Լրահոս

2022-01-22
  • Img default alt hy
    Հասարակական
    Արցախի ժողովուրդը մինչև այսօր շարունակում է կրել ագրեսիայի հետևանքները. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
    Հունվարի 21-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի լիագումար նիստը, որի ընթացքում գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ներկայացրել է ՄԱԿ-ի 2021 թ․ գործունեության վերաբերյալ զեկույցը։ Հանդիպմանը ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը՝ անդրադառնալով կազմակերպության գործունեությանը և գերակայություններին։ Մհեր Մարգարյանը, մասնավորապես, նշել է, որ բազմակողմանիության առջև ծառացած մարտահրավերները ցույց են տալիս ՄԱԿ-ի դերակատարության մեծացման անհրաժեշտությունը՝ միջազգային իրավունքի և իր հիմնարար արժեքների պաշտպանության գործում։ Որպես ահագնացող նոր միտումներ՝ մատնանշվել են միջազգային իրավունքի աղավաղումն ու նենգափոխումը՝ ուժի կիրառման, ինքնության հիմքով հանցանքների, ինքնորոշման իրավունքի ճնշման և պատերազմներից տուժած հանրություններին միջազգային հանրությունից մեկուսացնելու փորձերը։ Նշվել է, որ, չնայած գլոբալ զինադադարի վերաբերյալ գլխավոր քարտուղարի կոչին՝ այս նախաձեռնությունն իրականություն չի դարձել և «մեր տարածաշրջանում 2020 թ․ աշնանը մենք ականատես ենք եղել Լեռնային Ղարաբաղի դեմ բիրտ ագրեսիայի, ինչը բազում մահերի, բնակավայրերի ամբողջական ավերման, կենսական ենթակառուցվածքների ոչնչացման և խոշոր հումանիտար ճգնաժամի պատճառ է դարձել»։ Ընդգծվել է, որ Արցախի ժողովուրդը մինչ այսօր շարունակում է կրել ագրեսիայի հետևանքները, իսկ Լեռնային Ղարաբաղ հումանիտար մուտքի խոչընդոտումն ու քաղաքականացումը թույլ չեն տալիս ՄԱԿ-ին համապարփակ հումանիտար աջակցություն ցուցաբերել տուժած բնակչությանը։ Մհեր Մարգարյանն անդրադարձել է Covid-19 համավարակի առողջապահական, սոցիալ-տնտեսական, հումանիտար և մյուս հետևանքների հաղթահարման գլոբալ ջանքերը համակարգելու ու առաջնորդելու հարցում ՄԱԿ-ի դերակատարությանը։ Կայուն զարգացման նպատակների իրագործման համատեքստում ընդգծվել է դեպի ծով ելք չունեցող երկրների կարիքներին առավել մեծ ուշադրության հատկացման անհրաժեշտությունը։ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն աջակցություն է հայտնել նաև գլխավոր քարտուղարի կողմից բարեփոխումների օրակարգն առաջ մղելու ջանքերին՝ ուղղված ՄԱԿ-ի համակարգի ճկունության, ներդաշնակության և արդյունավետության բարձրացմանը։
    17:42
    22.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 բեռնատար ավտոմեքենա
    Հունվարի 22-ին, ժամը 10:43-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհին ավտոմեքենաները մերկասառույցի պատճառով արգելափակվել են, տեղեկացնում է ԱԻՆ-ը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Վերին Խոտանանի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 բեռնատար ավտոմեքենա:
    17:40
    22.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի համոզմամբ՝ կորոնավիրուսի հաստատված դեպքերը չեն արտահայտում վարակի իրական պատկերը
    «Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնում է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Էլինար Վարդանյանի հոդվածը․ «Հայաստանում հունվարի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 940 նոր դեպք: Դեպքերը հաստատվել են 5812 թեստավորման արդյունքում: Քովիդը սրընթաց աճ է գրանցում։ Այս մասին ես ահազանգում էի իմ նախորդ գրառման մեջ։
    17:35
    22.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Լրագրողական կազմակերպությունները ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանից պահանջել են ներողություն խնդրել լրագրողական համայնքից անպարկեշտ և վիրավորական արտահայտության համար
    Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել ԶԼՄ-ների հասցեին պատգամավոր Վահագն Ալեքսանյանի որակումների վերաբերյալ: Հայտարարության տեքստում ասված է․ «2022թ․ հունվարի 20-ին, Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, անդրադառնալով քաղաքական ուժերի կամ գործիչների հետ ասոցացվող հեռուստաընկերությունների և առցանց հարթակների լրագրողների գործունեությանը, վերջիններիս անվանել է «վերբալ մարմնավաճառներ»։ Փաստորեն, մեղադրելով նրանց վիրավորանքներ ու ատելություն տարածելու մեջ, պատգամավորն ինքն է այդպիսի խոսքեր կիրառել, ընդ որում՝ մի քանի անգամ կրկնել է դրանք իր ելույթում ու վերահաստատել նաև հունվարի 21-ի նիստում։
    17:26
    22.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ական պատգամավորը ֆեյսբուքում հրապարակել է Կարմիր գրքում գրանցված ծաղիկ
    Ազգային Ժողովի ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջի «սթորի» բաժնում հրապարակել է լուսանկար՝ «դեղին ձնծաղիկ»։ Այն Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված Շտերնբերգիա Ֆիշերի անվամբ ծաղիկն է։ Դավոյանն իհարկե չի հայտնել անձամբ է գնել, թե՞ նվիրել են։ Չի բառացվում, որ անգամ անձամբ հավաքել է։ 
    16:50
    22.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Արցախում պետական բոլոր կառույցներին կցվել են հոգևորականներ
    Տարեսկզբին Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի նախաձեռնությամբ սկիզբ դրվեց մի նոր ձեռնարկի, որով պետք է եկեղեցի-պետություն համագործակցությունը ստանա նոր մակարդակ։ «Արցախպրես»-ի հաղորդմամբ`Արցախի պետական բոլոր վարչական և ուժային կառույցներին կցվել են հոգևորականներ, ովքեր պարբերաբար պետք է այցելեն և հոգևոր խնամք տանեն հիշյալ կառույցների աշխատակիցների հանդեպ։
    16:12
    22.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    «Կենտրոնանում ենք ընտանիքի վրա». ծնվել է Պրիանկա Չոպրայի և Նիկ Ջոնասի առաջնեկը
    Հնդիկ դերասանուհի Պրիանկա Չոպրան և ամերիկացի երգիչ, դերասան Նիկ Ջոնասն իրենց առաջնեկին են ունեցել։ Այս մասին Ջոնասը գրել է ինստագրամյան իր էջում՝ նշելով, որ երեխան ծնվել է փոխնակ մոր օգնությամբ։ «Մենք խնդրում ենք` հարգեք մեր անձնական տարածքը մեզ համար այս հատուկ ժամանակահատվածում, որպեսզի կարողանանք կենտրոնանալ մեր ընտանիքի վրա»,- գրել է դերասանը։ Երեխան ծնվել է հունվարի 15-ին Հարավային Կալիֆոռնիայի հիվանդանոցներից մեկում։ Զույգը դուստր է ունեցել, որի անունը դեռ հայտնի չէ։
    16:11
    22.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայրը ննջասենյակում հայտնաբերել է որդու դին
    Այսօր՝ հունվարի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ից 12։00-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա։ Գագիկ Շամշյանը հայտնում է, որ մահացածը նույն շենքի բնակիչ, 38-ամյա Լևոն Գ-ն էր, ում այդ վիճակում հայտնաբերել է հայրը, երբ մտել է ննջասենյակ ու անկողնում նկատել է որդուն՝ խոհանոցային դանակով ինքն իրեն խփած վիճակում։ Հայրն ահազանգել է շտապօգնություն, ժամանած բժիշկներն արձանագրել են որդու մահը։ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ամիսներ առաջ էր վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից, զբաղվում էր շինարարական գոծերով։
    16:06
    22.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պոլիկլինիկաներից մեկում գողություն է կատարվել․ ոստիկանություն
    Հայաստանի ոստիկանությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գյումրու Շիրակացու փողոցի պոլիկլինիկայում գողացել են այցելուներից մեկի՝ միջանցքի աթոռին դրված հեռախոսը:
    15:47
    22.01.22
    Ավելին
  • Հասարակական
    Մամուլի տեսություն 22.01.2022
    Մամուլի տեսություն 22.01.2022
    15:37
    22.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վագոն-տնակի մեջ հայտնաբերվել է ցրտահարված տղամարդու դի
    Այսօր՝ հունվարի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Աթոյան անցուղի 12/3 շենքի դիմաց գտնվող տարածքում տեղադրված վագոն-տնակում տղամարդու դի կա։ 
    15:18
    22.01.22
    Ավելին
  • Հասարակական
    «Կարմիր խաչն» ամենագնաց մեքենայով չի կարողացել սնունդ հասցնել Սյունիքի գյուղեր
    Կարմիր Խաչն ամենագնաց մեքենանայով չի կարողացել սնունդ հասցնել Բարձրավան։ ԱԻՆ-ի և ԱԱԾ-ի սահմանապահ զորքերն են սնունդ հասցրել Սյունիքի գյուղեր։
    15:07
    22.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Լուսանկարներ Սուրեն Պապիկյանի հարսանիքից
    Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Արմինե Մուրադյանի հարսանիք է: Պսակադրությունը տեղի է ունենում Գեղարդում: Սիրով շնորհավորում ենք հրաշք զույգին ցանկանալով անսահման սեր և երջանկություն Orer.am-ը ներկայացնում է լուսանկարներ պսակադրությունից.
    14:46
    22.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    27-ամյա փոխնախարարը իր ամուսնու ղեկավարն է դարձել
    Երեկ՝ հունվարի 21-ին, Արդարադատության փոխնախարար է նշանակվել Արփինե Սարգսյանը։ «Oragir.news»-ը գրում է, որ նախքան փոխնախարար դառնալը Սարգսյանը զբաղեցրել է արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետի պաշտոնը․ «Նոր փոխնախարարը ընդամենը 27 տարեկան է։ Նրա ամուսինը՝ Արշակ Վարդապետյանը ևս աշխատում է արդարադատության նախարարությունում, նա իր ֆեյսբուքյան էջում նշել է,որ նախարարությունում կոորդինատոր է աշխատում։ Ստացվում է, որ փոխնախարար նշանակված Արփինե Սարգսյանը իր ամուսնու ղեկավարն է»։
    14:36
    22.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Պուտինն ու Փաշինյանը հեռախոասազրույց են ունեցել
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրուցել են հեռախոսով, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններում արձանագրված պայմանավորվածությունների իրագործման գործնական ասպեկտները, այդ թվում ՝ հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի հետ կապված հարցեր: Նշվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) գծով աշխատանքը շարունակելու նպատակահարմարությունը։ Հաշվի առնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի ընթացիկ նախագահությունը` քննարկվել են ՀԱՊԿ շրջանակում հետագա փոխգործակցության հեռանկարները: Նիկոլ Փաշինյանի խնդրանքով Ռուսաստանի նախագահը հակիրճ տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության երաշխիքների շուրջ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ բանակցությունների ընթացքի մասին:
    14:07
    22.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի պետական նախարարը համագործակցության ծրագրեր է քննարկել «Ջենեսիս Արմենիա» կենտրոն-հիմնադրամի պատվիրակության հետ
    Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունվարի 21-ին ընդունել է «Ջենեսիս Արմենիա» գիտահետազոտական ուղեղային կենտրոն-հիմնադրամի պատվիրակությանը՝ Աբրահամ Գասպարյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Պետական նախարարը ողջունել է կենտրոնի կողմից Արցախում իրականացվող ծրագրերը և կարևորել հատկապես երկարաժամկետ ու ինստիտուցիոնալ զարգացմանը միտված ծրագրերի շարունակականությունը:
    14:06
    22.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Կրասնոդար-Երևան և հակառակ ուղղությամբ չվերթները հետաձգվել են
    Կրասնոդար-Երևան չվերթը հետաձգվել է։ «Զվարթնոց» օդանավակայանից հայտնում են, որ Կրասնոդարից օդանավը Երևան կժամանի ոչ թե 12։50-ին, այլ 15։10-ին։ Երևանից Կրասնորդար մեկնումը կլինի ոչ թե 13։50-ին, այլ 16։00-ին։ Չդադարող ձյան առատ տեղումների պատճառով Կրասնոդարի միջազգային օդանավակայանը փակ է։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։ Oդանավակայանն այս պահին մաքրվում է ձյունից։ Նշվում է, որ միայն անցած գիշեր հետաձգվել է 15 չվերթ։
    13:25
    22.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Առնոլդ Շվարցենեգերը վթարի է ենթարկվել
    Ամերիկացի աշխարհահռչակ կինոդերասան Առնոլդ Շվարցենեգերը Լոս-Անջելեսում վթարի է ենթարկվել, հայտնում է «TMZ»-ն։ Ըստ տեղեկատվության՝ Շվարցենեգերի GMC Yukon-ը բախվել է Toyota Prius-ին, կինոդերասանի տանից մի քանի կիլոմետր հեռավարության վրա։ Ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն՝ վթարի մեղավորը Շվարցենեգերն է, ով լուսացույցի կարմիր լույսի տակ շրջադարձ է կատարել։ Շվարցենեգերը չի տուժել, իսկ մարդատար մեքենայի մեջ գտնվող կինը հոսպիտալացվել է։
    13:12
    22.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի դեպքերն աճում են
    Թայվանի կառավարությունը կարգադրել է խստացնել հսկողությունը՝ օմիկրոն շտամի ներքին փոխանցման դեպքերի աճի պատճառով, հայտնում է «Reuters»-ը: Ըստ Թայվանի կառավարության՝ անհրաժեշտ է գործել հիմա՝ կանխելու դեպքերի մեծ թվով ավելացումը, ծանրաբեռնվածությունը, չնայած ընդհանուր թվերը մնում են բավականին ցածր: Ամիսներ շարունակ վիրուսի քիչ դեպքերից հետո ամսվա սկզբից Թայվանում COVID-19-ի տեղական դեպքերի փոքր աճ է գրանցվել, գրեթե բոլորը օմիկրոն շտամի դեպքեր են, որը պայմանավորված է միջազգային օդանավակայանի աշխատողների՝ ժամանած ուղևորներից վարակվելու հետ:
    12:51
    22.01.22
    Ավելին