Լրահոս

2019-10-26
  • Հասարակական
    «Հաղթանակ» շարժումն իրազեկման ակցիա է սկսում մարզերում

    Հայաստանում այսօր սկսվել է ստորագրահավաք ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի: «Հաղթանակ» կոչվող շարժմանը արդեն միացել են 30-ից ավելի քաղաքական-հասարակական գործիչներ: Նրանք ստորագրել են հայտարարության տակ, որը դատապարտում է Հայաստանի իշխանության ճնշումները դատաիրավական համակարգի նկատմամբ:

    21:28
    26.10.19
    Ավելին
  • Արցախ
    Արցախ. մրգի թագավորությունը

    Արցախը հայկական հող է, որի վրա հենց հիմա հասնում է մրգերի արքան: Նռան այգիների սահմանները անընդհատ մեծանում են հայկական երկրորդ հանրապետությունում: Արցախից Ծովինար Բարխուդարյանի ռեպորտաժի հերոսը 28-ամյա Արենն է: Նրա հաջողության պատմությունը կարող է ձեզ օգնել, եթե հենց հիմա նոր բիզնեսի մասին եք մտածում:

    21:26
    26.10.19
    Ավելին
  • Հասարակական
    Նաիրի Հունանյանը գործը չի՞ ավարտել. ի՞նչ է ուզում ահաբեկիչը

    Նաիրի Հունանյանին երկու ժամ տեսակցած անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը անընդհատ հարցազրույցներ է տալիս՝ պատմելով, թե ինչպե՞ս, ինչո՞ւ հանդիպեց պետական ութ գործչի սպանած ահաբեկչական խմբի պարագլխին: Բաբաջանյանը, որ սկզբում պնդում էր, թե ակաբեկիչը մեզնից էլ ադեկվատ է: Վերջին հարցազրույցում ասել է, որ իրենց հանդիպման ժամանակ ներկա էին բանտի անվտանգության աշխատակիցներ, որպեսզի կանխեին Հունանյանի կտրուկ գործողությունները: Քաղաքագետների, նաև սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր կարծիքով՝ Հունանյանին կարող են նորից օգտագործել քաղաքական նպատակների համար:

    21:23
    26.10.19
    Ավելին
  • Քաղաքական
    3 դժվար հարցեր՝ Հայաստանի ԱԳ նախարարին

    Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը բարդ զրույց է ունեցել BBC-ի լրագրող Սթիվըն Սակուրի հետ: Նա Մնացականյանին հարցրել է հին ու Նոր Հայաստանների, կոռուպցիայի, Արցախյանի հարցի մասին: Սուր հարցերին մեր արտգործնախարարի պատասխանները անհանգստացրել են հայ վերլուծաբաններին: Մասնավորապես, Արցախյան հարցի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշման մասին Մնացականյանը տվել է ոչ հստակ պատասխաններ, կրկնել վարչապետ Փաշինյանի խաղաղասիրական թեզը: Ինչին հաղորդավարը հակադարձել է իր ուղիղ հարցով՝ արդյոք վարչապետ Փաշինյանը խաղաղություն է ուզում, երբ Ստեփանակերտում հայտարարում է, որ Արցախը Հայաստան է և վերջ:

    21:21
    26.10.19
    Ավելին
  • Աշխարհ
    Սիրիա. լինե՞լ, թե՞ չլինել

    Հումանիտար աղետի զոհերը վերադառնում են Սիրիա: Երկրի հյուսիսայի շրջաններում հրադադար է, բայց պատերազմի հետեւանքով փախստական դարձած մարդիկ չեն շտապում վերադառնալ տուն:

    21:19
    26.10.19
    Ավելին
  • Հասարակական
    Այգեպան Կոլյան ապրիլին պատերազմ գնաց...

    Այս պատմությունը ապրիլյան պատերազմի հերոս Նիկոլայ Օսեպյանի մասին է:

    21:16
    26.10.19
    Ավելին
2019-10-25
  • Հասարակական
    Եթե Ջրաձորի պատվարն առանձին գույք է, ապա ո՞ւմն է

    Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Անի» ընկերությանը պարտավորեցրել է 1 մլն. դրամ վճարել պատվարի տարածքն անօրինական զավթելու համար: Այս ընկերությունը Շիրակի մարզում հիդրոէլեկտրակայան է շահագործում: Ընկերության ղեկավարը այս որոշումը քաղաքական հետապնդում է որակում:

    23:35
    25.10.19
    Ավելին
  • Հասարակական
    Ucom-ի 83-րդ կենտրոնը՝ «Մեգամոլ-արմենիա»-ում

    Հայլուրի թղթակիցը կպատմի Երեւանում բացված Յուքոմի նոր սպասարկման սրահի մասին:

    23:34
    25.10.19
    Ավելին
  • Հասարակական
    Հրդեհ Բազումի լեռներում. հրշեջներից մեկը մահացել է

    Թողարկումը սկսենք Լոռու մարզում տեղի ունեցած արտակարգ պատահարով: Բազումի լեռնաշղթայի անտառներում բռնկված խոշոր հրդեհը մարելու ժամանակ ստացած այրվածքներից հրշեջ-փրկարար է մահացել: Եվս մեկը լուրջ այրվածքներ է ստացել՝ բժիշկները վիճակը ծանր են գնահատում: Մահացածը՝ 22-ամյա Սամվել Դեւելյանը, նորեկ էր հրշեջ-փրկարարական ջոկատում, լավ չի տիրապետել հրդեհը մարելու հմտություններին: ԱԻՆ-ում ապշած են. հրշեջներն այրվել են բաց տարածության մեջ: Ինչ-որ պահի նրանք քամու պատճառով հայտնվել են կրակի շրջափակման մեջ:

    22:59
    25.10.19
    Ավելին
  • Հասարակական
    Պատգամավորի հանդիպումն ահաբեկչի հետ

    Խորհրդարանի պատգամավորների մեծ մասը պատրաստ չէ հետեւել Արման Բաբաջանյանի օրինակին եւ այցելել հոկտեմբերի 27-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանին: Նրանք անգամ պատրաստ չեն Հունանյանին ազատության մեջ տեսնել: Ինչպես գիտեք, ահաբեկչական խմբավորման պարագլուխը՝ վաղաժամկետ ազատ արձակման խնդրագրով դիմել է իշխանություններին: Քրեակատարողական ծառայությունը բացասական եզրակացություն է տվել դիմումին:

    22:57
    25.10.19
    Ավելին
  • Իրավական
    «Նախ ձերբակալում, հետո հոդված». Բաբայանի իրավա-քաղաքական գործը

    Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի կալանավորումը՝ արտախորհրդարանական ուժերը քաղաքական պատվեր են որակում: Խորհրդարանական բոլոր խմբակցությունները չեն շտապում գնահատել իրողությունը: Սպասում են՝ իրավական լուծումների:

    22:54
    25.10.19
    Ավելին
  • Հասարակական
    «Սա անկախ դատարան ունենալու պայքար է». Թովմասյանը չի հանձնվի

    Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը չի կարծում, որ Բարձր դատարանում ճգնաժամ կա: Թովմասյանը ծավալուն հարցազրույց է տվել 168.am կայքին: Նշել, որ ինքն իր աշխատանքն է կատարում, եթե դրա անունը պայքար է, ապա ՝ դա արժանապատիվ ապրելու, սեփական խղճի հետ գործարքի չգնալու և անկախ դատական համակարգ ունենալու պայքար է: Ինչ վերաբերում է իրեն կալանավորելուն, ապա, ըստ Թովմասյանի՝ դրան նախ համաձայնություն պետք է տա Սահմանադրական դատարանը:

    22:51
    25.10.19
    Ավելին