-
Հասարակական
Դդմաշեն բնակավայրում 34-ամյա տղամարդը հnսանքահարվել է․ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է
21:1305.07.26 -
Քաղաքական
Եթե Սահմանադրության փոփոխությունը հանրաքվեի դրվի, պատասխանատվությունը ընդդիմությանն է. Արսեն Բաբայան
21:0005.07.26 -
Տարածաշրջան
Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիա-Ադրբեջան-ՀՀ կապի ամրապնդմանը
19:0705.07.26 -
Քաղաքական
Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան
18:4905.07.26 -
Հասարակական
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ
17:1905.07.26 -
Հասարակական
Չարենցավանում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր
15:4505.07.26 -
Հասարակական
Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
15:1705.07.26 -
Հասարակական
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ. մեկնարկում է Վարդավառի պահքը
14:1105.07.26 -
Հասարակական
Վայոց ձորի մարզի Արփի գյուղում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարը․ կա վիրավnր
11:3505.07.26 -
Հասարակական
Ախուրյանի հունը ժամանակավորապես փոխել են. Կրասարի պատմական կամուրջը վերականգնվում է
11:1905.07.26 -
Հասարակական
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր
10:2905.07.26 -
Քաղաքական
Հայաստանում ժողովրդավարությունը հաղթելու է Նիկոլ Փաշինյանի ստեղծած անարխիային․ Մանե Թանդիլյան
23:2504.07.26 -
Միջազգային
Հուղարկավորությամբ պայմանավորված բանակցային դադար. ո՞ւր են հասել Իրանն ու ԱՄՆ-ը
23:1004.07.26 -
Հասարակական
Ո՞վ է դանակահարել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարին ու նրա ծնողներին․ մանրամասներ՝ միջադեպից
23:0204.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանը փորձում է օգտագործել Եվրոպայի ծանր դրությունը և խաղից դուրս թողնել Հայաստանին
22:4004.07.26 -
Տարածաշրջան
Սգո հրապարակում պայքարի մասին են իրանցիների մտքերը. Խամենեիի հուղարկավորությունը
22:0004.07.26 -
Քաղաքական
Հայաստանի համար գազ Ադրբեջանը չունի, Թուրքիան՝ նույնպես. հնարավո՞ր է փոխարինել ռուսական վառելիքը
21:4004.07.26 -
Միջազգային
Թուրքիան ցեղասպանությա՞մբ է սպառնում Իսրայելին. Ֆիդանի աղմկոտ հայտարարությունը
21:1004.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Ընդդիմության առաջին արձագանքները՝ ՍԴ-ի որոշմանը. ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու
20:3004.07.26 -
Միջազգային
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը և նախագահի փեսան կարող են այցելել Ռուսաստան մինչև օգոստոսի վերջ․ ԶԼՄ
20:1504.07.26 -
Քաղաքական
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն. Վահագն Հովակիմյան
19:4004.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանին՝ փող. Հայաստանից՝ մաքսային արտոնություն. ի՞նչ խոստացավ Լայենը՝ Երևանին ու Բաքվին
19:3004.07.26 -
Միջազգային
Թուրքիան հետևում է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացը տապալելու Իսրայելի փորձերին․ Էրդողան
19:0004.07.26 -
Միջազգային
Ուկրաինայի «հերոս քաղաքը» գրավել են ռուսները. լայնածավալ հարձակումներ՝ ռազմաճակատում
18:4604.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Անսպասելի որոշում ՍԴ-ն չկայացրեց. ընտրությունների արդյունքը չի փոխվի
18:3004.07.26 -
Քաղաքական
Արձանագրվեց, որ Հայաստանում կա Սահմանադրություն, բայց չկա սահմանադրականություն. Արամ Վարդևանյան
18:1904.07.26 -
Իրավական
Ժամանակը կգա, կպարզվի, թե ինչ հանգամանքներ են ազդել այս որոշման վրա. Արամ Օրբելյան
18:1404.07.26 -
Միջազգային
Տինո Խրուպալլային վերընտրել են «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության համանախագահ
16:3704.07.26 -
Կրթություն և գիտություն
Հոսանքազրկման հետևանքով քննությունների բողոքարկման գործընթացը ընդհատվել է․ ԳԹԿ-ն երկարաձգել է վերջնաժամկետը
16:0404.07.26 -
Միջազգային
Սահմանադրական փոփոխություն՝ Հունգարիայում. վարչապետը նախաձեռնել է նախագահ Շույոկի պաշտոնանկությունը
15:5004.07.26 -
Տարածաշրջան
Արյան վրեժ են պահանջում Իրանում. թշնամիներին ուժ են ցույց տալիս Թեհրանում
15:3804.07.26 -
Միջազգային
ՌԴ-Իրան համագործակցությունը զարգանում է անվտանգության և ռազմատեխնիկական ոլորտներում. Մեդվեդև
13:5004.07.26 -
Միջազգային
Սլովակիայում մեկնարկել է վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով հանրաքվեն
13:1904.07.26 -
Միջազգային
Լուկաշենկոն պատրաստ է աշխատել Թրամփի հետ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու համար
12:4204.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Բեկումնային որոշում կլինի՞. ՍԴ-ն պատրաստվում է հանգուցալուծել ընտրական վեճը
12:3004.07.26 -
Իրավական
Արմեն Գևորգյանը հաղթել է Խաչատուր Սուքիասյանին. Սուքիասյանը պետք է հերքում հրապարակի
12:1704.07.26 -
Հասարակական
Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր
11:4504.07.26 -
Մամուլի տեսություն
Արայիկ Հարությունյանի դիրքերը թուլանո՞ւմ են. երկարատև արձակուրդ է մեկնել. «Ժողովուրդ»
09:3404.07.26 -
Մամուլի տեսություն
Ի՞նչ ունեցվածք և եկամուտներ ունի նախարար Համբարձում Մաթևոսյանը. «Ժողովուրդ»
09:3004.07.26 -
Մամուլի տեսություն
Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»
09:2004.07.26 -
Միջազգային
Զախարովան Եվրոպայի խորհրդի գործունեությունը որակել է որպես «մտավոր-սեռական դիսֆունկցիաների» դրսևորում
23:4003.07.26 -
Քաղաքական
Հայ-թուրքական գործընթացի իրական բանագնացները կդառնան ԵՄ պաշտոնյաները․ Հակոբ Բադալյան
23:1803.07.26 -
Քաղաքական
Բոլորիս անվտանգության հարցը լուծելու համար ամենածանր գինը վճարել են արցախցիները. Քրիստինե Վարդանյան
21:4503.07.26 -
Միջազգային
Եվրոպայում ռուսատյացությունը դառնում է հոգեկան հիվանդություն. ֆինն քաղաքական գործիչ
21:1503.07.26 -
Քաղաքական
Վաղը քո դուռն են թակելու. խուզարկությունից հետո ի՞նչ են տարել քաղաքագետ Բոզոյանի տնից
21:0003.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Առեղծվածային դեպք՝ Սևանի գերեզմանատանը. երիտասարդի դի են գտել՝ մեքենայում
20:3003.07.26 -
Իրավական
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նոր անդամներ
20:2003.07.26 -
Հասարակական
Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում․ բակում կայանված «ՎԱԶ 2107»-ը վերածվել է մոխրակույտի
20:0803.07.26 -
Միջազգային
Անկարայի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կհայտարարի որպես «երկարաժամկետ սպառնալիք»․ Reuters
19:5803.07.26 -
Իրավական
Գյումրիում ռեպրեսիաների նոր ալիք է. Զարուհի Փոստանջյանը դիմել է միջազգային կառույցներին
19:4503.07.26 -
Քաղաքական
ՔՊ-ի «շուստրիությունն» անցավ. սկանդալային նախագիծն ընդունվեց, Ալեն Սիմոնյանը հեռացավ
19:3003.07.26 -
Տարածաշրջան
Պատմական հուղարկավորություն՝ Իրանում. հրաժեշտ են տալիս հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին
19:0003.07.26 -
Միջազգային
Կիևի վրա ամենամահաբեր հարձակման համար Զելենսկին դաշնակիցներին է մեղադրում. Մոսկվան չի նահանջում
18:0503.07.26 -
Հասարակական
Երևանում բախվել են «Ford Fusion»-ն ու «Ford Mustang»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կա վիրավոր
17:0003.07.26 -
Հասարակական
Արտառոց դեպք. դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով, տնօրենը հրաժարվում է ազատել նրան
15:5903.07.26 -
Տարածաշրջան
Թեհրանի օդային տարածքը կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողության ժամանակ
15:4403.07.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Սկանդալային օրինագիծն ընդունվեց. ՀՀ ոչ բոլոր քաղաքացիները կկարողանան ընտրել
15:3003.07.26 -
Տարածաշրջան
Հայկական պատվիրակությունը մասնակցել է Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը
15:2503.07.26 -
Իրավական
Երվանդ Բոզոյանը չունի ձերբակալվածի կարգավիճակ, գտնվում է ազատության մեջ․ փաստաբան
13:0003.07.26 -
Քաղաքական
Ընդդիմության բոլոր պատգամավորներին խնդրում եմ միանալ Հայկ Սարգսյանի նախաձեռնությանը․ Բաբայան
12:4403.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Մահից 4 ամիս անց Իրանը հրաժեշտ է տալիս հոգևոր առաջնորդ Խամենեիին
12:3003.07.26 -
Հասարակական
Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. բախվել են «Honda» մակնիշի մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը
11:0303.07.26 -
Հասարակական
Պայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած
10:4903.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչու Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ դաժան վարվեց. ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»
10:3503.07.26 -
Հասարակական
Ծանր տեխնիկա վարելու դասընթացներ է կազմակերպում «Լիդիան Արմենիան». վարորդների պահանջարկ կա
10:2103.07.26 -
Մամուլի տեսություն
Բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն․ Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ «Ժողովուրդ»
09:4403.07.26 -
Մամուլի տեսություն
Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ»
09:3903.07.26 -
Միջազգային
Էրդողանը տարածաշրջանային թեմաներով պարբերաբար խորհրդակցություններ է անցկացնում Պուտինի հետ. Ֆիդան
23:3802.07.26 -
Քաղաքական
«Դուք սովորական գործիք եք». Քրիստինե Վարդանյանը՝ իշխանությանը սպասարկող «ինտելեկտուալներին»
23:2602.07.26 -
Հասարակական
Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»
22:4702.07.26 -
Միջազգային
Ռուսաստանի լայնածավալ հարձակումը՝ հրթիռներով ու ԱԹՍ-ներով. դրոնային գրոհ է սկսել նաև Կիևը
22:3902.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Նոր փորձանքի առաջ ենք կանգնում ամեն առավոտ. ադրբեջանցիների «վերադարձի» հարցը Ալիևը ՄԱԿ է տարել
21:4502.07.26 -
Քաղաքական
Սա նույնիսկ կոնֆետ չէ, որով փորձում են գայթակղել Հայաստանին․ սա դառը հաբ է, կուլ տվեք․ Վահե Դավթյան
21:1502.07.26 -
Քաղաքական
Ինչո՞ւ են հրատապ փոխում ընտրությունների ու հանրաքվեի կարգը. ԱԱԾ-ի թվերը հերքում են ՔՊ-ի պնդումները
21:0002.07.26 -
Միջազգային
ԵՄ երկրները հաշտվել են Հորմուզի նեղուցով անցման համար վճարելու գաղափարի հետ. Bloomberg
20:4502.07.26 -
Քաղաքական
Բրազիլիան պատրաստ է խորացնել քաղաքական երկխոսությունը Հայաստանի հետ. Լուլա դա Սիլվայի ուղերձը
20:1502.07.26 -
Հասարակական
Մեկ շաբաթում 7 ողբերգություն՝ Հայաստանի ճանապարհներին. մտահոգիչ են ավտովթարների թվերը
20:0002.07.26 -
Հասարակական
Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
19:4502.07.26 -
Միջազգային
Սկանդալ՝ Մոլդովայում. նախագահ Սանդուից պահանջում են անվտանգության խորհրդի նիստ հրավիրել
19:1902.07.26 -
Քաղաքական
Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱԺ նախագահի պարտականություններն ավարտող Ալեն Սիմոնյանի հետ
19:0802.07.26 -
Քաղաքական
Լայենը՝ Երևանում կամ «աչքակապություն». փողի ու մեծ շուկայի խոստումներ և 2 ծաղկեփունջ
19:0002.07.26 -
Հայաստան
ՔՊ-ի գյուղատնտեսական և զբոսաշրջային խոստումները. արդյունքներ ու բացեր. Civilnet
18:1902.07.26 -
Քաղաքական
Մեզ Ռուսաստանից պոկելու համար Բրյուսելը պատրաստ է գնալ ամեն ինչի․ Արթուր Խաչիկյան
18:0502.07.26
Ի՞նչ օրինական հիմքով են ՔԿՀ աշխատակիցները վերցրել իմ հեռախոսը, ապա այն ենթարկել թվային խուզարկության. Զարուհի Փոստանջյան
Իմ նկատմամբ իրականացվող հետապնդումները, որոնք ամբողջությամբ պայմանավորված են իմ փաստաբանական գործունեությամբ, դարձան հրապարակային այն բանից հետո, երբ ես հանդես եկա որպես պաշտպան՝ ութ ամսական երեխայի կալանքի հետ կապված գործով։ Երեխան, մայրիկի հետ միասին կալանավորված լինելով, կալանքի երկրորդ իսկ օրը հիվանդացել էր ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում և տեղափոխվել հիվանդանոց։ Նման հայտարարությամբ է հանդես եկել փաստաբան Զարուհի Փոստանջյանը։
«Իմ մասնագիտական պարտականությունների շրջանակում՝ բարձրաձայնելով այդ ութ ամսական երեխայի կալանքի պայմանները, այդ թվում՝ ներկայացնելով համապատասխան բողոքներ և դիմելով Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ես հրապարակայնորեն հայտնել էի, որ այդ երեխայի առողջությունն իրական վտանգի է ենթարկվել կալանքի վայրում։
Որպես ուղիղ պատասխան՝ Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, ով գործում է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի անմիջական ենթակայության ներքո, իմ դեմ նախաձեռնել էր կարգապահական վարույթ՝ հենց այն բանի համար, որ ես բարձրաձայնել էի այս փաստերը։
Այդ վարույթի միակ նպատակը եղել է՝ լռեցնել, վախեցնել և պատժել ինձ՝ ութ ամսական երեխայի կալանքի իրական պայմանները և նրա հիվանդանոց տեղափոխվելու հանգամանքը բացահայտելու համար։
Սա ուղիղ և բացարձակ հարձակում էր իմ՝ որպես փաստաբանի, անկախության վրա և կոպտորեն ոտնահարում է իրավական պետության հիմնարար սկզբունքները։
Խիստ մտահոգիչ է, որ ՔԿ ծառայության ղեկավարը՝ լինելով հոգեբան, չունի մարդու հիմնարար իրավունքների, խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կանխարգելման ոլորտում որևէ իրավական գիտելիք։
Տիկին Թադևոսյանը, ըստ երևույթին, կամ չի հասկանում, կամ չի ցանկանում հասկանալ, որ մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը բացարձակ պարտավորություն է և չի կարող վերածվել քաղաքական շոուների համար նախատեսված հաղորդակցության գործիքի։
Իրավական գիտելիքների բացակայությունը հատկապես բացահայտվեց այն ժամանակ, երբ ութամսյա երեխան հիվանդանոցում էր, տիկին Թադևոսյանն ու արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն առանց դիմակների, առանց որևէ համապատասխան բժշկական հագուստի, ինքնակոչ՝ առանց որևէ թույլտվության, տեսախցիկներով մուտք էին գործել երեխայի հիվանդասենյակ՝ այդ ամբողջը վերածելով քարոզչական տեսարանների։
Այս վարքագիծը հանդիսանում է անձնական կյանքի իրավունքի կոպիտ խախտում, պաշտոնատար անձի անպատշաճ և անպատիվ արարք, որը հակասում է մարդկային արժանապատվության նվազագույն չափանիշներին։
Եվ թերևս հենց այս իրավիճակը բարձրաձայնելու համար է, որ այսօր փորձում են ինձ պատժել:
Հետապնդումը շարունակվել է նաև Ստեփան Սամվելյանի գործով, ով ծանր հիվանդություններով կրել է կալանքը Սրբուհի Գալյանի և Ծովինար Թադևոսյանի ղեկավարած «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում՝ ակնհայտորեն կալանքի հետ անհամատեղելի վիճակում։ Իսկ հենց ԽԿԿ-ն (Եվրոպական խոշտանգումների կանխարգելման կոմիտե) այդ հիմնարկը բնութագրել է որպես «խարխուլ» և «բժշկական հաստատությանը անհամապատասխան»։
Հետապնդումը շարունակվել և ահագնացել է նաև այլ գործերով, հատկապես՝ Վարդան Ղուկասյանի գործով, որտեղ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ աշխատակիցները ցուցաբերել են բացահայտ ապօրինի և ահաբեկող վարքագիծ։ Իմ այցելությունների ընթացքում աշխատակիցներից մեկն ապօրինի ուսումնասիրել է պաշտպանական բոլոր փաստաթղթերը՝ առանց որևէ իրավական հիմք ներկայացնելու։
Նա նույնիսկ հայտարարել է, թե իբր պետք է համոզվի, որ ես Վարդան Ղուկասյանին «պոռնոգրաֆիկ նյութեր» չեմ փոխանցում՝ դրանով կոպտորեն խախտելով փաստաբան–վստահորդ գաղտնիքը և նվաստացնելով իմ մասնագիտական արժանապատվությունը։
Չնայած իմ պաշտոնական բողոքին՝ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի պետ Ռոբերտ Թամարյանը, ով գործում է Ծովինար Թադևոսյանի և Սրբուհի Գալյանի անմիջական ենթակայության ներքո, որևէ գործողություն չի կատարել՝ կոպտորեն խախտելով իր օրինական պարտականությունները։ Նույն կերպ, հիմնարկը բազմիցս մերժել է ինձ տրամադրել Վարդան Ղուկասյանի հետ գաղտնի տեսակցության հնարավորություն՝ անհեթեթ պատճառաբանությամբ, թե իբր «ազատ սենյակ չկա»։
Այս մերժումները բացահայտ կամայական են և ուղղված են իմ մասնագիտական գործունեությանը խոչընդոտելուն։Վարդան Ղուկասյանի կալանքի պայմանները ևս ցայտուն օրինակ են իրավիճակի ծանրությունը ներկայացնելիս՝ նա պահվում է մի խցում, որտեղ զուգարանը բաժանված է վարագույրով, իսկ համապատասխան բժշկական վերահսկողությունը բացակայում է՝ հաշվի առնելով նրա հիվանդությունները։
Հնարավոր է՝ տիկին Թադևոսյանն ու տիկին Գալյանը, ովքեր հաճույքով նկարահանվում են քրեակատարողական հիմնարկներում, այս անգամ ցանկանան նկարահանել հենց այդ խուցը՝ հանրությանը ցույց տալու համար իրականությունը։
Իսկ երբ հարցը վերաբերում է կալանավայրում բժշկական օգնությանը, ապա հավանաբար տիկին Գալյանը կրկին պետք է պնդի, որ «իր իրավասությունների շրջանակում չէ», ինչը կարծես դարձել է նրա մշտական պատասխանը։
Այսինքն՝ նա նույնիսկ չի գիտակցում, որ կալանքի պայմանները պարտադիր ընդգրկում են նաև բժշկական պայմանները։
Հիմա կանդրադառնամ «Արմավիր» ՔԿՀ-ում տեղի ունեցածին, որն անմիջական և անառարկելի օրինակ է այն ինստիտուցիոնալ հետապնդման, որն ամիսներ շարունակ իրականացվում է իմ նկատմամբ՝ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի և նրա ենթակա՝ Քրեակատարողական ծառայության ղեկավար Ծովինար Թադևոսյանի կողմից։
Տեղի ունեցածը մեկուսացված կամ պատահական դրվագ չէ․ այն հանդիսանում է համակարգված և կանխամտածված հետապնդումների, ահաբեկման և իմ մասնագիտական գործունեությանը խոչընդոտման համապարփակ շղթայի բաղկացուցիչ մասը։ Այս շղթան իրականացվում է բացառապես այն պատճառով, որ ես համարձակվում եմ բարձրաձայնել կալանքի պայմանների մասին և պաշտպանել իմ վստահորդների հիմնարար իրավունքները և ազատությունները։
Որպես նախաբան հիշեցնեմ, որ իմ նկատմամբ տեղի ունեցած միջադեպից մոտ յոթ օր առաջ, տիկին Գալյանի և տիկին Թադևոսյանի ղեկավարած «Արմավիր» ՔԿՀ-ում մահացել է Ռազմիկ Նալբանդյանը։
Երեկ՝ 2025 թվականի դեկտեմբերի 1-ին, ՔԿԾ-ն տարածել է հայտարարություն, որի կապակցությամբ հրապարակային կերպով բարձրացնում եմ հետևյալ հարցերը․
1. Մուտքի պահին հանձնել եմ երկու հեռախոսը։ Եթե Քրեակատարողական ծառայության կարծիքով դրանցից մեկը «ապօրինի» էր, ապա՝ որո՞նք են պատճառները, որ անմիջապես չի կազմվել արձանագրություն, մինչդեռ դա օրենքով սահմանված պարտադիր պահանջ է։ Ինչ կապ ունի պաշտպանյալիս հետ հանդիպումը, եթե իրենց պնդած ենթադրյալ ապօրինի արարքը պետք է արձանագրվեր հենց մուտքի պահին՝ տեղում, ոչ թե շուրջ 1.5 ժամ տևած ապօրինի «գործողությունից» հետո՝ իմ բացակայությամբ։
2. Ի՞նչ օրինական հիմքով են ՔԿՀ աշխատակիցները մտել այն պահարանը, որտեղ պահվում էին իմ իրերը, վերցրել իմ հեռախոսը, ապա այն ենթարկել թվային խուզարկության՝ առանց դատարանի թույլտվության և իմ բացակայությամբ։ Նշում եմ, որ ՔԿԾ-ն իր հայտարարությամբ պաշտոնապես ընդունում է, որ զննել է սիմ-քարտ չպարունակող iPhone 7 հեռախոսը, ինչը նշանակում է՝ սարքի ապօրինի հասանելիություն և թվային խուզարկություն։
3. Մուտքի պահին հանձնել եմ երկու հեռախոսը։ Ինչպիսի՞ օրինական հիմքով է հեռախոսս առգրավվել իմ բացակայությամբ, իմ պաշտպանյալի հետ շուրջ 1.5 ժամ տևած հանդիպման ընթացքում, պահվել անհայտ վայրում, առանց փաթեթավորման և համապատասխան կնիքի, և առավել ևս՝ խուզարկվել։
Տեսանյութում նշել էի, և կրկնում եմ․ հեռախոսը խլվել է, անհայտացվել է, իսկ առգրավումից հետո չի իրականացվել օրենքով նախատեսված պարտադիր գործողությունը՝ փաթեթավորում և կնիքադրում։
4. Ո՞վ էր այն անհայտ սևազգեստ անձը, ով առանց որևէ օրենքով նախատեսված հիմքի և կարգի ապօրինի ձևով առգրավել էր հեռախոսը։
Ինչո՞ւ այդ անհայտ, սևազգեստ և ագրեսիվ վարքագիծ ցուցաբերած անձը, ով առանց որևէ փաթեթավորման տնօրինում էր հեռախոսը, ապա ինձ ասաց «ազատ եք», փաստացի հրավիրելով հեռանալ ՔԿՀ-ից։ Ինչ գործողություններ է շարունակել իրականացնել այդ անձը ինձ ինչպես ինքը նշեց «ազատելուց» հետո:
5. Ի՞նչ գործողություններ է այդ սևազգեստ անձը իրականացրել ապօրինի թվային խուզարկության ընթացքում, երբ հեռախոսը՝ իմ կողմից քրեակատարողական հիմնարկ մուտք գործելիս հանձնելուց հետո, ապօրինի կերպով առգրավվել է, խուզարկվել է իմ բացակայությամբ, և չի փաթեթավորվել կամ կնիքվել։
Ի՞նչ տեղեկատվություն է նա ստացել իմ հեռախոսից։
Սա՞ էր պատճառը, որ հեռախոսը անմիջապես չի փաթեթավորվել/կնիքվել, ինչպես պահանջում է օրենքը։
6. Արդյո՞ք օրենքը թույլ է տալիս իրենց նկարագրած “արգելված իրի” առգրավում և դրա խուզարկություն՝ առանց իր սեփականատիրոջ ներկայության։
7. Ինչո՞ւ է հեռախոսը վերադարձնելու գործընթացը պայմանավորված եղել հետագա ստորագրությամբ, այն դեպքում, երբ նման մեխանիզմը որևէ օրենքով նախատեսված չէ։
8. Ինչպե՞ս կարող է ՔԿԾ-ն պնդել, որ ես «հրաժարվել եմ մասնակցել արձանագրության կազմմանը», երբ՝
— ոչ մի արձանագրություն չի կազմվել անմիջապես և տեղում,
— այն պետք է կազմվեր բուն դեպքի պահին, ոչ թե 1.5 ժամ անց։
Ինչո՞ւ է ՔԿԾ-ն թաքցնում, որ խոսքը վերաբերում է հեռախոսին, որը մուտքի պահին արդեն հանձնված էր և գտնվում էր իրենց պահպանման ներքո։
9. ՔԿԾ-ն հայտնել է, որ ես մատնացույց եմ արել «առանց բանալիների պահարանները»։
Խնդրում եմ պատասխանել՝
— ո՞ր օրենքով է դա համարվում իրավախախտում,
— եթե պահարանները «չեն շահագործվում», ապա ինչո՞ւ էին այնտեղ պահվում փաստաբանի իրերը,
— ինչո՞ւ են փաստաբանների իրերը պահվում անվտանգությունը խախտող պայմաններում, որտեղ ՔԿՀ աշխատակիցները լիարժեք հասանելիություն ունեն։
10. ՔԿԾ-ն պնդում է, թե կան «բանալիներով փակվող պահարաններ»։
Եթե այդպես է, ապա՝
ինչո՞ւ այդ պահարանները չեն օգտագործվել իմ իրերի համար,
և ինչո՞ւ իմ անձնական իրերը պահվել են առանց բանալիների փակվող պահարաններում։
Տեղեկացնում եմ, որ ՔԿԾ-ն ունեցել է հասանելիություն ինչպես իմ հեռախոսներին, դրանց բովանդակությանը, այնպես էլ իմ կոնֆիդենցիալ փաստաթղթերին, որոնք պաշտպանված են փաստաբանական գաղտնիքով։
11. Որո՞նք են այն անվտանգության կանոնները, որոնց “խախտման” մասին ՔԿԾ-ն խոսում է։ Իրական անվտանգության խախտումը կայանում է նրանում, թե ինչպես և որտեղ են պահվել իմ իրերը։
12. Եվ վերջապես.
Ինչո՞ւ է ՔԿԾ-ն փորձում մանիպուլացնել փաստական իրավիճակը՝
— ապօրինի խուզարկություն,
— ապօրինի առգրավում,
— անանուն «աշխատակից»,
— անվտանգության խախտումներ իրենց կողմից,
և փոխարենը խոսակցությունը տեղափոխել «աղմկելու» և «նկարահանելու» դաշտ։
Տեղեկացնում եմ, որ նկարահանումն իրականացվել է այնպիսի վայրում, որտեղ դա արգելված չէ, և դա ունեցել է մեկ նպատակ․ լուսաբանել փաստաբանի հեռախոսի ապօրինի առգրավումը և խախտումները:
Եզրափակելով՝
Մինչ այդ պահը ՔԿԾ-ն ապօրինի առգրավել և պահում է իրենց մոտ հեռախոսս՝ առանց որևէ իրավական հիմքի՝ անսահմանափակ հասանելիությամբ:
Մի բան պետք է հստակ լինի՝ նման գործելաոճով ինձ վախեցնել չեք կարող։
Դուք չափազանց սխալ մարդ եք ընտրել որպես թիրախ։
Ես երբեք չեմ դադարելու իմ գործը կատարել արժանապատվությամբ, անկախությամբ և պրոֆեսիոնալիզմով։
Տիկին Գալյան, տիկին Թադևոսյան, տեղեկացնում եմ Ձեզ, որ փաստաբանի անկախության դեմ ոտնձգությունը, ինչպես նաև նրա մասնագիտական գործունեությանը միջամտելը հանցագործություն է, և դրա համար պատասխանատու անձինք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության։
Տեղեկացնում եմ նաև, որ մարդու արժանապատվությունը, ինչպես նաև անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքից և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը հանդիսանում են բացարձակ իրավունքներ։
Այս իրավունքների խախտման համար նախատեսվում է քրեական պատիժ՝ անկախ և անկողմնակալ դատարանի կողմից։
Գալու է այդ օրը՝ պարզապես համբերեք։
Այս նույն տողերը ասել եմ շուրջ քսան տարի առաջ՝ հաղթանակած Մատաղիսի գործով։
Տիկին Գալյան և տիկին Թադևոսյան, առաջարկում եմ ծանոթանալ այդ գործին, ինչպես նաև դատարանի դահլիճում մահացած կալանավոր՝ պրոդյուսեր, բժիշկ, եզակի երևանցի Արմեն Գրիգորյանի կալանքի պայմաններին, ինչպես նաև Ձեր կողմից ղեկավարվող և հաճախ տեսաձայնագրությունների ու ֆոտոսեսիաների վայր դարձած քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերի վիճակագրությանը։ Ծանոթացեք նաև Ձեր ղեկավարած «Արմավիր» ՔԿՀ-ում մի քանի օր առաջ մահացած Ռազմիկ Նալբանդյանի կալանավորման պայմաններին։
Ինչպես ասում էր Ջորջ Օրուելը.
«Երկարատև համընդհանուր խաբեության դարաշրջանում ճշմարտությունն ասելը դառնում է հեղափոխական քայլ»։
Ձեր դեպքում հարցը միայն ճշմարտությունն ասելը չէ.
Ձեզ անհանգստացնում է այն փաստը, որ այն միշտ ի հայտ է գալիս, հատկապես այն ժամանակ, երբ որոշ մարդիկ համառորեն փորձում են այն թաքցնել։
Օրենքը չի անհետանում այն պատճառով, որ այն խախտվում է լռության մեջ։
Այն սպասում է՝ համբերատար և միշտ վերադառնում է այնտեղ, որտեղ որոշները կարծում են, թե կարող են այն թաղել»,- նշված է հայտարարությունում։
-
09:32
06.07.26
Խուզարկություն է իրականացվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը
Կարդալ ավելին
-
22:24
04.07.26
Սահմանադրական դատարանը տապալեց իր հիմնական մանդատը. Ռոբերտ Ամստերդամ
Կարդալ ավելին
-
20:00
04.07.26
Ծանր և սպասելի որոշում. ՍԴ-ն անփոփոխ թողեց ընտրությունների արդյունքները
Կարդալ ավելին
-
18:14
04.07.26
Ժամանակը կգա, կպարզվի, թե ինչ հանգամանքներ են ազդել այս որոշման վրա. Արամ Օրբելյան
Կարդալ ավելին