Լրահոս

2025-12-20
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20:30 Լքված հայեր՝ նավթային խաղաղության ժամին. գերիների դատն ավարտվում է
    Հայլուր 20:30 Լքված հայեր՝ նավթային խաղաղության ժամին. գերիների դատն ավարտվում է
    20:30
    20.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Յոթ Վերքում աղոթք է բարձրացվել ազատազրկված հոգևորականների, ազգային բարերարի և բոլոր գերյալների ազատության համար
    Այսօր, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Աբգար նախավկայի և Քրիստոսին հավատացող մեր անդրանիկ թագավորի հիշատակության տոնի առիթով, Շիրակի թեմի Առաջնորդանիստ Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում, հանդիսապետությամբ Գուգարաց Թեմի Առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի և աղոթական ներկայությամբ Շիրակի, Արագածոտնի, Արթիկի, Գուգարաց թեմերի հոգևոր սպասավորների ու վանականների, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Այս մասին հայտնում են Արագածոտնի թեմից։ Օրվա Պատարագիչն էր՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Իզմիրլյան բժշկական կենտրոնի հոգևոր տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյանը։ Հընթացս Պատարագի խոսված իր քարոզում Հայր Սուրբը հավատացյալներին ներկայացրեց օրվա խորհուրդը և ընդգծեց, որ կարևոր է ապրել Աստծո կամքին հավատարիմ ու հավելեց. « Աստծո կամքին համեմատ չապրելը քրիստոնեական կյանքի, ապրելակերպի ,գործելու խեղաթյուրման գագաթնակետն է։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է․« Թող լինի Քո կամքը երկրի վրա , ինչպես որ երկնքում է»։ Աստծո կամքին համեմատ գործել, նշանակում է ապրել խոնարհ, փնտրել աղոթքի միջոցով Տիրոջ առաջնորդությունը։Եթե մարդու գործողությունները, անկախ իր ով լինելուց, չեն համապատասխանում Աստծո կամքին, ուրեմն մարդկային եսը դառնում է բռնակալ ,իսկ նրա ընթացքը՝ հակառակ Քրիստոսի սիրո ոգուն։Հետևաբար սուրբ Գրքից բերված Սողոմոն իմաստունի խոսքերը ցույց են տալիս մի պարզ ճշմարտություն։ Սպասավորությունը, ծառայությունը, իշխանությունը դրանք ոչ թե արտոնություններ են, այլ պարտք։ Այս ամենի անտեսմանը հետևելու է դատաստանը․ « Ահավոր է ընկնել կենդանի Աստծո ձեռքը»(եբրայց․ 10։3) ասված է եբրայեցիներին ուղղված թղթում:… Սիրելի հավատացյալներ այսօրվա հիշատակվող մեր սրբադասված արքան՝ Աբգար թագավորը, իրական սպասավորն էր Աստծո թագավորության, օրինակ մեզ համար, թե ինչպես սիրել Քրիստոսին ու անվերապահ հավատալ Նրան։ Մեր այս խառնակ ու տագնապալի ժամանակներում առավել քան կարևոր է Սուրբ Աբգարի հավատի խիզախությունն ունեալ ու քայլել մեր Տիրոջ ՝ Հիսուս Քրիստոսի հետևից , ում վայելում են փառքն , իշխանությունն ու պատիվը, հավիտյանս հավիտենից։Ամեն»: Սուրբ Պատարագի «Տէր, ողորմեա» երգեցողության ժամանակ հոգևորականներն ու ներկա հավատացյալներն առանձնական աղոթք բարձրացրեցին ապօրինաբար ազատազրկված հոգևորականների, ազգային բարերարի և բոլոր գերյալների ազատության, ինչպես նաև հայրենի երկրի խաղաղ ու բարօր կյանքի համար։ Առաջիկայում Ուխտի Սուրբ Պատարագները կմատուցվեն բոլոր թեմերի սրբավայրերում:
    20:15
    20.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նոր մանրամասներ՝ Աբովյանում տեղի ունեցած վթարից
    Դեկտեմբերի 20-ին, ժամը 12։02-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz», «KIA», «Hongqi» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները: «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը տեղափոխվել է բժշկական կենտրոն: Փրկարարները հոսանքազրկել են «KIA» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և մեկ տուժածի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
    20:00
    20.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են «Mercedes»-ը և «Lexus LX 570»-ը, այնուհետև վերջինը բախվել է ասֆալտապատման աշխատանքների համար նախատեսված տեխնիկային․ կա վիրավոր
    Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17։10-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 30 կմ հատվածում՝ Սասունիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Mercedes» մակնիշի և «Lexus LX 570» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է ասֆալտապատման աշխատանքներ կատարելու համար նախատեսված տեխնիկային։ 
    19:45
    20.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կարգալույծ եղած նիկոլական սարկավագը նիկոլականներին կշտամբող գրառում է առել․ «Հրապարակ»
    Նրանցից մեկը` կարգալույծ եղած նիկոլական սարկավագ Ռոբերտ Աղազարյանը անգամ ՖԲ իր էջում նիկոլականներին կշտամբող գրառում է առել  ու երկու ժամ անց ջնջել գրածը, հավանաբար՝ վերևների հրահանգով․
    19:30
    20.12.25
    Ավելին
  • Քաղաքական
    Գերեզմանաքարը, որ կարող էր լինել ԱԱԾ-ի համար, սա է. վախի դրսևորո՞ւմ է աղմկոտ փաստաթուղթը
    Պարզ քաղաքացիներն են հիշեցնում Նիկոլ Փաշինյանին անգամ փաստաթղթի իսկությունը ընդունելու դեպքում ակնհայտ է՝ 1986-88 թվականներին ԽՍՀՄ քաղաքացու համագործակցությունը սովետական հատուկ ծառայությունների հետ չի կարող հանցագործություն համարվել: Տոտալիտար իրավակարգի պայմաններում դա երբեմն անգամ պարտադրվում էր:
    19:18
    20.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արագածոտնի թեմի եկեղեցիներում կիրակնօրյա պատարագներ կմատուցվեն․ ժամանակացույց
    Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը  ներկայացնում է դեկտեմբերի 21-ին թեմական եկեղեցիներում մատուցվելիք Սուրբ Պատարագների ժամանակացույցը.
    19:00
    20.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Մոլ»-ի երեսպաշտություն ՔՊ-ականների կողմից․ «Փաստ»
    Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը մի հուզիչ տեսանյութ է տարածել իր դստեր մասնակցությամբ, թե ինչպես է իր օրն անցկացնում երևանյան առևտրի կենտրոններից մեկում։ Հրաշալի է, որ քպականները իրենց օրը նվիրում են ընտանիքին, նրանց հետ ժամանակ անցկացնում, և դրա համար կան համապատասխան կենտրոններ։ Լավ է, որ փաբերում գարեջուր պարտքով գնելու փոխարեն էլ բավարար ֆինանսական միջոցներ ունեն տարբեր մոլեր այցելելու, գնումներ կատարելու։ Բայց այս մեկ դրվագն ընդամենը ապացուցում է գործող իշխանության և նրա ներկայացուցիչների պարզ երեսպաշտությունը։
    18:54
    20.12.25
    Ավելին
  • Իրավական
    Ցմահ ազատազրկման սպառնալիք՝ փայլեցված բանտախցերում. Ադրբեջանի դատական շոուն ավարտվում է
    Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են կադրեր «Օլիգարխի դիզայնը» անունով վավերագրական ֆիլմից, որոնցում իբրև թե երևում են Արցախի՝ Բաքվի բանտում գտնվող նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի պահման պայմանները: Փայլեցրած բանտախցերը, ատամնաբուժական բազկաթոռը, ժամանակակից գրադարանն ու մարզասրահը, վերլուծաբանների համոզմամբ, փոշի են, որ Ալիևը փչում է աշխարհի աչքերին: Այդ սենյակները շատ նման են դպրոցների այն լաբորատորիաներին, որ զուտ իբրև ֆոտոզոնա են օգտագործվում նախարարության ստուգումների ժամանակ, իսկ աշակերտների առաջ դրանց դռները միշտ փակ են:
    18:45
    20.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Մի այլ տիպի պայթած սկանդալ. ինչո՞ւ Հայաստանը չի ցնցվում աղմկոտ բացահայտումից
    Հայլուր 18։30 Մի այլ տիպի պայթած սկանդալ. ինչո՞ւ Հայաստանը չի ցնցվում աղմկոտ բացահայտումից
    18:30
    20.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են 2 «ՎԱԶ 2107»-երը․ կան վիրավորներ
    Երեկ՝ դեկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են 48-ամյա Գոռ Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 32-ամյա Համլետ Վ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  վարորդներից Համլետ Վ․-ն և ուղեևոր 59-ամյա Ծովինար Վ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
    18:15
    20.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Չի կարող ԱԱԾ-ն այդքան ստորանալ Նիկոլ Փաշինյանի ձեռքը. Գեղամ Մանուկյան
    Այս մասին հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
    18:00
    20.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Պակիստանի նախկին վարչապետը և նրա կինը դատապարտվել են լրացուցիչ 17 տարվա ազատազրկման
    Խանի խոսքով՝ իր հեռացումը վարչապետի պաշտոնից տեղի է ունեցել այն բանից մոտ մեկ ամիս անց, երբ Պակիստանի պաշտոնյաները հանդիպում են ունեցել ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Դոնալդ Լուի հետ։
    18:00
    20.12.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ադրբեջանական բենզինը Հայաստանում վաճառողի անունը հայտնի է. Բաքվի վառելիքը ռուսականից ձեռնտո՞ւ է
    Ադրբեջանական բենզինը Հայաստանում վաճառողի անունը հայտնի է. Բաքվի վառելիքը ռուսականից ձեռնտո՞ւ է
    17:50
    20.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ինչ կատարվում է Սրբազանների ու եկեղեցու դեմ, հակաազգային գործունեություն է. փաստաբան Սերգեյ Հարությունյան
    «5-րդ ալիք»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
    17:47
    20.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրշեջ-փրկարարները մարել են տան տանիքում բռնկված հրդեհը
    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:
    17:44
    20.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտների ներկայացուցիչների հետ
    Հանդիպման ընթացքում քննարկվել են բազմաթիվ թեմաներ, որոնք վերաբերել են Հայաստանի զարգացմանը, տնտեսության խթանմանը, ներդրումների ոլորտում առկա հնարավորություններին, կապիտալի շուկայում առաջընթացի ապահովմանը, մարդկային կարողությունների զարգացմանը, Հայաստանը նորովի բրենդավորելուն վերաբերող հարցերին։ Մտքեր են փոխանակվել տեխնոլոգիաների, կրթության, գիտության բնագավառներում ՀՀ Կառավարության ծրագրերի և գործիքակազմերի շուրջ։
    17:37
    20.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Խաչատուր Սուքիասյանի ընկերության գնած բենզինով հովանավորվում է ադրբեջանական բանակը․ կոչ եմ անում հայերին բոյկոտել․ Գագիկ Համբարյան․ «Փաստինֆո»
    «Նավթամթերքի առևտրից և առհասարակ առևտրաշրջանառությունից հայկական կողմը ոչինչ չի շահել։ Հարց եմ տալիս՝ Ադրբեջանից գնված բենզինը քանի տոկոսով է էժան լինելու, որքանով է վաճառվելու Հայաստանի բենզալցակայաններում։ Եթե նույն գնով է վաճառվում, ինչ Ռուսաստանից կամ այլ երկրից գնվածը, ուզում եմ հասկանալ՝ դրա իմաստը ո՞րն է․ հերթական անգամ Ալիևին քծնե՞լը։ Հայկական կողմը կրկին փորձում է ստորաքարշություն անելով ինչ-որ մեկին հավատացնել, որ մենք լա՞վն ենք»,- ասաց նա։
    17:29
    20.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Տուրուդմփոց՝ Ալբանիայի խորհրդարանում
    Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության քվեարկությունը վերաճել է ընդդիմության բողոքի ցույցի։
    17:24
    20.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    TikTok-ը ԱՄՆ-ում նոր համատեղ ձեռնարկություն է ստեղծում
    Նրա խոսքով՝ համատեղ ձեռնարկությունը պայմանագրեր է կնքել Oracle, Silver Lake և Աբու Դաբիում հիմնված MGX ընկերությունների հետ, իսկ գործարքի փակման ժամկետը նախատեսված է հունվարի 22-ին։
    17:20
    20.12.25
    Ավելին