Լրահոս
-
ՀասարակականՎարչապետը հանձնարարեց ՀՔԾ-ին ու դատախազաությանը, որ ամեն գնով ես մեղավոր ճանաչվեմ. Արսեն ԲաբայանՍահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Դուք պետք է հետևեք Սահմանադրության պահպանմանը:
Ավելին17:2727.01.20 -
ՀայաստանՀունվարի 29-ից սկսած գիշերային ցրտերը էականորեն կմեղմվեն. Գագիկ Սուրենյան«Հունվարի 29-ից սկսած գիշերային այս ցրտերը էականորեն մեղմվում են։ Ընդհանուր առմամբ հուվարի 29-31-ին գիշերները այսօրվա հետ համեմատ աստիճանաբար տաքանում են մոտ 8-10 աստիճանով»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը:
Ավելին11:5927.01.20 -
ՔաղաքականՄնացականյան-Մամեդյարով հանդիպումը տեղի կունենա հունվարի 29-30-ին՝ ԺնեւումՀունվարի 29-ին և 30-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպումներ կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և վերջիններիս միջնորդությամբ և մասնակցությամբ՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։ Անդրադարձ է կատարվելու ԼՂ խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։
Ավելին11:5127.01.20 -
ԱշխարհՀեքիաթը չմոռացողներըԻնչպե՞ս ապրել 117 տարի: Աշխարհի ամենատարեց բնակչուհին իր երկարակեցության գաղտնիքը բացահայտել է ծննդյան տարեդարձի օրը: Նա այս ամիս նշել է 117-ամյակը ու գրանցվել ռեկորդների գրքում: Ճապոնացի Կանե Տանակայի դարից երկար ապրելու բանաձևը լավ քունն է, դիետան: Լավ ընտանիքը և հույսը, որը նա երբեք չի կորցրել անգամ 103 տարեկանում, երբ բժիշկներն հայտնաբերեցին, որ նա քաղցկեղ ունի: Ճապոնուհին չհանձնվեց, հաղթեց հիվանդությանը:
Ավելին00:4527.01.20 -
ՀասարակականՇաբաթվա հեշթեգերԱյս շաբաթ էլ հետաձգվեց սահմանադրական դատարանի առումը: Ուրբաթ առավոտ կանուխ ՀՔԾ քննիչները խուզարկության գնացին բարձր դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարան: Խուզարկելուց և ոչինչ չհայտնաբերելուց հետո, Թովմասյանը լրագրողներին հայտարարեց, որ իշխանությունը ցանկանում է իրենից արագ ձերբազատվել: Խուզարկությունից երկու օր առաջ վարչապետը խորհրդարանի ամբիոնից նոր մեղադրանք էր հնչեցրել բարձր դատարանի հասցեին՝ ասելով, թե սահամանդրական դատարանը սպասում է, երբ է բոլոր կոռուպցիոներներին պատասխանատվությունից ազատելու: Փաշինյանի այս հայտարարությանը առնվազն տարակուսել է օրենքի տեսանկյունից քանի , որ Սահմանադրությամբ բարձր դաատարանը երբեւէ օժտված չի եղել նման լիազօրություններով:
Ավելին00:4427.01.20 -
Հասարակական«Ոսկե ցլիկը». Հետհեղափոխական ցնցումներ | սպանդանոցները՝ կոտրած տաշտակի առաջՂասաբների ինքնագործունեության դեմ ու հանուն բոյնիների. կառավարության ընդունած որոշումը այս շաբաթ ոտքի հանեց հանրապետության ֆերմերներին: Հունվարի 15-ից ուժի մեջ մտած որոշումը արգելում է անասուններին բակերում մորթել, ու պարտադիր է դառնում մորթը բոյնիներում՝ սպանդանոցներում: Երկուշաբթի տեղի ունեցած իրադարձությունների գլխավոր հասցեն նորից Երևանի կենտրոնն էր: Հանրապետության հյուսիսից, հարավից մայրաքաղաք հասած անասնապահները կառավարության դիմաց բազմամարդ ցույց արեցին: Ապակենտրոն բողոքի ակցիայի ընթացքում նաև միջպետական ու հանրապետական մի շարք ճանապարհներ փակվեցին:
Ավելին00:4327.01.20 -
ՀայաստանՃանապարհաշինության «ոսկե դարը»Այս շաբաթ պայթեց հայ-ղազախական սկանդալ, որի կենտրոնում ավտոբիզնեսով զբաղվող Հայաստանի այն քաղաքացիներն են, որոնք մեքենաներ են ներկրել ղազախների պատվերով: Մինչև այս տարվա հունվարի մեկը ԵԱՏՄ անդամ Հայաստան երրորդ երկրից մեքենա կարելի էր ներկրել՝ արտոնյալ պայմաններով. մաքասազերծումը էժան էր: Մեքենաները արտասահմանի քաղաքացիներին վաճառել չէր կարելի, բայց տարբեր ճանապարհներով դրանց մեծ մասը վաճառվել է ԵՏԱՄ այլ պետությունների, մասնավորապես՝ Ղազախստանի քաղաքացիներին: Հիմա այդ երկրում իսկական քաոս է:
Ավելին00:4027.01.20 -
ՀասարակականԱտելությունը՝ Նյուտոնի 2-րդ օրենքովՀինգշաբթի զինված քաղաքացին Երևանում մտավ Էրեբունի պլազա բիզնես կենտրոն, կրակոցներ արձակեց, պատանդառեց մի քաղաքացու ու պահանջեց ցույց տալ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տեղը: Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ բանակցությունից հետո, քաղաքացին համաձայնեց հանձնել զենքը, հանձնվել՝ պայմանով, որ իրեն ձեռնաշղթաներ չեն հագցնի: Նա դեպքի վայրից հեռացավ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի ծառայողական մեքենայով:
Ավելին00:3827.01.20
-
ԱշխարհՊեկինում կորոնավիրուսի պատճառով նոր տարին չեն տոնիԱնցած շաբաթ հիվանդներից վարակված չինացի բժիշկը այսօր մահացել է: Նոր կորոնավիրուսը հատել է Չինաստանի սահմանը, վարակակիրներ կան նաեւ Ամերիկայում ու Եվրոպայում: Վիրուսի զոհերի թիվը անցնում է 4 տասնյակը:
Ավելին22:0225.01.20 -
ԱրցախՇուշիում վերականգնում են Բալա Մելիքյանի տունըՇուշիում վերականգնում են Կովկասում հայտնի թառահար Բալա Մելիքյանի տունը: Տան հայտնի կամարները Շուշիում կամարներ կառուցող հեղինակավոր վարպետն է նորոգում: Թառահարի տունը շվեյցարացիների աջակցությամբ է վերականգնվում:
Ավելին22:0125.01.20 -
ԱրցախԱրցախում վիրավորված զինվորը հրաշքով փրկվել էԱրցախում հրազենից վիրավորված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանին բժիշկները հրաշքով են փրկել: Պաշտպանության նախարարն այսօր հայտարարել է, որ զինվորն ինքն է իր վրա կրակել: Այլ մանրամասներ Տոնոյանը չի հայտնել:
Ավելին22:0025.01.20 -
ԱրցախԱրցախի հարց. ի՞նչ է ժառանգել Սարգսյանը ՓաշինյանինԿապանում Փաշինյանն ասյօր այդպես էլ հստակ չի ասել, հիմա էլ է կարծում, որ ապրիլյան քառօրյան Ռուսաստանի համաձայնությամբ է եղել: Փաշինյանը այսօր հայտարարել է, որ կշարունակի Արցախի շուրջ բանակցել Սերժ Սարգսյանի թողած կետից, եթե արցախցիները դրան համաձայնեն: Այս հայտարարությունից առաջ հղում տալով մամուլի հրապարակումներին նորից նախկիններին մեղադրել է հողեր հանձնելու համար: ՀՀԿ-ից պատասխանել են Փաշինյանին:
Ավելին21:5925.01.20 -
ՀասարակականԳեղարքունիքի լեռներում կորած ռուս դահուկորդը հիվանդանոցում էԳեղարքունիքի մարզի լեռներում վատառողջ ռուս դահուկորդը տեղափոխվել է հիվանդանոց: Փրկարարները նրան տարհանել են ահազանգից մեկ օր անց: Մյուս 5 դահուկորդները կշարունակեն վայելել ձմեռը Վարդենյանց լեռնանցքում: Մանրամասները ռեպորտաժում:
Ավելին21:5725.01.20 -
ԱշխարհԹուրքիայում 6.8 մագնիտուդում երկրաշարժ է եղելԹուրքիայի արևելքում 6,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: 21 մարդ մահացել է, 722-ը տուժել: Մալաթիայում և Էլյազիգում փլատակների տակ են մնացել մի քանի տասնյակ մարդ:
Ավելին21:5725.01.20 -
Քաղաքական«Հեղաշրջման փորձը հիբրիդային էր». Նիկոլ Փաշինյանը 5 ժամ ասուլիս է տվելԿապանում վարչապետին բողոքի ցույցով են դիմավորել: Ինչպես գիտեք Նիկոլ Փաշինյանը Սյունիքի շրջկենտրոնում է ասուլիս հրավիրել: Բակում մի խումբ քաղաքացիներ նրանից պահանջել են հեռանալ պաշտոնից, նշելով, որ Փաշինյանը մի շարք հարցերում ստել է: Կա բերման ենթարկված:
Ավելին21:5625.01.20 -
ՀասարակականԻ՞նչ գիտենք Ադրբեջանի մասին. լույս է տեսել գիրք-շտեմարանԼույս է տեսել քաղաքագետ Էդգար Էլբակյանի ու թյուրքագետ Վարուժան Գեղամյանի համահեղինակած «Ժամանակակից Ադրբեջան» գիրք-շտեմարանը: Ադրբեջանի մասին կարեւոր տվյալներով այս գիրքը հատկապես նրանց համար է, ովքեր ինչ-որ ձեւով առնչվում են այդ երկրի հետ: «Ժամանակակից Ադրբեջան» գիրքը վաճառքում չի լինի, այն տեղեկատվական նպատակներով կտարածվի մասնագետների շրջանում:
Ավելին21:5525.01.20