Լրահոս
2025-11-27
-
Մամուլի տեսությունԴավիթ Տոնոյանին թույլ չեն տալու 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցին ծանոթանալ. «Հրապարակ»Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որը պաշտոնավարել է նաեւ 44-օրյա պատերազմի օրերին, երեկ հայտարարեց, որ դիմել է ԱԺ նախագահին՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցին եւ հանձնաժողովում իր մասնակցությամբ նիստերի արձանագրություններին ծանոթանալու համար, սակայն մերժում է ստացել՝ այն հիմնավորմամբ, որ զեկույցն իրավական կարգավիճակ չունի․ հայտնի է, որ ԱԺ նախագահն այն ուղարկել է խորհրդարանի գաղտնի բաժին, որին ծանոթանալու իրավունք ունեն միայն գաղտնիության «դոստուպ» ունեցող պատգամավորները։Ավելին09:4527.11.25 -
Մամուլի տեսությունԻ՞նչ ունեցվածքով կհեռանա նախարարությունից Ջումայանը. «Ժողովուրդ»Երեկ հայտնի դարձավ, որ առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը ազատվելու է պաշտոնից, որը զբաղեցնում է 2021 թվականից ի վեր։ Ջումայանը սովորել եւ մինչեւ 2018 թվականը աշխատել ու գործունեություն է ծավալել Մոսկվայում։ Մի օր էլ Արտակ Ջումայանը եկավ Հայաստան եւ հեղափոխությունից հետո՝ 2019-2021 թվականներին, զբաղեցրեց ՀՀ առողջապահության նախարարության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի վարիչի պաշտոնը, ապա 2021 թվականի սեպտեմբերին դարձավ ԱՆ փոխնախարար՝ կատարելու բարեփոխումներ մի շարք ոլորտներում՝ այդ թվում եւ գյուղական պոլիկլինիկաներում։ ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Արտակ Ջումայանը կնշանակվի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։Ավելին09:3827.11.25 -
Մամուլի տեսությունՈվ է Անդրանիկ Քոչարյանի առաջադրվելու երաշխավորը. «Ժողովուրդ»Բանն այն է, որ կիրակի օրն արդեն ավարտվում է առաջադրումների ժամանակահատվածն ու ՔՊ-ն արդեն պետք է ամփոփի, թե նախնական նախընտրական ցուցակում ովքեր են առաջադրվելու:Ավելին09:3427.11.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3027.11.25 -
Մամուլի տեսությունԻնչո՞ւ են «նիկոլական նարատիվներ» շրջանառում. «Փաստ»«Երեկ, կարելի է ասել, բավական ծանր հայտ ներկայացրեց Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը: Նա հաջողացրեց իր քաղաքական ընթացքը լրջորեն ձախողելու հիմքեր դնել՝ դեռ կարգին չսկսկած:Ավելին09:2527.11.25 -
Մամուլի տեսությունԱյն, որ Փաշինյանը ձգտում է պառակտում սերմանել Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականության շարքերում, նորություն չէ. «Փաստ»Հիմա էլ Փաշինյանը ինտենսիվորեն կիրառում է թշնամանքի, ատելության, պառակտման, սադրանքների, մեղադրանքների, ստերի, վարկաբեկման ամբողջ գործիքակազմը: Մի կողմից, օրինակ՝ թշնամանք և ատելություն է սերմանում Ամենայն հայոց կաթողիկոսի և այն հոգևոր ու նաև աշխարհիկ գործիչների դեմ, որոնք բացեիբաց կանգնած են ՀԱԵ պաշտպանության դիրքերում: Աջուձախ ճնշում, կալանավորում է: Մյուս կողմից՝ Փաշինյանն, այսպես ասած, «իրենով անելով» մի քանի հոգևորականի, հանրության աչքին նաև նրանց է «փչացնում», այսպես ասենք՝ վարկաբեկում:Ավելին09:2027.11.25 -
Մամուլի տեսությունԶիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում. «Փաստ»«Փաշինյանը շարունակում է պնդել, թե իբր Հայաստանին խաղաղություն է բերել։ Սակայն չկան որևէ հստակ փաստարկներ, թե ինչու ներկայիս վիճակը պետք է համարվի խաղաղություն։ Լիարժեք խաղաղության պայմանագիր ինչպես չկար, այնպես էլ չկա, իսկ տարբեր համաձայնագրեր նախկինում էլ էին ստորագրվում։Ավելին09:1527.11.25 -
ՀասարակականՀայ երիտասարդ մասնագետներն են միանում կիբեռսպառնալիքների դեմ պայքարին. դասընթաց՝ Ucom-ի աջակցությամբԱրհեստական բանականության միոջոցով կիբերանվտանգության մարտահրավերներին դիմակայելու ճանապարհներն են ուսումնասիրում երիտասարդները: Հայաստանյան խաղաղության նախաձեռնությունը և Հայաստանում ֆրանսիական համալսարանը՝ Ucom ընկերության աջակցությամբ կիբերանվտանգության վերաբերյալ 92 ժամանոց դասընթաց են կազմակերպել:Ավելին09:1027.11.25 -
ՀասարակականԴիլիջանի ոլորանների և «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակայքում բռնկված hրդեհներն ամբողջությամբ մեկուսացված ենՆոյեմբերի 27-ի՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՆԳՆ Փրկարար ծառայության օպերատիվ և համակարգված միջոցառումների շնորհիվ Դիլիջանի ոլորանների և «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակա անտառային հատվածներում բռնկված հրդեհները ամբողջությամբ մեկուսացված են, հաղորդում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն կրկին հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։ Հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում խնդրում ենք անհապաղ զանգահարել 911։Ավելին09:0027.11.25
2025-11-26
-
ՔաղաքականԷրդողանի հրավերով Անկարա կմեկնի Պոլսո հայոց պատրիարքը«Ինչպես հայտնի է վաղը՝ նոյեմբեր 27-ին, Թուրքիա կժամանի Կաթոլիկ Եկեղեցու Հոգեւոր Պետ՝ Ն.Ս.Տ.Տ. Լեւոն ԺԴ. Սրբազան Քահանայապետը, ում առաջին կանգառը պետք է լինի Անկարան: Նույն օրը Թուրքիայի Հանրապետության նախագահն ի պատիվ Նորին Սրբության՝ ընդունելութուն պիտի պատրաստի, որին հրավիրված է նաեւ Նորին Ամենապատվությունը:Ավելին23:5226.11.25 -
ՀասարակականՄիասնական ժամերգություն կկատարվի Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում«Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, տեղեկացնում ենք ամենքիդ՝ նոյեմբերի 27-ին, ժամը 19:00-ին, Արագածոտնի թեմի Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն և միասնական աղոթք:Ավելին23:3726.11.25 -
ՔաղաքականՄեզ մտցնում են մի դրության մեջ, որտեղ չկա այլընտրանք. Հայաստանի տեղը՝ նոր ձևավորվող աշխարհակարգումՌուսաստան, թե Թուրքիա երկընտրանքի առաջ է կանգնելու Հայաստանը նաև այն դեպքում, եթե ԵԱՏՄ-ի սկզբունքների դեմ որոշումներ ընդունի ու զրկվի ԵԱՏՄ շուկայից: Այսպիսի եզրահանգման են եկել «Եվրասիա-Հայաստան» հարթակի փորձագետները նոր աշխարհակարգում Հայաստանի տեղի վերաբերյալ քննարկման ժամանակ: Նրանց կարծիքով՝ Հայաստանի իշխանությունն ուզում է թուրքական շուկան դարձնել Հայաստանի միակ այլընտրանքը:Ավելին23:2126.11.25 -
ՔաղաքականՀԱՊԿ-ից չի հեռանում, բայց Եվրամիություն է շտապում. տարօրինակ նախագիծ է հապշտապ խորհրդարան տարել ՔՊ-նԱյսօր Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգ են հրատապ մտցրել ՔՊ-ականները Եվրամիության առաքելությանը Հայաստանի մասնակցության շրջանակի մասին համաձայնագրի նախագիծը: Դա ենթադրում է, որ Հայաստանը պատրաստվում է միանալ ճգնաժամային կառավարման գործողություններին, բայց չգիտի Եվրամիությունը խաղաղապահ առաքելության մանդատ ունի՞, թե՞՝ ոչ: Այդ հարցի պատասխանները ընդդիմադիրները չեն ստացել նախագիծը խորհրդարան տարած փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանից:Ավելին23:0726.11.25 -
ԱշխարհԳերմանիայում ավտոբուսի վթարի հետևանքով տուժել է ավելի քան 60 դպրոցականԳերմանիայի Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասում դպրոցական ավտոբուսի և մեքենայի միջև տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 66 երեխա։Ավելին22:5626.11.25 -
ՔաղաքականՔոչարյանի համար քվեարկողը կգա ու կքվեարկի իր համար, մնացածները թող իրենց էլեկտորատը կազմեն ու մեծացնեն. մեդիափորձագետՏարակուսանք են առաջացնում այն քաղգործիչները ու անհատները, ով օրուգիշեր Ռոբերտ Քոչարյան են փնովում, հետո գնում են ինչ-որ տեղ ու ասում են, թե բա ընդդիմադիր դաշտը պետք է միավորվի:Ավելին22:3726.11.25 -
ՀասարակականՎիգեն Էուլջեքջյանի ընտանիքը նամակներ է ուղարկել ԱՄՆ նախագահին, նրա տիկնոջը, Իսրայելի և Արգենտինայի նախագահներինԲաքվում բանտարկված լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանի մասին ընտանիքը որևէ նոր հաստատված տեղեկություն չունի՝ բացառությամբ այն հեռախոսազանգի, որը նրան թույլատրվել էր կատարել անցյալ շաբաթ։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանում կալանավորվածների հետ շփումը խիստ սահմանափակված է, և ընտանիքը շարունակում է տառապել տեղեկատվության լուրջ պակասից։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է միջազգային իրավապաշտպան, Վիգեն Էուլջեքջյանի փաստաբան Լուչիանա Մինասյանը։Ավելին22:1826.11.25 -
ՔաղաքականՓաշինյանն ասում է, Թաթոյանը՝ կրկնում. ո՞ւմ իրավունքներն է պաշտպանում նախկին օմբուդսմենըԱյսօր քաղբանտարկյալների վերաբերյալ լսումներին զուգահեռ անցկացրած մամուլի ասուլիսում Արման Թաթոյանն ասել է, թե որպեսզի Նիկոլ Փաշինյանը չհաղթի, ընտրապայքարից պետք է դուրս գան նախկին նախագահները: Այս հայտարարությունը «Հայաստան» խմբակցությանը հիշեցրել է, իրենց ձևակերպմամբ, «Նիկոլական խոսույթը»: «Ընդդիմության ընդդիմադիր դիրքավորվելով չգնալ ընտրապայքարի». Արման Թաթոյանին հորդորում է խորհդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժը:Ավելին22:0426.11.25 -
ՔաղաքականՀայաստանը վճարում է ամերիկյան հանրային կապերի ընկերությանը՝ Եկեղեցու վրա հարձակվելու համարԱնցած շաբաթ հանդիպեցի մտահոգիչ ութ էջանոց մի փաստաթղթի, որը ներկայացվում էր որպես «Սպիտակ փաստաթուղթ» (White Paper) և վերնագրված էր՝ «Հայաստանում Եկեղեցի-պետություն հարաբերությունների հստակեցում. հերքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կրոնական հալածանքների մասին պատմվածքին»։ Այն թվագրված է 2025 թվականի սեպտեմբերի 5-ին։Ավելին21:4626.11.25 -
ՀասարակականՄոսկվայում տեղի է ունեցել Նիկիտա Սիմոնյանի հոգեհանգստի արարողությունըՄոսկվայի հայկական եկեղեցում լեգենդար ֆուտբոլիստ և օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյանի հոգեհանգստի արարողությունն է։Ավելին21:3226.11.25 -
ՀասարակականՓրկարար է զոհվել Տավուշում՝ հրդեհաշիջման ժամանակ. կրակը կանգնեցնել չի ստացվումԼայնամասշտաբ հրդեհը Տավուշում փրկարարի մահվան պատճառ է դարձել: Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողական մեքենան ենթարկվել է վթարի, ինչի հետևանքով զոհվել է սերժանտ տարոն Սիմոնյանը: Նրա 4 ծառայակիցները հոսպիտալացվել են: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Նրանցից 3-ի առողջական վիճակը միջին ծանրության է, մեկինը` բավարար», հայտնում է առողջապահության նախարարությունը:Ավելին21:2126.11.25