Լրահոս
2025-11-27
-
ԻրավականՀանրային ճնշման տակ դատարանի դահլիճից ազատ արձակվեց Լիդյա Մանթաշյանը. նրա խափանման միջոցը փոխվել էԵրկար սպասված ազատություն. այս խոսքերով են շատերն այսօր դիմավորել դատարանի դահլիճից ազատ արձակված Լիդյա Մանթաշյանին, որի խափանման միջոց կալանքը փոխարինվեց վարչական վերահսկողությամբ ու գրավով: «Բանտախուցն իբրև մի հիվանդանոցի սենյակ, որի դուռը միշտ փակ է»,- այդպես է նկարագրել բանտային պայմանները Մանթաշյանը:Ավելին20:3527.11.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Վճռական փուլ է մտնում Եկեղեցու դեմ արշավը. 8 սրբազան՝ Փաշինյանի աշխատասենյակումՀայլուր 20։30 Վճռական փուլ է մտնում Եկեղեցու դեմ արշավը. 8 սրբազան՝ Փաշինյանի աշխատասենյակումԱվելին20:3027.11.25 -
ՀասարակականՎնասվածքներ ստացած փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում․ ՆԳ նախարարը տեսակցել է հրշեջ-փրկարարներինՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի ուղեկցությամբ, այցելել է ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, վթարի հետևանքով վնասվածքներ ստացած ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողներին։ Նախարար Սարգսյանը հետաքրքրվել է նրանց առողջական վիճակով։ Բժիշկները վստահեցրել են, որ հրշեջ-փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում։ ՆԳ նախարարը շնորհակալություն է հայտնել փրկարարներին անձնվեր ծառայության համար և մաղթել արագ ապաքինում։Ավելին20:1527.11.25 -
ՀասարակականԴավթաշեն կամրջի 1-ին գոտիները ժամանակավորապես կփակվեն«Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Երևանի Դավթաշեն կամրջի՝ Վաղարշյան փողոցից դեպի Սասնա Ծռերի փողոցի ուղղությամբ վերջին դեֆորմացիոն կարի նորոգման աշխատանքներով պայմանավորված, սույն թվականի նոյեմբերի 29-ից 30-ը ներառյալ փակ են լինելու երթևեկելի երկու ուղղության 1-ին գոտիները»,- ասված է հայտարարությունում։Ավելին20:0027.11.25 -
ՔաղաքականԼիդյայի կալանքի վերացումը ոչ թե իշխանությունների գթասրտության դրսևորումն է, այլ հանրային ճնշման արդյունք է. պատգամավոր«Քաղաքացիների մասնակցությունը դատական նիստերին, հրապարակային բողոքի ակցիաները, նախորդ շաբաթվա երթը, երեկվա խորհրդարանական լսումները, միջազգային հանդիպումներում միակ կին կալանավորի հարցի բարձրացումը, սոցիալական հարթակներում գրառումները և իհարկե փաստաբանների վիրտուոզ աշխատանքը ջրի կաթիլների նման քար ծակեցին:Ավելին19:4527.11.25 -
ՀասարակականՀաստատվել է 2026-2027 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկըԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ որոշման ընդունմամբ կարգավորվում է ՀՀ բուհերում ընդունելության մրցույթի իրականացումը՝ ըստ համապատասխան մասնագիտությունների (կրթական ծրագրերի) մրցութային քննությունների արդյունքների: Դիմորդների համար սահմանվում են ընդունելության նույն պայմանները՝ ընդունելության առնվազն երկու քննության հանձնում թե՛ պետական, թե՛ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություն դիմելիս:Ավելին19:3827.11.25 -
ՄիջազգայինՀԱՊԿ-ում սպասում են Հայաստանի վերջնական որոշմանը. Ռուսաստանն ստանձնեց կազմակերպության նախագահությունըՀայաստանը կրկին չի մասնակցել Հայաստանի անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհդրի նիստերին, բայց չի խոչընդոտել որոշումների ընդունմանը: Այսօր ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի արագ կնքմանը աջակցող որոշում է ընդունել:Ավելին19:3027.11.25 -
ՀասարակականԵպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարությունը խեղաթյուրումներով շարադրված տեքստ է․ Տեր ԵսայիԵպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարությունը խեղաթյուրումներով շարադրված տեքստ է, հայտնել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Եսայի քահանա Արթենյանը։ «Մի շարք տեղեկություններ և պնդումներ չեն համապատասխանում իրականությանը։ Այս առնչությամբ անհրաժեշտ քննարկումներից հետո լուսաբանություններ կտրվեն»,-գրել է նա։Ավելին19:2327.11.25 -
ՀասարակականՆախնական տեղեկություններով ոստիկանության ծառայողն ինքնասպանություն է գործել. ՆԳՆ խոսնակ«Հանգամանքները պարզվում են։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե»,- նշեց Սարգսյանը։Ավելին19:1527.11.25 -
ՀասարակականՄամիկոնյանց փողոցում բшխվել են «Changan»-ը և «Nissan Rogue»-ը, այնուհետև «Changan»-ը բшխվել է կայանված «BMW»-ին․ կա վիրшվորԱյսօր՝ նոյեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցում, թիվ 58 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ 21-ամյա Էրիկ Մ․-ի վարած «Changan» մակնիշի և 22-ամյա Գոռ Խ․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Changan»-ը այնուհետև բախվել է կայանված վիճակում գտնվող 28-ամյա Արմեն Ս․-ին պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենային, հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով «Changan»-ի ուղևոր, Երևանի բնակիչ 20-ամյա Մերի Կ․-ն տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին19:0027.11.25 -
ՄիջազգայինՍպիտակ տան մոտ կրակողին «անասուն» է անվանում Թրամփը. ցնցված է ԱմերիկանՎաշինգտոնի կենտրոնում՝ Սպիտակ տան մոտ, կրակոցներ են հնչել: Ազգային գվարդիայի երկու զինծառայող ծանր վիրավորվել է: Կասկածյալը, որը ևս վիրավորվել է, ձերբակալված է: ԱՄՆ իշխանությունները հայտնել են, որ կրակողը 29-ամյա երիտասարդ է, որը 2021 թվականին Միացյալ Նահանգներ է ժամանել Աֆղանստանից:Ավելին18:4727.11.25 -
ՀասարակականՓաշինյանի ընտանեկան թերթում հրապարակված Եպիսկոպոսաց դասին վերաբերող նոր հայտարարության լուսանկարը կքննարկվի Մայր Աթոռում․ Տեր Եսայի․ «Փաստինֆո»Նշենք, որ հայտարարության մեջ նշվում է, թե, իբր, մի խումբ եպիսկոպոսներ դիմել են մնացյալ եպիսկոպոսներին և հանրությանը՝ հայ եկեղեցին կաթողիկոսին և Արշակ Սրբազանին հեռացնելու գործընթացին միանալու համար՝ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրենՏ. Եսայի քահանա Արթենյանը նշեց.Ավելին18:4027.11.25 -
ՔաղաքականՆրանք, ովքեր նախընտրեցին լռել, թող պատասխան տան իրենց խղճի առջև․ Քրիստինե ՎարդանյանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրել է. «Լիդիայի խափանման միջոցի փոփոխությունը արդյունք է բոլոր այն մարդկանց արձագանքի, ովքեր անտարբեր չգտնվեցին կատարվող սարսափելի անարդարության նկատմամբ ու չվախեցան արտահայտել իրենց տեսակետը։ Ապրեն բոլոր այդ մարդիկ ու փաստաբանները։ Նրանք, ովքեր նախընտրեցին լռել, թող պատասխան տան իրենց խղճի առջև, եթե այն կա»։Ավելին18:3527.11.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Նոր ինտրիգներ և կրքեր՝ Մայր Աթոռի շուրջ. կասկածելի հայտարարության հետքերովՀայլուր 18։30 Նոր ինտրիգներ և կրքեր՝ Մայր Աթոռի շուրջ. կասկածելի հայտարարության հետքերովԱվելին18:3027.11.25 -
ՄիջազգայինՄակրոնը հայտարարել է 10-ամսյա կամավոր զինվորական ծառայություն սահմանելու մասինՄակրոնի խոսքով՝ կամավորները, որոնց մեծ մասը՝ 80%-ը, կլինեն 18-19 տարեկան, կսկսեն ծառայությունը հաջորդ ամառվանից՝ 10 ամիս ժամկետով։ Մնացած մասը կկազմեն մինչև 25 տարեկան երիտասարդները, որոնք պետք է ունենան հատուկ հմտություններ, օրինակ՝ լինեն ինժեներներ։Ավելին18:1927.11.25 -
ՀասարակականԴիվերսիա՞, թե՞ անզգուշություն. Հայաստանը պատուհասած հրդեհների գործով ինչ-որ բան են թաքցնո՞ւմՄեկ շաբաթ է՝ Հայաստանի տարբեր հատվածներում բռնկված խոշոր հրդեհները փրկարար ծառայությունը չի կարողանում ամբողջությամբ մարել: Աննախադեպ շատ անտառային տարածքներ են այրվել, էնդեմիկ տեսակի բուսականություն է վերացել, բայց մինչև հիմա չկա պաշտոնական վարկած, թե որն է կրակի առաջացման պատճառը:Ավելին18:1527.11.25 -
ՀասարակականԵրևանում կայանված «Opel»-ում հայտնաբերվել է hրազենային վնասվածքով տղամարդու մարմինԱյսօր՝ նոյեմբերի 27-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խաղաղ Դոնի փողոցում՝ ավտոշուկայի հարևանությամբ կայանված ավտոմեքենայում դի կա: Shamshyan.com-ի տեղեկություններով, տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է. «Opel» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է քաղաքացու դի՝ հրազենային վնասվածքով: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացածի ինքնությունը: Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն թե դժբախտ պատահար, պարզվում է:Ավելին17:5827.11.25 -
Քաղաքական«Մեր ձևով» ժողովրդական շարժումն աշխատանքային այցով Ստեփանավանում էրՆոյեմբերի 26-ին «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամներն աշխատանքային այցով գտնվում էին Ստեփանավան համայնքում։ Այս մասին տեղեկանում ենք շարժման ֆեյսբուքյան էջից։ Այցի մեկնարկը տրվել է Գյուլագարակ գյուղում, որտեղ շարժման անդամները գյուղի բնակիչներին են ներկայացրել շարժման կողմից առաջարկվող՝ հանրապետության մարզային համայնքների և գյուղական բնակավայրերի զարգացման տեսլականը, տեղի ունեցավ մտքերի փոխանակում բնակավայրի գյուղատնտեսական և տուրիստական մեծ պոտենցիալը լավագույնս օգտագործելու հնարավորությունների մասին։ Շարժման անդամների հաջորդ կանգառը Ստեփանավան քաղաքում էր, որտեղ Սոս Սարգսյան 18 հասցեում պաշտոնապես բացվեց «Մեր ձևով» ժողովրդական շարժման Ստեփանավան քաղաքի տարածքային գրասենյակը։ Բացման արարողության ավարտին շարժման մասնակիցները զրույց ունեցան գրասենյակի այցելուների հետ և պատասխանեցին վերջիններիս հետաքրքրող հարցերին։ Շարժման գրասենյակի բացման հանդիսավոր արարողությունից հետո շարժման անդամները զբոսնեցին քաղաքում և ծանոթացան քաղաքի ենթակառուցվածքներին, այցելեցին քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցի և շփվեցին ստեփանավանցիների և քաղաքի այցելուների հետ։ Շարժման անդամների աշխատանքային այցը Ստեփանավան համայնք ավարտվեց Ագարակ գյուղում, որտեղ շարժման մասնակիցները ծանոթացան գյուղի բնակիչների առօրյային և պատասխանեցին գյուղի բնակիչների հարցերին։Ավելին17:4727.11.25 -
ԻրավականՓաշինյանի ուղղությամբ խնձոր նետած 72-ամյա արցախցի Ալբերտ Առստամյանի արդարացման դատավճիռը մնաց ուժի մեջ«Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց դատախազության վերաքննիչ բողոքը և օրինական ուժի մեջ թողեց Ալբերտ Առստամյանին արդարացնելու վերաբերյալ դատավճիռը։Ավելին17:3827.11.25 -
ՔաղաքականԱրդարությունը վերականգնվում է, երբ բոլորս բռունցք ենք դառնում․ Գառնիկ ԴանիելյանԱզատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին»,-գրել է նա։Ավելին17:2627.11.25