Լրահոս

2019-08-28
2019-08-27
  • Իրավական
    Զենք արտադրող ռուսական ընկերությունը դատի է տվել ՀՀ ՊՆ-ին
    Ռուսաստանի հետ փայլուն հարաբերություններ ունենալու մասին այսօր էլ հիշեցրել է Հայաստանի արտգործ նախարարը՝ արտասահմանցի դիվանագետների հավաքի ժամանակ: Իշխանության այս հավաստիացումները փորձագիտական մակարդակում հանդիպում են լուրջ դիմադրության: Նրանց հիմնավորումները շատ են: Դրանց ավելացել է ևս մեկը: Հայաստանի դաշնակից երկրի զենք արտադրող ընկերությունը դատի է տվել մեր պաշտպանության նախարարությանը՝ գնումների մրցույթը տապալելու համար:
    21:39
    27.08.19
    Ավելին
  • Իրավական
    Գագիկ Խաչատրյան. հերթական աղմկոտ ձերբակալությունը

     ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, կեսօրից հետո, լրագրողներին հայտնեց, որ այսօր առավոտից ԱԱԾ-ն խուզարկում է ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի բնակարանը, առանձնատունը, գրասենյակային տարածքները, ինչպես նաեւ նրա հետ առնչություն ունեցող անձանց տները: Խաչատրյանի դեմ գործ է բացվում առանձնապես խոշոր չափերի գումարի վատնման եւ պաշտոնական դիրքի չարաշահման կասկածանքով: Խոսքը տասնյակ միլոնավոր դոլարների մասին է: ԱԱԾ տնօրենը չի բացառել, որ հավանական մեղադրանքը լրացվի քրեական օրենսգրքի այլ հոդվածներով եւս: Սպասվում է, որ Գագիկ Խաչատրյանին բերման կենթարկեն խուզարկությունների ավարտից հետո:

    21:22
    27.08.19
    Ավելին
  • Իրավական
    Հայկ Ալումյանը փորձում է կոտրել «մարտի 1-ի մասին միֆերը»

    «Եկել է միֆերը ցրելու ժամանակը»,  լրագրողներին հայտարարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը: Նա իրավունքի համաշխարհային փորձին ու Հայաստանի մայր օրենքին հղում անելով խոսել է երկրի ներքին անվտանգությունը ապահովելու համար զինված ուժերը օգտագործելու մասին: Հիշել՝ 96 թվականի հոկտեմբերի երկուսը, երբ առաջին անգամ բանակը Երևան է մտել:

    21:18
    27.08.19
    Ավելին
  • Իրավական
    Գարշահոտ բակեր և անպատասխան 21 նամակ՝ Երևանի քաղաքապետին

    Մայրաքաղաք հասած 600 նոր աղբամանների մասին քաղաքապետարանի աչքալուսանքը Երևանի բնակիչներին ոչ մի կերպ չի ազատում գարշահոտ բակերից, շենքերի խցանված աղբատարերից:
    Դրա դեմ ամեն օր կռիվ տվող քաղաքացիներին արդեն քրեական հետապնդման են ենթարկում: 8 մարդու դեմ քրեական գործ է բացվել: Տեղի ունեցածը իրենց լռեցնելու փորձ են համարում: Իրենք չեն լռելու:

    21:16
    27.08.19
    Ավելին
  • Հասարակական
    Թումանյան փողոցի բնակիչները նոր շենք չեն ուզում

    Իշխանափոխությունից հետո մայրաքաղաքի իշխանությունը երկրորդ վիճահարույց նախագծին շինարարության թույլտվություն է տվել: Էլիտար շենքը այս անգամ պետք է կառուցվի Թումանյան փողոցի բակերից մեկում: Բնակիչները՝ դեմ են: Նրանք պահանջում են՝ դադարեցնել, իրենց խոսքով՝ ապօրինի կառուցվող շենքի շինարարությունը, որը սկսել են երեկ՝ անտեսելով բնակիչների կարծիքը: Ակցիայի ժամանակ բորբոքված քաղաքացիներին հանդարտեցնելու է եկել կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը, բայց կրքերն ավելի են թեժացել:

    21:11
    27.08.19
    Ավելին
  • Արցախ
    Միջազգային գիտաժողով Արցախում

    Արցախ հայագետների հավաքին մասնակցելու է եկել հոլանդացի գիտնական, որն այս պահին Նարեկացին թարգմանում է հոլադերեն: Հայագիտական միքտը լիցաքավորող հավաք հայկական երկրորդ պետությունում առաջին անգամ տեղի էր ունեցել 2 տասնամյակ առաջ:  

    21:05
    27.08.19
    Ավելին
  • Սպորտ
    Լևոն Ջուլֆալակյանը հեռանում է Հայաստանի հավաքականից

    Ըմբշամարտի աշխարհի առաջնությունից մոտ մեկ ամիս առաջ հրաժարական է տվել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը: Օլիմպիական չեմպիոնը այսօր հանդիպել է լրագրողների հետ ու խոսել հրաժարականի պատճառների մասին: Գլխավորն, ըստ Ջուլֆալակյանի, այն, որ հավաքականի մարզիկները ցանկանում են նրա որդու՝ պատգամավոր-մարզիկ Արսեն Ջուլֆալակյանի փոխարեն հավաքականում տեսնել Կարապետ Չալյանին, հակառակ դեպքում հրաժարվել են մասնակցել հավաքներին, մրցումներին:

    20:21
    27.08.19
    Ավելին
  • Img default alt hy
    Ներդրումները հանելու կոչ Ամուլսարի ֆինասնավորողներին
    Հայկական բնապահպանական ճակատը նամակ է հղել Ամուլսարի ծրագիրը ֆինասնավորող ներդրողներին և վարկատու ընկերություններին, վկայակոչելով ԷԼԱՐԴ-ԹԻԱՐՍԻ ընկերությունների ուսումնասիրությունը՝ կապված Լիդիանի կազմած ՇՄԱԳ (ԲՍԱԳ) զեկույցների հետ, և կոչ է արել դուրս գալ նախագծից։
     
    12:31
    27.08.19
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Փոխգնդապետ է կալանավորվել՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով

    ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով փոխգնդապետին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու համար:

    12:22
    27.08.19
    Ավելին
2019-08-26