Լրահոս

2019-10-13
  • Հասարակական
    Սիրիահայերը մտադիր չեն լքել իրենց տները

    Սիրիայի Քամիշլի քաղաքի հայերը մտադիր չեն լքել իրենց տները: Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Ժիրայր Ռեիսյանի խոսքով՝ որեւէ հայաբնակ տարածք վնասներ չի կրել: Մեզ հետ հեռախոսազրույցում Ռեիսյանը Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակի մասին մանրամասներ է պատմել: Սիրիայի հայ համայնքի վերաբերյալ՝ Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մանրամասները ռեպորտաժում: Հայտարարություն է տարածել նաեւ Պոլսո պատրիարքարանը:

    12:05
    13.10.19
    Ավելին
  • Հասարակական
    «Հավատի» կամքի դեսպանը. Նարեկ Հախնազարյան

    «Հավատ» հասարակական կազմակերպությունը բարի կամքի դեսպան ունի: Լսողության խնդիրներ ունեցող երեխաների մասին աշխարհին կպատմի հայտնի թավջութակահար Նարեկ Հախնազարյանը: Նա հանդիպել է երեխաների հետ, որոնք իրենց երգով զարմացրել են երաժշտին:

    12:04
    13.10.19
    Ավելին
  • Հասարակական
    Վենետիկյան հանձնաժողովից կարծիք արդեն կա, մեկնաբանել՝ չեն շտապում

    Վենետիկի հանձնաժողովը՝ Հայաստանի դատական բարեփոխումների փաթեթի ու Ստամբուլյան կոնվենցիայի սահմանադրականության վերաբերյալ կարծիք է հայտնել: Մեր կառավարությունն էր ուզում իմանալ, թե հանձնաժողովը ինչ է մտածում՝ սահմանադրական դատարանի դատավորներին ժամանակից շուտ թոշակի ուղարկելու վերաբերյալ: 

    12:03
    13.10.19
    Ավելին
  • Արցախ
    Արցախի բարեկամների հավաքի երկրորդ օրը

    Հայկական երկրորդ Հանրապետության բարեկամներն այսօր պարգեւատրվել են: Ստեփանակերտի օտարերկրացի հյուրերը չեն վախենում Բաքվի սեւ ցուցակում հայտնվելուց: Նրանք կոչ են անում՝ պատռել այն:

    12:01
    13.10.19
    Ավելին
  • Աշխարհ
    Սիրիայի հյուսիս-արեւելքի վերջին երեք օրը՝ ականատեսների աչքերով

    Սիրիայի քրդական բնակավայրերը լքել է 100 հազար բնակիչ: Թուրքիան 7 գյուղ է գրավել ու դեռ առաջ է շարժվում: Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ՝ քրդական բնակավայրերի հրթիռակոծման արդյուքններից գոհ է: Ավելին՝ Էրդողանը միջազգային հանրությանը վստահեցրել է, որ կանգ չեն առնելու: Սիրիայի հյուսիս-արեւելքի վերջին երեք օրը՝ ականատեսների աչքերով:

    12:00
    13.10.19
    Ավելին
  • Հասարակական
    Ակորդեոնահար կինը

    Ակորդեոնով կինը 20 տարի առաջ բեմը թողեց՝ մորը տված խոստումը իրականացնելու համար: Երկար տարիներ Աթենքի բեմերում, ապա փողոցներում է հնչել նրա հոգեթով երաժշտությունը: Հայրենիքի կարոտը վերադարձրել է Երեւան, բայց սիրած գործը չի թողել:

    11:59
    13.10.19
    Ավելին
  • Նիկոլ Փաշինյանը Սասունիկում ծանոթացել է Արագածոտնի մարզի բիզնես պոտենցիալին

    Իշխանափոխությունից հետո Հայաստանում օլիգարխները դարձան խոշոր բիզնեսմեններ, իսկ այսօր նրանք արդեն պետության դաշմակիցներն են: Օլիգարխների էվոլյուցիան այսօր ավարտվել է՝ Արագածոտնում վարչապետի հայտարարությամբ՝ թե Հայաստանում չկան ընդդիմադիր ու իշխանամետ գործարարներ: Նիկոլ Փաշինյանը Սասունիկում Արագածոտնի մարզի բիզնես պոտենցիալին է ծանոթացել:

    11:58
    13.10.19
    Ավելին
2019-10-11
  • Հասարակական
    Հայաստանում ծնելիության խնդիր կա

    Շիրակում, ըստ մամուլի, վաղը կավարտվի փորձնական մարդահամարը, որը Հայաստանի իշխանությունը անցկացնում է՝ 2020-ի համահայաստանյան պաշտոնական մարդահամարից առաջ: Վարչապետ Փաշինյանը Ստեփանակերտում օգոսոտսի 5-ին հայտարարեց, որ 30 տարի անց Հայաստանի բնակչությունը 5 միլիոն պետք է լինի:
    Դեմոգրաֆիկ խնդիրների մեծ ուսապարկ կա այժմ մեր պետության ուսին: Հայաստանում շատ երեխաներ ունենալը մոդայիկ դարձնելու համար կառավարությունը փորձում է նորաստեղծ ընտանիքների սոցիալական բեռը ավելի թեթևացնել: Սակայն տնտեսական թռիքչները միայն կարող են օգնել մեր պետությանը կրճատել աղքատների թիվը: Ի դեպ, այս տարվա սկզբին էր Հայաստանի վարչապետը տնտեսական հեղափոխություն խոստացել:

    23:19
    11.10.19
    Ավելին
  • Հասարակական
    Հայրենիքի պաշտպանների տեսած Հայրենիքը

    Հայաստանի նախագահը մասնակցել է հարենիքը պաշտպանած տղաների լուսանկարների ցուցադրությանը: Սահմանին վիրավորված տղաներին առողջությունը վերականգնվելուց հետո, նոր մասնագիտություն ձեռք բերել օգնում է Երևան իմ սեր հիմնադրամը:

    23:17
    11.10.19
    Ավելին
  • Հասարակական
    Հայաստանում կանայք ավելի մեծ հնարավորություններ պետք է ունենան

    Ընտրական նոր օրենսգրքով Հայաստանում կանանց ավելի մեծ հնարավորություններ կտրվեն մասնակցելու քաղաքական պրոցեսներին: Այս մասին այսօր խոսել են Երևանում՝ կուսակցությունների մասին նոր օրինագծի քննարկման ժամանակ: Հայաստանում կանանց ավելի լայն իրավունքներով օժտելու մասին ՄԱԿ-ի ամբիոնից խոսել էր նաև Նիկոլ Փաշինյանը` դա համարելով համարձակ քայլ ժողովրդավար Հայաստան կառուցելու ճանապարհին: Ի դեպ, աշխարհում այսօր նշում են աղջիկ երեխաների միջազգային օրը:

    23:15
    11.10.19
    Ավելին
  • Հասարակական
    Ծխելու դեմ օրինագիծ՝ ծխող երկրում

    Ծխելու դեմ պայքարում հեղափոխական մի քանի գաղափար առաջարկելուց ու հանրային ընդվզման հանդիպելուց հետո, առողջապահության նախարարությունը հիմա էլ այդ գաղափարները օրենսդրական փաթեթով է ներկայացնում: Ծխախոտի ծուխը հանրային վայերում, փակ տարածքներում արգելելու վերաբերյալ մասնագիտների քննարկումը լսելուց հետո, Վաչե Մատինյանը նաև երևանցիների կարծիքն է լսել:

    23:13
    11.10.19
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Փաշինյանը հիշեցնում է Ալիևին պատմությունը

    Թուրքմենստանում ԱՊՀ երկրների ղեկավարների հավաքին Հայաստանի վարչապետը կոշտ պատասխանել է Ադրբեջանի նախագահին՝ նրա ելույթը անվանելով հայ ժողովրդի և ԱՊՀ երկրների ղեկավարների նկատմամբ անհարգալից վերաբերմունք: Ադրբեջանի նախագահը ասել էր, թե Հայաստանում հերոսացվում է ֆաշիզմը: Նախկին իշխանությունը Երևանի կենտրոնում կանգնեցրել է Գարեգին Նժդեհի արձանը, և այն կանգուն է մինչև այսօր: Ալիևը դա անվանել է «ցինիկ քայլ»: Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ տեղին չի համարում հանդիպման այս ձևաչափն օգտագործել պատմությունն աղավաղելու, կարևոր հանդիպման մթնոլորտը լարելու համար: Ոչ պաշտոնական աղբյուրը հայտնում է, որ այս միջադեպից հետո՝ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը մոտ երկու ժամ առանձանզրույց են ունեցել:

    23:08
    11.10.19
    Ավելին