Լրահոս
2025-12-23
-
ՀասարակականԿասեցվել է «Առողջ մսամթերք» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցի արտադրական գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն «Առողջ մսամթերք» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցում իրականացրած անասնահամաճարակային մշտադիտարկման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Սյունիքի մարզ, ք․ Սիսիան):Ավելին16:4523.12.25 -
ՀասարակականԱդրբեջանում գերեվարված Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել էԻնչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, դեկտեմբերի 22-ին 70-ամյա Խաչատրյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։ Նա ունեցել է շնչառության դժվարացում և սրտի ցավեր, ինչի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց:Ավելին16:4523.12.25 -
ԻրավականԴիանա Գասպարյանին վերաբերող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ «Հետք»Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանին առաջադրված քրեական վարույթի նախաքննության ավարտ է հայտարարվել, և գործն առաջիկա օրերին կուղարկվի դատարան:Ավելին16:4223.12.25 -
ՔաղաքականՍամվել Կարապետյանը բանտից ուղերձ է հղելՇարժման հաշվետու ժողովի ավարտից հետո՝ ժամը 18։00-ին, նույն վայրում տեղի կունենա շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի մամուլի ասուլիսը։Ավելին16:3623.12.25 -
ՄիջազգայինԻսրայելի անվտանգության ոլորտի պաշտոնյաները զգուշացնում են Իրանի հետ պատերազմի «պատահական» բռնկման վտանգի մասին. YNETԻսրայելական անվտանգային մարմինները մտահոգված են, որ Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների մասին հանրային հռետորաբանության և մեդիա արտահոսքերի աճը կարող է հանգեցնել իրավիճակի սխալ ընկալման և չնախատեսված էսկալացիայի: Այս մասին գրում է իսրայելական Ynet կայքը:Ավելին16:2923.12.25 -
ՔաղաքականՄեր ղեկավարը դրսում խելոք է, իսկ ներսում ձևացնում է, թե ուժեղ է ու բանտարկում է իր ընդդիմախոսներին. Նարեկ ԿարապետյանԱյս մասին հայտարարեց «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։Ավելին16:2023.12.25 -
ՀասարակականԵրևանում 41-ամյա տղամարդը դանակահարել է հարազատ եղբորը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարԴեկտեմբերի 20-ին վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «կրծքավանդակի բազմակի կտրած, ծակած վերքեր» ախտորոշմամբ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի, ում առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հաղորդում է Shamshyan.com–ը։ Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ վիրավորը 36-ամյա Աշոտ Կ․-ն է։ Արդեն հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորին Հակոբ Պարոնյան փողոցի 7 հասցեում գործող հյուրանոցի նախասրահում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակով հարվածել և ծանր մարմնական վնասվածք է պատճառել եղբայրը՝ 41-ամյա Վլադիմիր Հ․-ն։ Կասկածյալը պարեկների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը «Սուրբ Սարգիս» եկեղեցու բակից ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանություն, որտեղ վերջինիս մոտից հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը։ Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք Վլադիմիր Հ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։Ավելին16:1723.12.25 -
ՔաղաքականՀերիք է նվաստացնել սեփական ազգին. Ալեքսան Ալեքսանյան«Մեր ձևով» ժողովրդական շարժման տարեկան ամփոփիչ հաշվետու ժողովին ասաց շարժման համակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը։Ավելին16:0623.12.25 -
ՄիջազգայինՈւկրաինայում անջատել են լույսը՝ ռուսական հարձակումներից պաշտպանվելու համար. զանգվածային հարվածներՎաղ առավոտյան Ռուսաստանը ավիահարվածներ Է հասցրել Ուկրաինայի մայրաքաղաքին: Կիևի իշխանությունը բնակիչներին կոչ է արել մնալ ապաստարաններում: Ռուսական մամուլն էլ գրել է ուկրաինական բանակի գնդակոծությունների մասին: Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ ուկրակինական զորքը գիշերը գրոհել է Ռուսաստանի սահմանամերձ շրջանները։Ավելին16:0023.12.25 -
ՀայաստանՈւղիղ I «Մեր ձևով» շարժման ամփոփիչ հաշվետու ժողովըՈւղիղ I «Մեր ձևով» շարժման ամփոփիչ հաշվետու ժողովըԱվելին15:5723.12.25 -
ՔաղաքականՀանրագրին միացել է ՀՀ 50 հազար բնակիչ. Արթուր Միքայելյան«Հանրագրին միացել է ՀՀ 50 հազար բնակիչ»։ Այս մասին հայտնեց «Գիտակից հասարակություն» ՀԿ-ի նախագահ Արթուր Միքայելյանը։Ավելին15:5323.12.25 -
Արտաքին քաղաքականությունՌուսական հացահատիկի տրանզիտը դեպի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքովԸստ տեղեկությունների՝ առաջին խմբաքանակը բաղկացած է 8 վագոնից, որոնք ուղևորվում են դեպի «Երևան» կայարան։Ավելին15:5023.12.25 -
ՔաղաքականԱնցնելու ենք այդ խնդիրների վրայով ու լուծումները տալու ենք «մեր ձևով». Գոհար Ղումաշյան«Անցնելու ենք այդ խնդիրների վրայով ու լուծումները տալու ենք «մեր ձևով»»։ Այս մասին ասաց «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Ղումաշյանը։Ավելին15:4623.12.25 -
ՔաղաքականՄեր տեսլականն այն է, որ Հայաստանը լինի հզոր ու ուժեղ գործընկեր. «Մեր ձևով» շարժման անդամ«Մեր տեսլականն այն է, որ Հայաստանը լինի հզոր ու ուժեղ գործընկեր»։ Այս մասին հայտարարեց «Մեր ձևով» շարժման անդամ Արթուր Դանիելյանը։Ավելին15:3623.12.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Միքայել Սրբազանի վիրահատության հետաձգման պատճառը հայտնի է դարձելՀայլուր 15։30 Միքայել Սրբազանի վիրահատության հետաձգման պատճառը հայտնի է դարձելԱվելին15:3023.12.25 -
ՔաղաքականՄենք թիրախավորումներից չենք վախենում. Արեգա ՀովսեփյանԱյս մասին ասաց «Մեր ձեւով» շարժման անդամ Արեգա Հովսեփյանը։Ավելին15:2723.12.25 -
ՄիջազգայինԻսրայել-Հունաստան-Կիպրոս. ռազմական առանցք Արևելյան ՄիջերկրականումԹուրքական մամուլը լուսաբանում է Երուսաղեմում կայացած Նեթանյահու-Միցոտակիս-Քրիստոդուլիդիս եռակողմ հանդիպումը որպես Անկարայի դեմ ուղղված քայլ։ Ըստ առկա տեղեկությունների՝ կողմերը պաշտոնապես պայմանավորվել են խորացնել համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտներում։ Թուրքական աղբյուրները, վկայակոչելով հունական մամուլը, նշում են Միջերկրական ծովում համատեղ զինված ստորաբաժանումների ստեղծման հավանականությունը, ինչը որակվում է որպես «սպառնալիք Թուրքիայի շահերին»։ Անկարան այս հանդիպումը դիտարկում է որպես փորձ՝ շրջանցելու Թուրքիային տարածաշրջանային գազային նախագծերում։ Հատկանշական է, որ այս զարգացումները տեղի են ունենում Թուրքիայի և Հունաստանի միջև ծովային սահմանների ու Կիպրոսի հարցի շուրջ շարունակվող լարվածության ֆոնին։Ավելին15:2423.12.25 -
ՏարածաշրջանԱդրբեջանը «Արևմտյան Ադրբեջան» թեզը ներդնում է կրթական համակարգում. КАВКАЗАРЬԱդրբեջանի խորհրդարանի պատգամավոր և «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավար Ազիզ Ալեքբերլին հայտարարել է, որ գաղափարի ներդրումը բուհերում նպատակ ունի պատրաստել սերունդների՝ դեպի «հայրենի հողեր վերադառնալու» համար։Ավելին15:1623.12.25 -
ՔաղաքականԲոյկոտե´նք և թույլ չտա´նք, որ ադրբեջանական բենզինը վերածվի մեր դեմ ուղղված հրանոթների. «ՀայաՔվե»Կոչ ենք անում բոլոր վարորդներին՝ դրսևորել քաղաքացիական բարձր գիտակցություն և ավտոմեքենաները չլիցքավորել RAN Oil բենզալցակայաններում, քանի որ դրանցում վաճառվում է ադրբեջանական բենզին, որը Բաքվի բռնապետ Ալիևը վաճառում է մեզ՝ փորձելով պատրանք ստեղծել, թե իբր խաղաղություն է ցանկանում։ Իրականում բռնապետ Ալիևը մեծ քանակի սպառազինություն է կուտակում, բանտերում խոշտանգում է մեր հայրենակիցներին և պատրաստվում նոր ագրեսիայի Հայաստանի դեմ։Ավելին15:0823.12.25 -
ԻրավականԴատավոր Արշակ Պետրոսյանին նախազգուշացում հայտարարվեցԵրևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանին նախազգուշացում հայտարարվեց։ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ դեկտեմբերի 23-ին է հրապարակել որոշումը։ «Խորհուրդը, քննելով արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի միջնորդությունը դատավոր Արշակ Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց այն բավարարել։ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։ Տեղեկացվում է նաև, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Երանուհի Թումանյանցը, Կարեն Թումանյանը, Անահիտ Աբրահամյանը և Էդգար Հովհաննիսյանը կիրառվող կարգապահական տույժի մասով դեմ են եղել որոշմանը, սակայն կողմ են քվեարկելով «նկատողություն» տույժի տեսակին։ Որոշումը և հատուկ կարծիքները օրենքով սահմանված կարգով կուղարկվեն կողմերին»,- նշեց խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը։Ավելին15:0023.12.25