Լրահոս

2025-11-28
2025-11-27
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նպատակը մաքրագործելը չէ, այլ հենց անարժանապատվությունը «հասարակական նորմի» վերածելը․ Հակոբ Բադալյան
    Երբ եպիսկոպոսները կամ արքեպիսկոպոսները շարքով ներկայանում են ընդամենը մի նշանակովի պաշտոնյայի եւ լսում նրա քաղաքական ցուցումներն ու նարատիվները, դա անարժանապատվության խրախճանք է, որը ոչ թե մաքրում է եկեղեցին, այլ ապականում է կյանքը:
    23:57
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խստագույնս դատապարտում եմ բոլոր նվաստացող և իրենց կոչմանը հակառակ ընթացք որդեգրած հոգևոր սպասավորներին. Պողոս վարդապետ
    Աղոթքս է, որ Աստված միաբան սիրո մեջ պահի Մայր Աթոռի զինվորյալ միաբանությանս և անսասան Հայոց Հայրապետին: Իսկ ուրացող եպիսկոպոսները այլևս ինձ համար դուրս են Միբանական Ուխտից:
    23:45
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Պարեկի մшհվան դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել՝ ինքնաuպանության հասցնելու հատկանիշներով
    Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 27-ին Խաղաղ Դոնի փողոցում՝ ավտոշուկայի հարևանությամբ կայանված ավտոմեքենայում դի կա։
    23:40
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ստորացուցիչ է Արցախն իր վանքերով, եկեղեցիներով Ադրբեջանին հանձնածին նման պատվի արժանացնելը․ փաստաբան
    «Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանի՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելը, ձեռքը սեղմելը և հատկապես խոնարհվելը խորը ցավ ու զայրույթ է առաջացնում։
    23:35
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ավստրալիայում մեծ շնաձուկը հարձակվել է զբոսաշրջիկների վրա
    Սա այս տարի Ավստրալիայում գրանցված շնաձկան 18-րդ հարձակումն է և չորրորդ մահացու դեպքը։
    23:30
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գտնվեցին հոգևորականներ, ովքեր եկեղեցին պղծnղի առաջ ծնկի եկան, իսկ Արցախի թեմի առաջնորդը խոնարհվեց Արցախը հանձնողի առաջ․ Սաղաթելյան
    Տարիներ հետո պատմաբանները Հայաստանի այս շրջանի մասին կգրեն, որ Արցախը հանձնած, հայ ժողովրդին մահ, պարտություն և ողբերգություն բերած Փաշինյանը այդքանից հետո շարունակում էր մնալ իշխանության, քանի որ պատերազմից հետո գտնվեցին բանակի գեներալներ, ովքեր կանգնեցին նրա առաջ և պատվի առան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
    23:15
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Լեհաստանի վարչապետը նախագահին մեղադրել է սաբոտաժի մեջ
    «Նախագահը համառորեն հրաժարվում է ստորագրել հատուկ ծառայությունների կրտսեր ծառայողներին սպայական առաջին կոչումները շնորհելու և հերոսներին մեդալներով պարգևատրելու հրամանագրերը։ Սա պարզապես կառավարության իրավասություններ ուզուրպացնելու փորձ չէ։ Սա սաբոտաժ է՝ ուղղված ազգային անվտանգության դեմ»,- գրել է Տուսկը։
    23:00
    27.11.25
    Ավելին
  • Հասարակական
    Վիճակը ահավոր է. շնչահեղձ է լինում Երևանը, տնից դուրս գալը հակացուցված է
    Ծանր մետաղներով աղտոտված ամպ է կախվել Երևանի գլխին: Կեսօրին աղտոտվածության ինդեքսը հասել է վտանգավորության բարձր աստիճանի: Մինչ քաղաքապետարանը, մայրաքաղաքային աղետը մարդկանց գրպանն է գցում, Երևանի ընդդիմադիր ավագանին լուծումներ է առաջարկում: Մեծ Բրիտանիայի օրինակով պետք է խցանումների հարցը լուծել:
    22:49
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սրբազանների ուղերձը նույնն է՝ մնալ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կողքին, աջակցել և պաշտպանել մեր Սրբության Սրբոցը․ Գառնիկ Դանիելյան
    Քիչ առաջ ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Այս մասին հայտնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
    22:43
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ամենայն խստությամբ դատապարտում եմ ուխտադրուժ և նենգադավ Սրբազան Հայրերին․ Հայր Ասողիկ
    Որպես հավատավոր հայորդի, որպես Հայոց Եկեղեցու խոնարհ և նախանձախնդիր սպասավոր, որպես միաբան և պաշտոնյա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ անհուն և արդար բարկությամբ ամենայն խստությամբ դատապարտում եմ ուխտադրուժ և նենգադավ Սրբազան Հայրերին, ովքեր այսօր հանդես եկան իրենց բարձր կոչմանն ու աստիճանին անվայել և կանոնազանց ընթացքով: Այս մասին գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը։ «Նրանց հետ հաց եմ կիսել Մայր Աթոռիս սեղանատանը, նրանց հետ ապրել եմ աստվածակառույց Մայր Տաճարիս հովանու ներքո, նրանց հետ աղոթքի եմ կանգնել Տիրոջ Սուրբ Սեղանի առջև՝ ի Քրիստոս սիրո սուրբ ողջույն փոխանակելով: Հիմա ինչպե՛ս նայեմ նրանց երեսին... Ի խորոց սրտի կաղոթեմ, որ Աստված ողորմի և նրանց մտքին պայծառություն շնորհի՝ անկեղծ զղջմամբ ու արտասուքով գալու և ընկնելու մեր ամենքիս Հոգևոր Հայր և շնորհաց աղբյուր Հայոց Հայրապետի առջև: Իմ անվերապահ հավատարմությունը, անխառն սերն ու անսակարկ նվիրումն եմ հայտնում պաշտելի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Նորին Սրբություն Տ. Տ. Գարեգին Բ. մեծագործ և աստվածարյալ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին»,- նշել է նա։
    22:30
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ստեփանավանում ճակատ ճակատի բախվել են «Mercedes»-ը և «Opel»-ը. 5 վիրավորներից մեկը երեխա է
    Այսօր` նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Ստեփանավան քաղաքում ճակատ ճակատի բախվել են 22-ամյա Հովհաննես Ա.-ի վարած «Mercedes» մակնիշի և 35-ամյա Ալեքսանդր Ն.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդները և ուղևորներ 21-ամյա Կարեն Ա.-ն, 22-ամյա Լիլյա Մ.-ն և 2-ամյա Ա. Ն.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
    22:15
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Շիրակի մարզում գնաճը դարձել է իրական սոցիալական աղետ․ պատգամավորն ահազանգում է
    Վերջին շաբաթների ընթացքում Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքների գները զգալիորեն աճել են, մինչդեռ բնակչության եկամուտները չեն աճում համապատասխան մակարդակով` ինչի արդյունքում պարզ սոցիալական անհավասարություն է ձևավորվում: Գներն աճում են ամեն օր՝առանց որևէ հիմնավորման, առանց որևէ արդյունավետ վերահսկողության:
    22:00
    27.11.25
    Ավելին
  • Քաղաքական
    Հերթով Փաշինյանի մոտ են մտնում 8 սրբազաններ. Մայր Աթոռը նրանց կանոնազանց է անվանում
    Մի քանի ժամ պահանջվեց, որ Արշակ Սրբազանի ծառայությունը կասեցնել պահանջող բարձրաստիճան հոգևորականները ընդունեն հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հրավերը: Արժեքների մասին է խոսել Փաշինյանը հոգևորականների հետ: Հակաեկեղեցական արշավ սկսած Հայաստանի վարչապետի ընտանիքին պատկանող թերթն այսօր առավոտյան տարածել էր եպիսկոպոսաց հայտարարություն, որի տակ 13 եպիսկոպոսի անուն կար ու 9-ի ստորագրությունը:
    21:45
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Եթե նույնիսկ մնայի վերջին Հայ հոգևորականը աշխարհում, պիտի մերժեմ հանդիպել գերագույն դավաճանի հետ, արյունոտ ձեռքը սեղմել․ Տեր Սերոբ
    Տեր Սերոբ քահանա Ազարյանը գրում է․ «Եթէ նոյնիսկ մնայի վերջին Հայ հոգեւորականը աշխարհում, պիտի մերժեմ հանդիպել գերագոյն դաւաճանի հետ, արիւնոտ ձեռքը սեղմել, նոյն սենեակի պիղծ օդը շնչել, կամ դաւաճանել իմ Տիրոջ՝ Քրիստոսին, Աստուածաշունչին, մեր նահատակ հազարաւոր զինուորներին, դաւաճանել իմ նախնիների փառաւոր եւ հայրենատէր եւ ցեղասպանուած անցեալին, դաւաճանել Արցախին, դաւաճանել մասնատուած եւ ծախուած հայրենիքիս, դաւաճանել Արարատին...։
    21:30
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպությունն ընդունել է Հայաստանի, Մեքսիկայի և Ֆիլիպինների հեղինակած Շրջանաձև տնտեսության վերաբերյալ բանաձևը
    Նոյեմբերի 27-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիյադում կայացել է Միավորված ազգերի կազմակերպության Արդյունաբերական զարգացման կազմակերպության Գլխավոր համաժողովի 21-րդ նստաշրջանը: Դրա շրջանակներում միաձայն ընդունվել է Հայաստանի, Մեքսիկայի և Ֆիլիպինների կողմից համատեղ ներկայացված «Շրջանաձև տնտեսություն` ներառական և կայուն զարգացման համար» խորագրով բանաձևը: Բանաձևի նպատակն է խթանել շրջանաձև տնտեսությունը՝ ուղղված ավելի կայուն, դիմացկուն և ռեսուրսների արդյունավետ օգտագործման վրա հիմնված արդյունաբերական զարգացմանը: Բանաձևում հատուկ շեշտադրվում է, որ զարգացող երկրներին անհրաժեշտ է աջակցել շրջանաձև տնտեսության ներդրմանն ուղղված ջանքերում` ֆինանսավորման, կարողությունների զարգացման, տեխնոլոգիաների փոխանցման և նորարարական լուծումների հասանելիության ապահովման միջոցով: Այն կարևորում է միջազգային ֆինանսական հաստատությունների և զարգացման գործակալությունների կողմից աջակցության ընդլայնումը: Ընդգծվում է նաև, որ համագործակցության ամրապնդումը կարող է նպաստել զարգացող երկրների արդյունաբերական դիմադրողականության բարձրացմանը, աշխատատեղերի ստեղծմանը և կայուն զարգացման խթանմանը:
    21:15
    27.11.25
    Ավելին
  • Քաղաքական
    Սամվել Կարապետյանից չի վախենում, բայց անունը չի տալիս.Փաշինյանը դիրքավորվում է ընտրություններից առաջ
    Այսօր Նիկոլ Փաշինյանն այդպես էլ ուղիղ չի պատասխանել հարցին, թե արդյոք հրահանգել է չգրանցել «Մեր ձևով» շարժումը որպես կուսակցություն, որովհետև վախենում է Սամվել Կարապետյանից: Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններում առաջադրվելու է որպես վարչապետի թեկնածու ու հրավիրել է բանավիճելու նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հրավերը:
    21:00
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միրզոյանը Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգի առաջմղմանը միտված կոնկրետ ծրագրերի կյանքի կոչման վերաբերյալ հարցեր
    Էստոնիայի ԱԳ նախարարն Արարատ Միրզոյանին տեղեկացրել է 2026 թվականին ՀՀ-ում Էստոնիայի դեսպանություն բացելու որոշման մասին: Նախարար Միրզոյանն իր գոհունակությունն է արտահայտել Էստոնիայի կողմից կայացված այդ կարևոր որոշման կապակցությամբ՝ ընդգծելով, որ այն հիրավի արտահայտում է երկու երկրների միջև ձևավորված ամուր գործընկերությունն ու դրա հետագա խորացման հարցում երկուստեք արտահայտված շահագրգռվածությունը:
    20:50
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իշխանությունը կոմպրոմատներով է կոտրում եկեղեցուն. Տեր Վրթանես
    Նրա խոսքով՝ պարտված, թույլ, Ադրբեջանի ու Թուրքիայի հանձանարարությունները կատարող իշխանությունները չեն հանդուրժում իրենց կողքին հզոր եկեղեցի, որը իր բոլոր խնդիրները լուծում է. «ՔՊ-ական այս պաշտոնյաների գերակտիվությունը չեմ հասկանում, իրենք եկեղեցում գործ չունեն»:
    20:45
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհների բոլոր օջախները մարվել են. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները
    Նոյեմբերի 21-ից 27-ը խոշոր հրդեհներ էին բռնկվել Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի բուսածածկ և խոտածածկ տարածքներում: Հրշեջ-փրկարարները, հավատարիմ մասնագիտական պարտականություններին ու առաքելությանը, անմիջապես անցել են հրդեհաշիջման աշխատանքների իրականացմանը: Լայնածավալ գործողություններին ներգրավվել է ավելի քան 2700 փրկարարական ծառայող, Շրջակա միջավայրի նախարարության, Էկոպարեկային ծառայության, ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումներ, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, համայնքների բնակիչներ, 65 հիմնական և շուրջ 260 օժանդակ տեխնիկա, ՊՆ ուղղաթիռ, որով իրականացվել է 109 թռիչք՝ օդային հետախուզման և հրդեհաշիջման նպատակով։ Ձևավորվել էր օպերատիվ շտաբ՝ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի ղեկավարությամբ։ Լրատվամիջոցների հետ հաղորդակցությունը տեղում իրականացնում էր ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը՝ ներկայացնելով օպերատիվ տեղեկատվություն, պաշտոնական հարթակներում պարբերաբար ներկայացվում էր տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն։ Մեծամասշտաբ հրդեհի վերաբերյալ առաջին ահազանգը ստացվել է նոյեմբերի 21-ին. Մարտունու, Վարդենյաց լեռնանցքի, Զոլաքարի, Լճաշենի և այլ տարածքներում բռնկված օջախները մարելու նպատակով ՆԳՆ Փրկարար ծառայության ուժերը անմիջապես անցել են հրդեհաշիջման գործողությունների: Հրշեջ-փրկարարներին հաջողվել է արդեն նոյեմբերի 25-ին նշված հատվածներում ամբողջովին մեկուսացնել հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը անտառային հատվածներ և բնակելի գոտիներ։ Նոյեմբերի 22–24-ը ահազանգեր են ստացվել նաև Տավուշի մարզի Նավուր բնակավայրի և Դիլիջան քաղաքի հարակից անտառածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ։ Իրականացվել են մեծամասշտաբ հրդեհաշիջման աշխատանքներ: Դիլիջանի ոլորանների և «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակա հատվածներում արձանագրված հրդեհները մարվել են։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի առողջարանային գոտի ու բնակելի տներ։ Իսկ լուրերն այն մասին, թե հրդեհների հետևանքով կենդանիներ են տուժել, ապատեղեկատվություն է: Ցավոք, նոյեմբերի 26-ին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է հրշեջ-փրկարար, փրկարար ծառայության սերժանտ Տարոն Սիմոնյանը։ Եվս չորս հրշեջ-փրկարար տեղափոխվել են բժշկական կենտրոն: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Նույն ժամանակահատվածում ահազանգեր են ստացվել նաև Լոռու, Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի խոտածածկ և բուսածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Հրդեհների օջախներն ամբողջությամբ մարվել են, կանխվել է հրդեհների տարածումը դեպի բնակավայրեր, կենսական ենթակառուցվածքներ ու անտառային հատվածներ։ Հնարավոր բռնկումներից խուսափելու նպատակով ՆԳՆ Փրկարար ծառայությունը շարունակում է իրականացնել վերահսկողություն: Այս ընթացքում ԶԼՄ-ներում և սոցցանցում հրապարակվեցին չճշտված, որոշ դեպքերում նաև խուճապային տրամադրություններ հրահրող տեղեկություններ՝ Փրկարար ծառայության կողմից օպերատիվ չգործելու, տեխնիկայի անբավարարության, իրավիճակը չվերահսկելու վերաբերյալ։ Իսկ իրականում փրկարարները՝ համագործակցելով գործընկեր կառույցների աշխատակիցների հետ՝ գործեցին պրոֆեսիոնալ և օպերատիվ։ Նրանք օրերի ընթացքում մարեցին հրդեհները, կանխեցին հետագա զարգացումները ու անդառնալի վնասը։ Ներքին գործերի նախարարությունը հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, լինել զգոն. ցանկացած անփութություն և անուշադրություն կարող է անդառնալի հետևանքներ ունենալ, իսկ կրակ կամ ծուխ նկատելիս հորդորում ենք անմիջապես զանգել 911։
    20:40
    27.11.25
    Ավելին