպքում այդ մասին չէ, ոչ էլ հրաժարականի իրավական ձևակերպման, կամ թափուր այդ պաշտոնին հավակնողների մասին: Խոսքը բովանդակության մասին է՝ բառիս ամենաիսկական իմաստով, այդ թվում՝ անցած չորս տարվա կտրվածքով... Հազիվ թե շատ անսպասելի էր նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը: Շատերի համար պարզ էր, որ նա ժամանակից շուտ է հեռանալու պաշտոնից: Սակայն, հաշվի առնելով, որ հայտարարվել է սահմանադրական փոփոխությունների մասին, թվում էր, թե նա, որ հրաժարական չտվեց պատերազմից հետո, ապա ամեն ինչ արեց, որ Նիկոլ Փաշինյանը շարունակի պաշտոնավարել (ձևական հայտարարությունները թոզփչոցի էին), կհեռանա նշյալ փոփոխությունների արդյունքում: Առավել ևս, որ Սարգսյանն իր վերջին հարցազրույցներից մեկում նշել էր, որ եթե Հայաստանը նոր Սահմանադրություն ընդունի, ապա ինքը պատրաստ է անմիջապես հրաժարական տալ։ Բայց նրա հրաժարականը եղավ նախքան սահմանադրական փոփոխությունների իրականացումը, ինչը ներկայիս բարդ փուլում ներքաղաքական նոր իրադրություն է ստեղծում։ Իսկ թե ինչու Արմեն Սարգսյանը նախընտրեց հիմա հեռանալ, այս հարցը դարձել է ակտիվ քննարկումների առարկա։ Նախ՝ պետք է ուշադրություն դարձնել, թե նա ինչ պատճառաբանություններ է ներկայացնում իր հրաժարականը ժողովրդի աչքում «լեգիտիմացնելու» համար։ Ըստ էության, Արմեն Սարգսյանի հրաժարականի տեքստում կարմիր թելի պես անցնում է այն պատճառաբանությունը, թե ՀՀ նախագահը ներկայիս կառավարման համակարգի պայմաններում չի ունեցել բավարար լիազորություններ, որպեսզի ճգնաժամային իրավիճակներում ազդի արտաքին ու ներքին քաղաքական իրադարձությունների վրա։ Այլ կերպ ասած՝ ըստ Արմեն Սարգսյանի, նախագահի ինստիտուտը չի ունեցել սահմանադրական գործիք՝ իր ունեցած ներուժն ի նպաստ երկրի օգտագործելու համար։ Սակայն հետաքրքրական է, որ սա առաջին անգամ չէ, որ Արմեն Սարգսյանը բողոքում է, թե նախագահի ինստիտուտը գործող Սահմանադրության պայմաններում օժտված չէ անհրաժեշտ լիազորություններով։ Նա տասնյակ անգամներ դրա մասին հայտարարել է իր բազմաթիվ ելույթներում ու հարցազրույցներում։ Այդ դեպքում հարց է ծագում, թե ինչո՞ւ ավելի շուտ չէր հրաժարական տալիս, երբ տեսնում էր, որ, օրինակ՝ ճգնաժամային իրավիճակներում՝ մասնավորապես պատերազմում պարտության արդյունքում պետությունը շատ ծանր վիճակում է հայտնվել, իսկ իր լիազորությունները չեն բավարարում իրադրության վրա ազդելու համար։ Կամ՝ վերջինս կարող էր առնվազն հրաժարական տալ անցյալ տարվա հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո՝ իր անհամաձայնությունը և բողոքը հայտնելով վարչական ռեսուրսների չարաշահման ու քաղաքական ճնշումների արդյունքում իշխանությունների վերարտադրման կապակցությամբ։ Հաջորդ հարցն այն է, որ եթե Արմեն Սարգսյանը բողոքում է, թե գործող Սահմանադրությամբ նախագահի ինստիտուտը օժտված չէ անհրաժեշտ լիազորություններով և միայն արարողակարգային դերակատարություն է ունենալու, ապա ինչո՞ւ համաձայնեց ստանձնել նախագահի պաշտոնը։ Մի՞թե այն ժամանակ ինքը քաջածանոթ չի եղել Սահմանադրության մեջ նախագահի լիազորություններին վերաբերող հատվածին: Իհարկե քաջածանոթ է եղել։ Եվ առնվազն տարօրինակ է «ես ելնում էի ինձ արված առաջարկությունից, ըստ որի...» ձևակերպումը, քանի որ նման պաշտոնի համար հավել յալ լիազորություններ չեն տրվում սոսկ բանավոր պայմանավորվածությամբ: Դրա համար կա Սահմանադրություն: Մյուս կողմից էլ՝ սա ցույց է տալիս, որ Սարգսյանը բավարար չափով անկեղծ չէ հանրության նկատմամբ, քանի որ իրականում, շատ մասնագետների գնահատմամբ, Սահմանադրությամբ նախագահի ինստիտուտին տրված լիազորությունները բավարար էին, որպեսզի նախագահը հանդես գա որպես պետության գլուխ և էական ներազդեցություն ունենա պետության կենսագործունեությանը վերաբերող բազմաթիվ առանցքային հարցերում։ Այլ հարց է, որ Արմեն Սարգսյանն ի վիճակի չի եղել այս ընթացքում արժևորել նախագահի ինստիտուտը։ Կամ եթե նախագահը լիազորություններ չի ունեցել, ապա ինչո՞ւ վերջինս անցած տարի ստորագրեց Սահմանադրական դատարանին վերաբերող օրենքում փոփոխություններ նախատեսող փաթեթը, որով, ըստ էության, սահմանափակվում էին նախագահի լիազորությունները։ Այսինքն, նախագահն անձամբ իր ձեռքով սահմանափակեց իր լիազորությունները, որոնք, իր համոզմամբ, առանց այդ էլ բավարար չէին: Կարճ ասած՝ ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանը հնարավորություն ուներ երկրի ներքաղաքական և արտաքին հարցերում ավելի ակտիվ ու գործուն դերակատարություն ստանձնել, այլ հարց է, որ ինքը նույնիսկ չի էլ փորձել իրական կյանքում կիրառման մեջ դնել Սահմանադրությամբ նախագահին տրված լծակները։ Ստացվում է, որ հրաժարականի տեքստում Արմեն Սարգսյանի ներկայացրած արդարացումները համոզիչ չեն։ Եվ այս ֆոնին նրա հեռանալն այլ ենթատեքստ է ստանում։ Ու այս համատեքստում պատահական չեն այն տարբեր վերլուծությունները, որ վերջինս հեռանում է ոչ իր կամքով՝ այդպիսով լիովին ազատ արձակելով Նիկոլ Փաշինյանի ձեռքերը։ Մյուս կողմից էլ՝ քննարկումներ կան, որ նրա հրաժարականը պատճառ է տարածաշրջանային, հնարավոր է՝ ավելի գլոբալ «շարժերի» արդյունքում մեր երկրի հետ կապված առաջիկա զարգացումների մասին հստակ տեղեկատվության տիրապետման հետ: Ըստ այդմ, ստացվում է, որ նա հրաժարական տվեց, որպեսզի պատասխանատվություն չստանձնի մեր երկրի հետ կապված առաջիկա ցավոտ զարգացումներում և իր ստորագրությունը չդնի առաջիկայում սպասվող փաստաթղթի տակ։ Սակայն որն էլ լինի հրաժարականի պատճառը, հստակ է, որ դա լիազորությունների պակասը չէ»:
    10:15
    25.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Ֆեյք QR կոդեր կան. ռեստորանները «չենք ստուգելու QR կոդ» նախաձեռնություն են սկսել
    Երրորդ օրն է հանրապետության սրճարան-ռեստորաններ մտնելիս քաղաքացիներից կանաչ անձնագիր կամ թեստի բացասական պատասխան են ուզում: Անձնական տվյաների պաշտպանությամբ զբաղվողները ահազանգում են, որ QR-կոդը բացի վակցինացված լինելու տվյալից, քաղաքացու մասին այլ տեղեկություններ էլ է պարունակում և դրանք հասանելի են դառնում այլ անձանց: Առողջապահության նախարարի տրամաբանությամբ՝ դա այն գինն է, որը քաղաքացին վճարում է հանուն առողջության:
    10:12
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    շինհրապարակում՝ երկաթե ամրանների վրա, անգիտակից վիճակում հայտնաբերվել է աշխատակիցը
    Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 24-ին, ժամը 17:47-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գրիբոյեդով փողոցի շենքերից մեկի մոտակայքում քաղաքացին ընկել է փոսը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻ նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ շինհրապարակում՝ երկաթե ամրանների վրա, անգիտակից վիճակում հայտնաբերվել է աշխատակից Գ․ Կ․-ն (ծնված 1951 թ.)։ Փրկարարները՝ շտապօգնության աշխատակիցների հետ, երկաթե ամրանների վրայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել Գ․ Կ․-ին. վերջինս հոսպիտալացվել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ», որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։
    10:12
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մեղադրանքի կողմը միջոցներ չի ձեռնարկել հրթիռների անպիտանիությունը ապացուցելու համար. Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբ
    Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է՝ 1/ Ձեռքբերման ժամանակ հրթիռները արտադրող երկրում գտնվել են շահագործման և պահպանման ժամկետներում, իսկ դրանց ժամկետները որոշող փաստաթղթերը ՀՀ զինված ուժերի կողմից հաշվի են առնվում որպես ուղեցույց և ոչ ավելին: 2/ Մեղադրանքի կողմը քննության ողջ ընթացքում միջոցներ չի ձեռնարկել հրթիռների անպիտանիությունը ապացուցելու համար, մասնավորապես՝ համապատասխան փորձաքննություն չի կատարվել: 3/ Մեղադրանքում ընդգրկված «խմբային շահ»-ը քրեական գործով որևէ կերպ չի ապացուցվել: 4/ ՀՀ պաշտպանության նախարարությունն առ այսօր հրթիռների որակի հետ կապված որևէ խնդիր չի տեսնում: 5/ ՀՀ պաշտպանության նախարարությունն ունի հնարավորություն երկարացնելու հրթիռների պահպանության ժամկետները (եթե ընդունենք, որ դրանց ժամկետներն անցած են): 6/ Հրթիռները ձեռք են բերվել նախորդ գնումից և գրավադրման արժեքից 100 ԱՄՆ դոլարով ավելի էժան: 7/ Ձեռքբերման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարությունն ունեցել է դրանց խիստ պահանջ: Դավիթ Տոնոյանը ցանկանում է հրապարակային ձևով երախտագիտություն հայտնել դատարանի բակում իրեն սատարողներին և դատարանում անձնական երաշխավորությամբ հանդես եկած անձանց: Դավիթ Տոնոյանը դատարանի փոխարեն ներողություն է խնդրում վերջիններից, քանի որ իրենց երաշխավորությունը «չի կարող անհրաժեշտ և բավարար սոցիալ-հոգեբանական և զսպիչ գործոն հանդիսանալ իր հնարավոր ոչ իրավաչափ վարքագծի սահմանափակման տեսանկյունից»»:
    10:08
    25.01.22
    Ավելին
  • Արցախ
    Դադիվանքի քահանանները պարգևատրվել են Երախտագիտության մեդալով
    Ադրբեջանին հանձնված Քարվաճառի՝ հայկական օազիսի՝ Դադիվանքի վանահայրերի մի մասը Ստեփանակերտում է: Արցախի պետ. նախարարը «Երախտագիտություն» մեդալով է պարգևատրել նրանց:
    10:06
    25.01.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն
    «Հետք» Արմեն Սարգսյանի ստորագրած բոլոր հրամանագրերը, այդ թվում՝ օրենքները, պաշտոնյաների նշանակումները, ընտրությունները, նույնիսկ՝ վարչապետի նշանակումը, որոնց տակ առկա է նրա ստորագրությունը, հակաօրինական են։ «Հրապարակ» ՔՊ-ն՝ որպես նախագահի թեկնածու, քննարկում է ԿԳՄՍ նախկին նախարար, վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի անունները, իսկ ընդդիմադիր դաշտում քննարկում են միասնական թեկնածու առաջադրելու հարցը։ «Փաստ» Հայ-թուրքական հարաբերությունների հարցերով բանագնացների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ փետրվարի կեսերին, այս անգամ՝ Ստամբուլում։ «Հրապարակ» Փաշինյանը թիմին ասել է, որ պատերազմից հետո ահռելի օգնություն է ուղարկել Արցախ, բայց դրա պատկառելի մասը հայտնվել է «Արայիկի եւ նրա մերձավորների գրպանում», անգամ ասել է՝ եթե հիմա սկսի քննել էդ գործը, կասեն՝ քաղաքական հետապնդում է, ուստի չի անում։ «ժողովուրդ» Եթե հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն, ապա չի բացառվում՝ առաջիկայում Գյումրու 102-րդ ռազմաբազան դուրս բերվի: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի հետ:
    10:03
    25.01.22
    Ավելին
  • Հասարակական
    Մարիամ Փաշինյանին պետական 27 000 դոլար արժեցող մեքենա է սպասարկում․ նրա առաջ դուռ է բացում թիկնապահը(Տեսանյութ)
    2019-ին «Politik.am»-ը բացահայտել էր, որ Նիկոլ Փաշինյանի աղջիկը՝ Մարիամ Փաշինյանը ևս պետության հաշվին ծառայողական մեքենա է ստացել։ Այդ հոդվածում մասնավորապես գրված էր․ «Այս անգամ պետության հաշվին շռայլ ծախս է արվել հանուն վարչապետի դստեր՝ Մարիամ Փաշինյանի։ Պետական պահպանության ծառայության միջոցներով Մարիամ Փաշինյանի համար գնվել է 2019 թվականի արտադրության Nissan X Trail մակնիշի 130 uu 01 պետհամարանիշի ամենագնաց։ Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ, մեքենան ընտրել է անձամբ Մարիամ Փաշինյանը։ Մեքենան գնվել է սրահից և պետությունը դրա համար ծախսել է ավելի քան 27 հազար ԱՄՆ դոլար» (Մանրամասն՝ այստեղ)։ «Politik.am»-ի ընթերցողներից մեկը նկարահանել է կադրեր, թե ինչպես են մեքենան և պետական ծառայողները սպասարկում Մարիամ Փաշինյանին։
    09:58
    25.01.22
    Ավելին
2022-01-24