Լրահոս
-
ԱշխարհԻրանը հատուկ դատարան է ստեղծում, իսկ ԱՄՆ-ի դեմ կդիմի ՀաագաՊենտագոնը ու Ամերիկայի զինված ուժերը ահաբեկչական են համարել Իրանի խորհրդարանը: Վերջին դեպքը, երբ Միացյալ Նահանգները ահաբեկչական պիտակն էր կպցրել Հեղափոխության պահապանների կորպուսին, պայթյունավտանգ ելք էր ունեցել: Այն ժամանակ սպանվել էր իրանցի գեներալ Սոլեյմանին, ու ամբողջ աշխարհը մի պահ վախով մտածել էր նոր աշխարհամարտի հնարավորության մասին:
Ավելին22:3414.01.20 -
ՀասարակականՓաստաբանները բողոքում են սպառնալիքներիցԱյսօր նորից հետաձգվել է Սահմանադրական կարգի տապալման գործով դատավարությունը: Նիստին չէր ներկայացել Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը: Նա կարծում է, որ դատավոր Դանիբեկյանն անտեսում է նիստի ընթացքում պաշտպաններին ուղղվող սպառնալիքները:
Ավելին22:3214.01.20 -
ԱրցախԱրցախ. Բաքվի ջարդերի ականատեսըԱյն երկիրը, որ Բաքվում հայերի ջարդեր է կազմակերպել, այսօր չպետք է կարողանա խոսել Արցախի՝ իբր ադրբեջանական համայնքի մասին: Սարասար Սարյանը հիշում է 30 տարի առաջվա սև հունվարը ու ցավում, որ այսօր բանակցություններն այնպես են ընթանում, որ Արցախի ադրբեջանական համայնքի մասին տեքստեր են ասում ոչ միայն Բաքվից, այլ անգամ եռանախագահ երկրներից:
Ավելին22:2814.01.20 -
ԻրավականՌոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեցՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 21-ը, ժամը 13։00։ Նիստը հետաձգվեց Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բացակայության պատճառով։
Ավելին13:4014.01.20 -
ՀասարակականԱտելության խոսքի նյարդաբանությունը. Արփինե ՀովհաննիսյանՄարդիկ երբեք խղճի խայթ չեն զգում այն արարքների համար, որոնք իրենց մոտ սովորության են վերածվել։
Վոլտեր
Ավելին11:5214.01.20
-
Հասարակական«Սեւ հունվար». Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցըԱյսօր Բաքվի ջարդերի տարելիցն է: 30 տարի անց էլ Հայաստանի կառավարությունը հապաղում է պատահածը որակել Ցեղասպանություն: Ականատեսները պահանջում են, որ Բաքվում բնակվող հայերի կոտորածին քաղաքական գնահատական տրվի: Օրվա ուղերձում վարչապետ Փաշինյանը գրել է, թե հայտարարում է ամենայն պատասխանատվությամբ հայերի բնաջնջման կամ բռնագաղթեցման նոր փորձերի հնարավորություն չենք տալու:
Ավելին22:2113.01.20 -
ԱռողջապահականՓակվող ծննդատներ. Եղվարդ30 տարում բնակչության թիվը 5 միլիոնի հասցնել պատրաստվող կառավարությունը նախատեսում է 7 ծննդատուն փակել: Մարալիկի ծննդատունը փակելու աղմուկը չմարած, նույն սկանդալը հասունացավ Եղվարդում, Աչաջուրում, Արտենիում,Ծաղկահովիտում, Արծվաբերդում, Քաջարանում: Իմ գործընկեր Գայանե Բալայանին Եղվարդի ծննդատան մոտ հավաքված տղամարդիկ են գանգատվել ու բուժաշխատողները: Դժգոհ են առողջապահության նախարարի՝ տարեկան 150-ից պակաս ծնունդ ընդունող ծննդատները փակելու որոշումից
Ավելին22:2013.01.20 -
ԱշխարհԱվստրալիա. «մոխրագույն» մայրցամաքըԱրդեն մոտ երկու ամիս առաջ մի կայծակի կայծից բռնկված հրդեհը շարունակում է այրել Ավստրալիան: Կամավորները, իշխանությունը, վայրի բնության պահապաններն ու սիրահարները ինչ ասես չեն անում՝ փրկելու էնդեմիկ կենդանիներին ուղղաթիռով գազար են հասցնում, վիրակապում են, 5 հրշեջ էլ կյանքը չի խնայել կրակի դեմն առնելու համար: Ամենաթարմ մանրամասները այրվող մայրցամաքից ռեպորտաժում:
Ավելին22:1913.01.20 -
ՀասարակականՍահմանադրական խառնաշփոթFactor.am-ի տեղեկություններով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն այսօր հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն: Խոսնակ Մարինա Օհանջանյանը հրաժարվում է մեկնաբանել լուրը: 168.am_ն ավելի սկանդալային նորություններ ունի: Խմբագիր Սաթիկ Սեյրանյանը պնդում է, որ Սահմանադրական դատարանի անցանկալի դատավորներին օրենքով տուն ուղարկելու փորձերը ձախողած իշխանությունը իրավապահներին նոր հանձնարարական է իջեցրել գտնել բարձր դատական ատյանի դատավորների արտա-ամուսնական կապերը կամ այլ կոմպրոմատներ: Իշխանական էլիտան հերքում է:
Ավելին22:1813.01.20 -
ՀասարակականԺողովրդավարությունն անցանկալիներ չունիՆոր Հայաստանում ֆեմիդայի զորությանը ընդդիմադիրները էլ չեն հավատում: Դե Ֆակտո ամսագրի խմբագիրը չի կարողացել քաղաքում գովազդել իր ամսագրի շապիկը միայն որովհետև դրա վրա Ռոբերտ Քոչարյանի լուսանկարն է: Ապրիլին էլ, ինչպես հիշում եք, քաղաքապետարանը չէր թույլատրել Քոչարյանի ինքնակենսագրական գրքի գովազդը: Այդ գործով դատավարությունը փետրվարին կսկսվի:
Ավելին22:1613.01.20 -
ԱշխարհԼեհաստանի դատավորներ. «պոպուլիստ իշխանությունը չի լռեցնի մեզ»Փորձագետներ կան, որ կարծում են՝ եթե նույն ակտիվությամբ իշխանությունը շարունակի բարձր դատարանի անցանկալի անդամներից ազատվելու գործողությունը, Երևանի փողոցներում էլ հնարավոր է՝ հայտնվեն բողոքող դատավորներ Դանիայից, Ավստրիայից, Հունաստանից, ինչպես եղել է Լեհաստանում: Վարշավայում տեղի է ունեցել հազարավոր պատմուճանների երթը: Դատավորները իրենց երկար սև շորերով փողոց են դուրս եկել պայքարելու այն օրենքի դեմ, որ խորհրդարանն ընդունել է իշխանությանն անցանկալի դատավորներից ազատվելու համար:
Ավելին22:1513.01.20 -
ՀասարակականԻշխանական ընտանիքի համար քննադատությունն անտանելի՞ էՊայմանական անունով քաղաքագետ օրգ կայքը, որ, ըստ վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցի՝ սուտ տեղեկություններ է հրապարակում Փաշինյանների մասին, պարզվեց Politik.am-ն է, որի խմբագրի ֆեյսբուքյան էջը անհայտ մարդիկ կոտրել են Հայկական ժամանակի սկանդալային հոդվածի հրապարակման նախօրեին: Պատահականությու՞ն է՝ խմբագիր Բորիս Մուրազին այդպես չի կարծում: Իրենց աղբյուրների համար թիրախավորված լրատվամիջոցների ցանկն ընդլայնվում է Yerevan Today-ին, ժողովուրդ օրաթերթին են միանում նաև պոլիտիկն ու Antifake-ը:
Ավելին22:1313.01.20 -
ՀասարակականՓաշինյաններ-Վանեցյաններ. սթափության կոչՎարչապետի ընտանիքին պատկանող Հայկական ժամանակում տեղադրել են մի հոդված, որ ըստ էության նպատակ ունի մեղադրել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին, թե նա ֆինանսավորում է վարչապետի ընտանիքի դեմ տարվող հակաքարոզչությունը: Եվ մինչ Վանեցյանը հերքել է հոդվածի բոլոր տեղեկությունները Փաշինյանի դուստրը՝ 20-ամյա Մարիամն է ներքաշվել ԱԱԾ նախկին տնօրենի հետ հեռակա բանավեճի մեջ:
Ավելին22:1213.01.20