Լրահոս
Քաղաքական
21:56
25.01.20
75

«Հեղաշրջման փորձը հիբրիդային էր». Նիկոլ Փաշինյանը 5 ժամ ասուլիս է տվել

Կապանում վարչապետին բողոքի ցույցով են դիմավորել: Ինչպես գիտեք Նիկոլ Փաշինյանը Սյունիքի շրջկենտրոնում է ասուլիս հրավիրել: Բակում մի խումբ քաղաքացիներ նրանից պահանջել են հեռանալ պաշտոնից, նշելով, որ Փաշինյանը մի շարք հարցերում ստել է: Կա բերման ենթարկված:

Հիմա Հայաստանում հեղաշրջման փորձ եղել է, թե՝ ոչ: Հեղաշրջում չէ, երազախաբություն էր ասում է վարչապետը մեջբերեմ «եղել է հիբրիդային հեղաշրջման երազանք, նախապատրաստություն»: Փաշինյանը համարում է, որ երբ վարչապետի ընտանիքի մասին ինչ-որ բան են գրում, ասում նույնպես հեղաշրջման փորձ է: Հեղաշրջման փորձի համար, ըստ Փաշինյանի մեղավոր են նաեւ Սահմանադրական դատարանի անդամները: