Լրահոս

2025-12-20
  • Img default alt hy
    Հասարակական
    Սրբազանի գործունեության պտուղը Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի ամբողջ թեմի տարածքում ձևավորվող համայնքներն են
    Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանը «Հայլուրի» թղթակցի հետ զրույցում անդրադարձել է ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս Սրբազանի վերաբերյալ տարածվող տեղեկատվությանը, թե իբրև նա ՊԱԿ գործակալ է եղել. «Մեր Սրբազան հոր վերաբերյալ տարածված այդ կեղծ լուրը, թե իբր ՊԱԿ գործակալ է, հասկանալի է, թե ինչ գործընթացների շրջանակներում է կազմակերպված այդ կեղծ փաստաթղթի շրջանառությունը: Բնականաբար, դա մեր հոգևոր ծառայության վրա, կամ հոգևորականներիս հաստատակամության վրա որևէ կերպ չի կարող ազդել, որովհետև մենք լավ ենք տեսնում, մեր աչքի առաջ է Սրբազան հոր ամենօրյա գործունեությունը: Աստվածաշնչում է ասվում՝ «Ամեն ծառ ճանաչվում է իր պտղից. եթե պտուղը բարի է, ուրեմն ծառն էլ է բարի», իսկ Սրբազանի գործունեության պտուղը Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի ամբողջ թեմի տարածքում ձևավորվող համայնքներն են, նորակառույց եկեղեցիներն են, բարեկարգվող ուսումնական- կրթական կենտրոններն են, և այս ամենի ֆոնին ինչ նրանք ջանասիրաբար տարածում են իշխանական մամուլի միջոցով, բնականաբար, արժանահավատ չի կարող լինել առնվազն այն մարդկանց համար, ովքեր ծանոթ են Սրբազանի գործունեությանը»,- ասաց Տեր Զարեհը:
    16:51
    20.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Այսքանը հասկանալու համար անհրաժեշտ չէ լինել ԿԳԲ գործակալ, ինչպես պնդում է նախարար Ավանեսյանը․ ուղեղ է պետք ունենալ․ Հայկ Ալումյան
    Փաստաբան Հայկ Ալումյանը գրում է․ «Մի երկու բանի վրա ուշադրություն դարձրեցի։ Ներքևում կա դրոշմակնիք, որի մեջ առկա է 13/7-2001 գրառումը։ «Կրթությունը» տողում ձեռագիր գրված է «միջնակ»։ Բայց այնպես է գրված, որ այդ 13/7-2001 գրառմամբ դրոշմակնիքին չխանգարի։ Բացի այդ, չի լրացված «Ազգությունը» տողը։ Կա տող՝ «Կուսակցությունը», այդպիսի տող լինել չէր կարող։ Եթե խոսքը գնում է «Партийность»-ի մասին, ապա դա հայերեն այլ ձևով է թարգմանվում։ Եվ անպայման կլրացվեր՝ կուսակցական կամ անկուսակցական։ Ու այսքանը հասկանալու համար անհրաժեշտ չէ լինել ԿԳԲ գործակալ, ինչպես որ դա պնդում է նախարար Ավանեսյանը, պարզապես ուղեղ է պետք ունենալ և ուշադիր նայել այս կեղծիքին»։
    16:43
    20.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայտնի է՝ երբ է նախատեսված Միքայել Սրբազանի վիրահատությունը
    Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման։
    16:30
    20.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է քամու ուժգնացում
    Քամին հյուսիսային՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 22-23-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։
    16:17
    20.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ի՞նչ պայմաններում է պահվում Ռուբեն Վարդանյանը․ Բաքվից կադրեր են հրապարակել
    Բաքվում ապօրինի բանտարկված Ռուբեն Վարդանյանին ցմահ դատապարտելու միջնորդություն է ներկայացրել դատախազը։
    16:03
    20.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աբովյանում բախվել են մարդատար «Գազել»-ն ու ևս երեք մեքենա․ վիրավոր կա
    Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հյատնում է Shamshyan.com-ը, Ժամը 12։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջան թաղամասում բախվել են «Kia», «Hongqi», «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները և թիվ 50 երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ը։ Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով թիվ 50 համարի երթուղին սպասարկող «Գազել»-ի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, իսկ այն սպասարկում է Աբովյան-Ավան-Նոր Նորք-«Մեգամոլ»-Ջրվեժ-Ձորաղբյուր-Զովք-Գեղաշեն երթուղին։
    15:34
    20.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նարեկ Կարապետյանը կրկին տաքսի է վարել, շփվել քաղաքացիների հետ (տեսանյութ)
    «Մեկ օր` տաքսու վարորդ, մեր ժողովրդի կարծիքները լսելու համար»,-Ֆեյսբուքում տեղադրված տեսանյութին կից գրել է նա։
    15:15
    20.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երբ կբացվի հայ-թուրքական սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների համար․ ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը. Sputnik Արմենիա
    Ավելի վաղ «Bloomberg» գործակալությունը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Թուրքիան դիտարկում է առաջիկա վեց ամիսների ընթացքում Հայաստանի հետ ցամաքային սահմանի բացման հնարավորությունը: Միևնույն ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է 2026 թվականին Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում «խորհրդանշական քայլերի» գնալ:
    15:00
    20.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ Եղեգնաձորի տներից մեկում
    Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, հրդեհ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Եղեգնաձոր քաղաքի Կամոյի փողոցում գտնվող տներից մեկում։ Shamshyan.com-ի տեղեկություններով, մինչև դեպքի վայր կժամանեին Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ՝ կրակի տարածման դեմ պայքարել են տան անդամներն ու քաղաքացիները, ապա՝ ժամանած հրշեջները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի փաստով ոստիկանության Եղեգնաձորի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է տան սեփականատիրոջ ինքնությունը։
    14:45
    20.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գործարկվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր կայքը
    Գործարկվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պաշտոնական նոր կայքը՝ migration.mia.gov.am -ը։ ՄՔԾ պետ Նելլի Դավթյանն ընդգծել է, որ այն նախատեսված է թիրախային բոլոր խմբերի համար` եռալեզու, արագագործ, ծավալուն և ընդլայնման հնարավորություններով, նաև լիովին համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունների թվայնացման սկզբունքներին։ Նրա խոսքով՝ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը մշտապես կարևորում է հանրության համար մատչելի և հստակ տեղեկատվության ապահովումը։ Կայքի ստեղծման հիմքում ընկած են հաշվետվողականության և թափանցիկության սկզբունքները՝ քաղաքացիների հետ արդյունավետ ու փոխադարձ կապ ապահովելու նպատակով։ Կարևոր նորամուծություն է նաև ԵՄ ստանդարտներին համապատասխան ալգորիթմի ներդրումը, որի շնորհիվ կայքը լիովին հասանելի է հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Կայքում տեղադրված տեղեկատվությունը համակարգված է ըստ կարևորության և առաջնահերթությունների՝ պահպանելով ժամանակակից թվային միջավայրում ընդունված «երեք քլիքի» սկզբունքը․ այցելուն կարող է անհրաժեշտ տեղեկությունը գտնել մի քանի վայրկյանում։ Արդիականացված որոնողական համակարգը և տեխնիկական նորարար լուծումները ապահովում են կայքի բարձր հասանելիություն տարբեր որոնման հարթակներից, աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև լիարժեք հարմարեցված է տարբեր սարքավորումների էկրանների չափերին։ migration.mia.gov.am կայքը ևս մեկ կարևոր քայլ է հանրային ծառայությունների թվայնացման, մատչելիության և քաղաքացիակենտրոն կառավարման ուղղությամբ։
    14:30
    20.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Աննա Վարդապետյանը պատրաստվում է մեդալներ բաժանել դատախազներին
    Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պատրաստվում է դատախազներին մեդալներով պարգևատրել, այդ նպատակի համար դատախազությունը 200 մեդալ է ձեռք բերել, որոնցից 50-ը՝ «Պետական շահերի պաշտպան», 50-ը՝ «Օրենքի պաշտպան», 100-ը՝ «ՀՀ դատախազության»:
    14:15
    20.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տեր Վրթանեսի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, երբ տեսել է՝ ինչպես են հայհոյում և քացիներով խփում Մայր Տաճարի դռներին
    Այս մարդիկ, ինչպես հիմա ընդունված է ասել, տիրադավ սրբազանների համակիրներն էին, որոնք խնամքով և ամենայն պատասխանատվությամբ հսկվում էին ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցների կողմից։ 
    14:00
    20.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանում իրականացվել է առաջին ռոբոտային վիրահատությունը
    Հայաստանում իրականացվել է առաջին ռոբոտային վիրահատությունը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։ Նրա տեղեկացմամբ՝ ռոբոտային վիրաբուժությունն առաջին անգամ կիրառվել է «ՍլավՄեդ» բժշկական կենտրոնում, որտեղ կատարվել է ուրոլոգիական ռոբոտիկ վիրահատություն՝ երիկամի մասնահատում։ «Ուրախ եմ ու հպարտ, որ առաջին ռոբոտային վիրահատությունը հենց ուրոլոգիական է եղել։ Վիրահատությունն իրականացվել է բարեհաջող»,- գրել է Մուրադյանը։ Վիրահատական միջամտությունն իրականացրել է ուրոլոգ Մհեր Մխիթարյանը։
    13:40
    20.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թբիլիսին ու Բաքուն քննարկում են սահմանային նոր անցակետի կառուցումը
    Վրաստանի ֆինանսների նախարարության հարկային ծառայության ղեկավար Իրակլի Բերիայի և երկրում Ադրբեջանի դեսպան Ֆաիգ Գուլիևի հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են «Մետաքսի ճանապարհ» նոր համատեղ սահմանային անցակետի կառուցման կարևորությունը։
    13:27
    20.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գառնիում բախվել են «Nissan March»-ը և  «BMW»-ն․ կա 3 վիրավոր
    Երեկ՝ դեկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Գառնի գյուղի Ազատամարտիկներ փողոցում բախվել են 29-ամյա Լիանա Ա․-ի վարած «Nissan March» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Ասքանազ Ղ․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ 
    13:10
    20.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ակնհայտ է, որ Հայաստանի դեմ հիբրիդային պшտերազմ հենց այս պահին վարում է արհեստածին Ադրբեջանը․ Վարդան Ոսկանյան
    1. Ապալեգիտիմացնել հայերիս բնական իրավունքն՝ ապրելու Հայաստանում՝ հայերիս, իբր, «ոչ տեղաբնիկ» լինելու հանգամանքի «ապացուցմամբ», որը առաջ է մղվում երկու հիմնական հարվածային ուղղությամբ. նախ՝ «քանի որ հայերենը հնդեվրոպական լեզու է, ապա հայերը այստեղ են եկել Հնդկաստանից» (թե ինչո՞ւ ոչ Եվրոպայից՝ պարզ է, որպեսզի չհաղորդվի «պրեստիժայնություն»), և երկրորդը՝ «հայերն այստեղ են հայտնվել միայն 19-րդ դարասկզբին Գրիբոյեդովի կազմակերպած գաղթի հետևանքով»:
    12:57
    20.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն․ «Ազատություն»
    «Չունենք ռուսական կողմից համաձայնություն՝ նրանց արտահանձնելու համար, թեև Դատախազությունը կրկին հանձնման միջնորդություն է ուղարկելու Ռուսաստանի Դաշնություն՝ խնդրելով նորից դիտարկել նախկինում մերժված հանձնումը», - նշել էր Վարդապետյանը:
    12:41
    20.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Մայր աթոռից կոշտ են արձագանքում «ԱԱԾ-ի փաստաթղթի գաղտնազերծմանը». բա՛վ է
    Հայլուր 12։30 Մայր աթոռից կոշտ են արձագանքում «ԱԱԾ-ի փաստաթղթի գաղտնազերծմանը». բա՛վ է
    12:30
    20.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Իմ ոտքի տակ է հայտնվել գույժ գաղտնի մի փաստաթուղթ»․ Հովհաննես Խուդոյան
    Դատելով ռեկվիզիտներից ու գույներից` փաստաթուղթը բնօրինակն է»։
    12:25
    20.12.25
    Ավելին