Լրահոս
Արտաքին քաղաքականություն
23:39
14.02.20
70

Մերկելի խոսքն աղավաղվել է. Փաշինյանի ելույթը բողոք է առաջացրել

Միջազգային քննադատություններով ականջները չխլացնելու շատ հետաքրքիր մեթոդ է որդեգրել Նոր Հայաստանի իշխանությունը: Տեքստը բնօրինակից թարգմանելիս պարզապես չեն թարգմանում այն հատվածները, որոնք քննադատություն են պարունակում: Այլապես ինչպե՞ս բացատրել այն փաստը, որ Հայաստանում դատաիրավական փոփոխությունների մասին Գերմանիայի կանցլերի ելույթի հայերեն տեքստում Վենետիկի հանձնաժողովի մասին խոսք չկա: Անգելա Մերկելը կարեւորել է հանձնաժողովի դերը, իսկ վարչապետի պաշտոնական էջում հրապարակված տեքտսում միայն Մերկելի մաղթանքներն են: Ազգային ժողովի աշխատակազմի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն էլ Փաշինյանի ելույթում իր անմեղության կանխավարկածը խախտող հայտարարություններ է գտել: Պահանջում է հերքում: