Լրահոս
-
ՀայաստանՀուլիսի 28-ին ՀՀ-ում սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանի նվազում է 6-8 աստիճանովՄայրաքաղաքում այսօր, հուլիսի 29-ին, 31-ին, օգոստոսի 1-ին՝ երեկոյան ժամերին, հուլիսի 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ: Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ավելին17:0427.07.21 -
Արտաքին քաղաքականությունՀայաստանը եղել և մնում է առավելապես կառուցողական. ՀՀ ԱԳՆ-ի պատասխանն Ադրբեջանի ԱԳ նախարարինՊաշտոնական Երևանը հակադարձում է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ շեշտելով, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ձևաչափով ընդունված հայտարարությունների ամբողջական կատարմանը խոչընդոտում է ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը:
Ավելին16:0927.07.21 -
ԱրցախՄատաղիսում աճյունների որոնողական աշխատանքներ են ընթանումՊատերազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները հուլիսի 27-ին փրկարարական մեկ ջոկատով իրականացվում են Մարտակերտի շրջանի՝ Մատաղիսի ուղղությամբ, որը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո:
Ավելին15:5227.07.21 -
ԻրավականՊարզվում են զինծառայող Սարգիս Գրիգորյանի մահվան հանգամանքներըՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ 2021թ. հուլիսի 26-ին՝ ժամը 22։26-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը կրակային դիրքում իրեն ամրակցված ԱԿ տեսակի ինքնաձիգից ինքն իրեն կրծքավանդակի ձախ շրջանում արձակել է մենահատ կրակոց և ստացել մահացու հրազենային վնասվածք:
Ավելին15:3627.07.21
-
ԱշխարհՄարդիկ չեն ուզում «կանաչ անձնագիր». Չպատվաստված աշխարհը բողոքում էԻտալիան՝ հետեւելով Ֆրանսիայի օրինակին նույնպես գնում է սահմանափակումների ճանապարհով, ինչը իտալացիների սրտով չէ: Նրանք փողոց են դուրս եկել՝ ընդդեմ կանաչ անձնագրի: Իտալացիները կարծում են, որ իշխանությունը խտրականություն է դնում վակցինացվածների եւ չվակցինացվածներից մեջ, ինչը մարդու իրավունքների խախտում է:
Ավելին23:4326.07.21 -
Աշխարհ«Հյուսիսային հոսքը» կլինի. Ուկրաինան իրեն դավաճանված է զգումՏնտեսական շահը կարող է թուլացնել Արեւմուտք-Ռուսաստան հարաբերությունների լարվածությունը եւ Ուկրաինայի հարցով վերանայման առիթ դառնալ: Ռուսական գազը Եվրոպա կհասնի առանց ուկրաինական տարածք մտնելու, ինչից ֆինանսական մեծ կորուստ է կրելուԿիեւը:
Ավելին23:1726.07.21 -
Իրավական«Անհետացած համակարգիչ». Քաջարանի քաղաքապետի գործը ձեռքով է մակագրվելՔաջարանի քաղաքապետի՝ կալանավորման դեմ բողոքի քննությունն անցել է առանց փաստաբանների ներկայության: Մանվել Փարամազյանի պաշտպանները ի նշան դատավոր Արմեն Դանիելյանի դեմ բողոքի լքել են նիստերի դահլիճը: Նրանք չեն վստահում դատավորին, որը մերժել է ՝ իրենց ինքնաբացարկի միջնորդությունը: Արմեն Դանիելյան տարիներ շարունակ վատագույն դատավարն է ճանաչվում, որ իշԽանության ցանկացած պատվեր կատարում է:
Ավելին23:0026.07.21 -
Քաղաքական«Այս իշխանությունը տանել չի կարող անկախ դատավորներին». Միհրան ՊողոսյանԱվելին22:3026.07.21 -
ԱշխարհՊատմության ամենամեծ անտառային հրդեհները՝ ԱՄՆ-ումԿալիֆորնիայում եկ շաբաթ առաջ բռնկված անտառային հրդեհները սպառնում են դառնալ Միացյալ նահանգների պատմության մեջ ամենախոշորը: Երկր արեւմտյան ափում մոլեգնած Դիքսին՝ Մոնտանայի Թռչող կրակներին է միացել այրելով 70 հազար հեկտարից ավելի տարածք:
Ավելին22:2326.07.21 -
Սոցիալական«Սենց որ գնաց, էս երկիրը երկիր չի դառնա». Շիրակում գարնանացան գարին չի աճելԱվելին22:1326.07.21 -
ՀասարակականՀացը կարող է էլի թանկանալ. Հայաստանում ցորեն քիչ կաԱրցախում ցորենի ցանքատարածությունները կորցնելուց հետո Հայաստանում ցորենի դեֆիցիտ է առաջացել, հացն ամեն պահի կարող է թանկանալ: Մասնագետներն ասում են պատճառը նաեւ երաշտն է:
Ավելին21:4226.07.21 -
ՀայաստանԵղանակը ՀայաստանումՀուլիսի 27-ին Հայաստանի առանձին հատվածներում գերազանցապես գիշերը եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրեւ եւ ամպրո, հնարավոր է կարկուտ:
Ավելին18:0226.07.21 -
ԻրավականԱրման Բաբաջանյանը հրապարակային ներողություն կխնդրի ՀՅԴ-իցԱրման Բաբաջանյանը, դատարանի վճռով, (դատավոր՝ Ա. Գաբրիելյան) պարտավոր է 5 օրվա ընթացքում ներողություն խնդրել ՀՅԴ-ականներից:
Ավելին17:4026.07.21 -
ՀայաստանԱնդադար կրակոցներ՝ Երասխի մոտ. ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹԱռավոտյան 11-ն անց 30-ի սահմանին սկսված կրակոցները որոշ ժամանակ անց դադարել են, ու 14-ն անց 20-ի սահմանում վերսկսել: Մեր նկարահանող խոմբը Երասխից հայտնում է, որ տարբեր տրամաչափի զենքերից արձակվող կրակոցների ձայներ են հնչում:
Ավելին17:2926.07.21 -
Հայաստան2021-ի առաջին կիսամյակի տվյալով աշխատողների իրական եկամուտները կրճատվում են, աշխատող աղքատների թիվը՝ աճում.տնտեսագետ«Ի՞նչ եղավ տնտեսական երկնիշ աճի խոստումը, ի՞նչ եղան միլիարդավոր ԱՄՆ դոլարի օտարերկրյա ներդրումները, որն այս տարվա առաջին աշխատանքային օրը խոստացել էր իշխանական խմբակից էկոնոմիկայի համար պատասխանատուն։
Ավելին17:1826.07.21 -
ՀայաստանՄուղամը՝ ՀՀ նոր օրհներգ. Վահե ՀովհաննիսյանԻմ առաջարկը հետևյալն է. ձևավորել պետականության փրկության նոր շարժում՝ նոր ձևաչափով, նոր ասելիքով, հանրային իրական դեմքերի ներգրավմամբ, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների և քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ:
Ավելին17:0026.07.21 -
ԱռողջապահականՊատվաստված մարդկանց միջև կխաղարկվեն թատրոնի, օպերայի տոմսեր. Անահիտ Ավանեսյան«Կորոնավիրուսի թվերի աճ ունենք, բայց այն կտրուկ չէ, աստիճանական է». այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Հայաստանում կորոնավիճակին, ասել է Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:
Ավելին16:1626.07.21