Լրահոս
2026-07-03
-
ԻրավականԱրմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեցԱրմեն Աշոտյանի կալանքը կրկին մեկ ամսով երկարացվեց, հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:Ավելին10:1503.07.26 -
Մամուլի տեսությունԴատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր՝ հուլիսի 3-ին, տեղի է ունենալու Դատավորների ընդհանուր ժողովը, որի օրակարգում դատավորների էթիկայի եւ կարգապահական հարցերով հանձնաժողովի 3 անդամի ընտրությունն է։ Մինչ օրենքում փոփոխությունները, հանձնաժողովը կազմված էր 6 դատավոր եւ 2 ոչ դատավոր անդամից, բայց քաղհասարակության պահանջով ոչ դատավոր անդամների թիվն ավելացրին է երեքով՝ հինգը վեցի հարաբերակցությամբ։ Թափուր 3 տեղի համար 7 թեկնածու է առաջադրվել՝ դատավոր Արմինե Թումասյանը, վճռաբեկ դատարանի աշխատակից Մելիք Մելիքյանը, Արթուր Սաքունցը, «Իրավունքների պաշտպանություն՝ առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչ Հասմիկ Հարությունյանը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կոմիտե»-ի ներկայացուցիչ Անուշ Մկրտչյանը, իրավաբան Լուսինե Հակոբյանը` «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ից, եւ ոմն Արտակ Մկրտչյան։Ավելին10:0603.07.26 -
Մամուլի տեսությունԱլեն Սիմոնյանի կադրերը ճամպրուկներն են հավաքում. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ապագա խոսնակ Ռուբեն Ռուբինյանը դեռ չի ընտրվել, սակայն Ալեն Սիմոնյանի կադրերն արդեն ճամպրուկներն են հավաքում: Նրանք լսել են, որ Ռուբինյանն իր մարդկանց է բերելու, ուստի որոշել են ինքնակամ գնալ։ Երեկ անգամ աշխատակազմի ապագա ղեկավարի անունն էր շրջանառվում:Ավելին09:5803.07.26 -
Մամուլի տեսությունՓոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այս օրերին գտնվում է Թուրքիայում, մինչդեռ նախարարությունում շարունակում են քննարկվել սպասվող կադրային փոփոխությունները։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը ընտրություններից հետո հայտարարել էր, թե նախարարների փոփոխություններ չեն նախատեսվում, սակայն վերադաս օղակներից ներքև կադրային վերադասավորումներ անպայման կլինեն։Ավելին09:5303.07.26 -
Մամուլի տեսությունԼիլիթ Մակունցը հրաժարվել է. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ ամիսներ առաջ ՔՊ-ում խոսում էին, որ Փաշինյանը ԱՄՆ-ում նախկին դեսպան Լիլիթ Մակունցին ԱԺ-ում բարձր պաշտոնի է պատրաստում` ԱԺ խոսնակ կամ խմբակցության ղեկավար, սակայն Մակունցն ինչ-որ պահի հրաժարվել է դրանից:Ավելին09:4903.07.26 -
Մամուլի տեսությունԲնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն․ Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով աշխատանքից ազատվեցին ԿԳՄՍ նախարարության երկու տեղակալները, բայց նախարարի մասով հայտնի է, որ վերանշանակվելու է։ Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է, թե ինչ ունեցվածք և ֆինանսական միջոցներ ունի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։Ավելին09:4403.07.26 -
Մամուլի տեսությունՍտուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսական կողմից արդեն շուրջ երկու ամիս շարունակվող տնտեսական ճնշումների և սահմանափակումների ֆոնին շարունակում է օրակարգային մնալ Հայաստան մատակարարվող բնական գազի հարցը։ Առավել ևս այն բանից հետո, երբ ռուսական կողմից հնչեցին զգուշացումներ, որ որոշակի զարգացումների պարագայում չի բացառվում նույնիսկ Հայաստան գազամատակարարման ամբողջական դադարեցումը։Ավելին09:3903.07.26 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվումՔամին`արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։Ավելին09:3003.07.26
2026-07-02
-
ՄիջազգայինԷրդողանը տարածաշրջանային թեմաներով պարբերաբար խորհրդակցություններ է անցկացնում Պուտինի հետ. ՖիդանՖիդանը հավելել է, որ «եթե դուք չգիտեք մյուս կողմի մտադրությունները, ապա մնում է բոլոր պլանները կառուցել վատթարագույն սցենարից ելնելով»։ «Վատթարագույն սցենարից ելնելով պլանավորումը մեծացնում է ծախսերը և սնուցում թշնամանքի զգացումը։ Սա մեզ համար դառնում է անարդյունավետ, ինչը նշանակում է, որ առաջանում են ավելորդ հակամարտություններ»,- բացատրել է նա բարձր մակարդակով պարբերական շփումների անհրաժեշտությունը։Ավելին23:3802.07.26 -
Քաղաքական«Դուք սովորական գործիք եք». Քրիստինե Վարդանյանը՝ իշխանությանը սպասարկող «ինտելեկտուալներին»Մի խոսքով, ենթակայությունն ու իշխանությանը դուր գալու անհագուրդ ցանկությունը որպես գաղափարական ուղղվածություն ներկայացնողները:Ավելին23:2602.07.26 -
ԻրավականԷդիկ Մալոյանը երկու ամսով կալանավորվեցԱվելի վաղ 2 ամսով կալանավորվել էր գնդապետ Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը։Ավելին23:1502.07.26 -
ՄիջազգայինԹուրքիայի դեմ CAATSA պատժամիջոցները կարող են շուտով վերացվել․ ՖիդանԽոսելով Թուրքիայի՝ F-35 ծրագիր վերադառնալու հեռանկարի մասին՝ Ֆիդանն ասել է, որ որոշակի որոշում կարող է հաջորդել CAATSA պատժամիջոցների վերացմանը։ «ԱՄՆ-ն այս հարցը ներառել է իր օրինագծում։ Սակայն, մյուս կողմից, ծրագիր վերադառնալու հարցը լիովին կախված է ամբողջ կոնսորցիումի որոշումից։ Ինչպես գիտեք, կոնսորցիումում կան այլ գործընկերներ, և նախորդ տարիներին նրանք որոշում էին կայացրել՝ բացառելով Թուրքիային ծրագրից»,- հայտնել է նա։Ավելին23:0002.07.26 -
ՀասարակականՀալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»Այսօր՝ հուլիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Լևոն Մարտիրոսյանի վարած «BMW X5»-ը և Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Սերո Հարությունյանի վարած «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին22:4702.07.26 -
ՄիջազգայինՌուսաստանի լայնածավալ հարձակումը՝ հրթիռներով ու ԱԹՍ-ներով. դրոնային գրոհ է սկսել նաև ԿիևըԳիշերը զանգվածային հարձակում է եղել Կիևի վրա: 13 զոհի մասին է հայտնել ուկրաինական կողմը: Զելենսկին խոստացել է, որ հարվածն անպատասխան չի թողնի իր բանակը:Ավելին22:3902.07.26 -
ԻրավականԳագիկ Բեգլարյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ․ «Ա1+»Պաշտպանը հիշեցնում է ՝ նախորդ կալանքի նիստի ժամանակ նույն դատարանի մեկ այլ դատավոր մասնակի էր բավարարել նախաքննական մարմնի միջնորդությունը՝ նշելով, որ նման գործի պարագայում մեկ ամիսը բավարար է քննչական գործողություններ իրականացնելու համար՝ հաշվի առնելով գործողությունների ծավալը։Ավելին22:2802.07.26 -
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին22:1502.07.26 -
ԱշխարհՆոր մանրամասներ՝ Մոնակոյում օլիգարխ Երմոլաևի տան մոտ տեղի ունեցած պայթյունիցՆոր մանրամասներ՝ ՄոնակոյՊայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան։ Մոնակոյի իշխանությունների հայտարարության համաձայն՝ տուժել են տղամարդ, կին և երեխա։ Երմոլաևի շահերը ներկայացնող գործակալությունը հաստատել է, որ տուժածներից մեկը հենց ինքը՝ օլիգարխն է։ Իշխանության գլխավոր դատախազ Ստեֆան Տիբոն հայտնել է, որ տեղի ունեցածը չի որակվում որպես ահաբեկչություն։ «Figaro» թերթը գրել է, որ Մոնակոյի քննիչների հիմնական վարկածով՝ պայթյունը կազմակերպել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈՒԱԾ), հավանաբար, որպես «զգուշացում» գործարարին։ում օլիգարխ Երմոլաևի տան մոտ տեղի ունեցած պայթյունիցԱվելին22:0002.07.26 -
Արտաքին քաղաքականությունՆոր փորձանքի առաջ ենք կանգնում ամեն առավոտ. ադրբեջանցիների «վերադարձի» հարցը Ալիևը ՄԱԿ է տարելՄինչ Փաշինյանը ընդդիմության գրպանն է գցում արևմտյան Ադրբեջանի թեզի կենսունակության մեղադրանքը, Ալիևը ՄԱԿ է հասցնում ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու հարցը: Քաղաքական վերլուծաբան Հարութ Սասունյանը ծիծաղելի է համարում Փաշինյանի պնդումը, թե քանի դեռ ԱԺ դահլիճում ընդդիմադիրների սեղաններին դրված են Արցախի դրոշները, ապրելու է «Արևմտյան Ադրբեջան» թեզը:Ավելին21:4502.07.26 -
Քաղաքական«И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ ՓաշինյանինՀիշեցնենք, Փաշինյանն այսօր հուլիսի 2-ին հայտարարել էր. «Մարդիկ ինձ կոնկրետ ասում են խի՞ ա Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ: Դե արի մարդուն բացատրի, որ էս ինչ հոդվածի էսինչ կետը, էդ օրը արևը տենց որ սենց դուրս եկավ, փորձաքննությունը…, մեկը փռշտաց… Հա լավ, ձե՞ռ եք առնում: Մյուս կողմից էլ կասեն ուղիղ հրահանգ եք տալիս: Է ժողովուրդն ինձ է ուղիղ հրահանգ տալիս, ես էլ նրա ասածը փոխանցում եմ պետական ինստիտուտներին: Ի վերջո, ժողովրդից եք սնվում: Ով ինչ ուզում ա ասի, Ռոբերտ Քոչարյանը պտի նստի, ժողովուրդն ինձ է ասել դա, մի հատ էլ մանդատ էլ տվել ա: Հետո ասում են՝ ըհը, էս մեկի անունը չտվեց, հա․ сядут все»:Ավելին21:3002.07.26 -
ՔաղաքականՍա նույնիսկ կոնֆետ չէ, որով փորձում են գայթակղել Հայաստանին․ սա դառը հաբ է, կուլ տվեք․ Վահե Դավթյան1. Որքա՞ն երկար կարող է տրամադրվել այդ աջակցությունը։ Կարճաժամկետ սուբսիդիաները, ընթացիկ խնդիրների լուծման համար դրամաշնորհների հատկացումը, գուցե, վատ չեն։ Սակայն դժվար թե դրանք համակարգային մակարդակում լուծեն էներգետիկ անվտանգության ապահովման հարցը։Ավելին21:1502.07.26