Լրահոս

2019-11-12
2019-11-11
  • Արտաքին քաղաքականություն
    «Կենսաբանական լաբորատորիա», «Արցախի ժողովուրդ». Լավրովը՝ Երեւանում

    Թավշյա հեղափոխությունից հետո առաջին անգամ Հայաստանում էր Ռուսաստանի արտգործնախարարը: Սերգեյ Լավրովը, որ անցած ամսվա վերջին քննադատել էր վարչապետ Փաշինյանի՝ Արցախը Հայաստան է և վերջ հայտարարությունը՝ ասելով, թե այն բարենպաստ չէ արգելակված քաղաքական գործընթացի համար այսօր հանդիպել է Փաշինյանին: Հայաստանի վարչապետը Լավրովի հետ զրույցում էլ կրկնել է իր հայտնի միտքը, թե մեր երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո Ռուսաստանի հետ հարաբերությունները նոր դինամիկա են ստացել:

    22:47
    11.11.19
    Ավելին
  • Հասարակական
    Ընդհատված պատարագ. «չաղոթք»՝ եկեղեցում

    Առաջին անգամ Արայիկ Հարությունյանի անունը մամուլի սկանդալային վերնագրերում գրվեց մոտ մեկ ամիս առաջ, երբ հայտնի դարձավ, որ կրթության ոլորտի պատասխանատուները քննարկում են Հայոց եկեղեցու պատմություն առարկան դպրոցական ծրագրից հանելու հարցը: Կրքերը թեժացան, երբ օրակարգում հայտնվեցին ԲՈՒՀ-երում հայոց լեզվի ու հայոց պատմության դասավանդումը ոչ պարտադիր դարձնելու մտադրության, հայ ծանրամարտիկի սեռափոխության մասին պատմող ֆիլմի ու հանրապետության մետրոյի մոտ սկանդալային «Հուզանք ու զանգ» ֆուտուրիաստական ներկայացման ֆինանասավորման լուրերը:

    22:37
    11.11.19
    Ավելին
  • Հասարակական
    «Հաղթանակ» շարժումը՝ Սյունիքում

    Երկրորդ նախագահին աջակցող «Հաղթանակ» շարժումը Կոտայք, Գեղարքունիք այցելելուց հետո Հայաստանի հարավ է գնացել: Սյունիքի մարզում Ռոբերտ Քոչարյանի ազատության պահանջով ստորագրահավաք անողներին մարդիկ գանգատվել են հեղափոխական էյֆորիայից հետո նորից մնացել են կոտրած տաշտակի առաջ:

    22:29
    11.11.19
    Ավելին
  • Հասարակական
    Բարոյահոգեբանական վիճակը՝ բանակում

    Բանակում ամեն ինքնասպանության դեպքից հետո պաշտոնյաներ են պատիժ ստանում: Այսօր պաշտպանության նախարարի տեղակալն է վստահեցրել: Բայց Գաբրիել Բալայանն ինքն էլ ընդունում է , որ այս սարսափելի երևույթը ի սպառ վերացնելը գրեթե անհնար է:

    22:22
    11.11.19
    Ավելին
  • Հասարակական
    Ուսանողները դասի չեն գնում. «Արայի՛կ, հեռացիր»

    Վաղ առավոտից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջ վերսկսկսվել է միայն հանգստյան օրերին ընդհատված շուրջօրյա նստացույցը: Արայիկ Հարությունյանի հրաժարականաը պահանջող ՀՅԴ երիտասարդական միության անդամներին ու Երևանի պետհամալսարանի դասադուլ հայտարարած ուսանողներին են միացել Կամք նախաձեռնության ներկայացուցիչները: Այսօր միասին շրջել են բուհ-երով, ուսանողներին պայքարին միանալու կոչ արել: ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդվարդ Գալստյանը գործադուլ է սկսել վստահ, որ Նախարարը գնալու է, իրենք հաղթելու են:

    22:10
    11.11.19
    Ավելին
  • Հասարակական
    Ավտոներկրողները չեն պատրաստվում մաքսազերծման համար Գյումրի գնալ

    2018-ի՝ իշխանափոխության օրերին փողոց փակելու մեծ փորձ հավաքած մի խումբ ավտոներկրողներ հիմա սպառնում են նույն կերպ փողոց փակել, եթե Կառավարությունը չլսի իրենց բողոքի ձայնը: Այսօր նրանք մաքսատունը Գյումրի տեղափոխելու որոշումից դժգոհ փակել են Նորագավիթի ճանապարհը:

    22:09
    11.11.19
    Ավելին
  • Տնտեսական
    Այլընտրանք՝ գազին եւ էլեկտրաէներգիային

    Այսօր Էներգախնայողության միջազգային օրն է ու մեր երկրում էլ փորձագետները փորձում են Կառավարության ուշադրությունը հրավիրել էներգետիկ պաշարների եւ էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացման խնդիրներին:

    21:50
    11.11.19
    Ավելին
  • Արցախ
    Հայաստան-Արցախ. մեկ սեր

    Օգոստոսին Արցախի հաղթանակած բանակի հերոսների ժառանգներին Շուշիի բերդի տարածքում հավաքած Հաղթանակած նախաձեռնությունը միավորման նոր ձևաչափ է մտածել: Երևանից Ստեփանակերտ սիրո ֆլեշմոբերի մասին ռեպորտաժում:

    21:48
    11.11.19
    Ավելին
  • Աշխարհ
    Բոլիվիայի նախագահը հրաժարական տվեց, բայց կպայքարի

    Բոլիվիայում բողոքի ցույցերի ֆոնին հրաժարական է տվել նախագահ Էվո Մորալեսը, իր խոսքով որպեսզի ընդդիմության առաջնորդները դադարեն կրակի մատնել հասարակ մարդկանց տները։

    21:47
    11.11.19
    Ավելին
  • Քաղաքական
    Ճամպրուկ՝ Զոհրաբ Մնացականյանի համար

    Ե՞րբ է իրականացվելու Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու վարչապետի խոստումը, Մինսկի խմբի ո՞ր համանախագահն է համաձայնել արցախյան հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար բանաձևին, ինչու՞ ոչ ոք չի խոսում կարևորագույն ազգերի ինքնորոշման իրավունքի մասին ու վերջապես ինչպե՞ս բանակցային գործընթացից դուրս եկան Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։ Այս հարցերով էին այսօր Լավրովի հետ Զոհրաբ Մնացականյանի հանդիպման ավարտին, մեր արտաքին քաղաքական գերատեսչության մոտ հավաքվել Հանրապետական կուսակցության երիտասարդները: Նրանց ձեռքին ճամպրուկ կար Մնացականյանի համար, իրենց խոսքով դատարկ, ինչպես իշխանության խոստումները։

    21:46
    11.11.19
    Ավելին