Լրահոս
-
ԻրավականԵրկրորդ նախագահի աջակիցները՝ ԲԴԽ-ի առջեւՌոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր նորից գնացել են Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ: Նրանք պահանջում են արդար դատավարություն: Սպասել են, որ խորհրդի նախագահը կամ անդամներից մեկը կիջնի ու կլսի իրենց: 2 ժամ սպասելուց հետո երկրորդ նախագահի աջակիցներին հանդիպել է ԲԴԽ մամուլի ծառայության պետը ու հորդորել՝ հարցերը գրավոր ներկայացնել:
Ավելին20:2412.08.19 -
Սյունիքում այրվում են հազվագյուտ եղեւնիներ եւ գիհիներԱրեւիկ ազգային պարկը կլանող հրդեհը մեկուսացվել է: Մոտ 12 հա տարածք է այրվել, որը վերահսկում են Արտակարգ իրավիճակների, պաշտպանության ու շրջակա միջավայրի նախարարությունների 200 աշխատակիցները: Արեւիկը հայտնի է հազվագյուտ եղեւնիներով ու ավելի քան 300 տարեկան գիհիներով, որոնք ամենաշատն են կրակի բաժին դառել: Արտակարգ իրավիճակների նախարարությունից վստահեցնում են՝ ամեն ինչ անելու են, որ Արեւիկ արգելոցի հրդեհը Խոսրով-2 չդառնա: Նախարարությունում հրդեհի բռնկման նախնական վարկած ունեն:
Ավելին20:1612.08.19 -
ԱշխարհԱրյունալի բախումներ Տաճարի լեռան վրաԵրուսաղեմում իսրայելական ոստիկանության ու պաղեստինցիների բախումների հետևանքով 61 պաղեստինցի է վիրավորվել: Օգոստոսի 11-ը հրեաների ազգային սգո օրն է, որն այս տարի համընկել է մուսուլմանական Քուրբան-բայրամի հետ։ Վեճը ծագել է այն բանից հետո, երբ հրեաները փորձել են մուտք գործել տաճար:
Ավելին20:0012.08.19 -
ԻրավականԿասկածելի խմբագրումներ, զգուշավոր սրբագրումներ՝ BBC-ի հոդվածից հետոBBC-ի թղթակիցը փորձել է մեղմել իր հոդվածի շուրջ պայթած սկանդալը: Լրագրող Գրիգոր Աթանեսյանը ուղիղ եթերում խոստովանել է, որ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի մասին վարկաբեկիչ պնդումները չկան Մարտի 1-ի գործում:
Ուշագրավ խմբագրում է եղել նաեւ Վիքիպեդիայում: BBC-ի հոդվածի հրապարակումից հետո գեներալի կենսագրությունում փոխել են Մարտի 1-ին վերաբերվող հատվածը ու գրել այն, ինչի մասին մինչեւ այսօր պնդում էր BBC-ի թղթակիցը: Հետո, նորից խմբագրել են:Ավելին19:4712.08.19 -
ԻրավականՀրաժարական կամ քրեական հետապնդում. ՍԴ դատավորներից ուզում են ազատվելԿառավարության ընդդիմախոսները տարակուսած են: Փաստորեն` քաղաքական իշխանությունը սահմանադրական դատարանի դատավորներին առաջարկում է հրաժարական տալ, փոխարենը՝ խոստանալով գրեթե ցմահ ապահովել ֆինանսով, կամ սպառնալով քրեական հետապնդմամբ:
Ավելին19:3812.08.19 -
ՀայաստանԿառավարությունը հրաժարվում է օգնել վիրավոր զինվորինԱպրիլյան պատերազմի մասնակից, ծանր վիրավորում ստացած զինվորին կառավարությունը նորից մերժել է: Խոսքը այն զինվորի մասին է, որին Գերմանիայում խոստացել են 35 հազար եվրոյի դիմաց վերականգնել ոտքերի ուժը: Մինչդեռ երաշխիքներ չկան, որ մեր երկրում անցնող վերականգնողական կուրսը կօգնի, որ բեկորը ողնուղեղին չհասնի:
Ավելին19:3012.08.19 -
Արցախ«Հերոսների ապամարդկայնացումը վտանգավոր է». քաղաքագետՓորձագիտական հանրությունը BBC-ի հոդվածը արցախցի գեներալներին թիրախավորելու փորձ է որակում: Արցախից քաղաքագետ Էդգար Էլբակյանը սա անընդունելի է համարում հատկապես այս փուլում, երբ առջեւում Արցախի համար կարեւոր ընտրություններ են, որոնց անցնցում ընթացքը բոլորի շահերից է բխում:
Ավելին19:1512.08.19 -
ՔաղաքականՄի քանի դիտարկում Ստամբուլյան կամ «Եւրոպայի խորհրդի նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիայի շուրջ. Լիլիթ ԳալստյանԻ դեպ, Կոնվենցիան վավերացրած երկրներում բռնության նվազում չի արձանագրվել։
Ավելին16:1712.08.19 -
Աշխարհ2,5 միլիոն ուխտավոր՝ ՄեքքայումՈւրբաթ օրը սկսվել է ամենամյա ուխտագնացությունը՝ Մեքքա: Մոտ 7400 օդանավ եւ 2,5 միլիոն ուխտավոր է եկել Սաուդյան Արաբիա մասնակցելու հնգօրյա արարողությանը: Հաջը համարվում է աշխարհի ամենամեծ կրոնական արարողությունը, որի ընթացքում, ցավոք, տեղի են ունենում նաեւ ողբերգական դեպքեր: Բազմամարդության պատճառով ամեն տարի մահացության դեպքեր են գրանցվում: 2015 թվականին գրանցվել է մահացությունների ամենամեծ թիվը՝ 2300 ուխտավոր, տեղեկացնում է Daily Mail-ը:
Ավելին11:0012.08.19
-
ՀայաստանՔաղաքում միայն օրինապահ քաղաքացիներ են. CITIZEN CITY
Հոգեբանների ուսումնասիրությունները ցույ ց են տալիս, որ մասնագիտություն ընտրելու հարցում ամենադժվարը կողմնորոշվում են սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները: Այդ հարցը լուծելու համար երեխաների խնամքով զբաղվող կազմակերպությունները փոքրերին այսօր հրավիրել էին մասնագիտությունների քաղաք:Ավելին20:2010.08.19 -
ԱշխարհԼեհաստանի խորհրդարանի նախագահը հրաժարական է տվել սկանդալից հետոՄեծ սկանդալից հետո Լեհաստանի խորհրդարանը նոր ղեկավար է ընտրել: Այդ պաշտոնում այսօրվանից երկրի ներքին գործերի նախարարն է: Օրենսդիրի արդեն նախկին նախագահը հրաժարական էր տվել ուրբաթ: Պատճառը ցնցել է համաշխարհային մամուլը:
Մարեկ Կուխ- Չինսկին կառավարական ինքնաթիռներն ու ուղղաթիռները ընտանեկան ճամփորդությունների համար է օգտագործել: Երբ աղմուկ է բարձրացել, սկզբում նա փորձել է արդարանալ ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի վարչապետը՝ հայտարարելով, թե ընտանիքի անդամների հետ ուղևորությունները բյուջեի ծախսերը չեն ավելացրել:Ավելին20:0010.08.19 -
ՄշակույթՄնջախաղը դեռ «անտուն» է. Միջազգային փառատոնը՝ կասկածի տակՀայաստանում 7-րդ անգամ տեղի է ունենում մնջախաղի միջազգային փառատոն: Իսկ համր թատրոնի նոր շենքը չկա ու չկա: Դերասանները շարունակում են երազել սեփական տանիքի մասին: Թատրոնի նախագիծն ու հասցեն, որտեղ պետք է կառուցվի շենքը նախորդ իշխանությունը փոխանցել է նոր կառավարությանը
Ավելին19:5510.08.19 -
ՍպորտԲադմինթոնի Համահայկական առաջնության թեժ պայքարըՍտեփանակերտում համահայկական յոթերորդ խաղերի աննախադեպ բացումից հետո՝ մասնակիցները հայկական երկու մայրաքաղաքներում չորրորդ օրն է մրցապայքարի մեջ են:
Ավելին19:5310.08.19 -
Վերագործարկվել է Մարալիկի բամբակի գործարանըՄարալիկում այսօր վերագործարկվել է բամբակի գործարանը: Այն մոտ 380 տոննա թել կարտադրի, որը կիրացվի հիմնականում արտերկրում: Գործարանի ղեկավար Գևորգ Գասպարյան հույս ունի, որ օրերից մի օր գործարան կմտի 120 մարալիկցի: Այս պահին ընդամենը 41-ն են աշխատում: Գործարանի վերաբացմանը Մարալիկ գնացած Նիկոլ Փաշինյանին բնակիչները չեն կարողացել մոտենալ:
Ավելին19:3510.08.19 -
ՀասարակականԷքստրասենսը եւ հոգեւորականը՝ գերեզմանապղծության մասինԳերեզմանապղծության դեպք է գրանցվել նաև Գյումրիում: Մեր տեղեկություններով, այն տեղի է ունեցել մոտ երկու շաբաթ առաջ, որի մասին ֆեյսբուքյան օգտատերերից մեկն է հայտնել՝ փորձելով իրավապահների ուշադրությունը հրավիրել:
Գերեզմանաքարերի պղծման սկանդալը մեծ արձագանք ստացավ՝ Եռաբլուր պանթեոնում հերոսների շիրիմների վրա մոմախառն նյութ լցնելուց հետո: Ոստիկանություն որպես կասկածյալ բերման ենթարկված մի կին սկզբում հայտարարել էր, թե ինքն է սև գործի հեղինակը: Ռազմական ոստիկանությունում՝ հրաժարվել այդ ցուցմունքից: Կինը ասել էր, թե այդպես հանում է նավսն ու դռներ բացում:Ավելին19:1510.08.19 -
ԻրավականԱղմկոտ քայլեր. Միայն թե՝ ՍԴ դատավորները հրաժարական տանԱրդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել մի օրինագիծ, որը, ըստ էության, վերջնագիր է Սահմանադրական դատարանի գործող դատավորներին: Նշվում է, որ մինչև հոկտեմբերի 31-ը ինքնակամ հրաժարական ներկայացնելու դեպքում, սահմանադրական դատարանի դատավորները մինչև 65 -70 տարեկանը կօգտվեն բոլոր այն արտոնություններից, որոնք այժմ ունեն՝ որպես բարձր դատարանի դատավոր: Կստանան աշխատավարձ, պարգևավճար ու հավելավճար: Թոշակի անցնելուց հետո էլ կստանան բարձր թոշակը:
Աբսուրդի հասնող այս օրենքի նախագիծը՝ ըստ էության իշխանության նոր քայլն է՝ սահմանադրական դատարանը ազատել բոլոր նրանից, ովքեր դատավոր են դարձել նախորդ իշխանության օրոք ու նշանակել սեփական թեկանծուներին:Ավելին19:0010.08.19