Լրահոս
-
ԱշխարհՄիխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետՌուսաստանը նոր վարչապետ ունի: Ոչ մի դեմ ձայնով Պետդուման հաստատել է Միխայիլ Միշուստինի թեկնածությունը երկրի կառավարության ղեկավարի պաշտոնում: Նրա թեկնածությունը առաջարկել էր Վլադիմիր Պուտինը: Նախկին վարչապետ Մեդվեդևը նոր պաշտոնի է անցել: Վարչապետի պաշտոնում ընտրվելու առիթով Միշուստինին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանը:
Ավելին22:4616.01.20 -
ՀասարակականԱռողջ համագործակցության հույս. «5-րդ ալիքի» հայտարարությունըԱյսքանով առողջապահության նախարարությունը չի բավարարվել: Ժամեր անց հայտարարություն է տարածել մեզ հորդորելով զսպել քաղաքական դիվիդենտներ հավաքելու անհագ ցանկությունը և վտանգի չենթարկել մարդկանց առողջությունը։ Հայտարարությունում նաև երկար նկարագրություն է, այն մասին, թե ի՞նչ վտանգներ կարող են լինել, երբ լրագրողը առանց դիմակի և գլխարկի մասնակցում է, ինչպես նախարարության հայատարարությունում է գրված «ծննդատան ծննդաբերության գործընթացին»:
Ավելին22:4516.01.20 -
ՀասարակականԱնասնապահների բողոքը՝ կառավարության դիմացԿառավարության հերթական որոշումը գլխացավանք է դարձել անասնապահների համար: Հունվարի 15-ից նրանք պարտավոր են իրենց անասունների մորթը կազմակերպել սպանդանոցում: Այսօր ?առավարության դիմաց բողոքի ակցիայի եկած ֆերմերները հայտարարել են, որ գոնե ամեն համայքն պետք է մի սպանդանոց ունենա: Ըստ մամուլի՝ Հանրապետության ամբողջ տարածքում այժմ մոտ երեսուն սպանդանոց է գործում:
Ավելին22:4516.01.20 -
ՀասարակականՈ՞ւմ մասին է խոսում վարչապետը. հերթական մեղադրանքը՝ ԶԼՄ-ներինԱրդեն 24-րդ օր է մեր հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը անազատության մեջ է: Այսօր մամուլը գրեց, որ Երևանի պետհամալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը հանձնարարել է չեղարկել «Հրապարակ» օրաթերթի առաքումը համալսարան: Այս ամենի ֆոնին դժվար է հասկանալ, թե ի՞նչ չափանիշներով է Հայաստանի վարչապետը որոշում մեր երկրի ժողովրդավարության մակարդակը ու հայտարարում, թե այն այնքան բարձր է, որ անգամ կոռուպցիոներները հեռուստաընկերություններ ունեն:
Ավելին22:4316.01.20 -
ՀասարակականՀեռուստատեսության եւ ռադիոյի խնդիրները՝ Ազգային ժողովումՈրոշ հեռուստաընկերությունների աշխատանքից դժգոհ քաղաքական մեծամասնության նախաձեռնությամբ, այսօր խորհրդարանում լսումներ են հրավիրել ու քննարկել «Հեռուսատատեսության և ռադիոյի մասին» օրենքի փոփոխությունների հարցը: Երկրի թիվ մեկ քաղաքկան ամբիոնից խոսել են հեռուստաընկերություններին լիցենզազվորման, հեռուստատեսային դաշտը կարգավորող նոր օրենքի անհրաժեշտության մասին: Իշխող թիմի ներկայացուցիչները պարբերաբար կրկնել են, որ նախատեսվող փոփոխությունները քաղաքական ենթատեքստ չունեն, խոսքի ազատությունը սահմանափակելու նպատակ չկա:
Ավելին22:4216.01.20 -
ՀասարակականՆարեկ Մալյանի հոբելյանական՝ 100-րդ այցը քննչական բաժինՄեկ տարվա ընթացքում ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանը այսօր հոբելյանական 100-րդ անգամ գնացել է քննչական բաժին: Մալյանը իրավապահներին այցելել է Ջորջ Սորոսի ու նրա հիմանդրած Բաց հասարակությունների հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի ղեկավարի նկարով տորթով, շամպայնով, ծաղիկներով ու հատուկ նվերով: Ահա, թե ինչպես է դա եղել:
Ավելին22:4216.01.20 -
ԻրավականՄանվել Գրիգորյանի առողջական վիճակը մնում է ծանրՎերակենդանացման բաժանմունքում գտնվող Մանվել Գրիգորյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: Սրտի սուր առիթմյան դեռ պահպանվում է: Ինչպես հիշում եք Մանվել Գրիգորյանին դատարանը չորեքշաբթի երեկոյան ազատ էր արձակել՝ երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ:
Ավելին22:4016.01.20 -
ԱրցախՀակառակորդի կրակոցից զինվոր է վիրավորվել. վիճակը ծանր էՀունվարի 15-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից ՍՎԴ տեսակի դիպուկահար հրազենից արձակված կրակոցից հրազենային բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Հրաչիկի Մեժլումյանը (Տավուշի ԶԿ):
Ավելին18:2616.01.20 -
ՔաղաքականԻշխանությունը հերթական անգամ թեստավորում է հանրության արձագանքը. Արա ՀակոբյանԱվելին17:3016.01.20 -
ՀասարակականՀայտարարությունՀայաստանի առողջապահության նախարարությունը խիստ մտահոգված է, որ «5-րդ ալիքի» լրագրողն առանց դիմակի եւ գլխարկի ուղիղ եթերում ներկայացրել է «հատված Աչաջրի ծննդատան ծննդաբերության գործընթացից»: Անկեղծ ասած, ցուցադրել ենք մի դրվագ ԿՆՈՋ ծննդաբերության ընթացքից, ոչ թե «հատված՝ ԾՆՆԴԱՏԱՆ ծննդաբերության գործընթացից
Ավելին17:0316.01.20 -
Հասարակական«Մեդիա պաշտպան»-ը Նիկոլ Փաշինյանից պահանջում է ելույթներում լինել կոռեկտԵրկրում կա ինֆորմացիոն հոսքերը վերահսկելու հստակ գործառույթ և պետք չի թաքցնել` մենք գիտենք, որ այդ գործառույթը կա, և այդ գործառույթը գտնվում է Հանրապետության նախկին ղեկավարության հետ կապված անձանց, ընտանեկան կապեր ունեցող անձանց վերահսկողության ներքո և մենք, ինչպես մեր քաղաքական ռազմավարությունը որդեգրել ենք նախկինում, պետք է այս ուղղությամբ շարունակենք աշխատանքը․․․
Ավելին16:0616.01.20
-
ՔաղաքականԻշխանությունը Մանվել Գրիգորյանից կոնկրետ ակնկալիքներ ունի. Մեսրոպ ՄանուկյանԱվելին23:5515.01.20 -
ՔաղաքականՄանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխեցին իրենց ապահովագրելու համար. Արսեն ՄկրտչյանԱվելին23:1515.01.20 -
ՀասարակականԵրեխան ծնվեց 5-րդ ալիքի ուղիղ եթերում7 ծննդատուն փակելու առողջապահության նախարարության որոշումը հանգիստ չի տալիս այդ 7 բնակավայրերի քաղաքացիներին ու բուժանձնակազմին: Սկզբում որոշումը մեկնաբանվում էր որպես անբեկանելի է, իսկ ավելի ուշ պարզվեց բեկանելի է, ավելին 7-ից առնվազն երկու ծննդատունը դեռևս չի փակվի: Խոսքը հավանաբար՝ Եղվարդի և Մարալիկի ծննդատների մասին է: Փակվելու վտանգի առաջ է նաև Աչաջուրի ծննդատունը:
Ավելին23:1415.01.20 -
ՀասարակականՍելֆի՝ քննիչի հետ. ՀՀ վարչապետը հարցաքննվել է եւ նախադեպ ստեղծելՀայաստանի վարչապետը այսօր երկուսուկես ժամ հարցաքննությունների է մասնակցել Քննչական կոմիտեում: Այդ մասին առաջինն իմացանք քննիչի հետ վարչապետի սելֆիից, որը առավոտյան հրապարակվել էր Փաշինյանի ֆեյսբուքյան էջում: Մի քանի ժամ անց, Քննչական կոմիտեն պարզաբանեց, որ կառավարության ղեկավարին հարցաքննել են գաղտնալսումների հայտնի գործերով: Մի դեպքում, որպես վկա, մյուս դեպքում, որպես տուժող: Ըստ պաշտոնական աղբյուրի, հարցաքննվել են նաև Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը:
Ավելին23:1215.01.20