Լրահոս
-
ՔաղաքականՀարկային նոր օրենսգիրքն ընդունվեց. Ազգային Ժողովի արտահերթ նիստԽորհրդարանը այսօր ընդունել է հարկային օրենսգրքի վիճահարույց փոփոխությունների փաթեթը: Կառավարության հարկային նոր քաղաքականությունը նաև եկամտահարկի համահարթեցում է նախատեսում: Սրա արդյունքում, տարբեր հաշվարկներով, բյուջեն մոտ 27 միլիարդի պակասորդ է ունենալու: Իմ քայլից Բաբկեն Թունյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել է, թե գործարարները անհամբեր սպասում են հարկային նոր օրենսգրքի ընդունմանը: Թունյանին Լուսավոր Հայաստանից հակադարձել են՝ թյուր են այն պնդումները, թե այս փոփոխությունները ներդրումների համար լավ միջավայր են ձևավորում:
Ավելին23:0725.06.19 -
ԱշխարհՁեռնամարտ Վրաստանի խորհրդարանում. 41 մարդ ազատ է արձակվելՉնայած իշխանությունների զիջումներին՝ Վրաստանում ցուցարարները շարունակում են սպառնալ նոր բողոքի ակցիաններով և պետությանը թելանդրում են իրենց կամքը:
Իշխող ՙՎրացական երազանք՚ կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ 2020-ի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով, ինչպես պահանջում էին ցուցարարները: Բողոքավորներին սա քիչ է թվում և ցանկանում են, որ ազատ արձակվեն ձերբակալված ակտիվիստներն ու պատասխանատվության կանչվեն ոստիկանները:Ավելին23:0425.06.19 -
ՔաղաքականԵկամտահարկի համահարթեցմամբ մտահոգներին միավորվելու կոչՀարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը խորհրդարանը ընդունել է դրսից լսվող բողոքի ձայների տակ: Եկամտահարկի համահարթեցմանն են դեմ Ահազանգի մասնակիցները: Այս անգամ նրանք Ազգային ժողովի դիմաց էին հավաքվել՝ ինքնաշեն թղթե օդանավերով, բանվորական գլխարկով, ձեռնոցով:
Ավելին23:0225.06.19 -
Արտաքին քաղաքականությունԵԽԽՎ-ն հրավիրում է Ռուսաստանին. Ռուբինյանի տեխնիկական սխալըԵԽԽՎ Ռուսաստանի վերադարձին դեմ քվեարկած Հայաստանի պատվիրակության ղեկավար իմ քայլից պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքում գրել է, թե պատրաստվում են ռուսական պատվիրակության հետ մերձեցման երեկո կազմակերպել: Նա նաև փորձել է բացատրել, թե ինչու է դեմ քվերակել: Ուշագրավ է, որ Հայաստանի 4 պատվիրակներից երկուսը՝ խորհրդարանական ընդդիմությունից Նաիրա Զոհրաբյանն ու Էդմոն Մարուքյանը կողմ են եղել Ռուսաստանին ձայնի իրավունքը վերադարձնելուն, Ռուբինյանը՝ դեմ, իմ քայլից մեկ այլ պատգամավոր՝ Հովհաննես Իգիթյանը՝ չի մասնակցել քվեարկությանը: Չի պարզաբանել՝ ինչու չի մասնակցել:
Ավելին22:5425.06.19 -
Արտաքին քաղաքականությունՄամեդյարովի տեղեկատվական դիվերսիան. ՀՀ ԱԳՆ արձագանքըՀայաստանի արտգործ նախարարությունը ապակառուցողական է որակում Էլմար Մամեդյարովի վերջին հայտարարությունը: Արդբեջանի արտգործ նախարարն ակնարկել էր հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հնարավորության մասին, որը քննարկել են հայկական կողմի հետ, ինչը ենթադրում է հայկական զորքերի դուրս բերում: Մամեդյարովը հայտնել էր, որ միջնորդ եռյակը Վաշինգտոնում կողմերին փաստաթղթեր է փոխանցել, որոնք մշակելուց հետո՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտգոծ նախարարները նորից կհանդիպեն:
Ավելին22:5225.06.19 -
ՔաղաքականՆախագահ Քոչարյանը միանշանակ ազատվելու է, բայց ձեր արածները չեն մոռացվելու. Արա ՎարդանյանԴուք մտել եք մի խաղ, որում արդեն պարտվել եք։ Ասեմ ավելին, պարտվել եք ինքներդ ձեզ։
Ավելին22:1325.06.19 -
ԻրավականՀերթ վաճառողները բերման են ենթարկվելԴեպքի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, որի շրջանակներում բերման ենթարկվածներից վերցվել են բացատրություններ։
Ավելին18:2225.06.19 -
ԻրավականՀՀ երկրորդ նախագահի Փաստաբանական թիմը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանի ակտերըՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանի կողմից այսօր հրապարակված դատական ակտերը։
Ավելին17:0925.06.19 -
ՀայաստանՌազմական կցորդներն այցելել են ՀՕՊ զորամասՀունիսի 25-ին ՀՀ-ում հավատարմագրված արտերկրի դեսպանություններիռազմական կցորդները,ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդների ասոցիացիայի տարեկան ծրագրի շրջանակում, եղել են զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորամասերից մեկում:
Ավելին16:3925.06.19 -
ԻրավականՌոբերտ Քոչարյանը կկալանավորվի
Վերքաննիչ քրեական դատարանը քիչ առաջ բավարարեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով գլխավոր դատախազության բոլոր բողոքները: Դատավոր Արմեն Դանիելյանը որոշեց վերացնել ընդհանուր իրավասության դատարանի վճիռը՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու մասին։ Դատարանը որոշեց նաև բեկանել ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ Մարտի 1-ի գործով վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու մասին։Ավելին16:3525.06.19 -
ԻրավականՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկ Պաշտպանիչհայտարարված այցի արդյունքներըՀունիսի 21-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության (Կանխարգելման ազգային մեխանիզմ) ներկայացուցիչները, Պաշտպանի որոշմամբ, չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկ:
Ավելին14:4425.06.19 -
ԱրցախԵԱՀԿ դիտարկումը Արցախի և Ադրբեջանի սահմանինԴիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
Ավելին14:2225.06.19 -
ԻրավականՎերաքննիչ քրեական դատարանը կասեցրել է Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման վերաբերյալ գործի վարույթըԴատական ակտով վերաքննիչ քրեական դատարանը արձանագրել է, որ առկա է առերևույթ կասկած, որ քրեադատավարական անհրաժեշտ ընթացակարգերի բացակայությունը հակասում է Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 75-րդ հոդվածներին:
Ավելին14:0525.06.19 -
ԱռողջապահականՍահմանվել է հիվանդությունների ցանկ, որոնց դեպքում դեղերը շահառուներին հատկացվում են դրանց արժեքի լրիվ փոխհատուցմամբԿառավարության 2019 թվականի 642-Ն որոշման համաձայն՝ սահմանվել են բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկը, որում ընդգրկված շահառուներին դեղերը հատկացվում են դրանց արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ, հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում դեղերը շահառուներին հատկացվում են դրանց արժեքի լրիվ փոխհատուցմամբ, բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի և հիվանդությունների ցանկերում ընդգրկված շահառուներին, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, ինչպես նաև առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների միջոցով դեղերի հատկացման և փոխհատուցման կարգը:
Ավելին13:4525.06.19 -
ՔաղաքականՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունը Ադրբեջանի ԱԳ նախարարի վերջին հայտարարությանըԱդրբեջանի ԱԳ նախարարի պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Նման մոտեցումն ապակառուցողական է, ինչը արժեքազրկում է խաղաղ գործընթացի լրջությունը:
Ավելին13:2825.06.19