Լրահոս
2025-11-26
-
ՔաղաքականԷժան մանիպուլիացիա. Ալեն Սիմոնյանն այլ բան չգտավ հակադարձելու այսօրվա լսումներին. Քրիստինե ՎարդանյանԱլեն Սիմոնյանն այլ բան չգտավ հակադարձելու այսօրվա լսումներին, քան դահլիճից նկարներ դնել ու կամայական մեկնաբանություններ անելը: Այս մասին գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:Ավելին16:5826.11.25 -
ՀասարակականԱյդ երեխան մերն էր ու մեր մեջ նմանատիպ խոսակցություն երբեք չի եղել. ամուսինս երբևէ բռնության չի ենթարկել ո՛չ ինձ, ո՛չ երեխաներիս. սպանված 3-ամյա երեխայի մայր. AravotԾափաթաղում 3-ամյա Տիգրանի ահասարսուռ սպանության դեպքից հետո Փառանձեմ Վաթյանի կյանքը գլխիվայր շուռ եկավ: Որդու՝ Տիգրանի հենց հուղարկավորության օրը Փառանձեմը «զրկվեց» միանգամից 5 երեխայից: Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ խնամակալության եւ հոգաբարձության մարմինը հրատապ նիստով որոշեց նրա 4 երեխաներին ուղարկել Հայ օգնության ֆոնդի «երեխաների պաշտպանության կենտրոն»: «Ամուսնուն կալանավորեցին, երեխաներին տեղափոխեցին երեխաների աջակցման կենտրոն, ընտանիքում մնաց մենակ: Ծնողներն են որոշել որոշակի ժամանակով իրենց մոտ տանել Փառանձեմին, մինչեւ դուրս գա սթրեսից: Փառանձեմի հոգեբանական վիճակը կայունանա, ասում է՝ գնալու եմ տուն, երեխաներիս հետ բերեմ ինձ մոտ»: Այս մասին Առավոտի հետ զրույցում պատմում է Վարդենիս համայնքի խնամակալության եւ հոգաբարձության մարմնի ներկայացուցիչ Մարինե Մնացականյանը:Ավելին16:5026.11.25 -
ՀասարակականՊայթյուն՝ Իջևանում. կան վիրավորներ. դեպքի վայրում հայտնաբերվել են ծխացող օջախ և արնանման հետքերԱյսօր՝ նոյեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժանը 14:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի Կրիվոյ կոչվող վայրում գործող «ԺԲԿ»-ի տարածքում պայթյուն է տեղի ունեցել և կան վիրավորներ:Ավելին16:4226.11.25 -
ՄիջազգայինԳերեզմաններ՝ շենքերի բակերում. ռուսական բանակը մեծ թափով առաջ է գնում ուկրաինական ռազմաճակատումՌուս-ուկրաինական ճակատում թեժ մարտերը շարունակվում են: Լարված է իրավիճակը հատկապես Զապորոժիեում: Մարզի ռազմական վարչակազմի ղեկավարը հայտնում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական զորքերը 771 հարված են հասցրել Զապորոժիեի 21 բնակավայրերին։ Անցած գիշեր ռուսական հարվածներից այնտեղ 19 մարդ է վիրավորվել, հայտնում է ուկրաինական կողմը:Ավելին16:3626.11.25 -
ՀասարակականԱրտակ Ջումայանն ազատվել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնիցԱրտակ Ջումայանն ազատվել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից։ Այս մասին որոշում է ստորագրել Փաշինյանը։Ավելին16:1926.11.25 -
ՀասարակականԵթե եկեղեցականը չզղջա՝ կենթարկվի խստագույն պատժի. Եպիսկոպոսաց դասը դատապարտելի է նկատել նման գործողությունները. Մայր ԱթոռՆ․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ 2025 թ. նոյեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվեց հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով։ Նշված է Մայր Աթոռի հաղորդագրության մեջ: «Ժողովին քննարկվեց վերջին շրջանում առանձին հոգևորականների կողմից Սուրբ Պատարագի արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների հիշատակության միտումնավոր զեղչման խնդիրը:Ավելին16:0726.11.25 -
ՀասարակականՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 1-2 աստիճանովԵրևանում նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-30-ին, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:Ավելին15:4526.11.25 -
Քաղաքական«Դանոս» տվող օպերլիազորից մինչև պատվիրված վճիռ տվող դատավորը պետք է իմանան, որ մի օր հայտնվելու են այդ տեղում. Մամիկոն Ասլանյան«Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս լսումները կազմակերպելու համար և հավաստիացնում եմ ձեզ որպես պատերի այն կողմում գտնված մարդ, որ շատ կարևոր է երբ քաղբանտարկյալը, որը գտնվում է անազատության մեջ, ինչ-որ մի լրատվության, ինչ-որ մի ֆորմատով տեսնում է, որ իր մասին հիշում են և մենք չպիտի մոռանանք, որ ոչ միայն հանրաճանաչ մարդիկ են քաղբանտարկյալի կարգավիճակում, այլ նաև մարդիկ կան, որոնց անունը մենք կամ հանրԱվելին15:3626.11.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Հայաստանի ԱԽ նիստ է հրավիրել Փաշինյանը. ի՞նչ հարցեր են քննարկվելՀայլուր 15։30 Հայաստանի ԱԽ նիստ է հրավիրել Փաշինյանը. ի՞նչ հարցեր են քննարկվելԱվելին15:3026.11.25 -
ՔաղաքականՄենք պետք է քննարկենք այն հարցը, թե ինչպես ենք ազատագրվելու Նիկոլից ու Ալենից. Անժելա ԹովմասյանՄենք պետք է քննարկենք այն հարցը, թե ինչպես ենք ազատագրվելու Նիկոլից ու Ալենից. այս մասին խորհրդարանական լսումների ժամանակ իր ելույթում նշեց «Հայելի» ակումբի հիմնադիր-տնօրեն Անժելա Թովմասյանը։Ավելին15:2126.11.25 -
Քաղաքական«Ես պատրաստվում եմ ինչ-որ հարմար պահի գնալ Ադրբեջան». Ալեն ՍիմոնյանԵս պատրաստվում եմ ինչ-որ հարմար պահի գնալ Ադրբեջան, պատրաստվում եմ իմ գործընկերոջը հրավիրեմ Հայաստան: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:Ավելին15:0926.11.25 -
ՔաղաքականՓաշինյանը Անվտանգության խորհրդի նիստ է գումարելՓաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:Ավելին15:0026.11.25 -
ՔաղաքականՆրանք կարող էին չկալանավորվել, բայց չեն վաճառվել, չեն լռել և չեն թեքվել․ Արթուր ՍուքոյանՀայաստանում ժողովրդավարության նահանջը այլևս պարզապես ոչ թե պնդում է, այլ փաստ, այն էլ բազմակի հաստատված: Այս մասին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը։Ավելին14:4926.11.25 -
Քաղաքական«Զանգեզուրի միջանցքի» շինարարությունն ակտիվորեն շարունակվում է. Ադրբեջանի տրանսպորտի նախարար«Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը, որի տարեկան թողունակությունը կազմում է մինչև 15 միլիոն տոննա, ակտիվորեն շարունակվում է, հայտարարել է Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը:Ավելին14:3226.11.25 -
ԻրավականՖիզկուլտինստիտուտի ամբիոնի վարիչը կալանավորվել է՝ կաշառքի մեղադրանքով. ՀԿՀայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ամբիոնի վարիչը ձերբակալվել, ապա կալանավորվել է՝ կաշառքի մեղադրանքով։ Հակակոտուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ին հարցին ի պատասխան հայտնեցին, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ամբիոնի վարիչը՝ կաշառք ստանալու մեղադրանքով։Ավելին14:1826.11.25 -
ՔաղաքականԵթե գործող իշխանությունը կարողանա հաղթանակ տանել, դա կլինի ՀՀ վերջին ընտրությունները. Հրանտ Բագրատյան«Հույս ունեմ՝ մինչև հունիսի ընտրությունները պետությունը, այնուամենայնիվ, կմնա: Էս տները չեն կառուցվի նրա համար, որ գյուղերից մերոնց բերեն քաղաք, իսկ գյուղերը տան ադրբեջանցիներին: Էս միտումները ես տեսնում եմ»,- խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ հավելելով.Ավելին13:5426.11.25 -
ՀասարակականԵրևանում շահագործվող ևս երկու գազաբենզալցակայանի գործունեություն դադարեցվել էՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրերի հիման վրա տեսչական մարմնի Երևանի տարածքային ստորաբաժանման մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել Երևան քաղաքի Աջափնյակ թաղամաս, Լենինգրադյան 1 հասցեում «Օրանժ օիլ», ինչպես նաև Սովխոզային 31/18 հասցեում «Լեվ 7» ՍՊ ընկերությունների կողմից շահագործվող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայան տեսակի արտադրական վտանգավոր օբյեկտներում։ Այս մասին տեղեկացնում են ՔՏՀԱՏՄ-ից:Ավելին13:3826.11.25 -
ՔաղաքականՀԱՊԿ-ից դուրս գալու հարց օրակարգում չկա. ՀՀ-ն չի մասնակցում, բայց և չի խոչընդոտում որոշումների ընդունմանը. Մնացական ՍաֆարյանՀԱՊԿ-ից դուրս գալու հարց ՀՀ ԱԳՆ-ի օրակարգում չկա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։Ավելին13:2126.11.25 -
ՀասարակականԴիլիջանի անտառներում բռնկված հրդեհը մարելու համար երկինք են բարձրացել ՀՀ ՊՆ ուղղաթիռներՀայաստանի ռազմաօդային ուժերը մի քանի ուղղաթիռներ են գործի դրել Դիլիջանի անտառներում բռնկված հրդեհը մարելու համար: Փրկարար ծառայությունը հայտնում է, որ ժամը 10:30-ի դրությամբ Դիլիջան «Կազաչի» հատվածում կրակը մեկուսացվել է, Նավուր բնակավայրի մոտակայքում, Դիլիջանի ոլորանների հարևանությամբ անտառներում, «Լեռնային Արմենիա» առողջարանի մոտակայքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Ներքին գործերի նախարարությունը հերքում է մամուլում տարածվող լուրերը, թե կրակը հասել է առողջարան:Ավելին13:0926.11.25 -
ՀասարակականՊայմանագրեր՝ առանց մրցույթի. Հանրային հեռուստաընկերության գնումները՝ Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամի ընկերությունից. «Հետք»2025 թվականի հունվարի 7-ին «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն հեռուստալսարանի ապահովման ծառայություններ ձեռք բերելու համար պայմանագիր է կնքել «Ինդիվիդում կաստինգ» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի արժեքը 12 մլն դրամ է։Ավելին12:5226.11.25