Լրահոս

2020-03-26
  • Img default alt hy
    Արցախ
    Այս ընտրություններով է կանխորոշվում և՛ Արցախի, և՛ Հայաստանի անվտանգությունը

    Արցախի Հանրապետությունում կայանալիք առաջիկա ընտրություններն ունեն պատմական նշանակություն և վճռորոշ են լինելու ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի, ինչպես նաև ողջ հայության համար։

     

    18:48
    26.03.20
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Երեք զինծառայողների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս. Դավիթ Տոնոյան

    ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պարզաբանումը ի պատասխան լրատվամիջոցների հարցերի.

    13:48
    26.03.20
    Ավելին
  • Աշխարհ
    Կորոնավիրուսի դեմ պայքարի արեւելյան ձեւերը

    Աշխարհը, ընդհանրապես, շատ հետաքրքիր ձևեր է գտել վիրուսի դեմ պայքարելու համար: Օրինակ, Հնդկաստանի փողոցներում ոստիկանները մարդկանց ստիպում են ներողություն խնդրել իրենց պահանջներին չենթարկվելու, առանց պատճառի փողոցում գտնվելու համար:

    10:43
    26.03.20
    Ավելին
  • Աշխարհ
    Կորոնավիրուսը՝ «հին ու նոր աշխարհներում» ³

    Եվրոպական երկրորդ երկիրը այսօր կորոնավիրուսից մահերի թվով անցավ Չինաստանին: Իսպանիայում մոտ 3500 մարդ է մահացել: Իսպանիան, Ֆրանսիան ու Իտալիան, եվրոպական հարևանները մահացու վարակի կենտրոն են դարձել: Հին աշխարհի գրեթե բոլոր երկրներն անցել են ամենախիստ միջոցներին, բայց դա չի խանգարում, որ նույնիսկ արքայական ընտանիքում կորոնավիրուս հայտնաբերվի: 71-ամյա արքայազն Չարլզի թեստը դրական է ցույց տվել: Օվկիանոսից այն կողմ Ամերիկայում էլ՝ առաջին դեռահասն է մահացել:

    10:41
    26.03.20
    Ավելին
  • Առողջապահական
    ՀՀ վարչապետ. «ակնհայտորեն անկման փուլում ենք»

    Մարդկանց արգելված է տնից դուրս գալ, շատերին՝ աշխատել, բայց արգելված չէ ապրել: «Ակնհայտորեն անկման փուլում ենք»՝ ասել է վարչապետը նկարագրելով տնտեսության վիճակը: Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում պատասխանել է այս օրերի ամենաակտուալ հարցին՝ ինչպես պետք է ապրեն օրավարձով ապրող մարդիկ: Ի դեպ, կոմունալների մասին դեռ կարող եք չմտածել: Արտակարգ դրությունը ճանաչվել է ֆորս մաժոր: Լույսը, գազն ու ջուրը չեն անջատի՝ անգամ դրանց գումարը չվճարելու դեպքում:

    10:40
    26.03.20
    Ավելին
  • Առողջապահական
    Փողոց դուրս գալու արտակարգ կանոնները

    Այսօրվանից՝ առնվազն մեկ շաբաթ ապրելու ենք արտակարգ դրության ավելի խիստ ռեժիմով: Փողոց կարող ենք դուրս գալ միայն կենսական անհրաժեշտության դեպքում՝՝ ասենք մթերային խանութ կամ դեղատուն գնալու համար: Տնից դուրս գալիս պետք է չմոռանանք անձնագիրը ու տեղաշարժման այս թերթիկը, որը ինքերս ենք լրացնում ու ստորագրում: Այսօր առավոտյան քաղաքացիների մեծ մասը դեռ տեղյակ չէր, թե սա ինչ թուղթ է ու ինչպես են լրացնում: Համենայն դեպս, Երեւանի փողոցներում մեր 5 զրուցակիցներից 3-ը եղել են առանց տեղաշարժման թերթիկի: Անտեղյակությունն է, երևի պատճառը, որ օրվա արեւոտ ժամերին, փողոցներում այնքան մարդ կա՝ ինչքան սովորական օրերին: Ամեն դեպքում, ոստիկանությունը հայտարարել էր, որ ժամը 16-ից սկսելու են տուգանել առանց թերթիկի քաղաքացիներին: Ոստիկանները կանգնեցնում են նաև մեքենաները, որոնցում երկուսից ավելի մարդ կա: Կեսօրի տվյալով, ոստիկանությունը 92 մարդու մեքենաներից իջեցրել է, որպես երրորդ անձ: Երկու ուղևորից ավելի չլինելու պահանջը վերաբերում է նաև տաքսիներին: Իսկ երթուղայիների վարորդները կարող են այնքան ուղևոր վերցնել, որքան նստատեղ կա մեքենայում: Ի դեպ, արտակարգ դրության ՝ կառավարության որոշմամբ կարող են ներգրավվել նաև պաշտպանության նախարարության ուժերը։

    10:39
    26.03.20
    Ավելին
  • Աշխարհ
    Մնալ մենակ, բայց լինել միասին

    Ախտահանում, ինքնամեկուսացում, սոցիալական հեռավորություն, կորոնավիրուսի հետ մեր բառապաշար մտան արտահայտություններ, որոնց մասին հաճախ էինք մոռանում: Գայանե Մովսիսյանն այս անգամ որոշել է պատմել սոցիալական հեռավորության՝ աշխարհում ընդունված նորմերի մասին:

    10:38
    26.03.20
    Ավելին
  • Աշխարհ
    «Վարկային արձակուրդ»՝ Ռուսաստանում. Պուտինի ուղերձը

    Ռուսաստանը քննարկում է մարդկանց վարկային արձակուրդ տալու հարցը: Նախագահ Պուտինը հատուկ ուղերձով այսօր դիմել է Ռուսաստանի ժողովրդին: Երկրում որտեղ կորոնավիրուսով մոտ 700 վարակված կա, ու մահվան արդեն 3 դեպք՝ կհետաձգվի սահմանադրական հանրաքվեն: Այն, ի դեպ, հնարավորություն էր տալու Պուտինին ևս մեկ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում:

    10:37
    26.03.20
    Ավելին
  • Առողջապահական
    Արտակարգ դրություն. Օր 9-րդ

    Այժմ տեսնենք սոցիալական հեռավորություն պահում են մեր հայրենակիցները: Արտակարգ դրության 9-րդ, ու մեկուսացման խիստ կանոնների անցնելու առաջին օրը Երևանի փողոցներում՝ առանց մեկնաբանության:

    10:34
    26.03.20
    Ավելին
2020-03-25