Լրահոս

2022-01-15
  • Հայաստան
    Ով է փոխհատուցելու քաղաքացու ՊՇՌ թեստի գումարը․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սահմանադրական դատարանը 2020-ի դեկտեմբերի 23-ին հակասահմանադրական էր ճանաչել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի որոշումը, որով չպատվաստված աշխատողները որոշակի պարբերականությամբ պետք է պարտադիր ՊՇՌ թեստ հանձնեն իրենց հաշվին: Նախարար Ավանեսյանը, սակայն, հայտարարել էր, որ նախարարությունը որևէ մեկին որևէ գումար չի վերադարձնելու: ՍԴ-ն, ըստ ԱՆ-ի, գումարները վերադարձնելու պահանջը ոչ թե կոնկրետ նախարարությանն է պարտադրել, այլ պետությանը: Ի վերջո, ով է քաղաքացու «փողերը հետ տալու» հարցին Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն այսպես է արձագանքում. «Պետական բոլոր գերատեսչություններն էլ ֆինանսավորվում են մեկ տեղից՝ պետբյուջեից: Իսկ թե ում դիմի քաղաքացին, դա արդեն հարցի կարևոր մասն է: Հույս ունեմ, որ փաստաբանները կարձագանքեն այս իրավիճակին ու գործընթաց կտանեն: ՊՇՌ թեստի ՀԴՄ կտրոնը կցելով համապատասխան գրությանը՝ այն Առողջապահության նախարարություն կուղարկեն՝ պահանջելով տրամադրել թեստի գումարը: Դրանից հետո արդեն քաղաքացիական ու վարչական կարգով հայտը պետք է բողոքարկվի դատարանում, որովհետև վերջիվերջո հասցեատերը դատարանն է»: Վարդևանյանն ասում է նաև, որ եթե եվրոպական որևէ երկրում Սահմանադրական դատարանը նման որոշում կայացներ, ապա դա ունենալու էր թե՛ քաղաքական, թե՛ կիրառական լրջագույն հետևանքներ: Այսպիսով, մինչ այս պահն այդպես էլ հստակ չէ` ով է փոխհատուցելու քաղաքացու ՊՇՌ թեստի գումարը։ Նախարար Ավանեսյանը այսպես է մեկնաբանում. «ՍԴ-ն «ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողը իր հաշվին» նախադասության «իր հաշվին» բառակապակցությունը ճանաչել է հակասահմանադրական, սակայն չի արգելել, որ քաղաքացին իր այդ նույն ՊՇՌ հետազոտությունը կատարի իր բարեկամի կամ, ասենք, ինչոր բարերարի հաշվին: Հետևաբար, հիմա փնտրվում է բարերար կամ կամեցող բարեկամ»։
    10:03
    15.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Օրվա մամուլի 5 կարևոր լուրերն են
    «Փաստ» Իշխանությունները ցանկանում են ազատվել Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանից: «Ժողովուրդ» ՔՊ-ականներն անհանգիստ են. ՄԻՊ ընտրությունը կարող է տապալվել: «Փաստ» ՔՊ-ի ցուցակով ավագանի ընտրված Դավիթ Ախտոյանի եղբայրը, որին ցանկանում են նշանակել Մերձավանի վարչական ղեկավար, անցնում է քրեական գործերով։ «168 Ժամ» Կառավարությունը հանրությունից գաղտնի կնքել է նոր համաձայնագիր, որի համաձայն՝ ապրիլի 1-ից գազի ներմուծման գինը սահմանին բարձրանում է։ «Փաստ» Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական թիմի առաջ հստակ խնդիր է դրել, որ այն համայնքներում, որտեղ ՔՊ-ն չի հաղթել ՏԻՄ ընտրություններում, արհեստականորեն ստեղծել այնպիսի մթնոլորտ ու իրավիճակ, որ առաջացած կազուսի պատճառով անցկացվեն նոր ընտրություններ: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ:
    10:00
    15.01.22
    Ավելին
  • Հասարակական
    Արմեն Սարգսյանը Արաբական Միացյալ Էմիրություններում է
    ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում է, տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը։ Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում Հանրապետության նախագահին դիմավորել է ԱՄԷ շրջակա միջավայրի և կլիմայական փոփոխությունների նախարար Մարիամ Ալ-Մուհեյրին։
    09:52
    15.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Վանեցյանը չեղարկել է իր այցն ԱՄՆ ԱԺ պատվիրակության կազմում. հայտնի է պատճառը
    ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը չեղարկել է իր աշխատանքային այցն ԱՄՆ՝ ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության կազմում, տեղեկացնում է նրա խոսնակ Սոս Հակոբյանը։ Նշվում է, որ պատճառն իշխող ուժի որոշումն է սահմանափակել ընդդիմության ներկայացուցչի մասնակցությունը Վաշինգտոնում նախատեսվող կարևորագույն աշխատանքային հանդիպմանը: «Գործուղումից մի քանի ժամ առաջ Արթուր Վանեցյանին տեղեկացրել են, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպմանը հայկական կողմից մասնակցելու է երեք հոգի, և որոշում է կայացվել Վանեցյանին չներառել այդ կազմում: Փաստորեն, իշխանությունը որոշել է, որ Ներկայացուցիչների պալատի խոսնակի հետ հանդիպմանը ընդդիմության ներկայացուցչի կարիք չկա և հանդիպմանը հայկական կողմից կմասնակցեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը»,- գրել է խոսնակը։ Արթուր Վանեցյանն էլ տեղեկացրել է, որ այդ պարագայում նպատակահարմար չի համարում իր մեկնումն ԱՄՆ և չեղարկել է այցը։
    09:48
    15.01.22
    Ավելին
  • Հայաստան
    ՔՊ-ականներն անհանգիստ են. ՄԻՊ ընտրությունը կարող է տապալվել․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունը, վախենալով Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը տապալել, որոշել է այդ հարցի քննարկումը կազմակերպել անձերի քվեարկությունների ցանկում ամենավերջում: Մասնավորապես, երեկ ԱԺ խորհուրդը հաստատել է հունվարի 17-ին մեկնարկող նստաշրջանի օրակարգը, որում ընդգրկված է 24 հարց, և ՄԻՊ ընտրությունն ամենավերջին հարցն է լինելու: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն, բոլոր անձերին վերաբերող քվեարկությունները, այդ թվում՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն ընտրվում է փակ-գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: 107 պատգամավոր ունեցող խորհրդարանում այդ թիվը կազմում է 64, եւ իսկ ՔՊ-ական պատգամավորների թիվը՝ 71: Իհարկե, առաջին հայացքից այնպիսի տպավորություն է, թե ՔՊ-ն անհանգստանալու համար ամենեւին էլ խնդիր չունի, սակայն դա միայն առաջին հայացքից: Բանն այն է, որ հունվարի 15-20-ը ԱՄՆ է մեկնելու ԱԺ պատվիրակությունը, որի կազմում ՔՊ խմբակցությունից 3 հոգի է ընդգրկված՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Հայկ Կոնջորյանը, Մարիա Կարապետյանը: Չի բացառվում՝ նրանք անգամ չհասնեն Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությանը, և եթե այդ օրերին այլ բացականեր ևս լինեն, ապա իսկապես ՔՊ-ն կանգնելու է խնդրի առջև: Իսկ ՄԻՊ քվեարկության տապալումը իշխող ուժի համար ամենաանցանկալի սցենարն է»:
    09:43
    15.01.22
    Ավելին
2022-01-14