Լրահոս

2022-01-17
  • Img default alt hy
    Հայաստան
    Քոչարյանի ժամանակ Ալիևը ավելի նմանվում էր խոնարհ հարսի, քան հասուն տղամարդու․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրերս հարցազրույց է տվել մի շարք լրատվամիջոցների, որտեղ անդրադարձել է Հայաստանին, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին։ «News.am»-ը դիմել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ՝ խնդրելով մեկնաբանել Քոչարյանի վերաբերյալ Ալիևի խոսքերը։ «Արցախյան ազատամարտի ժամանակ զորակոչային տարիքի եղած և բանակից ճողոպրած Ալիևը կրկին լեզվին է տվել: Դասալիքի երիտասարդական տրավմաները, ինչպես երևում է, նրան հանգիստ չեն տալիս, և նա փորձում է անընդհատ իքնահաստատվել: Ցավոք, նրա լեզուն բացվել է վերջին պատերազմում հայաստանյան իշխանավորների պասերի կամ հիմարութունների արդյունքում ձեռք գցած իր հաղթանակից: Նախագահ Քոչարյանի ղեկավարած բանակի հետ Իլհամը և իր ընտանիքը պատերազմելու հնարավորություն ունեցել է 1998-2008 թվականներին, բայց, ինչպես հիշում ենք, այսօրվա «հերոսը» այն ժամանակ ավելի նմանվում էր խոնարհ հարսի, քան հասուն տղամարդու»,- արձագանքել է գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը:
    13:13
    17.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Քննչական կոմիտեում նոր նշանակումներ են կատարվել
    ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համապատասխան հրամաններով ՀՀ քննչական կոմիտեում նոր նշանակումներ են կատարվել: Արդարադատության առաջին դասի խորհրդական Նորայր Սամվելի Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնից հայտնում են Քննչական կոմիտեից։ Արդարադատության առաջին դասի խորհրդական Հովհաննես Հարությունի Չալաբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի պետի պաշտոնից:
    12:41
    17.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Երևանի թաղամասերից մեկում ՄԻՊ աջակցությամբ 19 բաժանորդների համար խմելու ջրի նոր համակարգ է կառուցվել
    Դեռևս 2019 թվականին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին Երևան քաղաքի թաղամասերից մեկից դիմել էին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման նոր համակարգ կառուցելուն աջակցելու հարցով։ Բողոք ներկայացրած անձը նշել էր, որ ջրագծերի վնասման արդյունքում բնակիչներին մատակարարվում է անորակ ջուր, ձմռանը ջրագծերում ջուրը սառչում է, իսկ հետևանքները վերացվում են բնակիչների կողմից։ Բնակելի տների ջրագծերի վերանորոգման կամ ջրամատակարարման նոր համակարգ կառուցելու առաջարկներով Պաշտպանը համապատասխան գրություններ էր հասցեագրել Ջրային կոմիտեին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերությանը։ Պատասխաններ են ստացվել այն մասին, որ կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նշված հատվածի բնակիչներին պատկանող ջրագծերը կառուցվել են առանց տեխնիկական նորմերի պահպանման (մասնավորապես՝ առանց խողովակների ջերմամեկուսացման և թաղման նվազագույն խորությունների պահպանման), հիմնականում անցնում են տարածքի տնտեսություններին պատկանող հողամասերով և հանդիսանում են ներքին ցանց, որի սպասարկումը դուրս է «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության գործառույթներից։ Հետևաբար, ջրագծերի վերակառուցումը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև կատարված միացման փոփոխությունը պետք է իրականացվի բաժանորդների միջոցների հաշվին։ Պաշտպանը խնդրի վերաբերյալ իրավասու մարմիններին է ուղարկել բազմաթիվ գրություններ, այդ թվում՝ Ջրային կոմիտե։ Մասնավորապես, պարզաբանումներ են պահանջվել փողոցի ջրագծերի վերակառուցման աշխատանքները նախատեսվող ներդրումային ծրագրերում ընդգրկելու վերաբերյալ։ 2021 թվականին Ջրային կոմիտե կրկին գրություն է հասցեագրել՝ կապված նշված բնակելի տների ջրամատակարարման խնդիրը Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագրի շրջանակներում ներառելու և թաղամասում ջրամատակարարման խնդրի կարգավորման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների հետ։ Պատասխան է ստացվել այն մասին, որ բնակելի տների ջրամատակարարման բաշխիչ ցանցը վերակառուցվել է Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագրի շրջանակներում և ներկայում բոլոր 19 բաժանորդների ջրամատակարարումն իրականացվում է նոր համակարգով։
    12:34
    17.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մեր հարևան Ադրբեջանի հետ հնարավոր է՝ ունենանք հարևանական հարաբերություններ. Խաչատուր Սուքիասյան
    ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը, ասաց, որ ինքն ուզում է այնպես լինի, որ մեր սերունդներն ունենան բարեկեցիկ կյանք, դրա համար ֆորմուլաներ կան՝ իրողության ֆորմուլաները, ոչ թե պետք է գնամ մի զարգացած երկրի ֆորմուլա բերի ու ասի, թե սա պետք է լինի. «Տարածաշրջանում պետք է գիտակից լինենք, մենք պետք է մեր հարևաններին հարգենք, նրանք՝ մեր իրավունքները, մենք՝ նրանց իրավունքները», - ասաց պատգամավորը։ Լրագրողի դիտարկմանը, թե պատրաստվում են հաշտվել այն մարդկանց հետ, ովքեր հայերին սպանել են, Սուքիասյանն արձագանքեց. «Ձեզ էլ են սպանել, մնացածին էլ են սպանել, հրեաների ցեղասպանություն է եղել, բայց նրանք այսօր Գերմանիայում հաշտ ապրում են։ Այն գործընթացները, հայտարարությունները և այն իրողությունները, որոնք կարող են տարածաշրջանում և միջազգային հարթակներում լինել, շատ ժամանակ մեզանից կախված չի լինում, և այն ձգտող երկրները, որոնք ուզում են «թուրան» կամ այլ միավորումներ կառուցել, սակայն հնարավոր է, որ իրենցից ավելի հզոր այլ երկրները, այլ գործիքներ օգտագործելով, ձախողեն միություններ ստեղծելու ցանկություն ունեցող երկրների պլանները։ Դրա համար մենք պետք է խելացի լինենք, ամեն ինչի մեջ ինքներս չգնանք, չմասանակցենք, դա մեր գործը չէ։ Մեր գործը մեր հարևանների հետ ուղղակի հարաբերությունները հստակեցնելն է։ Կարծում եմ, որ մեր հարևան Ադրբեջանի հետ հնարավոր է՝ ունենանք հարևանական հարաբերություններ»։
    12:20
    17.01.22
    Ավելին
  • Հայաստան
    ՔՊ-ական նորընտիր պատգամավորը հազիվ է կարդում երդման տեքստը
    Այսօր՝ հունվարի 17-ին, Ազգային ժողովի տարեսկզբյան առաջին նիստը ՔՊ-ական երկու նորընտիր պատգամավորներըի երդումներով սկսվեց։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նորընտիր պատգամավոր Էդգար Հակոբյանը չի կարողանում կարդալ երդման տեքստը։ Նա նաև շահեր բառը ճիշտ չի կարողանում արտաբերի՝ ասելով չարեր։
    11:54
    17.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ԱԺ նախագահը 4 ամսվա ընթացքում 7 երկիր է մեկնել գործուղումների, դրա համար պետական բյուջեից ծախսվել է շուրջ 120 հազար դոլար. Արեգնազ Մանուկյան
    Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը, ՔՊ-ական պատգամավորների և ԱԺ աշխատակազմի որոշ անդամների հետ մեկնել է ԱՄՆ, իսկ ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ նա պատվիրակության կազմում ներառել է նաև իր կնոջը և օգտվել ինքնաթիռի բիզնես դասի տոմսից, այսինքն՝ թանկ տարբերակից։ Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը և հետաքրքրվեց. «Անհրաժեշտ է հանրությանը տեղեկացնել նաև, թե որքա՞ն գումար է պետական բյուջեից, ՀՀ հպարտ քաղաքացիների գրպանից ծախսվել այդ այցի համար: Ի դեպ, ԱԺ նախագահ աշխատելուց ի վեր, 4 ամիսների ընթացքում, Ալեն Սիմոնյանը 7 երկիր է մեկնել գործուղումների, ինչի համար պետական բյուջեից ծախսվել է շուրջ 120 հազար դոլար, չհաշված՝ միկոնոսյան հայտնի շրջագայությունը»,- ասաց Արեգնազ Մանուկյանը։ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն էլ արձագանքեց, թե զարմացած է ընդդիմադիր պատգամավորի հարցից. «Դուք ԱԺ պատգամավոր եք և գիտեք, որ բոլոր ծախսերը, այդ թվում՝ գործուղումների, թափանցիկ են։Կարող եք ցանկացած պահի աշխատակազմից վերցնել ծախսերի բացվածքները և ձեր ոչ պաշտոնական տեղեկատուների և ձեր հետաքրքրությունը բավարարել, որևէ գաղտնի գործուղում չկա, հանրությունը նույնպես կարող է դրանց մասին ամբողջական տեղեկություն ստանալ»,-ասաց Հակոբ Արշակյանը: Ընդդիմադիր պատգամավորն էլ կրկին պնդեց, թե ծախսերը թափանցիկ չեն, քանի որ, օրինակ, երբ հարցում է ուղարկել ԱԺ նախագահի կառավարական առանձնատան վերանորոգման ծախսերի վերաբերյալ, պատասխան է ստացել, թե այդ ծախսերը գաղտնի են, ասինքն՝ թափանցիկ չեն:
    11:36
    17.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Քոչարյանի ժամանակ 4000-ից ավելի լույս տղերք չէինք կորցրել, Շուշին չէինք հանձնել․ Նազարյան
    «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի միակ ղեկավարն է եղել, որի ժամանակ ներգաղթը գերազանցել է արտագաղթի ցուցանիշները․ «Մի աղմկեք, եթե հուզվում եք դրանից, գնացեք արխիվը ուսումնասիրեք։ Երկորդը՝ երբ հնչեց Քոչարյանի անունը Էրդողանի հետ կապված, նաև պարտավոր էիք նշել, որ դա 2005թիվն էր, և Քոչարյանը պատասխանում էր իրեն ուղղված նամակին, և ամենակարևորը, 2005թվականից մեկ տարի առաջ, 2004թ․ մենք 4000-ից ավելի լույս տղերք չէինք կորցրել, Շուշին չէինք հանձնել, Հադրութը չէինք նվիրել։ Սա չմոռանաք։ Մենք սպասում էինք, որ մանավանդ ԱԺ փոխխոսնակը, որը ԱԺ բյուջեով գնացել էր Քըլըչի հետ հանդիպման, ինքը կնախաձեռներ քննարկում այստեղ, որ մենք հասկանայինք՝ ինչ պրոցես է ընթանում։ Մենք ուղղակի ուզում ենք հասկանանք՝ ինչ է կատարվում, որ հետո չասեք, թե դուք ինչու չհուշեցիք։ Ինչ վերաբերում է մեր 2 նախաձեռնություններին, որ մերժեցիք, դուք կարող էիք կողմ քվեարկել, և լիագումար նիստի ժամանակ բացատրեիք, թե ինչ եք հասկանում սահմանազատում, սահմանագծումա ասելով։ Եվ եթե չեք ուզում, որ հանրությունը մտածի, որ դուք դեմք եք բազմազավակ ընտանիքներին աջակցելուն, կողմ քվեարկեիք և հետո հանրությանը բացատրեիք, թե ինչի եք դեմ»։
    11:08
    17.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ռուբինյանի պատասխանը՝ ինչու հայ պատվիրակության մեքենային չի եղել հայկական դրոշ
    Ռուբինյանը անդրադարձավ այն հարցին, թե ինչու հայկական մեքենայի վրա չկար Հայաստանի դրոշը․ «Որովհետև մինչև հատուկ ներկայացուցիչների հանդիպումը, երկու հատուկ ներկայացուցիչները ունեցել են երկկողմ հանդիպումներ ՌԴ փոխարտգործնախարարի հետ, և որին Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը գնացել էր Ռուսաստանում Թուրքիայի դեսպանի հետ։ Եվ այն մեքենան Թուրիքայի դրոշով, որ դուք տեսել եք, Թուրքիայի դեսպանի մեքենան է»։
    11:03
    17.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայաստանի իշխանությունները գաղտագողի, մեր ժողովրդի թիկունքում գործողություններ են իրականացնում․ Մանուկյան
    Ազգային ժողովի տարեսկզբյան առաջին նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը նախապես է պլանավորած եղել․ «Պատահական չէ, որ Ռուբինյանի Մոսկվա գնալու այցը բարձրացրինք, որովհետև հերթական անգամ փաստվում է՝ Հայաստանի իշխանությունները գաղտագողի, մեր ժողովրդի թիկունքում գործողություններ են իրականացնում։ Այս դեպքում ևս, էստեղ և Հակոբ Արշակյանը և Ռուբինյանը ասացին, որ Չավուշօղլուն առաջարկեց, մենք էլ արձագանքեցինք։ Ոչ։ Դեկտեմբերի 13-ին Թուրիքայի խորհրդարանի լիագումար նիստում բյուջեի քննարկման ժամանակ Չավուշօղլուն ասել է․ «Մենք շուտով հատուկ ներկայացուցիչներ կնշանակենք փոխադարջժձության սկզբունքով»։ Իրար հետ համաձայեցված են եղել։ Եթե Թուրքիայի հայտարարությունից հետո են մերոնք որոշել բանագնաց նշանակել, բա ո՞նց եղավ, որ նույն օրը հայտնի դարձավ, որ Ռուբեն Ռուբինյանն է բանագնացը։ Ամբողջ այս գործընթացում թուրքերը եղել են թելադրողը։ Փաստաթուղթ չկա Ռուբինյանի նշանակման հետ կապված, որովհետև գործընթացը փնթի է կատարվում; Փնթի, մինչև վերջ։ Մոսկվայում Թուրիքայի բանակգնացը դրոշով մեքենայով է գալիս, մերոնք՝ չէ։ Հիմա ԱԳՆ կայքում գրված է, որ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում։ Բա որ հանկարծ ընդդիմադիր գործիչներից Աշոտյանը ֆեկսբուքում չգրեր, որ դուք հո անխելք չեք, անգլերեն, ռուսերեն, հայերեն տեքստերը տարբեր են»։
    10:50
    17.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Կողմ ենք, որ առանց նախապայմանների բացվեն սահմանները Թուրքիայի հետ. դա բխում է Հայաստանի շահերից. ԱԺ փոխնախագահ
    Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն այսօր Ազգային ժողովի տարեսկզբյան առաջին նիստի ժամանակ հայտարարեց, թե Հայաստանը կողմ է առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբարերությունների կարգավորմանն ու սահմանների բացմանը: «Այդ տրամաբանությունը չի փոխվել։ ՀՀ կառավարությունը այժմ էլ հանդես է գալիս այդ դիրքերից ու մենք առանց նախապայմանների կողմ ենք, որ սահմանները բացվեն ու հարաբերություններն օր առաջ կարգավորվեն, դա բխում է Հայաստանի ու հայ ժողովրդի շահերից»,- ասաց նա: Ինչ վերաբերում է Ռուբեն Ռուբինյանի ու Թուրքիայի ներկայացուցչի միջև կայացած առաջին բանակցությանը՝ ԱԺ փոխնախագահը նշեց, թե ԱԳՆ-ն տարածել է հաղորդագրություն, որը բնութագրում է բանակցությունների ընթացքը: Ռուբեն Ռուբինյանն էլ հայտարարեց, թե իր ու Թուրքիայի ներկայացուցչի միջև հանդիպումը եղել է ՌԴ արտգործանախարարության ընդունելությունների տանը: «Հարցնում եք՝ ի՞նչ նկատի ունեք կառուցողական մթնոլորտ ասելով, նկատի ունենք կառուցողական մթնոլորտ: Հանադիպման արդյունքում Հայաստանի, Թուրքիայի ու ՌԴ արտգործնախարարությունները հանդես են եկել հայտարարություններով, այդ ընթացքում, ոչ, դեղին ժիգուլի չի անցել»,- ընդդիմադիրների հարցերին ի պատասխան՝ արձագանքեց Ռուբինյանը:
    10:40
    17.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Կոտայքի մարզում վրաերթի է ենթարկվել հայաստանյան հայտնի դատավորներից մեկի որդին
    Այսօր՝ հունվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 29-ամյա Դավիթ Արղամանյանը իր վարած Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենայով Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և հայտնվել ձորակում, հայտնում է «shamshyan.com»-ը։ Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով Դ. Արղամանյանն ու նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ 31-ամյա Հայկ Նիկողոսյանը, 29-ամյա Արթուր Դալլաքյանն ու 29-ամյա Լյուդվիգ Նակաշյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն: Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Արղամանյանը Հայաստանում հայտնի դատավորներից մեկի որդին է:
    10:35
    17.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման խթանիչ դեղաչափ ստացել է 2736 քաղաքացի
    Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 1761529 պատվաստում: ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ի դրությամբ առաջին դեղաչափով կատարվել է 973 հազար 944, իսկ երկրորդ դեղաչափով՝ 784 հազար 849 պատվաստում: Խթանիչ դեղաչափ ստացել է 2736 քաղաքացի: Հայաստանում հասանելի է «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի», «Սինոֆարմ», «Մոդերնա» պատվաստանյութերը: Հասանելի է նաև «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը, որը Հայաստանում նախատեսվում է կիրառել միայն խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստումներ իրականացնելու համար: Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում, շարժական կետերում: Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Դրանք անվճար են:
    10:24
    17.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 բեռնատար
    Հունվարի 16-ին, ժամը 17։16-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան-Տանձավեր ավտոճանապարհի 6-7-րդ կմ-ին ավտոմեքենաներ են արգելափակվել, հայտնում է ԱԻՆ-ը։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 բեռնատար և 9 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
    10:22
    17.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    18-ամյա տղան վթարից 3 ամիս անց մահացել է
    Գյումրիում հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած «ԳԱԶելի» վթարից ամիսներ անց մահացել է տուժածներից 18-ամյա տղան, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ հունվարի 15-ին, Գյումրու «Պաթոլոգոանատոմիական լաբորատորիայից» հաղորդում է ստացվել, որ հունվարի 14-ին, ժամը 17.20-ին, «հետվնասվածքային էնցեֆալոպատիա» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոնում մահացել 2003 թ. ծնված Գևորգ Անդրեասյանը։ «Գ. Անդրեասյանի հորեղբայրը հայտնել է, որ եղբոր որդին մարմնական վնասվածքները ստացել էր 2021 թ. հոկտեմբերի 20-ին Երևան-Գյումրի ճանապարհի 51-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու հետևանքով»,- նշված է հաղորդագրության մեջ: Կատարվում է քննություն:
    10:14
    17.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ֆրանսիայի նախագահի թեկնածուն պահանջում է, որ Ալիևը ներողություն խնդրի
    Ֆրանսիական ամենամեծ տպաքանակ ունեցող Le Journal du Dimanche կիրակնօրյա պարբերականում հունվարի 15-ին լույս է տեսել Ֆրանսիայի Սենատում «Հանրապետականներ» (LR) խմբակցության ղեկավար Բրունո Ռըտայոյի, Ֆրանսիայի Ազգային ժողովում նույն խմբակցության ղեկավար Դամիան Աբադի և Եվրոպական խորհրդարանում նույն խմբակցության ղեկավար, եվրոպական պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամիի, ինչպես նաև 242 այլ գործիչների բաց նամակը Ֆրանսիայի Հանրապետության նախագահին։ Հեղինակները, մասնավորապես, պահանջում են, որպեսզի նախագահը Ֆրանսիայի անունից Ադրբեջանի նախագահից պահանջի ներողություն խնդրել Վալերի Պեկրեսից ընթացիկ տարվա հունվարի 12-ի աղմկահարույց արտահայտություննների համար, որոնք նա արել էր Ֆրանսիայի նախագահի` «Հանրապետականներ» կուսակցության թեկնածուի Հայաստան կատարած այցի արդյունքում: «Եթե մենք տեղյակ լինեինք Վալերի Պեկրեսի` վերջին [Լեռնային Ղարաբաղ] անօրինական այցի մասին, մենք նրան բաց չէինք թողնի»,- հայտարարել էր Ադրբեջանի նախագահը։ Ստորև ներկայացվում է բաց նամակի ամբողջական տեքստը. «Ֆրանսիայի Հանրապետության մեծարգո պարոն նախագահ, Վալերի Պեկրեսի Հայաստան կատարած այցից հետո, հունվարի 12-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց. «Եթե մենք տեղյակ լինեինք Վալերի Պեկրեսի վերջին անօրինական այցի մասին, մենք նրան բաց չէինք թողնի»: Այս աղմկահարույց արտահայտությունները Ֆրանսիայի կողմից չեն կարող անպատասխան մնալ։ Մի պարզ պատճառով. այս հայտարարությունը ոչ միայն ատելության կոչ է Ֆրանսիայի պետական գործչի, Իլ-դը-Ֆրանս շրջանի նախագահի և Ֆրանսիայի նախագահական ընտրությունների թեկնածուի դեմ, այլև՝ անթաքույց սպառնալիք է հանդիսանում ֆրանսիացի ժողովրդի, Ֆրանսիայի կառավարության և նրա ներկայացուցիչների դեմ՝ հաշվի առնելով Հայաստանի հետ մեր երկրի հարաբերությունները։ Մեծարգո պարոն նախագահ, կարո՞ղ ենք արդյոք հանդուրժել, որ որևէ այլ պետության կառավարությունն արգելի ֆրանսիացի ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչներին ճանապարհորդել մի տարածք, որը, հիշեցնենք, տվյալ պետությանը չի պատկանում, սպառնա ոտնձգություն կիրառել նրանց ազատության դեմ, ընդհուպ մինչև նրանց ֆիզիկական անվտանգությանը: Որքան էլ դա անհաճո լինի նախագահ Ալիևին՝ ֆրանսիացիներն ազատ են, իսկ Ֆրանսիան ինքնիշխան պետություն է: Ֆրանսիան չի կարող ընդունելի համարել որևէ սպառնալիք, չպետք է ընկրկի որևէ ահաբեկման դեմ: Եվ առավել ևս, երբ դրանք արվում են բռնապետի կողմից, ով հայերին «շներ» է անվանում, երբ Հայաստանի հետ հակամարտության ընթացքում արգելված զինատեսակներ ու ջիհադիստ վարձկաններ է կիրառել և մարդկային արժանապատվության մշտապես տկար օրինակ հանդիսացել։ Ուստի, պարոն նախագահ, խնդրում ենք Ֆրանսիայի անունից պահանջել, որպեսզի Ադրբեջանի Հանրապետությունը պաշտոնապես ներողություն խնդրի, իսկ ամենասեղմ ժամկետում այդ չանելու դեպքում` պահանջում ենք հետ կանչել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին։ Սա որքան որ Ֆրանսիայի արժեքների, նույնքան և Ֆրանսիայի պատվի հարց է։ Սա նաև հայ ժողովրդի հանդեպ աջակցության հարց է, որը մենք պարտավոր ենք ցուցաբերել, այնժամ, երբ հայ ժողովուրդը, չնայած Ադրբեջանի ռազմական ագրեսիաներին, սադրանքներին և նվաստացումներին, կանգուն է մնում և արժանապատիվ` այս փորձություններում։ Ֆրանսիայի վերաբերմունքը պետք է արժանի լինի տառապանքի բովով անցնող Հայաստանի օրինակին, որը հիացմունք է առաջացնում։ Ընդունեք, խնդրեմ, մեծարգո պարոն նախագահ, մեր խորին հարգանքի հավաստիքը»։
    10:07
    17.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Քաջարան և Մեղրի քաղաքներում ձյուն է տեղում
    ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղեկացնում է ԱԻՆ-ը։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Շիրակի մարզի Մ-1 ավտոճանապարհից դեպի Մուսայելյան, Կրասար գյուղեր և Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհները դժվարանցանելի են: Վարդենյաց լեռնանցքը (անվաշղթաների կիրառման դեպքում) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Արթիկ-Ալագյազ, Սյունիքի, Արագածոտնի, Լոռու և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Սյունիքի մարզի Քաջարան և Մեղրի քաղաքներում տեղում է ձյուն։
    09:59
    17.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀՀ նախագահն ԱՄԷ այցի շրջանակում ձեռք է բերել ևս մեկ 200 մՎտ-անոց արևային էլեկտրակայանի կառուցման պայմանավորվածություն
    Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայրաքաղաք Աբու Դաբիում հանդիպել է «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամիլ Ալ Ռամահիի հետ։ Հանդիպմանը քննարկվել են վերականգնվող էներգետիկայի, նորագույն տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները։ Ընդգծելով, որ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներկայումս «Մասդար» ընկերության հետ իրականացվող 200 մեգավատտ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագիրը փոխշահավետ գործակցության առաջին քայլն է՝ նախագահ Սարգսյանը գոհունակություն է հայտնել ևս 200 մեգավատտ հզորության վերաբերյալ այսօր ձեռք բերած պայմանավորվածության առթիվ: Նախագահը նշել է, որ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ընդհանուր առմամբ 400 ՄՎտ ծավալով նախագծերի իրականացումը լավ հիմք է ստեղծում ավելի լայն գործակցության համար և կարևոր քայլ է մեր երկրի էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացման ուղղությամբ: «Ակնկալում եմ, որ այս ծրագրով հիմք կստեղծվի երկարատև համագործակցության համար»,-ասել է նա։ Սարգսյանը գոհունակություն է հայտնել նաև «Այգ-1» ծրագրի իրականացման շուրջ «Մասդար» ընկերության և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոդի արդյունավետ համագործակցության վերաբերյալ։ Նշվում է, որ հանդիպմանը զրուցակիցները խոսել են նաև Հայաստանում հողմային էներգետիկայի ոլորտում նույնպես մեծածավալ ներդրումներ կատարելու հնարավորությունների մասին:
    09:57
    17.01.22
    Ավելին