Լրահոս
2025-12-23
-
Հասարակական2025 թվականի աշունը Հայաստանում տաք էր և չորայինՀոկտեմբերին միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 8․8°C, որը նորմայից բարձր էր 0․5°C-ով։ Տեղումների ամսական քանակը կազմել է 35․4մմ կամ նորմայի 83%-ը։Ավելին19:0023.12.25 -
ՀասարակականԿատաղությունը կենդանիներից մարդուն փոխանցվող մահացու վիրուսային հիվանդություն է․ ԱՆ-ն զգուշացնում էՄարդկանց մոտ հիվանդության գաղտնի շրջանի տևողությունը կարող է տատանվել 1 շաբաթից մինչև 1 տարի և պայմանավորված է վնասվածքի/կծվածի տեղակայմամբ և ծանրությամբ։Ավելին18:4623.12.25 -
ՔաղաքականՍուքիասյանը հանդիպել է բենզինի շուկայի խոշորների հետ, առաջարկել վաճառել Բաքվից եկած վառելանյութը. 24NewsԴեկտեմբերի 19-ին Հայաստան հասավ 22 վագոն ադրբեջանական ծագման A95 բենզինը։ 1300 տոննա ծավալով վառելանյութը ՔՊ-ականները ներկայացնում են որպես «հաստատված խաղաղության ապացույց»։ Ավելի ուշ հայտարարվեց, որ ադրբեջանական բենզինը Հայաստանում կվաճառվի աննախադեպ ցածր՝ 440 դրամ գնով։ Հայտնի դարձավ, որ վառելանյութը կվաճառվի «Մեգա Թրեյդ» ընկերությանը պատկանող «Ռան Օիլ» բենզալցակայանների ցանցում։ Այս ընկերությունը գործում է Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ կոնցեռնի» կազմում։ 24News-ի տեղեկություններով, ադրբեջանական բենզինը Հայաստան է հասել խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանի միջոցով, իսկ Խաչատուր Սուքիասյանի միջոցով կվաճառվի հայաստանյան շուկայում։ Հիշեցնենք՝ կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գործարքն իրականացրել են մասնավոր ընկերությունները։ Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերությունը ձեռք է բերել 600 տոննա բենզին։ Չնայած, որ հայտարարվել է ցածր գին «Պրեմիում» տեսակի բենզինի համար, միևնույն է՝ բազմաթիվ քաղաքացիներ բողոքի ալիք բարձրացրեցին՝ բոյկոտելով «Ռան Օիլ»-ից բենզին գնելը։ 24News-ի տեղեկություններով, Խաչատուր Սուքիասյանը բենզինի շուկայում խոշոր ներկրողների հետ է հանդիպել և ասել նրանց, որ բոլորը պետք է վաճառեն ադրբեջանական բենզինը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այդ գործարքից հրաժարվել են «ՖԼԵՇ» և «ՍԻՓԻԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ները։ Նշենք, որ Խաչատուր Սուքիասյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ ունենալու և առևտրով զբաղվելու ցանկության մասին։Ավելին18:3623.12.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Ուժեղ Հայաստանի ծրագիրն է ներկայացնում «Մեր ձևովը». շարժմանը միացողների թիվն աճում էՀայլուր 18։30 Ուժեղ Հայաստանի ծրագիրն է ներկայացնում «Մեր ձևովը». շարժմանը միացողների թիվն աճում էԱվելին18:3023.12.25 -
ՔաղաքականԵթե 100-ավոր մարդիկ դուրս գան, ոչինչ էլ չեն կարող անել. Նարեկ ԿարապետյանԱսուլիսի ժամանակ հայտարարեց «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։Ավելին18:1723.12.25 -
ՔաղաքականՆերկայացվել է Սահմանադրական բարեփոխումների գործընթացըՆիստի օրակարգի շրջանակում ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների գործընթացը։ Արդարադատության նախարար, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահ Սրբուհի Գալյանը զեկուցել է մշակվող հայեցակարգային ուղղություններով առաջարկվող կարգավորումների վերաբերյալ՝ ներկայացնելով դրանց իրավական հիմնավորումները, նպատակային ուղղվածությունը և համակարգային ազդեցությունը սահմանադրական կարգի զարգացման համատեքստում։Ավելին18:1023.12.25 -
ՔաղաքականՊատարագը անցել է լեփ-լեցուն դահլիճում, է՜, եկեղեցում. Դավիթ ԱռուշանյանԼրագրողների հետզրույցում ասաց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։Ավելին18:0123.12.25 -
ՔաղաքականՈ՞վ է դառնում Սոթքի ոսկու հանքի տերը. անորոշ է ՀՀ խոշոր հարկատուներից մեկի ճակատագիրըԱրդեն շուրջ 5 տարի է՝ Հայաստանի երբեմնի խոշոր հարկատուներից մեկը՝ Սոթքի ոսկու հանքը, աշխատում է մինիմալ հզորությամբ: Վճարված հարկերից կարելի է այս ենթադրությունն անել: Մինչև 2020 թվականը 24 միլիարդ դրամ հարկ էր վճարում հանքը տարեկան, հիմա տարեկան հազիվ 1 միլիարդ դրամի են հասնում վճարված հարկերը: Սոթքի ոսկու հանքավայրում դրոշ տնկած ադրբեջանցիները հետ կքաշվե՞ն...Ավելին17:5323.12.25 -
ՀասարակականՆոր տեղեկություններ՝ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակի մասինԿլինիկայի տնօրենի տեղակալի խոսքերով՝ 70-ամյա Խաչատրյանը, դեկտեմբերի 23-ին՝ գիշերվա 00:30-ի սահմաններում կլինիկայի վերակենդանացման բաժին է ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում՝ աորտալ ստենոզի ծանր աստիճան, միտրաք ստենոզի և քրոնիկական սրտային անբավարարության դեկոմպենսացիայի ֆոնին զարգացած թոքերի այտուցի ու ծանր շնչառական անբավարարության ախտորոշմամբ։Ավելին17:4523.12.25 -
Քաղաքական«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Շվեդիայի, Նիդերլանդների և Բելգիայի դեսպանների հետՊատգամավորները հյուրերի խնդրանքով ներկայացրել են իրենց տեսակետները Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ, խոսել ՀՀ-Եվրամիություն համագործակցությունից՝ կարեւորելով դատաիրավական ոլորտում բարեփոխումների իրականացման հարցում ԵՄ աջակցությունը:Ավելին17:3023.12.25 -
ՔաղաքականՀաղթելու ենք մեր ձևով և կառուցելու ենք ուժեղ Հայաստան. Սամվել Կարապետյան«Մեր երկրում չկա այլևս բնակավայր, քաղաք ու գյուղ, որտեղ չիմանան մեր շարժման ու դրա բարի նպատակների մասին, չկա մի մարդ, ով տեղյակ չէ մեր առաքելությանը: Այսօր արդեն դժվար է գտնել որևէ քաղաքական վերլուծաբանի, ով կքննարկի Հայաստանի մոտ ապագայի հասարակական ու քաղաքական գործընթացները՝ չնշելով «Մեր ձևով» շարժման, մեր թիմի ու մեր համախոհների վճռական ազդեցությունը:Ավելին17:2023.12.25 -
ՔաղաքականՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Բուլղարիայի դեսպանըԴեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և փոխանցել է Բուլղարիայի նախագահի Ռումեն Ռադևի ջերմ ողջույնները։ Նա նշել է, որ համոզված է՝ հայ-բուլղարական երկկողմ հարաբերությունների մակարդակը կարող է էապես բարձրանալ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման և առկա ներուժի լիարժեք իրացման շնորհիվ։Ավելին17:1523.12.25 -
ԻրավականՍիսական ջոկատի հրամանատարին տարել են ոստիկանության Սիսիանի բաժին, որպեսզի տեղափոխեն կալանավայրՀիշեցնենք, որ Արցախը հանձնած ահաբեկչական խումբը Աշոտ Մինասյանին գերեվարել է առյուծի վանդակում «ապօրինի» զենք գտնելու թեմայով՝ 1 տարի 10 ամիս 2 օրով:Ավելին17:0923.12.25 -
ՄիջազգայինԶելենսկին հայտարարել է խաղաղության բանակցությունների հիմնական փաստաթղթերի պատրաստ լինելու մասինՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Ռուսաստանի հետ պատերազմի ավարտի շուրջ բանակցությունների հիմքում ընկած փաստաթղթերի բազային փաթեթն արդեն պատրաստվել է: Նրա խոսքով՝ կողմերը մի շարք հարցերում մնում են տարբեր դիրքերում, և թե Ուկրաինան, թե Ռուսաստանը պատրաստ չեն ընդունել որոշ պայմաններ:Ավելին17:0423.12.25 -
ՀասարակականԵղվարդ-Զովունի ավտոճանապարհին ավազով բարձված «KamAZ»-ը կոտրել է գազախողովակներն ու կողաշրջվել, սկսվել է գազի արտահոսքԱյսօր՝ դեկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:50-ի սահմաններում «KamAZ» մակնիշի՝ ավազով բարձված բեռնատարը Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին՝ Եղվարդի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին, կոտրել դրանք և կողաշրջվել։ Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։ Կողաշրջման հետևանքով սկսվել է գազի արտահոսք: ԳԳՄ-ի աշխատակիցները գազի արտահոսքը ժամանակավորապես դադարեցրել են ու հիմա ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ վթարված խողովակը վերանորոգելու, հենասյուները տեղադրելու, իսկ դրանից հետո գազամատակարարումը վերականգնելու համար։Ավելին17:0023.12.25 -
Քաղաքական«Ես շարունակում եմ պաշտոնավարել»․ Շիրակի մարզպետն անդրադարձել է իր պաշտոնանկության մասին լուրերինԿրկնում եմ՝ քննարկումներ եղել են, բայց պաշտոնանկություն դեռ չկա, և ես շարունակում եմ պաշտոնավարել, մինչև վերջին պահը շարունակելու եմ աշխատել ու ծառայել մարզին։ Պաշտոնը կամ աթոռը կորցնելու մտավախություն չունեմ, միշտ պաշտոնին վերաբերվել եմ որպես գործիքի՝ երկրի, մարզի կամ քաղաքի համար օգտակար լինելու առումով։ Իմ համար ամենամեծ գնահատականը ժողովրդի գնահատականն է․ պաշտոնանկության մասին լուրերի տարածումից հետո բազմաթիվ զանգեր ու մտահոգություններ եմ ստացել»,-նշեց Շիրակի մարզպետը։Ավելին16:5123.12.25 -
ՔաղաքականՔուչի բազառ՝ Երևանի քաղաքապետարանում. կրքերը լոճվել են ավագանու նիստինՀետսովետական Երևանի ամենամութ ու վտանգավոր ետնախորշերի բառապաշարն է քաղաքապետ Տիգրան Ավինյանը մտցրել քաղաքապետարանի լուսավոր դահլիճ: Թեժ է անցել ավագանու նիստը: Քաղաքագլուխը կոպիտ բառապաշարով փորձել է զսպել ընդդիմադիրներին, ժառգոնային բառերով՝ նրանց մեղադրել «ապերավատ» լինելու համար:Ավելին16:4823.12.25 -
ՀասարակականԿասեցվել է «Առողջ մսամթերք» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցի արտադրական գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն «Առողջ մսամթերք» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցում իրականացրած անասնահամաճարակային մշտադիտարկման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Սյունիքի մարզ, ք․ Սիսիան):Ավելին16:4523.12.25 -
ՀասարակականԱդրբեջանում գերեվարված Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել էԻնչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, դեկտեմբերի 22-ին 70-ամյա Խաչատրյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։ Նա ունեցել է շնչառության դժվարացում և սրտի ցավեր, ինչի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց:Ավելին16:4523.12.25 -
ԻրավականԴիանա Գասպարյանին վերաբերող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ «Հետք»Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանին առաջադրված քրեական վարույթի նախաքննության ավարտ է հայտարարվել, և գործն առաջիկա օրերին կուղարկվի դատարան:Ավելին16:4223.12.25