Լրահոս
2026-01-14
-
ՀասարակականՕդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 6-9 աստիճանովՀունվարի 14-ի երեկոյան, 14-ի լույս 15-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։Ավելին19:5714.01.26 -
ՔաղաքականՍյունիքից հող է տրվում ԱՄՆ-ին՝ 49 տարով. Հայաստանը՝ TRIPP-ի հետնաբեմումTRIPP-ի կառուցումը սկսելու փաստաթղթային հիմքն է ստեղծվել Վաշինգտոնում: Հայաստանի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարն ստորագրել են «TRIPP զարգացման ընկերության» ստեղծման մասին հռչակագիրը, որում ըստ Հայաստանի գլխավոր դիվանագետի, բոլոր հարցերի պատասխանները կան, ըստ շատ վերլուծաբանների ու ընդդիմադիր քաղաքական գործիչների՝ չկան: Չնայած ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մեկ րոպեանոց հայտարարության մեջ մի քանի անգամ շեշտում է Հայաստանի ինքնիշխանության պահպանման կարևորությունը, կասկածներ կան, որ այնուամենայնիվ կատարվում է Ադրբեջանի պահանջը. Սյունիքով անցնելիս ադրբեջանցիները հայ սահմանապահների չեն հանդիպի: Այդ հարցին Միրզոյանն ուղիղ չի պատասխանել, բայց բացատրել է, որ մասնավոր ընկերություն է հավաքելու այդ ճանապարհով անցնող մեքենաների ու մարդկանց տվյալները ու փոխանցելու է հայկական կողմին:Ավելին19:3914.01.26 -
ԻրավականԾափաթաղում 3-ամյա Տիգրանին կյանքից զրկելու գործով երեխայի հոր կալանքի ժամկետը երկարացվել էԾափաթաղում 3-ամյա Տիգրանի սպանության գործով երեխայի հայրը՝ Արմեն Օվանեսովը, շարունակում է մնալ կալանավորված։ Քրեական վարույթը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, գտնվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտավազդ Կարապետյանի վարույթում։ Այս մասին գրում է Փաստինֆոն։Ավելին19:1814.01.26 -
ՀասարակականՎատնված գումարներ, անարդյունք նախագծեր՝ Սևանա լճի փրկության համար. «Հետք»Շրջակա միջավայրի նախարարությունը 2025թ․ մարտին ավարտեց 5,68 մլն եվրո արժողությամբ «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) հնգամյա ծրագիրը։ Ծրագրի բաղադրիչներից մեկը Սևանա լիճ լցվող կեղտաջրերի մաքրման ծառայությունների բարելավումն էր, կեղտաջրերի մաքրումն ու կառավարումը։ Այս մասին գրում է Հետքը:Ավելին19:0914.01.26 -
ՀասարակականՉեմ կարողանում շնչել, չեմ հավատում աչքերիս. վերադարձած գերիների հարազատների առաջին արձագանքը«Չեմ կարողանում շնչել, չեմ հավատում աչքերիս»,- «Հայլուրի» հետ զրույցում ասել է 5 տարի ամուսնուն չտեսած, ադրբեջանական գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի կինը: Լիբանանում ապրող Լինդան մեր թղթակցին ասել է, որ փորձում է օդանավի տոմս գնել Հայաստան գալու համար: «Դեռ չգիտենք՝ որտեղ է լինելու մեր առաջին հանդիպումը գերությունից վերադարձած հայրիկի հետ»,- հուզված ասել է Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Ծովինարը: Այս պահին ընտանիքի անդամները հոր՝ Հայաստանում լինելու մասին գիտեն միայն Փաշինյանի ստուտուսից, դեռ որևէ մեկն իրենց հետ կապ չի հաստատել:Ավելին18:5614.01.26 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքը` այսօրՆերկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:Ավելին18:4314.01.26 -
ՀայլուրՀայլուր 18։30 Գերիների վերադարձ, զոհ՝ բանակում, պարգևավճարի սկանդալ. ուրախության և ցավի արցունքներՀայլուր 18։30 Գերիների վերադարձ, զոհ՝ բանակում, պարգևավճարի սկանդալ. ուրախության և ցավի արցունքներԱվելին18:3014.01.26 -
ՔաղաքականԿանխատեսել էի, որ սիրիացի մարդաuպшն վարձկաններին հետ են վերադարձնելու ու դիմացը շատ փոքրաթիվ գերիներ են ազատ արձակելու. Տաթևիկ ՀայրապետյանԴեռևս դեկտեմբերի 17-ի իմ հարցազրույցում ես կանխատեսել էի, որ սիրիացի մարդասպան վարձկաններին հետ են վերադարձնելու ու դիմացը շատ փոքրաթիվ գերիներ են ազատ արձակելու։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:Ավելին18:1514.01.26 -
ԻրավականԳեղարդը անխաթար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է. Հայր Ասողիկ՝ հարցաքննության մասինԱստվածամուխ Սուրբ Գեղարդը անվտանգ, անխաթար ու անվնաս Մայր Աթոռում է, Քննչական կոմիտեից դուրս գալուց լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը։Ավելին18:0314.01.26 -
ԻրավականԴեռ 2018 թվականից քննվող գործ է. փաստաբանը՝ Հայր Ասողիկին ՔԿ կանչելու մասինՆոր բան չկա, արդեն 7 և ավելի տարի է, որ Հայկ Ասողիկի հետ կապված գործի նույն շրջանակն է, հիմա հարցաքննություն էր՝ Գեղարդի վնասվածքին և մյուս պատմամշակութային արժեքների կորստին վերաբերող հերյուրանքները, որ արդեն բազմաթիվ անգամ լրատվամիջոցներով շրջանառվել են: Այս դեպքը նորից արթնացավ, որովհետև սկսվեց նոր արշավ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների կողմից ինչ-որ գեներացված ու մոնտաժված տեսանյութեր էին շրջանառվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայր Ասողիկի փաստաբան Մարինե Ֆարմանյանը:Ավելին17:5214.01.26 -
Հասարակական14-ի լույս 15-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույցՀունվարի 14-ի երեկոյան, 14-ի լույս 15-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։Ավելին17:4514.01.26 -
ՀասարակականՄայր Աթոռում կայացել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողով. հայտարարությունՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ հունվարի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։ Նիստը վարեց Վանական խորհրդի ատենապետ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։Ավելին17:3914.01.26 -
ՔաղաքականԻնչի մեջ են մեղադրվել Սիրիային հանձնված ցմահ դատապարտյալներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-ՇխերինՔիչ առաջ արդարադատության նախարարությունը հայտնեց, որ «2026 թվականի հունվարի 14-ին, Հայաստանի Հանրապետությունում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի Հանրապետության միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին՝ իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը իրենց քաղաքացիության պետությունում շարունակելու նպատակով: Փոխանցումն իրականացվել է համապատասխան իրավասու մարմինների միջև համագործակցության և կիրառվող իրավական մեխանիզմների ներքո»:Ավելին17:2514.01.26 -
ՀասարակականԱբովյան փողոցում հնչել է կրակոց. կան վիրավորներ. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքերԱյսօր՝ հունվարի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան 25 շենքի մոտից 3 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։Ավելին17:0714.01.26 -
ՔաղաքականՀայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված սիրիացի վարձկանները Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի իրավասու մարմիններին2026 թվականի հունվարի 14-ին, Հայաստանի Հանրապետությունում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի Հանրապետության միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին՝ իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը իրենց քաղաքացիության պետությունում շարունակելու նպատակով:Ավելին16:5914.01.26 -
ՄիջազգայինՄահաբեր հարձակումները չեն դադարում. ռուս-ուկրաինական պատերազմի մաշեցնող փուլն էՈւկրաինան պաշտպանության նոր նախարար ունի: Գերագույն Ռադան 277 ձայնով աջակցել է առաջին փոխվարչապետ և թվային վերափոխման նախարար Միխայիլ Ֆեդորովի թեկնածությանը: Ֆեդորովն արդեն հայտարարել է, որ իր առաջին քայլը Պաշտպանության նախարարությունում ֆինանսական աուդիտ անցկացնելը կլինի: Պաշտպանության նախկին նախարար Դենիս Շմիգալին Ուկրաինայի նախագահն առաջադրել է էներգետիկայի նախարարի պաշտոնում։ Ըստ Զելենսկիի՝ կառավարությունում և անվտանգության մարմիններում տարեսկզբին սկսված կադրային փոփոխությունները կտևեն մինչև հունվարի վերջ: Հետո նա վերադասավարումներ կանի Ուկրաինայի զինված ուժերում:Ավելին16:5414.01.26 -
Զինված ուժերՀայտնաբերվել է զինծառայող Վահան Պետրոսյանի մարմինըՀունվարի 14-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով։Ավելին16:3714.01.26 -
ՔաղաքականԳևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով հանձնվեցին ՀՀ-ին. ՓաշինյանԳեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ հիմա գտնվում են ՀՀ տարածքում։ Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Ավելին16:2414.01.26 -
ԻրավականԻրավապահ համակարգը կենտրոնացած է Սամվել Կարապետյանին ամեն գնով կալանավորելու վրա. «Փաստ»Սամվել Կարապետյանի փաստաբանների հրատապ ասուլիսից պարզ դարձավ, որ դատախազության կողմից առավել հրատապ ձևով ներկայացվել է վերաքննիչ բողոք՝ Սամվել Կարապետյանին ամեն գնով կալանավորելու պահանջով:Ավելին16:1614.01.26 -
ՀասարակականԱրտակարգ պատահար` Վարդենիսի զորամասում«Հրապարակը» գրում է․ «Որոշ տեղեկություններով՝ Վարդենիսի զորամասի զինծառայող է հայտնվել ձնահոսքի տակ, հերթապահություն իրականացնող զինվորին փնտրում են վաղ առավոտից եւ միակ վարկածը ձնահոսքի տակ հայտնվելն է:Ավելին15:5314.01.26