Լրահոս
-
ՔաղաքականՄեծ կոռուպցիա կա, ստվերը բարձրացել է վերին էշելոններ. Գագիկ ՄինասյանԱվելին23:1026.11.19 -
ՀասարակականԻնֆորմացիայի օրը. պատասխանատու համարձակությունԱյսօր տեղեկատվության համաշխարհային օրն է: Մեր օրերում, երբ ինֆորմացիայի հոսքն աննախադեպ մեծ է՝ փոխանցողների թիվն էլ շատ՝ այնքան հեշտ է խճճվել քեզ պետքական լուրը գտնելու գործում:
Ավելին22:1926.11.19 -
Իրավական«Մարտի 1»-ի գործը. դատախազին բացարկի միջնորդությունը մերժվեցԴատարանն այսօր մերժել է հանրապետության երկրորդ նախագահի պաշտպանների հերթական միջնորդությունը: Փաստաբան Հովհաննես Խուդոյանն էր դատախազ Կարեն Բիշարյանին բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրել: Այսօրվա դատական նիստը բավականին թեժ ընթացք է ստացել: Մի պահ, իրավիճակը այնքան անկառավարելի է դարձել, որ դատավոր Դանիբեկյանը ստիպված է եղել ընդմիջում հայտարարել:
Ավելին22:1726.11.19 -
ԱշխարհՎրաստանում բողոքի ցույցերը վերսկսվել ենՎրաստանում իրավիճակը նորից լարվել է: Խորհրդարանի շենքը փակած ցուցարարներին ոստիկաններն առավոտյան ջրցան մեքենաներով են ցրել: Ցուցարարները երեկ խոչընդոտել են նաեւ նախագահի տեղաշարժը: Նրանք շրջափակել են ռեստորանը, որտեղ ընթրում էր Սալոմե Զուրաբիշվիլին:
Ավելին22:1626.11.19 -
ԻրավականՔոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը հետաձգվեցԻսկ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը: Փաստաբանները բողոքարկում են Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը մերժելու առաջին ատյանի որոշումը: Այսօր նախապատրաստական նիստն էր:
Ավելին22:1326.11.19 -
ՀասարակականԵրեւանն Ալեքսանյանից նվեր չի ստացել. զարգացման թերի ծրագի՞րԵրեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հերքում է, թե նախկին հանրապետական պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը քաղաքապետարանին ԿԱՄԱԶ-ներ է նվիրել: Նվիրատուները շատ են, Մարությանը չի հիշում բոլորին: Իսկ թե ինչու՞ նվիրատվությունը ավագանու որոշմամբ չի ընդունվել, քաղաքապետը չի պարզաբանել: Ավագանու «Լույս» խմբակցությունն էր մեղադրել քաղաքապետին գաղտնի նվերներ ընդունելու համար:
Ավելին22:1226.11.19 -
ՔաղաքականՓաշինյանն ուզում է ՄԻՊ-ի համար «նոր միջավայր» ստեղծելՎարչապետ Փաշինյանը այսօր հայտարարել է, թե օմբուդսմենի ինստիտուտի գործունեությանը տարիներ շարունակ խոչընդոտել է դատական համակարգը, այնպես որ այն վերից վար խորքային փոփոխության պետք է ենթարկել: Որպես ասածի ապացույց, Փաշինյանը նշել է, թե ոչ մի պաշտպան մինչեւ վերջ չի պաշտոնավարել: Խորհրդարանում, որտեղ այսօր հրավիրվել է ՄԻՊ գրասենյակի 15-ամյակին նվիրված միջազգային համաժողով, Հայաստանի նախկին երեք օմբունդսմեններից երկուսը խոսել են պաշտոնը ժամանակից շուտ լքելու իրական պատճառների մասին:
Ավելին22:0926.11.19 -
Կրթություն և գիտությունԲանասիրականում դասի չեն գնում՝ «հանուն ազգային կրթության»Մայր բուհի բանասիրության ֆակուլտետում ուսանողները վերսկսել են դասադուլը: Հայոց լեզուն ու հայոց պատմությունը բուհերի պարտադիր ուսուցման ցանկից հանելու նախարարության նախագծի վերաբերյալ բողոք նամակով՝ դիմել էին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին: Ուսանողները վրդովվել են, որ սահմանված 3 օրը լրացել է, իսկ Գեղամ Գեւորգյանը այդպես էլ չի պատասխանել իրենց: Դասախոսները աջակցում են ուսանողներին, բայց դասերը չեն ընդհատում:
Ավելին22:0626.11.19 -
ԻրավականՀՔԾ-ն Գեւորգ Կոստանյանի հարցով 48 ժամ կսպասիՆախկին գլխավոր դատախազի նկատմամբ ՀՔԾ-ն առայժմ հետախուզում չի հայտարարի: Սպասում են, որ լրանա՝՝ ներկայանալու համար Կոստանյանին տրված 48 ժամը: Այս մասին այսօր լրագրողներին ասել է Հատուկ քննչական ծառայության ղեկավարը:
Ավելին22:0426.11.19 -
ՔաղաքականԻրականությունը թաքցվում է կեղծ թվերով, ո՞ւմ մատուցած թվերն է հրապարակում Փաշինյանը. Գեղամ ՆազարյանԱվելին17:1326.11.19 -
ԻրավականՓաստաբանական թիմը բացարկի միջնորդություն է ներկայացրել դատախազ Կարեն ԲիշարյանինՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը բացարկի միջնորդություն է ներկայացրել մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանին։
Ավելին13:5526.11.19 -
ՀասարակականՀայտնաբերվել է ժամկետային զինծառայող Վահան Ռոբերտի Մուշեղյանի դին՝ ծառից կախված վիճակումՊաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 26-ին` ժամը 9:00-ի սահմաններում, Դիլիջանի ուսումանական կենտրոնի տարածքում հայտնաբերվել է N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահան Ռոբերտի Մուշեղյանի (ծնված 2000թ., 2019-1 զորակոչ, Սյունիքի ԶԿ) դին՝ ծառից կախված վիճակում:
Ավելին13:5226.11.19 -
ՀասարակականՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության հայտարարությունըՎերահաստատելով հանուն առաջադեմ և ազգային արժեհամակարգի վրա հիմնված հասարակություն ունենալու պայքարում մեր վճռականությունը՝ ստորև ներկայացնում ենք մեր պահանջները.
Ավելին13:2026.11.19 -
ՔաղաքականՄեր իրականությունը նմանվում է լավ բեմադրված թատրոնի. Սպարտակ ՂարաբաղցյանԱվելին10:4726.11.19
-
Հասարակական«Բուդդան», կրակոցները եւ հայ-հնդկական բարեկամությունըԵրևանի սրճարաններից մեկում հնդիկների վիճաբանություն-ծեծկռտուքն ավարտվել է կրակոցներով: Նոյեմբերի 23-ի գիշերը «Սթար» բար-սրճարանում 50-ամյա Ալբերտ Գ-ն դիտողություն է արել Հնդկաստանի քաղաքացիներին, որպեսզի նրանք բարձրաձայն չհայհոյեն, սակայն Հնդկաստանի քաղաքացիները չեն ենթարկվել դիտողություններին, ավելին զենք են պահել Ալբերտ Գ-ի ուղղությամբ, կրակել ու վնասել են մուտքի դռան ապակին, հարվածել են Ալբերտին: Ըստ Գագիկ Շամշյանի տեղեկությունների Հնդկաստանի քաղաքացուն ոստիկանները բերման են ենթարկել, դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակը:
Ավելին22:1825.11.19 -
ՀասարակականԿինը եւ «փողոցում նետած հագուստը»Աշխարհում ամենաշատը կանայք են բռնության ենթարկվում ու մեծամասամբ ընտանիքում: Այս տարի ծեծի հետեւանքով մահացած կանանց սարսափեցնող թիվ է գրանցվել եվրոպական երկրերում: Միայն այս տարի Ֆրանսիայում 100-ից կին է մահացել իր զուգընկերոջ կողմից բռնության ենթարկվելու հետեւանքով:
Ավելին22:1725.11.19