Լրահոս
-
ՀայաստանՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածելՔաղաքացիները (ծնված՝ 1965թ․-ին և 1974թ․-ին) գտնվում են բժիշկների վերահսկողության տակ։ Քաղաքացիներից մեկի մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետի սրացում, մյուս քաղաքացին ստացել է մարմնական վնասվածքներ։
Ավելին11:3419.07.19 -
ԻրավականՊԵԿ-ը հայտնաբերել է դրոշմավորման ենթակա, ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղերՊետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հարկային իրավախախտումների կանխարգելմանն ու բացահայտմանն ուղղված գործառույթների շրջանակում բացահայտել է անօրինական գործունեության հերթական դեպքը:
Ավելին10:2119.07.19 -
ԻրավականՉհայտարարված այց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկՄարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի «թեժ գիծ» հեռախոսահամարին ստացված ահազանգերի հիման վրա այց է կատարվել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Ավելին10:2019.07.19
-
ՔաղաքականԵթե Հրայր Թովմասյանին հրաժարական պարտադրվի, Փաշինյանը դա չի մարսի. Արմեն ԱշոտյանԱվելին23:0118.07.19 -
Կառավարությունը զիջում չի անելու. պատասխան՝ Իջևանի ցուցարարներինԻջևանում գիշերվա դեպքերին կառավարության նիստի սկզբում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանը: Ինչպես գիտեք, նա ծնունդով Իջևանից է և բողոքի ակցիայի մասնակիցները երեկ՝՝ ոստիկանների հետ բախումների ժամանակ նրա ուշադրություն էի հրավիրում ոստիկանների գործողությունների վրա:
Նիկոլ Փաշինյանը այսօր ասել է, որ կառավարությանը ապօրինի պայմաններ պարտադրելու որևէ փորձ արժանանալու է ամենակոշտ հակազդեցությանը: Տարօրինակ միջադեպ է տեղի ունեցել, երբ փոխոստիկանապետը ներկայացրել է թվեր բերման ենթարկվածների մասին: ՙԻնչու են 19, պետք է 36-ը լինեին: Ուր են մյուսները՚,- հարցրել է Հայաստանի վարչապետը:
Ավելին22:0918.07.19 -
Մշակույթ«Կիլիկիա առյուծների երկիր». երեք ֆիլմ, մեկ պատմությունԲեյրութում կայացավ նոր հայկական գեղարվեստական ֆիլմի առաջին ցուցադրությունը: ՙԿիլիկիա. Առյուծների երկիր՚ երեք մասանոց ֆիլմի գաղափարի հեղինակը ԳՈՀԱՐ սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի հիմնադիր Խաչատուրյան ընտանիքինն է: Ֆիլմի բոլոր նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում:
Ավելին22:0818.07.19 -
Իջևանում ավելի շատ ոստիկան կա, քան բնակիչՀայաստանի ազգային անվտանգության պետն ու ոստիկանապետը Իջևանում են: Գիշերը տեղի ունեցած բախումներից հետո՝ Տավուշի մարզկենտրոնում իրավիճակը չի հանգստանում: Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել այնտեղ: Տավուշի մարզպետարանում քիչ առաջ ավարտվել է խորհրդակացությունը՝ ԱԱԾ տնօրենի, ոստիկանապետի, մարզպետի եւ համայնքի ղեկավարների մասնակցությամբ:
Հայտնի է, որ այս պահին կա 13 ձերբակալված: Նրանցից 6-ին ստորագրությամբ ազատ են արձակել: Ձերբակալվածների հարազատները պահանջում են ազատ արձակել նաև մյուսներին՝ սպառնալով տարբեր գործողությունների դիմել՝ մինչև անգամ փակել Վրաստան-Հայաստան միջպետական ճանապարհը:Ավելին22:0618.07.19 -
ԻրավականՏավարացյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԲԴԽ նիստԲարձրագույն դատական խորհուրդը այսօր արտահերթ նիստ է հրավիրել Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով:
Տավարացյանը 9 ամիս առաջ հրաժարվել էր ԲԴԽ անդամի պաշտոնից: 9 ամիս անց հրաժարվել է այդ մտադրությունից և հուլիսի 11-ի դատավորների ընդհանուր ժողովում երդվել խորհրդի անդամի պաշտոնը ստանձնելու համար: Հետաքրքրական է, որ Տավարացյանը թե՜ ԲԴԽ անդամի պաշտոնից հրաժարվելիս, թե խորհուրդ վերադառնալիս նույն հիմնավորումն է նշել՝ ցանկանում է ապահովել դատական համերաշխությունը:Ավելին22:0518.07.19 -
ԱշխարհՎերջին ծուղրուղուի իրավունքըՄի զվարճալի պատմություն Ֆրանսիայից, որը ստիպել է երկրի իրավաբաններին լուրջ մտածել՝ կենդանիների արձակած ձայները պաշտպանելու օրենսդրական փաթեթ մշակելու մասին:
Ֆրանսիական դատարանը աքաղաղին տուգանել է 500 եվրոյով՝ հաճախակի ծուղրուղու կանչելու համար: Աքլորի դեմ բողոքը ներկայացրել է մի բորտ-ուղեկցորդուհի՝ ասելով, թե թռչնի հաճախակի ծուղրուղուներն իրեն չեն թողնում քնել չվերթներից առաջ:Ավելին22:0418.07.19 -
ՀասարակականԲախումներ Իջևանում. վիրավորներ և բերման ենթարկվածներ կանԻնչպե՞ս զարգացան իրադարձությունները Իջևանում: Այստեղ հասունացող սոցիալական բողոքի մասին տեղի իշխանավորները տեղյակ են եղել անցած գիշերվա միջադեպից դեռ երկու օր առաջ: Տավուշի մարզպետի հետ են հանդիպել քաղաքացիները: Հանդիպումը անարդյունք ելք է ունեցել ու նրանք այդ օրը մի քանի ժամով փակել են միջպետական ճանապարհը:
Մարզից ընտրված պատգամավորներ են նրանց հետ հանդիպել: Բանակցությունից հետո բացել են: Սակայն ծառահատում նրան բարձրացրած հարցերի պատասխանները՝ շարունակել են օդում կախված մնալ: Քաղաքացիները ստիպված երեկ երեկոյան՝ նորից դիմել են ծայրահեղ քայլի՝ փակելով մայրուղին:Ավելին22:0218.07.19 -
ՔաղաքականՔաղաքագետներն ու իրավաբանները արձագանքում են Փաշինյանի խոսքինՙԴեմագոգիայի հարցում Նիկոլ Փաշինյանը գերազանցել է ինքն իրեն՚: Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկոտր Սողոմոնյանը այսպես է արձագանքել Փաշինյանի երեկվա հայտարարությանը՝ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղբանտարկյալ լինելու մասին հարցին: Թեմային Փաշինյանը անդրադարձել է՝ Սահմանդրական դատարանի մասին խոսելիս: Հայստանի վարչապետի հայտարարությունները, թե բարձր դատարանը նախորդ իշխանությունները սեփականաշնորհել են, ըստ քաղաքագետների, իրականում փորձ է Սահմանադրական դատարանը իր թևի տակ առնել:
Ավելին21:5818.07.19 -
Սևանի խնդիրը, օտարերկրացիների աշխատանքը. գործադիրի օրակարգըԱյսօր կառավարության նիստում պետք է քննարկվեր 2008-ի մարտի 1-ից 2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժածներին միանվագ դրամական օգնություն տալու օրինագիծը: Սակայն, կառավարության այսօրվա նիստից հարցն անհետացել է, չնայած այն e-gov.am կայքում դրված էր, որին դեռ երեկ լրատվամիջոցները հղում էին անում:
Գործադիրում այսօր շրջական միջավայրի նախարարը զեկուցել է նաև Սևանա լճի վիճակի մասին վերջին նորությունները:Ավելին21:5718.07.19 -
ՔաղաքականԵթե Ստամբուլյան կոնվենցիան վավերացվի, իշխանությունն իր վախճանը կստորագրի. Դավիթ ՍահակյանցԱվելին21:5118.07.19 -
Քաղաքական«Մեր դե՞մ ես, դե կտեսնես...» մոտեցումը լեւոնականություն է. Սերգեյ ՇաքարյանցԱվելին17:4818.07.19 -
ԻրավականՆոր շրջադարձ Ռոբերտ Քոչարյանի գործում. ՍԴ-ն դիմում է ՄԻԵԴ եւ Վենետիկի հանձնաժողովՍահմանադրական դատարանի աշխատակազմի մամլո հաղորդագրությունը «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերի վարույթները կասեցնելու վերաբերյալ
Ավելին16:1018.07.19