Լրահոս

2022-01-14
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայոց ցեղասպանության պատմության դասավանդումը պարտադիր է դարձել ԱՄՆ ևս մեկ նահանգում
    ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի միջին և ավագ դպրոցներում ցեղասպանության ուսուցումը այսուհետ կլինի պարտադիր: 2021 թ. փետրվարի 2-ին մի խումբ օրենսդիրներ Մասաչուսեթսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի հաստատմանն էին ներկայացրել ցեղասպանության կրթության վերաբերյալ No. 692 օրինագիծը, որը նահանգապետի կողմից ստորագրվել է 2021 թ. դեկտեմբերի 2-ին՝ այդպիսով ստանալով օրենքի ուժ: Այն կիրառության մեջ կմտնի ուսումնական նոր տարում՝ 2022 թ. հուլիսի 1-ից սկսած, տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Օրենքը նախատեսում է հասնել և նպաստել մարդու համապարփակ իրավունքների ուսուցմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ցեղասպանության անմարդկայնության ուսումնասիրությանը, ներառելով, բայց չսահմանափակվելով Հոլոքոստով, Հայոց ցեղասպանությամբ, Ուկրաինայի սով-ցեղասպանությամբ, որը հայտնի է Հոլոդոմոր անունով, Պոնտոսի հույների ցեղասպանությամբ, 17-19-րդ դդ ստրկավաճառության նպատակով աֆրիկացիների բռնի փոխադրմամբ Ամերիկա, Ամերիկա մայրցամաքում տեղաբնիկների նկատմամբ իրականացված, ինչպես նաև Բոսնիայում, Կամբոջայում, Ռուանդայում, Սուդանում բոլորովին վերջերս տեղի ունեցած բռնություններով: Օրենքը սահմանում է, որ ցեղասպանության պատմության ուսուցումը նահանգում պետք է կատարվի պատմության և հասարակագիտության ուսումնական ծրագրերի շրջանակներում, այլ ոչ որպես առանձին դպրոցական առարկա՝ միևնույն ժամանակ պարզաբանելով դասավանդման, հատուկ դպրոցական ձեռնարկների և գրքերի պատրաստման ֆինանսավորումը: «ՀՑԹԻ-ի տնօրինությունը ողջունել է օրենքի ընդունումը և շնորհակալական նամակ հղել սենատոր Ռոդրիգեսին: Նամակում շեշտվել է ցեղասպանության կրթությունը որպես հանցագործությունը կանխարգելող գործոն, դրա կարևորությունը Հայաստանի և հայ ժողովրդի համար, պատրաստակամություն հայտնելով նյութերով օժանդակելու Մասաչուսեթսի կրթության բաժանմունքին և նահանգի կրթական հաստատություններին»,- նշված է թանգարանի հաղորդագրությունում:
    17:22
    14.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Նարեկ Մանթաշյանը կմնա կալանավորված. դատարանը մերժել է նրա պաշտպանի բողոքը
    «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը կմնա կալանավորված: Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Մանթաշյանի պաշտպանի բողոքը՝ փոխել խափանման միջոց կալանքը:
    16:59
    14.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    27–ամյա վարորդը ГАЗель բեռնատարով 150 մետր գլորվել ու հայտնվել է ձորում. կա վիրավոր
    Երեկ՝ հունվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա Հարություն Խաչատրյանը իր վարած ГАЗель մակնիշի բեռնատարով Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում՝ «Արծվի թևերի» մոտ, Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում: Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով վարորդը ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
    16:47
    14.01.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Հայ խաղաղապահները դուրս են եկել Ղազախստանից. ռուսները դեռ այնտեղ են
    Մեկ շաբաթ խաղաղապահ առաքելություն իրականացնելուց հետո հայ խաղաղապահները առավոտյան դուրս են եկել Ղազախստանից, ըստ մեր տեղեկությունների՝ նրանք դեռ Հայաստան չեն հասել:
    16:43
    14.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Բերձորի մոտակայքում մոլորվելու հետևանքով Արցախի քաղաքացին հայտնվել է Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքում
    Այսօր ժամը 15։30-ին Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Բերձոր քաղաքի 1953թ. ծնված բնակիչ Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանի անհայտ կորելու մասին: Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին ժամը 15։00-ի սահմաններում Բերձոր քաղաքի մոտակայքում մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի: Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, ովքեր պարզել ու հավաստիացել են մեր քաղաքացու անվտանգության հարցում: Այս պահին բանակցություններ են ընթանում ԱՀ քաղաքացուն հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ:
    16:35
    14.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների
    Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։ Կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվի պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով։
    16:26
    14.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հունվարի 11-ին զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են մեդալներով
    Հունվար 11-ին Ադրբեջանի սադրանքի հետևանքով զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են։ «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին հետմահու պարգևատրել «Մարտական ծառայության» մեդալով՝ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանին թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Վահան Վաչագանի Բաբայանին թիվ N զորամասի ժամկետային պար-տադիր զինծառայող, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանին թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային»,- ասված է ՀՀ նախագահի ստորագրած հրամանագրում։
    15:51
    14.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ՌԴ փոխարտգործնախարարի հետ
    Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանն ընդառաջ Մոսկվայում տեղի է ունեցել ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հանդիպումը ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ: Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի վերաբերյալ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
    15:48
    14.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Աշոտ Մարտիրոսյանը արձակուրդ կգնա
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը 15 օրով արձակուրդ կգնա: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝ 1. Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2022 թվականի հունվարի 24-ից մինչև փետրվարի 7-ը ներառյալ: 2. Աշոտ Մարտիրոսյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Խաչատուր Խաչիկյանը:
    15:32
    14.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Կումայրիի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
    Հունվարի 10-ին ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրու Խրիմյան Հայրիկի խճուղում հայտնաբերել և, թմրանյութ օգտագործելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 59-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգված։ Ըստ տղամարդու՝ հայտնաբերվածը «խիմկա» թմրամիջոց է, որը պատրաստել էր իր օգտագործման համար։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։
    15:18
    14.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    76-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, ուղևորն այրվել է. նոր մանրամասներ ողբերգական վթարից
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ 2022թ. հունվարի 13-ին, ժամը 18:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում տեղի ունեցած ավտոպատահարի և դրա հետևանքով առաջացած հրդեհի դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ինչպես «Արմենպես»-ին հայտնում են Քննչական կոմիտեից, նախնական տվյալներով՝ 76-ամյա տղամարդը, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված լինելու պայմաններում, Երևան քաղաքի Հ. Հովսեփյան փողոցում իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով բախվել է «Վազ-2101» մակնիշի ավտոմեքենային, որից հետո հասնելով Հ.Հովսեփյան և Արտաշիսյան փողոցների խաչմերուկ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել շենքերից մեկի դիմաց գտնվող գազատար խողովակին: Դրա հետևանքով գազի արտահոսքից առաջացած հրդեհից բռնկվել է «Օպել» մակնիշ ավտոմեքենան, որի հետնամասի նստատեղին գտնվող անձն ամբողջովին այրվել է, իսկ 76-ամյա վարորդը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է բժշկական կենտրոն: Հրդեհի հետևանքով ջերմահարվել են Արտաշիսյան փողոցի շենքերի արտաքին հատվածները:
    15:01
    14.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Լավրովը խոսել է հայ-թուրքական հարաբերությունների մասին
    Ռուսաստանի գլխավոր դիվանագետը խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և առաջին հանդիպման մասին: Լավրովն ասել է՝ շատ գոհ է, որ առաջին հանդիպումը Մոսկվայում է ընթանում, հույս ունի, որ կողմերը կկարողանան ընդհանուր հայտարարի գալ: Նախարարը նշել է նաև, որ հայ-թուրքական համագործակցությունը կնպաստի Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմանը:
    14:55
    14.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին. Տոյվո Կլաար
    Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունում է Մոսկվայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին լուրը: «Հարաբերությունների կարգավորումը և հաղորդակցությունների բացումը կարևոր նպատակ է, որին Եվրամիությունը լիովին աջակցում է»,- գրել է Տոյվո Կլաարը:
    14:45
    14.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Թիվ 87 երթուղին սպասարկող ГАЗель-ն ու ГАЗ 24-ը. կան վիրավորներ
    Երեկ՝ հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններոմ Ա. Խաչատրյան փողոցում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 71-ամյա Վեմիր Օ.-ի վարած ГАЗ 24 մակնիշի և 32-ամյա Արտակ Հ.-ի վարած թիվ 87 երթուղին սպասարկող ГАЗель մակնիշի ավտոմեքենաները: Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով ГАЗель-ի ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 29-ամյա Վիկտորիա Հ.-ն, 23-ամյա Արմինե Մ.-ն, 45-ամյա Անուշ Ա.-ն և 36-ամյա Ժաննա Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: ГАЗель-ը սպասարկում է Երևան-Ջրառատ երթուղին։
    14:36
    14.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ռուսաստանը ուզում է Հայաստանին և Թուրքիային օգնել ուղիղ երկխոսություն հաստատելու հարցում․ ՌԴ ԱԳՆ
    Ռուսաստանի խնդիրն է աջակցել Երևանի և Անկարայի միջև ուղիղ երկխոսության հաստատմանը։ Այսօր՝ հունվարի 14-ին, ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` մեկնաբանելով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջիկա հանդիպումը: «Թուրքիան ու Հայաստանը նշանակել են իրենց հատուկ ներկայացուցիչներին, և Ռուսաստանն օգնել է հասնել այդ պայմանավորվածությանը։ Եվ մենք շատ ուրախ ենք, որ առաջին հանդիպումն անցկացվում է Մոսկվայում»,- նշել է Լավրովը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը ցանկանում է օգնել ուղիղ երկխոսություն հաստատելու հարցում։ Լավրովը հույս է հայտնել, որ այդ երկխոսությունը հաջողությամբ կպսակվի։
    14:25
    14.01.22
    Ավելին
  • Հայաստան
    «Բոցը տուն ա լցվել». Շենգավիթում պայթյունից վնասված 24 տների բնակիչներն իրենց տներում չեն գիշերել. տեսանյութ
    Շենգավիթում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից տուժած վարորդը վերակենդանացման բաժանմունքում է: Նրա վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր։ Ծխահարված հրշեջը դուրս է գրվել հիվանդանոցից:
    14:21
    14.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ալիևը վերջին հարցազրույցներում կրկին օգտագործել է հայատյաց բառապաշար․ ԱՀ ԱԳՆ
    Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ խստիվ դատապարտելով Ադրբեջանի պահվածքը․ «Մի շարք լրատվամիջոցներին վերջերս տված հարցազրույցում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին, կրկին օգտագործել է հայատյաց, ապակառուցողական, ծավալապաշտական բառապաշար և գաղափարներ՝ հնչեցնելով դրանց համապատասխանող ծրագրեր ու նպատակներ։ Նման քաղաքականությունը միջազգային իրավունքի, միջազգային մարդասիրական իրավունքի և ձեռք բերված պայմանավորվածությունների կոպտագույն խախտում է։ Այն նպատակ ունի տորպեդացնելու խաղաղության հաստատման ու կայունության պահպանման նախաձեռնություններն ու ապամոնտաժելու գոյություն ունեցող ձևաչափերը։ Ադրբեջանի ղեկավարը հատուկ թիրախավորել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և համանախագահող երկրներից մեկի՝ Ռուսաստանի Դաշնության կողմից Արցախում իրականացվող խաղաղապահ առաքելությանը՝ անհեթեթ մեղադրանքներ հնչեցնելով նրանց գործունեության դեմ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը հանդիսանում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր կողմերի միջև համաձայնեցված միակ ձևաչափը։ Մենք բարձր ենք գնահատում ռուս խաղաղապահ զորակազմի առաքելությունն Արցախում և անընդունելի համարում նրանց գործունեության վրա ստվեր գցելու ցանկացած փորձ։ Արցախի Հանրապետության ԱԳՆ-ը խստիվ դատապարտում է Ադրբեջանի պահվածքը՝ համոզված լինելով, որ պետական մակարդակով իրականացվող այսպիսի քաղաքականությունը պետք է արժանանա համապատասխան գնահատականի նաև միջազգային հանրության կողմից»։
    14:13
    14.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Բացահայտվել է 3 տարի առաջ կատարված ավազակությունը
    2019 թ. դեկտեմբերի 24-ին Գյումրի քաղաքից Բենիամին գյուղ տանող ճանապարհին մի տղամարդու մարմնական վնասվածքներ էին պատճառել և 200 000 դրամ հափշտակել: Ոստիկանությունից «NEWS.am»-ին հայտնում են, որ ավազակության հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել: Պարզվել է, որ արարքը կատարել է Գյումրի քաղաքի 26-ամյա բնակիչը։ Հունվարի 13-ին նրան առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (Ավազակությունը) 2-րդ մասի 4-րդ կետով: Նախաքննությունը շարունակվում է:
    14:04
    14.01.22
    Ավելին