Լրահոս

2019-11-23
2019-11-22
  • Հասարակական
    «Վերնատուն». Հայաստանում անձնիշխանության իրական վտանգ կա

    Հայաստանում անձնիշխանության իրական վտանգ կա: Արձանագրել է «Վերնատուն» ակումբը՝ ամփոփելով նոյեմբերի 15-ի համաժողովում հնչած ելույթները: Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի նախաձեռնած հասարակական-քաղաքական ակումբը այսօրվա հայտարարության մեջ ներկայացրել է իր քայլերն ու պահանջները Արցախի, երկրի ներսում հանրային մթնոլորտի և դատաիրավական համակարգի վերաբերյալ: 

    22:26
    22.11.19
    Ավելին
  • Հասարակական
    Նվազագույն աշխատավարձը բարձրանում է, գները՝ նույնպես

    Տնտեսական հեղափոխություն խոստացած իշխանության մանր քայլերը կարճատեւ ուրախություն են պարգեւում Հայաստանի հպարտ քաղաքացիներին: Կառավարությունը 13 հազարով ավելացրեց նվազագույն աշխատավարձը: Ողջունելի քայլ է, ասում են քաղաքացիներն ու տնտեսագետները՝ մինչեւ հաշվելը: Հաջորդ տարի առաջին անհրաժեշտության ապրանքը թանկանալու է նոր մաքսային արժեքն է պատճառը: Իսկ այդ գումարը հազիվ թե բավարարի գնաճը զսպելու համար:

    22:24
    22.11.19
    Ավելին
  • Տնտեսական
    Երեւանի բյուջեն՝ անհասկանալի ծախսերով

    Երևանի քաղաքապետարանի 2020-ի բյուջեի նախագիծը զայրացրել է ավագանու ընդդիմադիր անդամներին Նրանք պնդում են, որ նախագծում շատ են բացթողումները, մոնիթորինգ չկա: Հաջորդ տարի բյուջեի ծախսը կազմելու 116 մլրդ. դրամ, բայց թե կոնկրետ ինչ ծախսեր են լինելու՝ պարզ չէ: Քաղաքային իշխանությունը նաեւ 355 մլն. դրամի հրատապ ծախսեր է պլանավորել: Սա ամենաշատն է բարկացրել ավագանուն՝ 2018-ի համար այդ գումարը 30 մլն. է կազմել:

    22:22
    22.11.19
    Ավելին
  • Հասարակական
    Արթուր Վանեցյանը «ոչինչ չասաց»...առայժմ

    ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, որ պաշտոնից հեռանալիս իշխանությանը կանգ առնելու կոչ էր արել, նոր անհանգստություն է առաջացրել հանրության շրջանում անպատասխան թողնելով «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ հնչած մի շարք քաղաքական հարցեր: Մի քանի վայրկյան մտածելուց հետո չի պատասխանել անգամ հարցին, թե արդյո՞ք Հայաստանն ու Արցախի հարցը վտանգված են: Իսկ հարցին, արդյոք ծառայության տնօրեն եղած ժամանակ վարչապետից ստացել է հանձնարարական որը տարակուսելու տեղիք կտար, Վանեցյանը պատասխանել է՝ «Տարակուսելու շատ առիթներ եմ ունեցել»:

    22:21
    22.11.19
    Ավելին
  • Իրավական
    Քաղաքացուն խոշտանգելու առերեվույթ դեպքով քննություն է սկսվել

    Համացանցում հայտնված ոստիկանների կողմից քաղաքացու խոշտանգման տեսագրությունը դատախազությունն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն: Կադրերում, որի տարեթիվն ու ամսաթիվը հայտնի չէ համացանցում հայտնվել է նոյեմբերի 21-ին: Տեսագրությունում երեւում է, թե ինչպես են ոստիկանները մահակով ու հակագազով ցուցմունք կորզում քաղաքացուց:

    22:18
    22.11.19
    Ավելին
  • Աշխարհ
    Իրանում իրավիճակը խաղաղվում է

    Իրանում ինտերնետը մասամբ վերականգնվել է, ցուցարարներն էլ արդեն նահանջել են: Իրանագետ Վարդան Ոսկանյանը նկատում է, որ Իրանը կարողացավ ինքնակարգավորվել: Թեպետ, այդպես էլ հստակ չէ, թե 7 օր տեւած ակցիաների հետեւանքով քանի զոհ կա: 

    22:17
    22.11.19
    Ավելին
  • Հասարակական
    Լեոնիդ Ազգալդյանը 77 տարեկան է

    Լեոնիդ Ազգալդյանն այս՝ տարի մի խումբ ակտիվիստների շնորհիվ դարձավ Արցախի հերոս: Որոշումը անակնկալ էր Ազգալդյանին հերոսի կոչում տալու նախաձեռնության հեղինակների համար: Նրանք դիմել էին՝ հրամանատարին Հայաստանի հերոսի կոչում տալու համար: Այսօր Ազգալդյանի ծննդյան 77-ամյակն է: Հերոսի ընկերներն ու հարազատները ծաղիկներ են դրել նրա կիսանդրու մոտ:

    22:13
    22.11.19
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը հայտարարություն է տարածել

    Նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ «Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբի համաժողովը: Ակումբի անդամներից բացի, հրավիրված էին արտախորհրդարանական քաղաքական ուժերի, փորձագիտական շրջանակների, քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ։

    16:12
    22.11.19
    Ավելին