Լրահոս

2019-10-29
2019-10-28
  • Հասարակական
    Պահպանողական բյուջե. գործադիրն արկածախնդրության չի ուզում գնալ

    Բարձր տրամադրությամբ վարչապետին ելույթից հետո պատգամավորները հարցեր ուղղելու հնարավորություն չեն ունեցել: Սուր հարցադրումներին ստիպված է եղել պատասխանել ֆինանսների նախարար Ջանջուղազյանը, որը հաջորդ տարվա բյուջեն գրելիս չի թողել, որ կառավարությունը ռիսկային քայլեր անի: «Դե ուրեմն հետո այստեղ չգաք ասեք, թե փառահեղ եք աշխատել»,- նախարարին զգուշացրել է պատգամավորը:

    22:36
    28.10.19
    Ավելին
  • Հասարակական
    Աղեկյանը պահանջում է բացել Ձորափի 74-ի դարպասը

    Բողոքի գործողություններ սկսելու մասին է հայտարարել նաև Երևանի ավանագու նախկին անդամը: Նա Կառավարական ամառանոցը կրթամշակութային կենտրոնի վերածելու գաղափար ունի: Նպատակին հասնելու համար պատրաստվում է ավտոերթ ու բողոքի ցույցեր կազմակերպել, որպեսզի նախ բացվեն դարպասները ու քաղաքացիները տեսնեն, ինչ շինարարություն է այնտեղ տեղի ունենում պետության փողերով: Ինչպես գիտեք, կառավարությունը 2 միլիոն դոլար է տվել ամառանոցը վերանորոգելու համար, որտեղ այս պահին ապրում են Հայաստանի ղեկավարը, խորհրդարանի նախագահը:

    22:35
    28.10.19
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    ԱԳ նախարարին քննադատությունը միայն ուրախացնում է

    Հայաստանի արտգործ նախարարը այսօր անդրադարձել է Բիբիսի-ին տված իր հարցազրույցին, որը մեծ աղմուկ էր բարձրացրել: Մասնավորապես, Արցախի վերաբերյալ արտասահմանցի լրագրողի աղճատված պնդումները Մնացականյանը չէր փորձել ժխտել: Զոհրաբ Մնացականյանը այսօր էլ խոսելով Արցախի մասին՝ հիշատակել է Մադրիդյան սկզբունքներից միայն երկուսը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշում և կարգավիճակ, չնշելով՝ երրրոդը տարածքային ամբողջականության սկզբունքը:

    22:34
    28.10.19
    Ավելին
  • Աշխարհ
    «Ռոյթերսը» պատմել է all.me-ի մասին

    Երևանում տեղեկատվական համաշխարհային համաժողովին ծավալուն հոդվածով անդրադարձել է Ռոյթերսը: Գործակալությունը All.me սոցիալական հարթակը անվանել է ամենանորարարականը Հայաստանում:

    22:32
    28.10.19
    Ավելին
  • Քաղաքական
    Ի՞նչ գիտեն եւ չեն ասում Գագիկ Ջհանգիրյանն ու Նաիրի Հունանյանը

    ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը տեղյակ չէ, որ Նաիրի Հունանյանի և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հանդիպումը ձայնագրվել է: Նա տարակուսել է, երբ լրագրողները այդ մասին հայտնել են նրան այսօր խորհրդարանում: Էդուարդ Մարտիրոսյանն ասել է. մեջբերեմ, «Մենք Արման Բաբաջանյանին վստահում ենք, եթե հանդիպենք, ամբողջ իրականությունը կասի»: Բաբաջանյանը՝ Հունանյանի հետ հանդիպումից հետո՝ պետական ութ գործչի սպանած ահաբեկչին անվանել էր պայծառ մտքով մեկը: Քրեակատարողական հիմնարկի մամուլի պատասխաատու Նոնա Նավիկյանը այսօր հայտնել է, որ Հունանյանը 2010-ից հոգեմետ դեղեր է խմում և գտնվում է բժիշկների հսկողության տակ: «Իմ քայլական» պատգամավոր Սասուն Միքայելյանը Եռաբլուրում կոչ է արել հոկտեմբերի 27-ի գործով դատախազ Գագիկ Ջհանգիրյանին խոսել, ասել, թե ի՞նչ հայտարարություն էր ուզում անել տարիներ առաջ, որը կարող է նոր հանգամանքներ բացահայտել 20 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործության վերաբերյալ:

    22:31
    28.10.19
    Ավելին
  • Տնտեսական
    Լավ տրամադրությամբ՝ պատրաստ լինել վատին. բյուջե-2020-ի նախագիծը

    «Հայաստանում տնտեսական հեղափոխությունը կարելի է տեսնել անզեն աչքով»,- այսպես է խոսել Հայաստանի վարչապետը խորհրդարանում: Կառավարությունը այսօր պատգամավորների սեղանին է դրել 2020 թվականի բյուջեի նախագիծը, որը Փաշինյանի կաբինետն, ըստ էության, անվանել է պահպանողական բյուջե: Ճիշտ այսպես էին որակել երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը Տիգրան Սարգսյանի կառավարությունը 2010-ին, Կարեն Կարապետյանի կաբինետը՝ 2017-ին:  

    22:29
    28.10.19
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Սիրիայի «հայկական գումարտակը». վտանգավոր քարոզչություն

    Սիրիայի հայկական գումարտակը քարոզչական միֆ է: Վելուծաբանները չեն հավատում քրեդական աղբյուրներում հայտնված տեղեկությունը, թե թուրքական բանակի դեմ պայքարում քրդերին օգնում է սիրիահայերից կազմված գումարտակը: Մասնագետները նկատում են, որ այս տեղեկությունները քարոզչական նպատակներով ակտիվ տարածում է Թուրքիան` ստեղծելով հակահայկական տրամադրություններ:

    22:28
    28.10.19
    Ավելին
  • Աշխարհ
    Աբու Բաքր ալ-Բաղդադին նորից սպանվել է

    Սիրիան ու աշխարհն իրար խառնած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիին սպանելու մասին այս անգամ էլ հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը: Թրամփը ասել է, որ անձամբ է հետևել ամերիկացի զինվորականների հատուկ գործողությանը: «Այդ մարդու մահից հետո աշխարհն այժմ ավելի անվտանգ է դարձել»,- կարծում է Թրամփը:

    22:27
    28.10.19
    Ավելին
  • Հասարակական
    6 քանդակ, որ էկոլոգիական ճգնաժամը կանգ առնի

    Քուվեյթցի քանդակագործը պատրաստվում է Հայաստանի գյուղերից մեկում հող ու ձի առնել, տարին մի քանի անգամ էլ գալ իր ագարակ: Հիմա Երևանում Կանգ առ վերանագրով ցուցադրություն է բացել ու Հայաստանի մայրաքաղաքից աշխարհին գաղափարներ է տալիս մոլորակին պատուհասած էկո-աղետը կանխելու համար:

    22:26
    28.10.19
    Ավելին
  • Հասարակական
    Ներքին զորքի փոխարեն՝ ազգային գվարդիա. ուժայինների բյուջեն

    Փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանին՝ կարծիք հայտնելու համար պաշտոնից ազատելու վարչապետի որոշումը Հայաստանի ոստիկանապետի պաշտոնակատարը չի քննարկում: Նա հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին:

    22:25
    28.10.19
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ապարան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

    Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Ապարան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով, վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

    15:53
    28.10.19
    Ավելին