Լրահոս

2019-11-08
2019-11-07
  • Քաղաքական
    Հայկական ֆուտբոլ. աղմուկ՝ խաղից դուրս իրավիճակում

    Քանի մշուշված է մնում առողջապահության նախարարի մասնագիտական նախագծի ապագան,, նա փորձում է աղմուկ առաջացնել ԱԱԾ տնօրենի պաշտոնից սկանդալային հայտարարություններով հեռացած Արթուր Վանեցյանի անվան շուրջ: Նախկին թիմակցի համար Թորոսյանն այսօր փոքրիկ խնդիր է առաջացրել ֆուտբոլի ֆեդերացիայում: Ֆեդերացիայի նախագահն է Արթուր Վանեցյանը և Աբրահամ Խաշմանյանին նշանակել է ազգային հավաքականի մարզիչ, Արսեն Թորոսյանի համոզմամբ՝ խախտելով օրենքը:

    21:27
    07.11.19
    Ավելին
  • Հասարակական
    Ի՞նչ է ուզում իշխանությունը հանրային խորհրդից

    Հանրային խորհրդում այսօր քննարկում էին, թե ինչ է ուզում Հայաստանի նոր իշխանությունը խորհրդից: Վազգեն Մանուկյանի խոսքով իրենց դեմ ուղղորդված քարոզչություն կա հեղինակազրկելու ու անգործության մատնելու համար:

    21:25
    07.11.19
    Ավելին
  • Կրթություն և գիտություն
    «Արայի՛կ, տուն գնա». բողոքի ակցիա՝ նախարարի հրաժարականի պահանջով

    Պաշտոնաթողության պահանջով երիտասարդ դաշնակցականներն ու Երևանի պետհամալսարանի դասադուլ հայտարարած ուսանողներն են Կրթության ու գիտության նախարարության դիմաց առավոտից: Այնտեղ կլինեն նաև գիշերը, ավելի ճիշտ այնքան, մինչև նախարար Արայիկ Հարությունյանը չհեռանա:

    21:22
    07.11.19
    Ավելին
  • Տեսանյութեր
    «Սոցիալական մեդիայի ճգնաժամ». Հայաստանը կանաչ երկի՞ր

    Սև ու սպիտակ մեդիայի ժամանակներում, երբ կարելի է ձվերով հարվածել լրատվամիջոցների պատերին, քննարկումների հրավիրել միայն սիրելի ԶԼՄ-ներին, հանկարծ պարզվում է, որ մեր երկիրը 5 կետով բարելավել է դիրքը Ֆրիդոմ հաուզի զեկույցում:

    21:21
    07.11.19
    Ավելին
  • Իրավական
    Դատարանը մերժեց Քոչարյանին գրավով ազատելու միջնորդությունը

    Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը նորից մերժեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը: Այս անգամ երկրորդ նախագահի պաշտպանները միջնորդում էին գրավով ազատ արձակել երկրորդ նախագահին, քանի որ գործով անցնող բոլոր ամբաստանյալները տարբեր խափանման միջոցներով ազատության մեջ են և որևէ կերպ չի բացատրվում, թե ինչու է կալանավորված մնում միայն Ռոբերտ Քոչարյանը, երբ նա որևէ անգամ թաքնվելու փորձ չի արել, իսկ գործին միջամտելու ռիսկերը նվազեցված են: Փաստաբան Ռուբեն Սահակյանը հերթական մերժումը ստանալուց հետո հայտարարել է, որ դատավորները պարզապես քաղաքացիական արիության պակաս ունեն:

    21:20
    07.11.19
    Ավելին
  • Աշխարհ
    Չիլի. կույր անարդարություն

    1 միլիոն մարդ շարունակում է փակ պահել Հարավային Ամերիկայի ամենահարուստ երկրներից մեկի փողոցները: Չիլիում հակակառավարական ակցիներ անողները համոզվել են, որ հեղափոխությունը փողոցից է սկսվելու, դրա համար անգամ պատրաստ են զոհվել:

    21:19
    07.11.19
    Ավելին
  • Հասարակական
    Պետությունը եւ խնամքի կարիք ունեցող երեխաները

    Հոգեկան եւ մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց հետ աշխատողները 2020 թվականի հունվարի 1-ից 30 տոկոս հավելավճար կստանան: Կառավարությունը իրավական հիմքերը դրեց, բայց հայտնի է, որ աշխատավարձի վերանայման համար բյուջեից 249 մլն. դրամ կհատկացվի: Դրանից 19 մլն դրամն է հատկացվում պետության կողմից պատվիրակված կառույցներում՝ 152 աշխատակիցների համար: Մնացածը մասնավոր հասարակական կազմակերպություններին է տրվում, բայց թե քանի մարդու է վերաբերվում կառավարության նիստում ծրագիրը ներկայացնող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը չգիտեր:

    21:18
    07.11.19
    Ավելին
  • Քաղաքական
    «Անծուխ» ազգային ժողով

    Շուտով պարզ կլինի Արսեն Թորոսյանի հակածխախոտային նախագծի ճակատագիրը: Այն ներկայացնելուց հետո անցած մեկ տարում ակնհայտ փոխվել է վարչապետի մոտեցումը խնդրին ու տպավորություն է, որ գործադիրի տնտեսական բլոկի պատասխանատուները կարողացել են Նիկոլ Փաշինյանին ապացուցել նախագծի հնարավոր տնտեսական վնասները, քանի որ նա վերջերս ավելի ու ավելի հաճախ է խոսում առողջապահության ու տնտեսության շահերի համադրման մասին:

    21:16
    07.11.19
    Ավելին