Լրահոս
-
ՔաղաքականԵլքը փակուղուց. Վահե ՀովհաննիսյանՀունիսի 20-ի ընտրություններով «Արժանապատիվ խաղաղության» բանաձևը չի դրվել կասկածի տակ, չի մերժվել, չի կորցրել իր բացառիկ արժեքը։ Պարզապես այս բանաձևը ժամանակի սղության և այլ պատճառներով չի մտել հանրային և անհատական գիտակցություն։
Ավելին15:3329.07.21 -
ՏարածաշրջանԿութ գյուղի մուտքը փակ է անվտանգության նկատառումներով. Գ. ՍանոսյանՓոխհրաձգություն է տեղի ունեցել երեկ գիշեր այն դիրքի ուղղությամբ, որտեղ մարտական գործողություններ են տեղի ունեցել, մեկ վիրավոր ունենք, վիրավորումը ուսի շրջանում է, նրան վիրահատել են, ամեն ինչ նորմալ է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Ավելին14:1329.07.21 -
ԱրցախԶոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում է Ջաբրայիլի շրջանումԶոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր՝ հուլիսի 29–ին, շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։ Ավելի ուշ կտրամադրվի հավելյալ տեղեկություն։
Ավելին13:5029.07.21 -
ԻրավականՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել Արագածոտնի և Շիրակի մարզերի ազատությունից զրկման վայրերՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչությունը (Կանխարգելման ազգային մեխանիզմ) և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները, Պաշտպանի որոշմամբ, 2021 թվականի հուլիսի 23-ին չհայտարարված մշտադիտարկման այցեր են իրականացրել Արագածոտնի և Շիրակի մարզերի ազատությունից զրկման վայրեր:
Ավելին13:1329.07.21 -
ՔաղաքականՀայլուր 12։30 Հայկական կողմը վիրավոր ունի. Ադրբեջանը գիշերը խախտել է հրադադարըԱվելին12:3029.07.21
-
ՀայաստանՀրադադարից հետո լսվել են կրակոցներ. Իրավիճակը՝ Գեղարքունիքում44-օրյա պատերազմին հաջորդած հրադադարի հայտարարության կնքումից ի վեր Ադրբեջանը ամենալայնամասշտաբ ռազմական էսկալացիան է սանձազերծել հայ-ադրբեջանական սահմանին: 3 զոհ ունենք, 5 վիրավոր: Գիշերը թշնամին հարձակվել է Գեղարքունիքի վրա, մի դիրք իրենով արել, բայց հայկական ստորաբաժանումները կարողացել են հետ վերցնել դիրքը, ռուսական կողմի միջնորդությամբ պայմանավորվել հրադադարի մասին:
Ավելին23:3328.07.21 -
Աշխարհ«Թուրանական բանակ» է ստեղծվում. Ադրբեջան-Թուրքիա-ՊակիստանՄեր թշնամիները հայտարարել են համատեղ թուրանական բանակ ստեղծելու մասին: Այժմ Ադրբեջան-Թուրքիա բնակցությունների վերջնական փուլն է: Թուրքիայի խորհրդարանի ղեկավարը Մուստաֆա Շենթոպը այս կապակցությամբ Բաքվում է: Շենթոպի խոսքով համատեղ բանակը ստեղծվում է՝ ռազմարդյունաբերական համագործակցությունը խորացնելու նպատակով :
Ավելին23:1628.07.21 -
Աշխարհ«Մենք պաշտպանում ենք մեր երկիրը». «թալիբները» չեն կարողանում գրավել Թալեքան քաղաքըԱֆղանստանի տարածքի 85 տոկոսը վերահսկող թալիբները շարունակում են հարձակվել երկրի տարբեր շրջանների վրա, բայց ոչ մի կերպ չեն կարողանում գրավել Թալեքան քաղաքը: Աֆղանստանի սահմանապահ զորքերը ատամներով պահում են այն: Գիշերը հերթական գրոհի ժամանակ աֆղանցի զինյալներին հաջողվել է հետ շպրտել թալիբ զինյալներին: Վերջին 24 ժամում աֆղանական բանակը ոչնչացրել է Թալիբան շարժման 189 գրոհայինի:
Ավելին23:0028.07.21 -
Արտաքին քաղաքականությունԲանակցային սեղանին փաստաթուղթ կա՞. ՊՆ ղեկավարների հանդիպում ՄոսկվայումՄինչև հրադադարի մասին տեղեկությունը Բաքուն Երևանին կոչ էր արել սահմանի դելիմիտացիայի շուրջ բանակցություններ սկսել՝ դադարեցնելով ռազմական սադրանքները: Մոսկվայում այսօր նախատեսված է եռակողմ հանդիպում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների մասնակցությամբ։ Հայաստանի պաշտպանության նախարարության այսօրվա հաղորդագրություններից մեկում գրված էր, որ Ռուսաստանի մայրաքաղաքում նախատեսվող բանակցություններից առաջ է Ադրբեջանի զինուժը նախահարձակ եղել:
Ավելին22:1428.07.21 -
ՀայաստանՀայ հանքափորներն ու զինված թշնամին՝ դեմ դիմաց. 3 կողմից շրջապատված Սոթքի հանքըԳիշերը, երբ թշնամին սկսել է կրակել, Սոթքի ոսկու հանքի աշխատանքը կանգնեցվել է, շուրջ 150 աշխատակից է տարհանվել: «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչը լրատվամիջոցներին հայտնել է, որ աշխատակիցներից որևէ մեկը չի տուժել։ Անվտանգության համար հանքի այն տեխնիկան, որ շատ մոտ է եղել ադրբեջանական դիրքին, մի քիչ հետ են քաշել՝ դեպի անվտանգ տարածք, քանի որ վառելիքով լիցքավորված ցիստեռները կարող են բռնկվել:
Ավելին22:0228.07.21 -
Հայաստան«Կարող ա լյուբոյ մոմենտ դուռը ջարդեն՝ մտնեն թուրքերը». Կութը՝ թշնամու բռի մեջԳեղարքունիքում գիշերային կրակոցներից ժամեր առաջ, կութեցիներն ասել են, որ արդեն 3 ամիս է ապրում են իրենց արոտավայրերում դիրքավորված ադրբեջանցիների քթի տակ և ամեն օր էլ սպասում են հարձակման: Թշնամին իր գրաված բարձունքից հետևում է Կութի նիստուկացին: Երեք օր առաջ՝ օդ էին կրակել՝ վախեցրել՝ կովերին արածացնելու տարած երեխաներին:
Ավելին21:4428.07.21 -
Հայաստան«Միանգամից սկսեցին կրակել, չհասկացա՝ ինչ կատարվեց». Հայկական կողմը 3 զոհ, 5 վիրավոր ունիԳիշերը 3:40-ից սկսված ու մոտ 6 ժամ շարունակված մարտերի մասին Զինուժի տեսախցիկի առաջ պատմել են վիրավորված տղաները: Մութ է եղել, մառախուղ, թշնամին անսպասելի սկսել է հարվածել ականանետով:
Ավելին21:3028.07.21 -
ՔաղաքականՀայլուր 20:45 «Միանգամից սկսեցին կրակել, չհասկացա՝ ինչ կատարվեց». հայկական կողմը 3 զոհ ունիԱվելին20:4528.07.21 -
Արտաքին քաղաքականությունՌուսաստանի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության դեպքերի առնչությամբՌուսաստանի Դաշնությունը, որը սերտ կապեր ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, հատուկ ուշադրություն է հատկացնում իրավիճակին հայ-ադրբեջանական սահմանին և Ղարաբաղում, որտեղ գտնվում է ռուսական խաղաղապահ զորախումբը:
Ավելին20:2528.07.21 -
ՀայաստանԿայացել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստըԱնթույլատրելի է համարվել ՀՀ ԱԳՆ-ի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» հասկացության փոխարեն «Լեռնային Ղարաբաղի տարածք» բառակապակցության գործածման ընդգծումը:
Ավելին19:4928.07.21 -
Արտաքին քաղաքականությունՊուտինը ՌԴ անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանինՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ՝ ի թիվս այլ հարցերի քննարկելով իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին:
Ավելին19:1728.07.21 -
ՔաղաքականՀայլուր 18։30 Գեղարքունիքում վիրավորված զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր էԱվելին18:3028.07.21 -
Հայաստան«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները համատեղ հայտարարություն են տարածելՀանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական ռազմական ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի վրա հարձակման, դրա հետևանքով ՀՀ Զինված ուժերի կրած կորուստների, ինչպես նաև սահմանի ամբողջ երկայնքով իրավիճակի սրման հետ կապված հարցեր։
Ավելին18:1428.07.21