Լրահոս

2020-02-14
2020-02-13
  • Հասարակական
    Թռիչք՝ Տիրոջն ընդառաջ

    Այսօր տիրոջն ընդառաջ գնալու օրն է: Տյառնընդառաջի տոնը սկսվել է առավոտյան աղոթքով, երեկոյան բակերում նորապսակների համար խարույկներ են վառվել: Այս առիթով հրաշալի հորդորակ է տարածել Այրվածքաբանության ազգային կենտրոնը: «Հորդորում ենք բարձր չթռչել: Հորդորը շրջանցելու դեպքում հիշե՛ք, որ Կենտրոնը աշխատում է ՇՈՒՐՋՕՐՅԱ և բուժումն ԱՆՎՃԱՐ Է»: Ավանդությունն ասում է՝ բախտավորության նշան է, եթե տերենդեզի կրակից շորի ծայրն այրվում է:

    22:06
    13.02.20
    Ավելին
  • Իրավական
    «5-րդ ալիք»-ի սեփականատերը 52 օր կալանավորված է

    Աննախադեպ ազատ մամուլի երկրում երկու հեռուստաաալիքի սեփականատերերից մեկը շարունակում է մնալ կալանքի տակ: 8 օրից կլրանա 5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի կալանավորման երկու ամիսը: Փաստաբան Հովհաննես Խուդոյանին ի սկզբանե իրավապահների գործողությունները հուշում են, որ Թավադյանի կալանավորումը մեր հեռուստաընկերությանը վնասելու միտում ունի:

    22:05
    13.02.20
    Ավելին
  • Աշխարհ
    Կորոնավիրուս. Աշխարհը պաշտպանված չէ

    Կորոնավիրուսի դեմ պայքարում բժիշկներն առաժմ պարտվում են: Չինաստանի Հուբեյ նահանգում նախօրեին արձանագրվել է կորոնավիրուսից մահացության 242 դեպք: Սա համաճարակի բռնկումից հետո մահերի ամենաբարձր ցուցանիշն է:

    22:04
    13.02.20
    Ավելին
  • Արցախ
    32 տարի առաջ Արցախը կանչեց «միացում»

    Որտե՞ղ ու ե՞րբ է սկսվել Արցախյան շարժումը: Տարբեր վարկածներ կան: Այս թեմայով արցախցիները հաճախ են կատակներ անում: Վարկածներից մեկի համաձայն՝ Արցախին անկախություն նվիրած շարժումը սկսվել է պաշտոնական մեկնարկից 3 տարի առաջ 1985-ի, երբ Հադրութցիները որոշեցին պաշտոնական Մոսկվայից ալեհավաք խնդրել՝ հայկական հեռուսատեսություն դիտելու համար:

    22:04
    13.02.20
    Ավելին
  • Հասարակական
    44 օրում հայկական բանակում մահացել է 10-ից ավելի զինվոր

    Վերջին երկու ամսում բանակում մահվան դեպքերը հասնում են վտանգավոր չափերի: Ահազանգում են իրավապաշտպանները: Վերջին ողբերգական լուրերը չորեքշաբթի Արցախից եկան: Այնտեղ դեռևս չպարզված հանգամանքներում երկու զինվոր էր մահացել հարավային և հյուսիսայի սահմանին մարտական դիրքում: Երկուսն էլ գլխի շրջանում հրազենային վիրավորում էին ստացել: Հայաստանի ղեկավարը ասում է, որ սա քրեական ենթամշակույթի հետևանքն է: Այն թափանցել է բանակ ու միջազնձնային կոնֆլիկտների հիմնական պատճառ դարձել: Խորհրդարանում այսօր առաջարկ է հնչել մահվան դեպքերի քննող հանձնաժողով ստեղծել:

    22:02
    13.02.20
    Ավելին
  • Քաղաքական
    Հանրաքվե. ԲՀԿ-ն դիրքորոշում կհայտնի վաղը, իսկ ԼՀԿ-ն չի լռելու

    Խորհրդարանական ընդդիմությունից «Բարգավաճ Հայաստանը» միայն վաղը կարող է ասել զբաղվելո՞ւ է ոչի քարոզով: Որոշումը կկայացնեն կուսակցության քաղխորհրդի նիստում: Լուսավոր ընդդիմությունը որոշեց Ոչ-ի շտաբը չձևավորել, որպեսզի հեռու մնա ատելության թիրախ դառնալուց: Սակայն իմքայլականների հետ լեզու գտել չի հաջողվում: Իշխանության պատգամավորները՝ չեն կարողանում մոռանալ փետրվարի 6-ին Մարուքյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին:

    22:00
    13.02.20
    Ավելին