Լրահոս
2022-01-18
-
Հայաստան24-ամյա աղջկան հայհոյել է, ապա՝ առևանգելՀունվարի 17-ին, ժամը 02:20-ին, ոստիկանության Երևանի Կենտրոնական բաժին դիմած կինը հաղորդում էր տվել, որ 24-ամյա դուստրը հունվարի 16-ին, ժամը 16.00-ին, տնից դուրս է եկել և չի վերադարձել, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։ Կենտրոնականի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ աղջկան առևանգել է Էջմիածնի բնակիչ, 25-ամյա երիտասարդը։ Հունվարի 17-ին նա հայտնաբերվել է Շիրակի փողոցում և, իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Նրա ավտոմեքենայի սրահում է եղել առևանգված աղջիկը, որը տեղափոխվել է բժշկական կենտրոն: Անձնական խուզարկությամբ տղամարդու մոտ հայտնաբերվել է կաթուցիչ՝ մոխրացած հետքերով: 24-ամյա աղջիկը հաղորդում է տվել, որ հունվարի 16-ին Մաշտոցի պողոտայի ավտոկայանատեղիում 25-ամյա երիտասարդը իր և եղբոր հասցեին հնչեցրել է առողջությանը ծանր վնաս հասցնելու սպառնալիքներ, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, այնուհետև առևանգել է և տեղափոխել Էջմիածին քաղաքի իր տուն, որտեղ կոտրել է իր բջջային հեռախոսը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով: Երիտասարդը ձերբակալվել է։ Կատարվում է քննություն:Ավելին16:5318.01.22 -
ՀայաստանԵվրոպայի չեմպիոն Կարեն Ավագյանն ամուսնացել էԾանրամարտի Եվրոպայի գործող չեմպիոն Կարեն Ավագյանն ամուսնացել է։ Ընտրյալը Գայանե Անդրեասյանն է։ Հունվարի 15-ին Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում տեղի է ունեցել նրանց պսակադրությունը, որին ներկա են եղել ծանրամարտի հավաքականի բոլոր անդամները։Ավելին16:1918.01.22 -
ՀայաստանՉհուսադրող ու վտանգավոր վիճակագրություն․ ԵՊԲՀ ռեկտորը՝ կորոնավիրուսի թվերի մասինԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը գրել է. «Չհուսադրող ու վտանգավոր վիճակագրություն. COVID-19-ը բացասաբար է ազդում ոչ վարակիչ հիվանդությունների կառավարման արդյունավետության վրա Հանրային իրազեկման լայնածավալ աշխատանք իրականացնելով` ԵՊԲՀ մասնագետները, բազմից նշել են այն մասին, որ COVID-19-ի ազդեցությունն առողջապահության համակարգի վրա չի սահմանափակվում միայն համաճարակային իրավիճակի վատթարացմամբ. այն բացասաբար է անդրադառնում ոչ վարակիչ հիվանդությունների կառավարման արդյունավետության վրա: Համալսարանականների փոխանցմամբ` առվել տարածված, ինչպես նաև, առողջապահության համակարգի բնականոն գործունեության պայմաններում վաղ հայտնաբերման ենթակա կյանքում առաջին անգամ հայտնաբերված չարորակ նորագոյացությունների հայտնաբերման փուլերի վերլուծությունը վկայում է, որ վերջին տարիներին արձանագրված I-II փուլերում հայտնաբերման ցուցանիշների բարելավումը գրանցել է էական հետընթաց՝ 2020 թվականին կազմելով ընդամենը 42%, որը 8.4%-ով ցածր է 2019թ. (50.4%) և 3%-ով 2016թ. տվյալներից: Տվյալների համաձայն` աճել են III և IV փուլերում հայտնաբերված հիվանդության տեսակարար կշիռը, մասնավորապես՝ III փուլում են հայտնաբերվել քաղցկեղի 25.4%-ը, որը վերջին 5 տարիների ամենաբարձր ցուցանիշն է, իսկ IV փուլում՝ 32.6%-ը, որը բարձր է 2019թ. ցուցանիշից, սակայն, այնուամենայնիվ, ավելի ցածր է 2016-2018թթ. տվյալներից: Հիվանդության I-II փուլերում հայտնաբերումը, 2020-ին նախորդ տարվա նկատմամբ առավել մեծ անկում է արձանագրել վահանագեղձի՝ 16.2%-ով, հաստաղու՝ 14.3%-ով, կրծքագեղձի՝ 11%-ով, մաշկի մելանոմայի՝ 10.4%-ով և արգանդի պարանոցի՝ 9.6%-ով քաղցկեղի մասով: Կարևոր է իրազեկ լինել, որ վերոնշյալ քաղցկեղի տեսակները հանդիսանում են այն հիվանդությունները, որոնք հնարավոր է վաղ հայտնաբերել, զանգվածային սքրինինգների և թիրախային հետազոտությունների միջոցով: Հարգելի՛ քաղաքացիներ, գիտնականները պնդում են՝ շարունակե՛ք պահպանել հակահամաճարակային կանոնները, մի՛ խուսափեք պատվաստվելուց»:Ավելին16:1518.01.22 -
ՀայաստանՍուրեն Պապիկյանը թիկնապահների հետ է ԵՊՀ-ում«Hraparak.am»-ը գրում է․ «Երևանի պետական համալսարանում հոգաբարձուների խորհրդի նիստ է մեկնարկել։ Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը անվտանգության աշխատակիցների հետ արդեն ԵՊՀ-ում է, մասնակցում է նիստին։ Նիստը ռեկտորի հաշվետվության մասին է, որի ընթացքում պիտի տեղի ունենա նաև կառուցվածքի ու հաստիքացուցակի հաստատում»։Ավելին16:1118.01.22 -
ՀայաստանԱյսօրվանից սկսվում է Հայաստանի պատմությունը. Ռոտենբերգը ՀՀ քաղաքացիություն է ստացելԱյսօր Նատալյա Ռոտենբերգը ստացավ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Այս մասին նա հայտնել է իր էջում տեղադրած տեսանյութում։ Նա Հայաստանի քաղաքացի դարձավ իր ծննդյան տարեդարձի օրը։ «Այսօր պատմական օր է։ Այսօրվանից սկսվում է Հայաստանի պատմությունը»,-տեսանյութում նշում է Ռոտենբերգը։Ավելին16:0618.01.22 -
ՀայաստանՎանդալիզմ՝ Երևանում. պղծել են մատուռում տեղադրված Հիսուս Քրիստոսի տուֆե քանդակը«SHAMSHYAN.com»-ի տեղեկություններով՝ օրեր առաջ վանդալիզմի դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչ-որ մարդիկ կոտրել ու պղծել են ժողովրդին հայտնի՝ գաջի գործարանի հարևանությամբ գտնվող փոքրիկ մատուռի մոտ՝ տուֆե մեծ պատվանդանի վրա տեղադրված Հիսուս Քրիստոսի քանդակի դեմքը, ձեռքերն ու ոտքերը: Պատվանդանի վրա տեղադրված ցուցանակից երևում է, որ մուտքը դեպի Սուրբ Հարություն եկեղեցի է տանում:Ավելին15:4818.01.22 -
ՀայաստանՄԻԵԴ-ը ճանաչել է 2008-ի ընտրություններից հետո Փաշինյանի իրավունքների խախտումըՄարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) այսօր Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռել է, որ խախտվել է Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, հավաքների ազատության իրավունքը և նրա իրավունքները հարգելու պետության պարտականությունը։ Հայաստանի գործող վարչապետը դրամական փոխհատուցման պահանջ չի ներկայացրել պետությանը, գրում է «Ազատությունը»։ Գործը վերաբերում է այն ժամանակ ընդդիմադիր գործիչ Փաշինյանի ազատազրկմանը, որը տեղի է ունեցել 2008 թվականի ընտրություններից հետո, երբ Փաշինյանը աջակցում էր նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանին։ Նա անազատության մեջ է պահվել 2009-ի հոկտեմբերից մինչև 2010 թվականի հունվարը։ Վճռում նշված է, որ խախտվել է նաև Փաշինյանի խոսքի, հավաքների ազատության իրավունքը։Ավելին15:4618.01.22 -
ՀայաստանԱդրբեջանցիներին թույլ են տվել տարին մեկ անգամ այցելել Արցախի օկուպացված տարածքներԱդրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի օկուպացված շրջաններ այցելել միայն տարին մեկ անգամ։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջանը»՝ հղում անելով երկրի ավտոմոբիլային տրանսպորտի պետական ծառայության ղեկավար Անար Ռզաևին և նշում, որ ավտոբուսի տոմսերը հնարավոր կլինի պատվիրել միայն էլեկտրոնային եղանակով՝ 10-40-մանաթով, իսկ մի շարք քաղաքացիներին՝ պատերազմի մասնակիցներին, մահացածների հարազատներին տոմսերը կտրամադրվեն անվճար: «Այդ տարածքներ հնարավոր կլինի այցելել տարին մեկ անգամ։ Ուղևորներին տրամադրվում է դժբախտ պատահարներից ապահովագրություն»,- հայտարարել է Ռզաևը։ Ավտոբուսները Արցախի տարածքով կանցնեն ոստիկանության ուղեկցությամբ։ Ադրբեջանի օկուպացված տարածքներ մեկնող ավտոբուսների վարորդները նախապես ականային անվտանգության դասընթաց են անցել, դրա մասին էլ կխոսեն տրանսպորտային միջոցների սրահներում, կիրազեկեն նաև ադրբեջանցիներին, եթե վերջիններս ցանկանան երթևեկել Արցախ։ Ըստ նույն աղբյուրի՝ հունվարի 24-ից կիրականացվեն Բաքու-Շուշի, Բաքու-Աղդամ, Ահմեդբեյլի-Շուշի միջքաղաքային ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումները, Վարանդա-Շուշի, Բարդա-Աղդամ միջազգային օդանավակայաններում ևս փոխադրումներ կիրականացվեն։Ավելին15:3818.01.22 -
ՀայաստանՄեծ Բրիտանիան երեք ինքնաթիռ սպառազինություն Է ուղարկել Ուկրաինա. «Ֆոկուս»Մեծ Բրիտանիան երեք ինքնաթիռ սպառազինություն Է ուղարկել Ուկրաինա այն բանից հետո, երբ նախօրյակին այդ մատակարարումների մասին հայտարարել Է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության ղեկավար Բեն Ուոլեսը: Այսօր՝ հունվարի 18-ին, այդ մասին հաղորդել Է ուկրաինական «Ֆոկուս» հանդեսը: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության համապատասխան որոշումից հետո հունվարի 17-ին Լոնդոնից Ուկրաինա Է ժամանել երկու ինքնաթիռ՝ զենքով: «Այսօր առավոտյան Կիևում վայրԷջք Է կատարել երրորդ ինքնաթիռը՝ հակատանկային զենքով»:Ավելին15:3318.01.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Կարևորը՝ թուրքերը կգան ՀՀ-ում կբուժվեն. «սաստման ակցիա»՝ ԱԺ-ում | 18.01.2022Ավելին15:2918.01.22 -
ՀայաստանԵթե գործազրկության մակարդակով մենք առաջին տեղն ենք գրավում, ինչպե՞ս կարելի է ասել, որ մեր տնտեսության վիճակը լավ է․ Արթուր ԽաչատրյանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նիստի ժամանակ հայտարարեց, թե Համաշխարհային բանկի վիճակագրությամբ՝ նախկին Սովետական 15 հանրապետությունների մեջ Հայաստանը գործազրկության մակարդակով զբաղեցնում է 1-ին տեղը՝ 20,21 տոկոս: «Այսինքն՝ եթե գործազրկության մակարդակով մենք առաջին տեղն ենք գրավում, ինչպե՞ս կարելի է ասել, որ մեր տնտեսության վիճակը լավ է»,- հարց հնչեցրեց պատգամավորը: Նրա խոսքով՝ 2020 թվականին Հայաստանի տնտեսությունը 7,4 տոկոսով «ընկել է». 2021-ին ակնկալվում էր 6,5 տոկոս աճ, աճը կկազմի 4-ից 4,5 տոկոս: Ընդդիմադիր պատգամավորը նշեց, թե գնաճը 7,7 տոկոս է, որից սննդամթերքի աճը 12,9 տոկոս է, բանջարեղենը՝ 40 տոկոս: «Այսպես որ շարունակվի՝ մի աման բորշը մի քանի ամիս հետո դառնալու է դելիկատես՝ միս, կաղամբ, գազար, ո՞վ է այդպես բան իրեն թույլ տվել. հացն էլ տասը տոկոսով է թանկացել»,- նշեց նա: «Հայաստան» խմբակցության պատգամավորն ասաց, թե բիզնեսը գերադասում է Հայաստանում ներդրում չկատարի. բանկային համակարգում ավանդների վրա 720 միլիարդ դրամ փող է «նստած». բիզնեսը գերադասում է փողը պահի բանկային համակարգում: «Ո՞նց է բա մեր տնտեսության վիճակը այսքան լավ, կբացատրե՞ք, հույս մի տվեք, բացատրեք տնտեսագիտական տերմիններով, խնդրում եմ, բանականության, ոչ թե խցանումների տրամաբանությամբ բացատրեք՝ ո՞նց է մեր տնտեսության վիճակը լավ»,- ասաց Խաչատրյանը:Ավելին14:4218.01.22 -
ՀայաստանՏղերքը զոհվեցին, կարևորը թուրքերը գան, էստեղ բուժվե՞ն. Գեղամ Նազարյան«Մի փորձեք ապրել այնպես, կարծես թե պատերազմ չի եղել։ Չի կարելի ապագա կառուցել այն մտքով, որ նման բան չի եղել, որ ոչինչ, թե տղաները զոհվեցին, կարևորը՝ թուրքերը կգան, ՀՀ-ում կբուժվեն»,- ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերից ինչ-որ արձագանք լսվեց, ինչին ի պատասխան Նազարյանը մատնացույց արեց պատգամավորներից մեկին ու ասաց․ « Ասել եք․․․ես էլ գիշերը տեսա այդ հարցազրույցը և ցնցվեցի, որ նման մտքեր են հնչում»։Ավելին14:3418.01.22 -
ՀայաստանԱմենաբարձր պաշտոնյային հորդորեք դատավորներին վնգստացող չանվանել. Արամ ՎարդևանյանԱվելին14:3018.01.22 -
ՀայաստանԱպարանում պարտված ՔՊ-ական թեկնածուն մարզպետի տեղակալ է նշանակվել2021 թվականի դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը գլխավորել էր Էդգար Փարվանյանը ու պարտվել գործող համայնքապետին՝ Կարեն Եղիազարյանի գլխավորած դաշինքին։ Վերջինիս օգտին քվեարկել էր ապարանցիների 66,70% տոկոսը, իսկ ՔՊ-ի օգտին՝ 33,30%-ը։ Ապարանի ՏԻՄ ընտրություններում քաղաքապետին պարտված ՔՊ-ական թեկնածուին Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզպետի տեղակալ է նշանակել։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Էդգար Փարվանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ»,- նշվում է Նիկոլ Փաշինյանի հունվարի 17-ի որոշման մեջ:Ավելին14:1918.01.22 -
ՀայաստանՌոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի փաստաբանները միջնորդել են հետաձգել դատական նիստըԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը, որպեսզի Գևորգյանը կարողանա մասնակցել այս պահին Ազգային Ժողովում ընթացող նիստի աշխատանքներին։ Սահակյանը տեղեկացրեց, որ այսօր նախատեսվում է ԿԲ նախագահի տեղակալի ընտրություն և իր պաշտպանյալը պետք է մասնակցի այդ քվեարկությանը։ Միջնորդությանը միացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը՝ ընդգծելով, որ պատգամավորը պարտավոր է մասնակցել ԱԺ նիստերին։ Օրբելյանն առաջարկեց դատական նիստերի օրերը նշանակել այնպես, որ դրանք չհամընկնեն ԱԺ քառօրյայի հետ։Ավելին14:1618.01.22 -
ՀայաստանՀայկական կողմի ցանկությունն է՝ հնարավորինս արագ ներգրավվենք Թուրքիայի հետ բովանդակային բանակցությունների մեջ. հետաքրքրված ենք իրական խնդիրների լուծմամբ. ՌուբինյանԹուրքիայի բանագնացի հետ առաջին հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, բայց թե ինչպես կընթանա գործընթացն ընդհանրապես, կախված է կողմերի պատրաստակամությունից և կառուցողական շարունակականությունից, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ ներկայացուցիչն է: «Թե ինչպես կընթանա հետագա գործընթացը, կախված է Թուրքիայի կառուցողականության, անկեղծության և պատրաստակամության մակարդակից։ Հայկական կողմի ցանկությունն է, որ հնարավորինս արագ ներգրավվենք բովանդակային բանակցությունների մեջ, որովհետև մենք հետաքրքրված ենք իրական խնդիրների լուծմամբ, իսկ դա առաջին հերթին սահմանի բացումն է»,- ասաց պատգամավորը։ Անդրադառնալով Լավրովի հայտարարությանը, թե հայկական կողմը կոնկրետ առաջարկություններ է ներկայացրել դեմարկացիայի և դելիմիտիացիայի վերաբերյալ, Ռուբինյանն ասաց, թե տեղեկություն ունի՝ ինչի մասին է խոսքը, միաժամանակ խնդրեց՝ այդ հարցով դիմել ԱԳՆ կամ կառավարություն։ «Բայց պատկերացումներն այն ծիրում են, որի մասին հրապարակային հայտարարել են մեր համապատասխան գերատեսչությունները և պաշտոնյաները»,- ասաց Ռուբինյանը։Ավելին13:5818.01.22