Լրահոս

2019-08-08
2019-08-07
  • Աշխարհ
    20 տարի գերտերության ղեկին եւ 54 տոկոս վարկանիշ

    20 տարի առաջ օգոստոսի 5-ին Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինը Կրեմլ կանչեց՝ երկրի ներքին անվտանգության պատասխանատու Վլադիմիր Պուտինին, նրան առաջարկեց կառավարության ղեկավարի աստիճանը և խորհուրդ տվեց մտածել ավելի բարձր պաշտոնի մասին: Այդ օրվանից Պուտինը, արդեն մոտ քառորդ դար՝ գերտերության ղեկավարն է:  

    21:57
    07.08.19
    Ավելին
  • Առողջապահական
    Մոր եւ մանկան մահացության երեք դեպք՝ մեկ շաբաթում

    Հայաստանում մոր եւ մանկան մահացության երեք դեպք է գրանցվել՝ մեկ շաբաթվա ընթացքում: Առողջապահության նախարարությունը, որը այս ընթացքում լուռ էր, միայն այսօր՝ օրվա երկրորդ կեսին է արձագանքել ողբերգություններին՝ այն էլ լրագրողների համառ պնդումների արդյունքում: Առողջապահության նախարարի խոսնակը հայտարարել է, թե աշխատանքային խումբ է ուղարկվել Վեդի՝ ծննդկանի մահվան հանգամանքները պարզելու: Նախարարությունից հայտնել են նաեւ, որ այս եւ Արեգունիից ծննդկանի մահվան հանգամանքներին կանդրադառնան, երբ դատաբժշկական փորձաքննությունը ավարտվի:

     

    21:01
    07.08.19
    Ավելին
  • Հասարակական
    Երեւանում աղջիկ է տուժել ծառի տապալման պատճառով

    Երեւանում ջարդված ու գետնին տապալված ծառի հարվածից տուժած աղջկա վիճակը կայուն է: Նրա մայրը պատրաստվում է դիմել քաղաքապետարան՝ աղջկա բուժման համար փոխհատուցում ստանալու համար: Կարծում է, որ մեղավորը հենց քաղաքապետարանն է, որը անտերության է մատնել ճանապարհին աճող ծառերը: Դրանք՝ հարեւանությամբ գործող խանութների տերերն են ջրում, բայց որպեսզի ճյուղերը չորդնեն ու չփտեն՝ քաղաքապետարանը ոչ մի սրսկում չի անում:

    21:00
    07.08.19
    Ավելին
  • Իրավական
    Պետությունը խախտում է երկրորդ նախագահի իրավունքները. Փաստաբան

    Երկրորդ նախագահի պաշտպանական թիմը հայտարարել է, որ, ըստ էության, դատական համակարգը այսօր կաթվածահար վիճակում է: Ռոբերտ Քոչարյանը փաստացի զրկված է պաշտպանվելու իրավունքից:

    20:42
    07.08.19
    Ավելին
  • Հայաստան
    Ինչու՞ է ռուսական ավիաընկերությունը սպառնում լքել հայկական շուկան

    «Պոբեդա» ավիաընկերության թռիչքների վերաբերյալ նոր շրջադարձ է: Պարզվում է՝ վառելիքի թերլիցքավորման հարցը ամենեւին էլ չի լուծվել: Ռուսաստանից՝ Շիրակ օդանավակայանից թերլիցքավորման խնդիրների վերացման երաշխիքներ են պահանջում: Մինչդեռ «Պոբեդայի» հայկական գրասենյակից հայտարարել էին, որ այդ հարցը լուծված է: 
     

    20:16
    07.08.19
    Ավելին
  • Քաղաքական
    Վանեցյանը՝ Փաշինյանի աղմկոտ «գաղտնազերծումների» մասին եւ ոչ միայն...

    Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը իր խոսքով՝ գաղտնի զեկույցից մեջբերումներ արեց ու Հայաստանը ձախողված պետություն որակեց՝ նախկինները շարունակում են փնտրել, թե այդուհանդերձ ի՞նչ զեկույցի մասին է խոսքը: Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, չգտնելով փաստաթուղթը՝ բաց նամակ է հրապարակել, որտեղ Նիկոլ Փաշինյանին բացատրել է, թե ինչ է նշանակում ձախողված պետություն տերմինը: Նա նաեւ հորդորել է, որ ԱԱԾ տնօրենը Նիկոլ Փաշինյանին բացատրի, որ պետական ու ծառայողական գաղտնիք հրապարակելը հանցագործություն է: 
    Արթուր Վանեցյանը Արցախում էր հայտնել, որ ծանոթ չէ վարչապետի հայտնած գաղտնի փաստաթղթին՝ Փաշինյանի ուղիղ եթերից է դրա մասին իմացել:  

    19:19
    07.08.19
    Ավելին