Լրահոս
2026-07-02
-
Քաղաքական«И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ ՓաշինյանինՀիշեցնենք, Փաշինյանն այսօր հուլիսի 2-ին հայտարարել էր. «Մարդիկ ինձ կոնկրետ ասում են խի՞ ա Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ: Դե արի մարդուն բացատրի, որ էս ինչ հոդվածի էսինչ կետը, էդ օրը արևը տենց որ սենց դուրս եկավ, փորձաքննությունը…, մեկը փռշտաց… Հա լավ, ձե՞ռ եք առնում: Մյուս կողմից էլ կասեն ուղիղ հրահանգ եք տալիս: Է ժողովուրդն ինձ է ուղիղ հրահանգ տալիս, ես էլ նրա ասածը փոխանցում եմ պետական ինստիտուտներին: Ի վերջո, ժողովրդից եք սնվում: Ով ինչ ուզում ա ասի, Ռոբերտ Քոչարյանը պտի նստի, ժողովուրդն ինձ է ասել դա, մի հատ էլ մանդատ էլ տվել ա: Հետո ասում են՝ ըհը, էս մեկի անունը չտվեց, հա․ сядут все»:Ավելին21:3002.07.26 -
ՔաղաքականՍա նույնիսկ կոնֆետ չէ, որով փորձում են գայթակղել Հայաստանին․ սա դառը հաբ է, կուլ տվեք․ Վահե Դավթյան1. Որքա՞ն երկար կարող է տրամադրվել այդ աջակցությունը։ Կարճաժամկետ սուբսիդիաները, ընթացիկ խնդիրների լուծման համար դրամաշնորհների հատկացումը, գուցե, վատ չեն։ Սակայն դժվար թե դրանք համակարգային մակարդակում լուծեն էներգետիկ անվտանգության ապահովման հարցը։Ավելին21:1502.07.26 -
ՔաղաքականԻնչո՞ւ են հրատապ փոխում ընտրությունների ու հանրաքվեի կարգը. ԱԱԾ-ի թվերը հերքում են ՔՊ-ի պնդումներըՀանրային քննարկման կարևորագույն փուլը բաց թողնելով ու հրատապ կարգով՝ ՔՊ-ականները Ազգային ժողով են տարել ու առաջին ընթերցմամբ ընդունել ընտրելու իրավունքը սահմանափակող օրինագիծ, որպեսզի ընտրություններին կամ հանրաքվեներին չկարողանան մասնակցել մեկ տարում 183 օր և ավելի Հայաստանից բացակայած քաղաքացիները՝ բացառությամբ օտարերկյա բուհերում սովորողների և դիվանագետների:Ավելին21:0002.07.26 -
ՄիջազգայինԵՄ երկրները հաշտվել են Հորմուզի նեղուցով անցման համար վճարելու գաղափարի հետ. BloombergԳործակալությունը նշել է, որ այս դիրքորոշումը եվրոպացիների կողմից դեռևս չի հայտարարվել որպես պաշտոնական, քանի որ ԱՄՆ-ը դեռևս փորձում է սակարկել Հորմուզով ազատ անցման իրավունքը, իսկ եվրոպական երկրները խոսքով հայտարարում են նեղուցի ականազերծմանը մասնակցելու իրենց պատրաստակամության մասին։Ավելին20:4502.07.26 -
ՔաղաքականՀռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան«Ով չգիտի իր կրքերի վրա իշխել, չի կարող ուրիշներին իշխան լինել» — Տե´ս Պողոս Պատրիարք Ադրիանուպոլսեցի։ Խրատի թանգարան։ Թարգմ.՝ Ս. Ստամբոլցյան։ Ութերորդ հրատարակություն։ Ս. Էջմիածին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչություն, 2026, էջ33:Ավելին20:3802.07.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 Թեժ լեզվակռիվներ՝ ԱԺ-ում և ընդդիմախոսներին բանտարկելու սպառնալիքներ՝ ՓաշինյանիցՀայլուր 20։30 Թեժ լեզվակռիվներ՝ ԱԺ-ում և ընդդիմախոսներին բանտարկելու սպառնալիքներ՝ ՓաշինյանիցԱվելին20:3002.07.26 -
ՔաղաքականԲրազիլիան պատրաստ է խորացնել քաղաքական երկխոսությունը Հայաստանի հետ. Լուլա դա Սիլվայի ուղերձըԲրազիլը մեծ նշանակություն է տալիս մեր երկրները միավորող բարեկամության և համագործակցության պատմական կապերին: Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ համագործակցելու Ձերդ գերազանցության հետ՝ մեր քաղաքական երկխոսությունը խորացնելու, երկկողմ համագործակցությունը ընդլայնելու և երկու ժողովուրդների բարօրության համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնություններն առաջ մղելու համար:Ավելին20:1502.07.26 -
ԻրավականԷդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել էԱվելի վաղ ՔԿ-ն հայտարարություն էր տարածել, ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Է.Մ.-ն հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, կոչումով՝ գնդապետ, չունենալով պետական գաղտնիք պարունակող համապատասխան տեղեկությանը ծանոթանալու իրավունք, ՀՀ ՊՆ N զորամասի գաղտնիության ռեժիմի գծով սպա, պետական գաղտնիք պարունակող տեղեկությանը ծանոթանալու իրավունք ունեցող Ռ.Ջ.-ին դրդել է հրապարակել պետական գաղտնիք պարունակող տեղեկություն, այնուհետև՝ հրապարակել է իր կողմից ապօրինի եղանակով ձեռք բերված՝ հիշյալ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:Ավելին20:1102.07.26 -
ՀասարակականՄեկ շաբաթում 7 ողբերգություն՝ Հայաստանի ճանապարհներին. մտահոգիչ են ավտովթարների թվերըՈղբերգական վթար է եղել Արագածոտնի մարզում: Երևան-Գյումրի ճանապարհին բախված մեքենաների վարորդներն ու ուղևորները իջել են ավտոմեքենաներից և փորձել են ընդհանուր հայտարարի գալ: Այդ ընթացքում մեկ այլ ավտոմեքենա վրաերթի է ենթարկել «Chevrolet»-ի վարորդին և ուղևորին։ Սա մեկն է մահվան ելքով այն 7 վթարներից, որոնք միայն վերջին շաբաթում են եղել՝ ըստ ոչ պաշտոնական և հնարավոր է՝ թերի վիճակագրության:Ավելին20:0002.07.26 -
ՀասարակականՍևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ հուլիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։15-ի սահմաններում Սևան քաղաքի Շահումյան փողոցում, թիվ 18 հասցեի դիմաց, 45-ամյա Արկադի Գ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 79-ամյա Արմիկ Գ․-ին։Ավելին19:4502.07.26 -
ՀասարակականԵրկրաշարժ՝ Իջևան քաղաքից 14 կմ հյուսիսՀուլիսի 2-ին` տեղական ժամանակով ժամը 19:05-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 15։05-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․00⁰ և արևելյան երկայնության 45․16⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Իջևան քաղաքից 14 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․4 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Իջևան քաղաքում, Աչաջուր, Խաշթառակ և Սևքար գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:Ավելին19:3502.07.26 -
ՄիջազգայինՍկանդալ՝ Մոլդովայում. նախագահ Սանդուից պահանջում են անվտանգության խորհրդի նիստ հրավիրելԲացի այդ, Ուսատին մոլդովական հատուկ ծառայությունների ղեկավարությանը մեղադրել է խարդախ զանգերի կենտրոններին իշխանությունների առնչությունը կոծկելու փորձի մեջ։ Նրա խոսքով՝ ՏԱԾ տնօրեն Ալեքսանդր Մուստյացեն ստացել է բազմամսյա հետաքննության տեսանյութերը, որոնցում երևում էր իր ենթական՝ ՏԱԾ վարչություններից մեկի պետ Սորին Ժոսանը, ով հրահանգավորում էր խարդախներին։ Ուսատիի պնդմամբ՝ հետաքննություն անցկացնելու փոխարեն Մուստյացեն պարզապես ստիպել է Ժոսանին գաղտնի ազատվել աշխատանքից։ Լրագրողների՝ Մուստյացեի հետ կապ հաստատելու և բացատրություն ստանալու փորձերը հաջողությամբ չեն պսակվել. նա չի պատասխանել հեռախոսազանգերին։Ավելին19:1902.07.26 -
ՔաղաքականՎահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱԺ նախագահի պարտականություններն ավարտող Ալեն Սիմոնյանի հետ«Ես ճիշտ համարեցի, որ պաշտոնավարման ժամկետի ավարտին Ազգային ժողովի նախագահը գա և Ձեզ նույնպես շնորհակալություն հայտնի աշխատանքի, համագործակցության, ձեր՝ թե՛ ընկերական, թե՛ գործնական խորհուրդների ու աջակցության համար: Շատ բարձր եմ գնահատում այն ընկերությունը, ավագ ընկերոջ կարգավիճակը, որ դուք ունեք իմ սրտում, իմ հոգում, իմ մտքում»,- նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:Ավելին19:0802.07.26 -
ՔաղաքականԼայենը՝ Երևանում կամ «աչքակապություն». փողի ու մեծ շուկայի խոստումներ և 2 ծաղկեփունջԸնդամենը մի քանի ժամ է մեր երկրում անցկացրել Փաշինյանի հյուրը՝ եվրոպայից: Ուրսուլա ֆոն դեր Լայենը հասցրել է հայտարարել, որ Հայաստանը Ռուսաստանի տնտեսական ճնշումներին է ենթարկվում, ուստի հին աշխարհամասը պատրաստ է օգնել: 52 մլն եվրոյի աջակցությունն ընդամենն աչքակապություն է՝ ընդդիմության համոզմամբ: Այդ փողը չի ծածկում անգամ մեր արտահանումների ծախսերը:Ավելին19:0002.07.26 -
ՔաղաքականՔՊ-ն ինձ հռչակել է ձայնազուրկ․ Արա ՍահակյանԲոլշևիկներն էլ էին ՔՊ-ի նման անում` դասակարգային, սոցիալական ծագման, եկեղեցու, նախկին իշխանության հետ ունեցած կապի պատճառով։Ավելին18:4502.07.26 -
ՀայլուրՀայլուր 18։30 Ծաղիկներ և բարևներ՝ «դեմոկրատիայի թազա մամային». Լայենին թեժ են դիմավորել ԵրևանումՀայլուր 18։30 Ծաղիկներ և բարևներ՝ «դեմոկրատիայի թազա մամային». Լայենին թեժ են դիմավորել ԵրևանումԱվելին18:3002.07.26 -
ՀասարակականԶինվորի կասկին խփելու համար ադրբեջանցուն ծեծած Մալոյանին Կամո Վարդանյանը հեռացրեց ծառայությունից․ Արման ՊետրոսյանՄարտակերտում, ադրբեջանցիների հետ սահմանազատման ժամանակ, դե գիտեք՝ անտեր վիճակ էր։ Էս ադրբեջանցիք լավ զինված գալիս են բանակցության, մի գծով շարվում են՝ ուժեղ տղեքի պես։ Իրանց կամանդիրը մոտենում է մեր խրամատին, որտեղ զինվորները հերթապահություն են իրականացնում։ Մեր կողմից բանակցությանը մասնակցում ա Մալոյանը ու անզեն ա լինում։ ՊԲ հրամկազմը կամերաներով ա հետևում ընթացքին։ Իրար հետ խոսելու ժամանակ ադրբեջանցի կամանդիրը ոտքով թեթև խփում ա խրամատի մեջ կանգնած մեր զինվորի կասկին։ Էդքանը որ Մալոյանը տեսնում ա, թե չէ՝ էլ աջ ու ձախ չի նայում, միանգամից սկսում ա ծեծել ադրբեջանցուն, ով խփել էր զինվորի կասկին։ Լավ ծեծ ուտելուց հետո հազիվ են ադրբեջանցիք բաժանում։ Ու դրանից հետո գիտե՞ք՝ ինչ ա լինում։ ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանի հրամանով Մալոյանին հեռացնում են ծառայությունից։Ավելին18:2702.07.26 -
ՀայաստանՔՊ-ի գյուղատնտեսական և զբոսաշրջային խոստումները. արդյունքներ ու բացեր. CivilnetԱշնանացան ցորենի հավաստագրված սերմերի դեպքում 2021-ին սուբսիդավորումը կազմել է 30%, իսկ 2022-ին սերմի, ազոտական պարարտանյութի և դիզելային վառելիքի ձեռքբերման ծախսերի շուրջ 50%-ը փոխհատուցվել է միասին։Ավելին18:1902.07.26 -
Իրավական53-ամյա Սաշա Պլասկինը հետախուզվում էՆրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112։Ավելին18:1502.07.26 -
ՔաղաքականՄեզ Ռուսաստանից պոկելու համար Բրյուսելը պատրաստ է գնալ ամեն ինչի․ Արթուր ԽաչիկյանՀետաքրքիր տնտեսական ինտեգրում է ստացվում. այն բացառապես քաղաքական մանիպուլյացիայի և քաղաքական շահերի առաջմղման գործիք է։ Դե ինչ, եթե դա չի լինելու այնպես, ինչպես եղավ Ուկրաինայի դեպքում, երբ ի վերջո սահմանափակումներ մտցվեցին ուկրաինական արտահանման նկատմամբ, թող փորձեն։ Տեսնենք, թե դա որքան կտևի, ինչպիսին կլինեն հայկական ապրանքների գները Եվրոպայում, ինչպես կընթանա սերտիֆիկացման գործընթացը և այդպես շարունակ։Ավելին18:0502.07.26