Լրահոս

2022-01-21
  • Միջազգային
    Թուրքիան «ջնջում է» Հայոց ցեղասպանությունը՝ առանց նախապայմանների
    Կարո՞ղ է սրընթաց զարգացող հայ-թուրքական բանակցությունների մի փուլում պարզվել, որ սահմանը բացելու, առևտուր անելու դիմաց Հայաստանը պետք է հրաժարվի Ցեղասպանության պահանջատիրությունից: Եղեռնը ժխտելը Թուրքիայի համար սկզբունք է, սերունդերով փոխանցված պետական քաղաքականություն»՝ ասում են թուրքագետները:
    22:01
    21.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Արջերն ու այծերը ողջ են, 3 անգղ՝ ոչ. կենդանիների անկման նախնական վարկածը՝ թունավորում
    Կենդանաբանական այգում 2 սպիտակագլուխ և սև անգղերի անկման պատճառը քրոնիկ թունավորումը վերջնական եզրակացության համար կենդանիների նմուշներն ուղարկվել են լաբորատոր թունաբանական անալիզների, որի պատասխանից հետո միայն հնարավոր կլինի ունենալ ավարտական եզրակացություն:
    22:00
    21.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Թշնամի հարևանները. սահմանի զատման ու գծման կանոնը «Հայաստանի ու Ադրբեջանի մասին չէ»
    «Թուրքիայի նախաձեռնած պրոցեսը, որում հայտնվել է Հայաստանը՝ բերելու է կատաստրոֆիկ հետևանքների»,- սա խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորների կարծիքն է: Ընդդիմադիրները դեմ են՝ թուրքական նախապայմաններով վարվող բանակցային գործընթացին: Իսկ նախապայմաններից մեկն այն է, որ հայ-թուրքական բանակցութուններին ներգրավված է լինելու նաև Ադրբեջանը:
    22:00
    21.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Ռուսաստան-ԱՄՆ փակ հանդիպում. Կիևում թռուցիկներ են բաժանում՝ ինչ պետք է անել պատերազմի դեպքում
    Ուկրաինայի շուրջ Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման հավանականությունը մոտենում է անդառնալիության կետին: Ինչպես պատկերավոր ձևակերպում են փորձագետները՝ «կողմերը քայլում են շեղբի վրայով»: Ինքնահռչակ Դոնեցկի Հանրապետությունը տեղեկություն է տարածել, թե Ուկրաինան Դոնբաս է տեղափոխել «Սմերչ» և «Ուրագան» համազարկային ռեակտիվ կայաններ ու պատրաստվում է հարձակման:
    21:59
    21.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նոր տեղակալ ունի
    ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նոր տեղակալ ունի։ Նա Արփինե Սարգսյանն է, ում նշանակման համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov հարթակում։ Սարգսյանը Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետն էր։ Փաշինյանն այսօր՝ հունվարի 21-ին, արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ազատեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստինե Գրիգորյանին:
    20:49
    21.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Գերեզմանների համար վճարումը կարվի առցանց․ դատախազությունը պայքարում է կոռուպցիայի դեմ
    Երևանի տարբեր գերեզմանատներում հուղարկավորությունների նպատակով հողահատկացումների, այլ ծառայությունների ոլորտում շարունակվող սխեմատիկ հանցավոր խախտումներին վերջ տալու համար Երևանի դատախազն առաջարկություններով միջնորդագիր է հղել Երևանի քաղաքապետին, հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։ Առաջարկվել է գերեզմանատների տարածքը չափագրել լիցենզավորված չափագրողների կողմից, առանձնացնել դեռևս չտրամադրված տարածքներն առանձին-առանձին այն չափերով, որոնք օրենքով սահմանված են, համարակալել տարածքները և հուղարկավորության համար տրամադրել հերթական համարներով: «Այս կառուցակարգը կբացառի ավելի «լավ» կամ նախըտրելի տարածքը կոռուպցիոն մեխանիզմների արդյունքում որոշակի անձանց տրամադրելու, սահմանված չափից ավելի մեծ տարածք տրամադրելու կամ գերեզմանատան տարածքից դուրս համայնքներին, այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքները որպես գերեզմանատեղի տրամադրելու ռիսկը»,- ասում է Երևանի դատախազ Սևակ Հովհաննիսյանը։ Առաջարկվել է նաև մշակել գերեզմանատներում հուղարկավորության թույլտվություն տալուց առաջ ներկայացված փաստաթղթերի իսկությունը ստուգելու մեխանիզմ։ Ըստ դատախազության՝ դա կվերացնի գերեզմանի վարիչների կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու եղանակով գերեզմանատեղի տրամադրելու հնարավորությունը: Երևանի քաղաքապետին առաջարկվել է վերացնել նաև գերեզմանատան վարիչի համար կանոնադրությամբ սահմանված այն լիազորությունը, որով նա բիզնես ծառայություններ է մատուցում։ Ստեղծվելու է նման ծառայություների մատուցման համար նախատեսված էլեկտրոնային հարթակ, և ծառայությունների գումարները գանձվելու են բացառապես էլեկտրոնային եղանակով՝ «Բնակչության հատուկ սպասարկման» ՀՈԱԿ-ի հաշվեհամարին: Երևանի դատախազը բարձրացրել է նաև ոլորտում աշխատող անբարեխիղճ աշխատակիցների հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը քննարկելու հարցը: Դատախազությունը տեղեկացնում է, որ Երևանի քաղաքապետն արդեն արձագանքել է միջնորդագրին: Նախնական քննարկում է տեղի ունեցել Երևանի քաղաքապետի և Երևանի դատախազի տեղակալի միջև:
    20:46
    21.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Նորակոչիկների հետ անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ
    Հունվարի 21-ին N զորամիավորման զորամասերից մեկում նորակոչիկ զինծառայողների հետ անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ: Զինծառայողներին ուսուցանվել է կրակային վարժությունների կատարման կարգը, ստուգվել են հրաձգային զենքից կրակի վարման ունակությունները։
    20:44
    21.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    «Լադանիվան» եվրոպական հեղինակավոր մրցույթի հաղթողների թվում է
    Ֆրանսիական «Լադանիվա» խումբը եվրոպական երաժշտական հեղինակավոր մրցույթներից մեկի հաղթողներից է դարձել։ Հունվարի 20-ին կայացած «Music Moves Europe Awards 2022» մրցանակաբաշխության ժամանակ խումբը հաղթող է ճանաչվել «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում։ Վեց հոգուց բաղկացած «Լադանիվա» խմբի վոկալիստը հայուհի Ժակլին Բաղդասարյանն է։ Նա խմբի միակ հայ անդամն է: Մրցանակը ստանալիս Ժակլինը բեմից հայերենով շնորհակալություն է հայտնել «Լադանիվայի» ոչ միայն հայ, այլև օտարազգի ունկնդիրներին՝ իր մայրենի լեզվով կատարվող երգերը լսելու և սիրելու համար։ Music Moves Europe Awards-ը Եվրոպական միության մրցանակն է փոփ և ժամանակակից երաժշտության բնագավառում։ Մրցանակաբաշխության նպատակն է ոչ միայն Եվրոպայում նոր տաղանդներ բացահայտելը, այլև նրանց աջակցելը։ «Լադանիվան» ներկայացնում էր հենց Հայաստանը:
    20:39
    21.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Կառուցողական գնահատեցի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը․ Ռուբինյան
    ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հայտնում է, որ այսօր՝ հունվարի 21-ին, ընդունել է ԵՄ խորհրդում ֆրանսիական նախագահության ներկայացուցիչ, Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնի և Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ղեկավարած պատվիրակությանը․ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Սոչիում ՌԴ նախագահի, ինչպես նաև Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի ու Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ «Կառուցողական գնահատեցի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը Մոսկվայում՝ նշելով, որ հայկական կողմը հետաքրքրված է բովանդակային գործընթացի միջոցով հստակ խնդիրների լուծմամբ«,- ընդգծել է Ռուբինյանը։
    20:34
    21.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ուղղաթիռով տեղափոխվել է Երևան
    Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը տեղեկացնում է, որ Արցախում ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է Երևան․ Հունվարի 19-ին Ճարտար քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով չորս երեխա է վնասվածք ստացել, որոնցից երեքը՝ միջին ծանրության, իսկ մեկը՝ ծանր՝ ողնաշարի բարդ կոտրվածքով: Հաշվի առնելով վերջինիս կոտրվածքի բարդությունը ու վտանգավորությունը՝ բժիշկների ցուցմամբ նրան պետք էր տեղափոխել Երևան ուղղաթիռով: «ԱՀ կառավարությունը դիմել է ՌԴ խաղաղապահ զորակազմին՝ ուղղաթիռի տրամադրման խնդրանքով, որը բավարարվել է նրանց կողմից, սակայն երեկվա վատ եղանակային պայմանների պատճառով թռիչքը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Երեխան հիմա գտնվում է Երևանում՝ բժիշկների վերահսկողության տակ: Նրա կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նախատեսվում են ծանր ու բարդ վիրահատություններ, և, հուսանք, կհաջողվի նրա առողջությունը հնարավորինս վերականգնել: 2020թ. պատերազմից հետո սա առաջին դեպքն է, երբ ուղղաթիռի օգտագործման նման հրատապ կարիք է ծագել, և, բարեբախտաբար, հաջողվել է խնդիրը լուծել: Կուզեի հատուկ շնորհակալություն հայտնել ՌԴ խաղաղապահ զորակազմին և հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին՝ այս մարդասիրական բնույթի սուր խնդիրն արագ ու արդյունավետորեն լուծելու համար: Սա Արցախում ռուս խաղաղապահների մարդասիրական գործունեության և մեր համագործակցության հերթական օրինակն է»։
    20:30
    21.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Գյումրիում գազի արտահոսք չի եղել. «Գազպրոմ-Արմենիա»-ն պարզաբանում է
    Գյումրիում գազի արտահոսք չի եղել: Ըստ Գազպրոմ Արմենիա ընկերության հաղորդագրության՝ ժամը 20-ի սահմաններում Գյումրիում տարածված հոտը հետևանք է հոտ տարածող սարքի փականի ժամանակավոր խափանման: Ընկերությունը պնդում է, որ տարածվածը ոչ թե գազ, այլ ընդամենը հոտ է եղել, որը մարդկանց առողջության ու շրջակա միջավայրի համար վտանգ չի ներկայացնում:
    20:24
    21.01.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ռուսաստան-ԱՄՆ փակ հանդիպում. Կիևում թռուցիկներ են բաժանում՝ ինչ պետք է անել պատերազմի դեպքում
    Ուկրաինայի շուրջ Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման հավանականությունը մոտենում է անդառնալիության կետին: Ինչպես պատկերավոր ձևակերպում են փորձագետները՝ «կողմերը քայլում են շեղբի վրայով»: Ինքնահռչակ Դոնեցկի Հանրապետությունը տեղեկություն է տարածել, թե Ուկրաինան Դոնբաս է տեղափոխել «Սմերչ» և «Ուրագան» համազարկային ռեակտիվ կայաններ ու պատրաստվում է հարձակման:
    20:23
    21.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՔՊ-ի առաջադրած ՄԻՊ-ի թեկնածուն ԱԺ ամբիոնից կրկնում է Արման Թաթոյանի՝ տարիներ առաջ ասածները
    Ազգային ժողովի այսօրվա՝ հունվարի 21-ի նիստում ՀՀ ՄԻՊ-ի թեկնածու Քրիստինե Գրիգորյանը հայտարարեց, թե որևէ դեպքում ՄԻՊ-ը չպետք է ընկալվի որպես պետությունից օտարացած և պետության դեմ պայքարի դուրս ելած մարմին։ Այս տողերը 2016թ․ փետրվարի 22-ին ասել էր նաև Արման Թաթոյանը՝ ընդգծելով․ «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը պետք է լինի հետևողական, պետք է ընկալվի ոչ թե որպես պետությունից օտարացած և հենց այդ նույն մղումով պետության դեմ պայքարի դուրս եկած մարմին, այլ՝ այնպիսի սուբյեկտ, որը լրացնելով պետական ինստիտուտների համակարգը և վեր լինելով գերատեսչական որևէ շահից՝ կոչված է նպաստելու մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի ուժեղացմանը»։
    18:25
    21.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Լոռու մարզում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք
    Լոռու մարզում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Նշվում է, որ համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառ է հանդիսացել տնային պայմաններում պատրաստված խավիարը: «Այս պահին հիվանդը գտնվում է «Արմենիա» ԲԿ–֊ում, վիճակը գնահատվում է միջին ծանրության»,– նշված է հաղորդագրության մեջ:
    18:09
    21.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Ձեր առաջին գործը, որպես ՀՀ ՄԻՊ, պետք է լինի վարչապետի հայտարարությունները դատապարտելը.Գեղամ Նազարյան
    Մենք ականատես եղանք թրաֆիքինգի ցցուն օրինակի, երբ ՀՀ վարչապետը ի լուր աշխարհի հայտարարեց, որ ինքն է որոշում, թե ով ինչքան կաշխատի։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ հարց ուղղելով ՔՊ-ի ՄԻՊ թեկնածու Հռիփսիմե Գրիգորյանին: «Դուք պատրա՞ստ եք պաշտպանել ՀՀ քաղաքացուն գործատուների ճնշումներից, պատրա՞ստ եք սկսելու նախարարաներից, պարզելու՝ թե ինչու չեն բարձրաձայնում, երբ հրապարակայնորեն իրենց վիրավորում են և պարզապես առանց թաքցնելու ասում՝ թքած օրենքների վրա, ես եմ որոշում՝ ով ինչքան աշխատի»։
    18:05
    21.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ոսկեհատցի տղան ծանոթների անունով առցանց ձևակերպել է վարկեր. կանխիկացնելուն օգնել է մայրը
    Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի 27-ամյա բնակիչը մոր հետ, երբեմն էլ միայնակ, խաբեությամբ հափշտակել է ծանոթների անձնագրային ու բանկային քարտի տվյալները, վարկեր ձևակերպել նրանց անուններով, ապա կանխիկացրել վարկերի գումարները, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառվել շուրջ 10 անձի։ Իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի բոլոր հանգամանքները, հափշտակության մեխանիզմը, տուժածների շրջանակը: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համակցությամբ հիմնավորվել է, որ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի 27-ամյա բնակիչը, համագործակցելով իր մոր հետ և որոշ դեպքերում գործելով ինքնուրույն, խաբեությամբ, վստահությունը չարաշահելու եղանակով ձեռք է բերել համագյուղացիների, ծանոթների անձնագրերի և բանկային քարտերի տվյալներն ու առանց նրանց գիտության, առցանց եղանակով, ձևակերպել է վարկեր, որոնք հետագայում կանխիկացրել է»,- նշված է հաղորդագրության մեջ: Իրավապահները պարզել են մեխանիզմը, որով նրան հաջողվել է ստանալ բանկային քարտերի տվյալները։ Եվ այսպես, 27-ամյա երիտասարդի մայրն ասել է, որ արտերկրում ապրող որդին գումար է փոխանցել հիշյալ անձանց պատկանող բանկային քարտերին։ Նրանց խնդրել է իրեն տրամադրել բանկային քարտերը, որից հետո կանխիկացրել է փոխանցված գումարը՝ հափշտակելով քաղաքացիների անվամբ վերցված վարկերի գումարները: Քննությամբ պարզվել է, որ մոր և որդու հանցավոր գործունեության արդյունքում քաղաքացիներին պատճառվել է ընդհանուր 7․173․429 ՀՀ դրամի վնաս: Որպես խափանման միջոց մոր և որդու նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
    17:28
    21.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Որդու գերեզմանին ինքնասպանության փորձ կատարած դպրոցի տնօրենը հիվանդանոցում մահացել է. նրա նկատմամբ յուրացում կատարելու փաստով քրգործ էր հարուցվել
    «SHAMSHYAN.com»-ի տեղեկություններով՝ օրեր առաջ հիվանդանոցում մահացել է Արարատի մարզի Նարեկ գյուղի դպրոցի 52-ամյա տնօրենը: Վերջինս հունվարի 13-ին «սուր էկզոգեն թունավորում քացախաթթվի էսենցիայով» ախտորոշմամբ տեղափոխվել էր «Արտաշատ» բժշկական կենտրոն: Նա տեղափոխվել էր իրենց գյուղից՝ իր որդու գերեզմանի մոտից, որտեղ ինքնասպանության փորձ էր կատարել: Պարզվել է, որ մինչ այդ Արարատի մարզի դատախազությունից ոստիկանության Արտաշատի բաժին գրություն է ուղարկվել, որը դատախազությունը ստացել էր Արարատի մարզպետից, որտեղ հայտնվում է, որ աշխատանքային խմբի կողմից կատարած ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ Արարատի մարզի Նարեկ գյուղի Ա. Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Անուշ Դ.-ն 2020-2021թթ․ ընթացքում ՊՈԱԿ-ի աշխատակցուհի Գայանե Ա.-ին փոխանցել է մոտ 13 մլն ՀՀ դրամ գումար: Իր հայտարարությամբ Անուշ Դ.-ն հայտնել է, որ նշված գումարն ինքն է փոխանցել Գայանե Ա.-ին՝ առանց ՊՈԱԿ-ի որևէ աշխատակցի, այդ թվում՝ հաշվապահի իմացության, հետագայում այդ գումարները տնօրինել է ինքը՝ իր ֆինանսական խնդիրների պատճառով: Նա պատրաստակամություն էր հայտնել, որ պատճառված վնասը իր կողմից կվերականգնի: Շամշյանի տեղեկություններով՝ սակայն հունվարի 13-ին Անուշ Դ.-ն այցելում է որդու շիրիմին, ապա կատարում ինքնասպանության փորձ, իսկ հունվարի 15-ին հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահանում է: Պարզվել էր, որ կինը ինքնասպանություն գործելու նպատակով խմել է քացախաթթվի էսենցիա: Բժիշկները ոստիկաններին հայտնել էին, որ նա ի վիճակի չէ բացատրություն տալու:
    16:52
    21.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Իշխանություններն ամենացածր մակարդակով շարունակում են լրատվամիջոցների և լրագրողների թիրախավորումը․ ՀԺՄ
    Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ԱԺ «Քաղացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորների ելույթներին․ «Մինչ միջազգային իրավապաշտպան և լրագրողական կազմակերպություններն ամենաբարձր մակարդակով մտահոգություններ են հայտնում Հայաստանում խոսքի ու մամուլի ազատության իրավիճակի խիստ վատթարացման կապակցությամբ, ՀՀ իշխանություններն ամենացածր մակարդակով շարունակում են լրատվամիջոցների և լրագրողների թիրախավորումը։ Իշխանության առանձին ներկայացուցիչներ (հաճախ՝ նաև նախկին լրագրողներ) իրենց անպարկեշտ խոսքով, լրագրողներին պիտակավորելու ցածրարժեք ու գռեհիկ ելույթներով, անցնելով բարեկրթության բոլոր սահմանները, կարծես բացահայտում են իշխանությունների, անձամբ Նիկոլ Փաշինյանի իրական վերաբերմունքը մամուլի և ընդհանրապես ազատ խոսքի նկատմամբ։ Տևական ժամանակ է՝ իշխանություններն ամենատարբեր հարթակներից ու ամենատարբեր ձևաչափերով տոտալ հարձակում են սկսել Զանգվածային լրատվամիջոցների դեմ, և իշխող կուսակցության առանձին ներկայացուցիչների ելույթները սոսկ դրա արտահայտությունն են։ Ազատ խոսքն ու մամուլը, բոլոր թերություններով հանդերձ, մնացել են այն եզակի ինստիտուտները, որոնք փորձում են հակակշռել ու զսպել օրեցօր դեպի բռնապետություն գնացող իշխանությանը։ Իշխանությունների այս հակաժողովրդական և հակաժողովրդավարական գործելաոճին երբեմն նպաստում են նաև լրագրողական համայնքում առկա միասնականության և մասնագիտական համերաշխության՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված ցածր մակարդակը, որոշ դեպքերում՝ նաև էթիկայի կանոնները խախտելու որոշ դրսևորումները։ Հայաստանի ժուռնալիստների միությունը խոստորեն դատապարտում է իշխող խմբակցության ներկայացուցիչների կողմից մամուլի դեմ ուղղված հակաէսթետիկ հայտարարությունները՝ իշխանություններից պահանջելով կարգի հրավիրել թիմակից խոսափողներին և կանխել քաղաքակրթության դեգրադացիան երկրում: Լրատվամիջոցներին ու լրագրողներին կոչ ենք անում չտրվել սադրանքներին, սադրիչ հայտարարություններին և գործողություններին, և նույնիսկ ամենածանր իրավիճակներում հավատարիմ մնալ մասնագիտական բարձր առաքելությանը»։
    16:42
    21.01.22
    Ավելին