Լրահոս
Հայաստան
16:39
25.06.19
190

Ռազմական կցորդներն այցելել են ՀՕՊ զորամաս

Img default alt hy

Հունիսի 25-ին ՀՀ-ում հավատարմագրված արտերկրի դեսպանություններիռազմական կցորդները,ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդների ասոցիացիայի տարեկան ծրագրի շրջանակում, եղել են զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորամասերից մեկում:

Ռազմադիվանագիտական ներկայացուցիչների պատվիրակությունը զորամասի հրամանատարի ուղեկցությամբ ծանոթացել է մարտական ծառայության կրման պայմաններին և մարտական խնդիրներին, զորամասի գործունեության և կառուցվածքի որոշ մանրամասներին: