Լրահոս
2025-12-02
-
Քաղաքական«Հայկական ժամանակի» այդ հոդվածը երբ կարդում ես, հենց առաջին կետից սուտ է. Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանի հրապարակած «փաստաթղթի» մասինՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած «փաստաթղթի» մասին։Ավելին17:4502.12.25 -
ՔաղաքականԽորհուրդ կտամ նայել 2019 թվականի փաստաթուղթը ու համեմատել այսօրվա իրավիճակի հետ. Բագրատ Միկոյան«5-րդ ալիք»-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։Ավելին17:4002.12.25 -
ՍպորտԿարևոր մեդալ են աշխարհի առաջնությունից բերել հայ կարատեիստներըԿահիրեից աշխահի առաջնության բրոնզե մեդալով է վերադարձել կարատեիստ Սուրեն Հարությունյանը:Ավելին17:3502.12.25 -
ՔաղաքականՓաշինյանը ամեն ինչին վերաբերվել է «Հայկական ժամանակում» կեղծիքներ գրելու պրիզմայից. Բագրատ Միկոյանը՝ ղարաբաղյան փաստաթղթերի հրապարակման մասինՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ ղարաբաղյան փաստաթղթերի հրապարակման մասին։ Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին17:3002.12.25 -
ՔաղաքականՀրապարակել եք երբեք պաշտոնական փաստաթուղթ չդարձած տարածքների փոխանակման տարբերակը, որը ժամանակին տպագրվել է ՀԺ-ում. Թաթուլ ՀակոբյանԳուցե առաջիկա օրերին Քի Վեսթը հրապարակե՞ք:Ավելին17:1702.12.25 -
ՀասարակականՎարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց էԴեկտեմբերի 2-ին՝ ժամը 16։30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում և Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սառնակունք բնակավայր թույլ ձյուն է տեղում, իսկ Ախուրյանի տարածաշրջանում՝ թույլ անձրև։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։Ավելին17:0602.12.25 -
ՔաղաքականԳործ ունենք պիղծ անձանց հետ, որոնք ճակատագրի հեգնանքով որոշում են մի ամբողջ ազգի, պետության ապագան․ ՋուլֆալակյանՀիմնականում դիտարկվում է անձի մասնագիտական հատկանիշները, պրոֆեսիոնալիզմը: Իհարկե, անչափ կարևոր է նաև բարոյական պատկերը, հայրենասիրությունը, ծագումը, անցած ուղին:Ավելին16:5502.12.25 -
ՏնտեսականՄոսկվայում «Տաշիրը» բացել է քաղաքի ամենամեծ առևտրի կենտրոններից մեկը. «Ավենյու Սևեռ»Կալանավորված հայ գործարար Սամվել Կարապետյանի ընտանեկան բիզնեսը Մոսկվայում շարունակում է աճել: Կարապետյանները խոստանում են՝ «Ավենյու Սևեռ»-ը դառնալու է Ռուսաստանի մայրաքաղաքի ամենասիրելի առևտրի կենտրոններից մեկը:Ավելին16:4502.12.25 -
ՀասարակականՀրդեհի ահազանգ՝ ԵրևանումԴեկտեմբերի 2-ին, ժամը 10:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արղության փողոցի թիվ 3 հասցեում այրվում է հագուստի խանութ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։40-ին, մարվել՝ 11։13-ին։ Արղության փողոցի թիվ 3 հասցեում՝ շինարարական տարածքում, այրվել են երկու վագոն-տնակների (ընդհանուր մոտ 50 քմ) փայտե կառուցատարրերը։Ավելին16:3902.12.25 -
ՔաղաքականՓաշինյանը հրապարակած փաստաթղթերը հաստատում են, որ նա է հանձնել ԱրցախըԿրակովի փաստաթղթով կողմերին առաջարկվել է, որ 7 շրջանները հանձնվում են Ադրբեջանին, իսկ Արցախում անցկացվում է հանրաքվե, որով և որոշվում է ԼՂՀ վերջնական կարգավիճակը, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։Ավելին16:2502.12.25 -
ՄիջազգայինՎրաստանի խոսնակը BBC-ի հոդվածը որակել է հիբրիդային պատերազմ Թբիլիսիի դեմ«Դա ցույց տվեց, որ Վրաստանի դեմ օգտագործվում է հիբրիդային պատերազմի մարտավարություն, և հենց այդ սյուժեն և դրա հիման վրա մոգոնված հերյուրանքը ծառայում են հենց այդ նպատակին։ Դա հենց հիբրիդային պատերազմի մարտավարությունն է, այս դեպքում BBC-ի սյուժեն օգտագործվել է որպես զենք, թեև պատվիրատուները և նրանց նպատակները շատ պարզորոշ բացահայտվել են արձագանքներով և դրա շուրջ տիրող իրավիճակով, որը մենք տեսանք այդ սյուժեից հետո», - հայտարարել է Պապուաշվիլին։Ավելին16:1502.12.25 -
ԻրավականՆախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի գործով նախաքննությունն ավարտվել էՄասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Կ.-ն իր ծանոթի օժանդակությամբ դիմել է ԱԺ պաշտոնատար անձին՝ 200.000-300.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց օրենքով նախատեսված կարգերի շրջանցմամբ 150․000-200․000 գլուխ գյուղատնտեսական կենդանիներ Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանելու գործընթացը կազմակերպելու համար: 2023 թվականի օգոստոսի 9-ին ԱԺ պատգամավորը հայտնել է, որ արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, և գործընթացը սկսելու համար պահանջել է 200.000 ԱՄՆ դոլար, որից 100.000 ԱՄՆ դոլարը՝ սկզբում, իսկ մնացած գումարը՝ գործարքի մեկնարկից հետո տալու պայմանով:Ավելին16:0602.12.25 -
ՄիջազգայինՌազմաճակատում բեկումնային հաղթանակներից հետո Պուտինը կհանդիպի Թրամփի հատուկ բանագնացինՄոսկվայում օրվա երկրորդ կեսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կընդունի ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆին՝ քննարկելու Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ծրագիրը: Երկուշաբթի պատերազմը դադարեցնելու իրենց պատկերացումն էին Փարիզում քննարկել Ուկրաինայի և Ֆրանսիայի նախագահները: Այդ ընթացքում Զելենսկին ու Մակրոնը հեռախոսով խոսել էին Ուիթքոֆի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի հետ:Ավելին16:0302.12.25 -
ՔաղաքականԱՆԻՖ-ով 25 միլիարդ փոշիացրած կառավարությունը ուզում է 225 միլիարդ տրամադրել անորոշ հիմնադրամի. Աննա ԳրիգորյանԱզգային ժողովում իր ելույթի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։Ավելին15:5002.12.25 -
ՔաղաքականՔԿՀ-ներում 21 մահվան դեպք է գրանցվել. այդ մարդիկ իրավունք ունեն պատշաճ բուժօգնություն ստանալուԱԺ նիստի ժամանակ հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։Ավելին15:4702.12.25 -
ԻրավականԻ՞նչ օրինական հիմքով են ՔԿՀ աշխատակիցները վերցրել իմ հեռախոսը, ապա այն ենթարկել թվային խուզարկության. Զարուհի ՓոստանջյանԻմ նկատմամբ իրականացվող հետապնդումները, որոնք ամբողջությամբ պայմանավորված են իմ փաստաբանական գործունեությամբ, դարձան հրապարակային այն բանից հետո, երբ ես հանդես եկա որպես պաշտպան՝ ութ ամսական երեխայի կալանքի հետ կապված գործով։ Երեխան, մայրիկի հետ միասին կալանավորված լինելով, կալանքի երկրորդ իսկ օրը հիվանդացել էր ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում և տեղափոխվել հիվանդանոց։ Նման հայտարարությամբ է հանդես եկել փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ «Իմ մասնագիտական պարտականությունների շրջանակում՝ բարձրաձայնելով այդ ութ ամսական երեխայի կալանքի պայմանները, այդ թվում՝ ներկայացնելով համապատասխան բողոքներ և դիմելով Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ես հրապարակայնորեն հայտնել էի, որ այդ երեխայի առողջությունն իրական վտանգի է ենթարկվել կալանքի վայրում։ Որպես ուղիղ պատասխան՝ Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, ով գործում է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի անմիջական ենթակայության ներքո, իմ դեմ նախաձեռնել էր կարգապահական վարույթ՝ հենց այն բանի համար, որ ես բարձրաձայնել էի այս փաստերը։ Այդ վարույթի միակ նպատակը եղել է՝ լռեցնել, վախեցնել և պատժել ինձ՝ ութ ամսական երեխայի կալանքի իրական պայմանները և նրա հիվանդանոց տեղափոխվելու հանգամանքը բացահայտելու համար։ Սա ուղիղ և բացարձակ հարձակում էր իմ՝ որպես փաստաբանի, անկախության վրա և կոպտորեն ոտնահարում է իրավական պետության հիմնարար սկզբունքները։ Խիստ մտահոգիչ է, որ ՔԿ ծառայության ղեկավարը՝ լինելով հոգեբան, չունի մարդու հիմնարար իրավունքների, խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կանխարգելման ոլորտում որևէ իրավական գիտելիք։ Տիկին Թադևոսյանը, ըստ երևույթին, կամ չի հասկանում, կամ չի ցանկանում հասկանալ, որ մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը բացարձակ պարտավորություն է և չի կարող վերածվել քաղաքական շոուների համար նախատեսված հաղորդակցության գործիքի։ Իրավական գիտելիքների բացակայությունը հատկապես բացահայտվեց այն ժամանակ, երբ ութամսյա երեխան հիվանդանոցում էր, տիկին Թադևոսյանն ու արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն առանց դիմակների, առանց որևէ համապատասխան բժշկական հագուստի, ինքնակոչ՝ առանց որևէ թույլտվության, տեսախցիկներով մուտք էին գործել երեխայի հիվանդասենյակ՝ այդ ամբողջը վերածելով քարոզչական տեսարանների։ Այս վարքագիծը հանդիսանում է անձնական կյանքի իրավունքի կոպիտ խախտում, պաշտոնատար անձի անպատշաճ և անպատիվ արարք, որը հակասում է մարդկային արժանապատվության նվազագույն չափանիշներին։ Եվ թերևս հենց այս իրավիճակը բարձրաձայնելու համար է, որ այսօր փորձում են ինձ պատժել: Հետապնդումը շարունակվել է նաև Ստեփան Սամվելյանի գործով, ով ծանր հիվանդություններով կրել է կալանքը Սրբուհի Գալյանի և Ծովինար Թադևոսյանի ղեկավարած «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում՝ ակնհայտորեն կալանքի հետ անհամատեղելի վիճակում։ Իսկ հենց ԽԿԿ-ն (Եվրոպական խոշտանգումների կանխարգելման կոմիտե) այդ հիմնարկը բնութագրել է որպես «խարխուլ» և «բժշկական հաստատությանը անհամապատասխան»։ Հետապնդումը շարունակվել և ահագնացել է նաև այլ գործերով, հատկապես՝ Վարդան Ղուկասյանի գործով, որտեղ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ աշխատակիցները ցուցաբերել են բացահայտ ապօրինի և ահաբեկող վարքագիծ։ Իմ այցելությունների ընթացքում աշխատակիցներից մեկն ապօրինի ուսումնասիրել է պաշտպանական բոլոր փաստաթղթերը՝ առանց որևէ իրավական հիմք ներկայացնելու։ Նա նույնիսկ հայտարարել է, թե իբր պետք է համոզվի, որ ես Վարդան Ղուկասյանին «պոռնոգրաֆիկ նյութեր» չեմ փոխանցում՝ դրանով կոպտորեն խախտելով փաստաբան–վստահորդ գաղտնիքը և նվաստացնելով իմ մասնագիտական արժանապատվությունը։ Չնայած իմ պաշտոնական բողոքին՝ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի պետ Ռոբերտ Թամարյանը, ով գործում է Ծովինար Թադևոսյանի և Սրբուհի Գալյանի անմիջական ենթակայության ներքո, որևէ գործողություն չի կատարել՝ կոպտորեն խախտելով իր օրինական պարտականությունները։ Նույն կերպ, հիմնարկը բազմիցս մերժել է ինձ տրամադրել Վարդան Ղուկասյանի հետ գաղտնի տեսակցության հնարավորություն՝ անհեթեթ պատճառաբանությամբ, թե իբր «ազատ սենյակ չկա»։ Այս մերժումները բացահայտ կամայական են և ուղղված են իմ մասնագիտական գործունեությանը խոչընդոտելուն։Վարդան Ղուկասյանի կալանքի պայմանները ևս ցայտուն օրինակ են իրավիճակի ծանրությունը ներկայացնելիս՝ նա պահվում է մի խցում, որտեղ զուգարանը բաժանված է վարագույրով, իսկ համապատասխան բժշկական վերահսկողությունը բացակայում է՝ հաշվի առնելով նրա հիվանդությունները։ Հնարավոր է՝ տիկին Թադևոսյանն ու տիկին Գալյանը, ովքեր հաճույքով նկարահանվում են քրեակատարողական հիմնարկներում, այս անգամ ցանկանան նկարահանել հենց այդ խուցը՝ հանրությանը ցույց տալու համար իրականությունը։ Իսկ երբ հարցը վերաբերում է կալանավայրում բժշկական օգնությանը, ապա հավանաբար տիկին Գալյանը կրկին պետք է պնդի, որ «իր իրավասությունների շրջանակում չէ», ինչը կարծես դարձել է նրա մշտական պատասխանը։ Այսինքն՝ նա նույնիսկ չի գիտակցում, որ կալանքի պայմանները պարտադիր ընդգրկում են նաև բժշկական պայմանները։ Հիմա կանդրադառնամ «Արմավիր» ՔԿՀ-ում տեղի ունեցածին, որն անմիջական և անառարկելի օրինակ է այն ինստիտուցիոնալ հետապնդման, որն ամիսներ շարունակ իրականացվում է իմ նկատմամբ՝ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի և նրա ենթակա՝ Քրեակատարողական ծառայության ղեկավար Ծովինար Թադևոսյանի կողմից։ Տեղի ունեցածը մեկուսացված կամ պատահական դրվագ չէ․ այն հանդիսանում է համակարգված և կանխամտածված հետապնդումների, ահաբեկման և իմ մասնագիտական գործունեությանը խոչընդոտման համապարփակ շղթայի բաղկացուցիչ մասը։ Այս շղթան իրականացվում է բացառապես այն պատճառով, որ ես համարձակվում եմ բարձրաձայնել կալանքի պայմանների մասին և պաշտպանել իմ վստահորդների հիմնարար իրավունքները և ազատությունները։ Որպես նախաբան հիշեցնեմ, որ իմ նկատմամբ տեղի ունեցած միջադեպից մոտ յոթ օր առաջ, տիկին Գալյանի և տիկին Թադևոսյանի ղեկավարած «Արմավիր» ՔԿՀ-ում մահացել է Ռազմիկ Նալբանդյանը։ Երեկ՝ 2025 թվականի դեկտեմբերի 1-ին, ՔԿԾ-ն տարածել է հայտարարություն, որի կապակցությամբ հրապարակային կերպով բարձրացնում եմ հետևյալ հարցերը․ 1. Մուտքի պահին հանձնել եմ երկու հեռախոսը։ Եթե Քրեակատարողական ծառայության կարծիքով դրանցից մեկը «ապօրինի» էր, ապա՝ որո՞նք են պատճառները, որ անմիջապես չի կազմվել արձանագրություն, մինչդեռ դա օրենքով սահմանված պարտադիր պահանջ է։ Ինչ կապ ունի պաշտպանյալիս հետ հանդիպումը, եթե իրենց պնդած ենթադրյալ ապօրինի արարքը պետք է արձանագրվեր հենց մուտքի պահին՝ տեղում, ոչ թե շուրջ 1.5 ժամ տևած ապօրինի «գործողությունից» հետո՝ իմ բացակայությամբ։ 2. Ի՞նչ օրինական հիմքով են ՔԿՀ աշխատակիցները մտել այն պահարանը, որտեղ պահվում էին իմ իրերը, վերցրել իմ հեռախոսը, ապա այն ենթարկել թվային խուզարկության՝ առանց դատարանի թույլտվության և իմ բացակայությամբ։ Նշում եմ, որ ՔԿԾ-ն իր հայտարարությամբ պաշտոնապես ընդունում է, որ զննել է սիմ-քարտ չպարունակող iPhone 7 հեռախոսը, ինչը նշանակում է՝ սարքի ապօրինի հասանելիություն և թվային խուզարկություն։ 3. Մուտքի պահին հանձնել եմ երկու հեռախոսը։ Ինչպիսի՞ օրինական հիմքով է հեռախոսս առգրավվել իմ բացակայությամբ, իմ պաշտպանյալի հետ շուրջ 1.5 ժամ տևած հանդիպման ընթացքում, պահվել անհայտ վայրում, առանց փաթեթավորման և համապատասխան կնիքի, և առավել ևս՝ խուզարկվել։ Տեսանյութում նշել էի, և կրկնում եմ․ հեռախոսը խլվել է, անհայտացվել է, իսկ առգրավումից հետո չի իրականացվել օրենքով նախատեսված պարտադիր գործողությունը՝ փաթեթավորում և կնիքադրում։ 4. Ո՞վ էր այն անհայտ սևազգեստ անձը, ով առանց որևէ օրենքով նախատեսված հիմքի և կարգի ապօրինի ձևով առգրավել էր հեռախոսը։ Ինչո՞ւ այդ անհայտ, սևազգեստ և ագրեսիվ վարքագիծ ցուցաբերած անձը, ով առանց որևէ փաթեթավորման տնօրինում էր հեռախոսը, ապա ինձ ասաց «ազատ եք», փաստացի հրավիրելով հեռանալ ՔԿՀ-ից։ Ինչ գործողություններ է շարունակել իրականացնել այդ անձը ինձ ինչպես ինքը նշեց «ազատելուց» հետո: 5. Ի՞նչ գործողություններ է այդ սևազգեստ անձը իրականացրել ապօրինի թվային խուզարկության ընթացքում, երբ հեռախոսը՝ իմ կողմից քրեակատարողական հիմնարկ մուտք գործելիս հանձնելուց հետո, ապօրինի կերպով առգրավվել է, խուզարկվել է իմ բացակայությամբ, և չի փաթեթավորվել կամ կնիքվել։ Ի՞նչ տեղեկատվություն է նա ստացել իմ հեռախոսից։ Սա՞ էր պատճառը, որ հեռախոսը անմիջապես չի փաթեթավորվել/կնիքվել, ինչպես պահանջում է օրենքը։ 6. Արդյո՞ք օրենքը թույլ է տալիս իրենց նկարագրած “արգելված իրի” առգրավում և դրա խուզարկություն՝ առանց իր սեփականատիրոջ ներկայության։ 7. Ինչո՞ւ է հեռախոսը վերադարձնելու գործընթացը պայմանավորված եղել հետագա ստորագրությամբ, այն դեպքում, երբ նման մեխանիզմը որևէ օրենքով նախատեսված չէ։ 8. Ինչպե՞ս կարող է ՔԿԾ-ն պնդել, որ ես «հրաժարվել եմ մասնակցել արձանագրության կազմմանը», երբ՝ — ոչ մի արձանագրություն չի կազմվել անմիջապես և տեղում, — այն պետք է կազմվեր բուն դեպքի պահին, ոչ թե 1.5 ժամ անց։ Ինչո՞ւ է ՔԿԾ-ն թաքցնում, որ խոսքը վերաբերում է հեռախոսին, որը մուտքի պահին արդեն հանձնված էր և գտնվում էր իրենց պահպանման ներքո։ 9. ՔԿԾ-ն հայտնել է, որ ես մատնացույց եմ արել «առանց բանալիների պահարանները»։ Խնդրում եմ պատասխանել՝ — ո՞ր օրենքով է դա համարվում իրավախախտում, — եթե պահարանները «չեն շահագործվում», ապա ինչո՞ւ էին այնտեղ պահվում փաստաբանի իրերը, — ինչո՞ւ են փաստաբանների իրերը պահվում անվտանգությունը խախտող պայմաններում, որտեղ ՔԿՀ աշխատակիցները լիարժեք հասանելիություն ունեն։ 10. ՔԿԾ-ն պնդում է, թե կան «բանալիներով փակվող պահարաններ»։ Եթե այդպես է, ապա՝ ինչո՞ւ այդ պահարանները չեն օգտագործվել իմ իրերի համար, և ինչո՞ւ իմ անձնական իրերը պահվել են առանց բանալիների փակվող պահարաններում։ Տեղեկացնում եմ, որ ՔԿԾ-ն ունեցել է հասանելիություն ինչպես իմ հեռախոսներին, դրանց բովանդակությանը, այնպես էլ իմ կոնֆիդենցիալ փաստաթղթերին, որոնք պաշտպանված են փաստաբանական գաղտնիքով։ 11. Որո՞նք են այն անվտանգության կանոնները, որոնց “խախտման” մասին ՔԿԾ-ն խոսում է։ Իրական անվտանգության խախտումը կայանում է նրանում, թե ինչպես և որտեղ են պահվել իմ իրերը։ 12. Եվ վերջապես. Ինչո՞ւ է ՔԿԾ-ն փորձում մանիպուլացնել փաստական իրավիճակը՝ — ապօրինի խուզարկություն, — ապօրինի առգրավում, — անանուն «աշխատակից», — անվտանգության խախտումներ իրենց կողմից, և փոխարենը խոսակցությունը տեղափոխել «աղմկելու» և «նկարահանելու» դաշտ։ Տեղեկացնում եմ, որ նկարահանումն իրականացվել է այնպիսի վայրում, որտեղ դա արգելված չէ, և դա ունեցել է մեկ նպատակ․ լուսաբանել փաստաբանի հեռախոսի ապօրինի առգրավումը և խախտումները: Եզրափակելով՝ Մինչ այդ պահը ՔԿԾ-ն ապօրինի առգրավել և պահում է իրենց մոտ հեռախոսս՝ առանց որևէ իրավական հիմքի՝ անսահմանափակ հասանելիությամբ: Մի բան պետք է հստակ լինի՝ նման գործելաոճով ինձ վախեցնել չեք կարող։ Դուք չափազանց սխալ մարդ եք ընտրել որպես թիրախ։ Ես երբեք չեմ դադարելու իմ գործը կատարել արժանապատվությամբ, անկախությամբ և պրոֆեսիոնալիզմով։ Տիկին Գալյան, տիկին Թադևոսյան, տեղեկացնում եմ Ձեզ, որ փաստաբանի անկախության դեմ ոտնձգությունը, ինչպես նաև նրա մասնագիտական գործունեությանը միջամտելը հանցագործություն է, և դրա համար պատասխանատու անձինք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության։ Տեղեկացնում եմ նաև, որ մարդու արժանապատվությունը, ինչպես նաև անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքից և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը հանդիսանում են բացարձակ իրավունքներ։ Այս իրավունքների խախտման համար նախատեսվում է քրեական պատիժ՝ անկախ և անկողմնակալ դատարանի կողմից։ Գալու է այդ օրը՝ պարզապես համբերեք։ Այս նույն տողերը ասել եմ շուրջ քսան տարի առաջ՝ հաղթանակած Մատաղիսի գործով։ Տիկին Գալյան և տիկին Թադևոսյան, առաջարկում եմ ծանոթանալ այդ գործին, ինչպես նաև դատարանի դահլիճում մահացած կալանավոր՝ պրոդյուսեր, բժիշկ, եզակի երևանցի Արմեն Գրիգորյանի կալանքի պայմաններին, ինչպես նաև Ձեր կողմից ղեկավարվող և հաճախ տեսաձայնագրությունների ու ֆոտոսեսիաների վայր դարձած քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերի վիճակագրությանը։ Ծանոթացեք նաև Ձեր ղեկավարած «Արմավիր» ՔԿՀ-ում մի քանի օր առաջ մահացած Ռազմիկ Նալբանդյանի կալանավորման պայմաններին։ Ինչպես ասում էր Ջորջ Օրուելը. «Երկարատև համընդհանուր խաբեության դարաշրջանում ճշմարտությունն ասելը դառնում է հեղափոխական քայլ»։ Ձեր դեպքում հարցը միայն ճշմարտությունն ասելը չէ. Ձեզ անհանգստացնում է այն փաստը, որ այն միշտ ի հայտ է գալիս, հատկապես այն ժամանակ, երբ որոշ մարդիկ համառորեն փորձում են այն թաքցնել։ Օրենքը չի անհետանում այն պատճառով, որ այն խախտվում է լռության մեջ։ Այն սպասում է՝ համբերատար և միշտ վերադառնում է այնտեղ, որտեղ որոշները կարծում են, թե կարող են այն թաղել»,- նշված է հայտարարությունում։Ավելին15:3502.12.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Թեժ է խորհրդարանում. մեծ փողերի փոշիացում կլինի՞ առողջության ապահովագրման ժամանակՀայլուր 15։30 Թեժ է խորհրդարանում. մեծ փողերի փոշիացում կլինի՞ առողջության ապահովագրման ժամանակԱվելին15:3002.12.25 -
ՔաղաքականՀրապարակվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերըԿառավարության կայքում հրապարակվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը։ Այս մասին հայտարարություն է տարածել կառավարությունը:Ավելին15:2402.12.25 -
Հասարակական«Բացահայտիր Հայաստանը» արշավների շարքը շարունակական է լինելու․ ծանոթանալու ենք յուրաքանչյուր մարզի պատմությանն ու ժառանգությանը․ «Մեր ձևով»Առաջին արշավը նոյեմբերի 29-ին էր դեպի Լոռի, օրվա հատուկ հյուր Թովմաս Առաքելյանի ուղեկցությամբ։ 70-ից ավել երիտասարդներ վայելեցին Լոռու գողտրիկ բնությունը, ծանոթացան մեր պատմական և հոգևոր ժառանգությանը Հաղպատի և Սանահինի վանական համալիրների պատմությանը, Հայ Առաքելական եկեղեցու ունեցած դերակատարությանը։Ավելին15:1502.12.25 -
ՔաղաքականՔՊ-ական Ստեփանյանը նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից 10 օր անց բնակարան է գնել. ի՞նչ ունեցվածք ունի․ ArmLur2017-2018 թվականներին եղել է ԱԺ պատգամավորի օգնական, «ՀԱՊԿ եւ Եվրազես» համալսարանի դասախոս, ապա 2018 թվականի հեղափոխությունից հետո մի քանի ամիս եղել է Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնակատարը, որի մասին մինչև այսօր Ստեփանյանը ֆեյսբուքյան հրապարակումներ է ունենում։ Համայնքապետի Ժ/Պ-ից հետո 2-3 ամիս էլ պատգամավորը եղել է Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար:Ավելին15:0002.12.25